Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ 
       Անոնցմէ չէ՛ր, որոնց շա՜տ կը հանդիպինք հեշտասէր 
Վէպերու մէջ։ — Դքսուհի՞, ծաղկավաճա՞ռ , — չեմ ըսեր։ 
Ո՛չ նոճեգեղ, ո՛չ փոքրիկ, ո՛չ գեղեցիկ, ո՛չ տգեղ , 
Ցնցոտիո՞վ, սնդուսո՞վ . — կինը կի՛ն է ամէն տեղ։ 
       Չեմ գիտեր զինքը ինչպէս եւ ո՞ւր էի ես տեսեր 
Սէր չունէինք իրարու. ո՛չ արտասուք, ո՛չ հառաչ։ 
Միա՛յն երբեմն մութ բաներ կ’ըսէր նայուածքը շքեղ , 
Կապո՞յտ, թէ՞ սեւ — չեմ յիշեր — աչքը աչք է ամէն տեղ։ 
       Օր մ’ալ — ինչո՞ւ, չեմ գիտեր, կը կարծեմ թէ պարզապէս 
Շատ թափանցիկ էր չփակն — խոտորեցայ ես ճամբէս… 
—Անասուն, մարդ (ու քերթող… ) կիրքը կի՜րք է ամէն տեղ։ 
       —Յոգնա՜ծ, անո՜ւժ , ըսաւ ինձ. «Ես քենէ սէր մուրացի 
Դուն նախատի՛նքըդ թափիր արգանդիս մէջ կանացի… 
—Լացի՜… Ինչո՞ւ… Նոյն անմիտ պատմութիւնն է ամէն տեղ։ 
       Լօզան, 1 Յուլիս 1909