Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԻՏԷԱԼ ԿԻՆԸ 
       Մոլոր ճամբուս վրայ քերթողի 
Շատեր տեսայ, շատեր թողի , 
Բայց մէկն անշարժ է կոթողի 
Նման սրտիս մէջ քերթողի…։ 
       Իմ սիրականս է ծո՜վ մազով , 
Շունչն առտուան զեփիւռն է զով , 
Ես զայն կ’երգեմ սրտիս սազով 
Քնարս ի՜նքն է ծո՜վ մազով…։ 
       Ըսին՝ սուտի, սուգի , լացի 
Քաոս մ’է սիրտը կանացի… 
Սիրականիս կուրծքը բացի , 
Ան սի՛րտ չունէր… Ու ես լացի։ 
       Իմ սիրականս սիրտ չունի բնաւ , 
Բայց ա՛յնքան քաղցր են իր խոնաւ 
Բիբերը մութ… Ըսէք , իրա՞ւ 
Իմ սիրականս սիրտ չունի բնաւ…։ 
       Ըսին՝ կնոջ միտք թռչունի 
Պէս թեթեւ է, կշիռ չունի… 
Գա՜նկը բացի, վա՜խ մրջիւնի 
Չափ սիրականս ուղեղ չունի։ 
       Իմ սիրականս չունի ուղեղ , 
Բայց յօնքերուն ներքեւ աղեղ 
Ա՛յնքան խորունկ է աչն ահեղ , 
Ըսէք, իրա՞ւ չունի ուղեղ։ 
       Ան չունի ո՛չ սիրտ ու ո՛չ միտ , 
Բայց թութակի պէս սրամիտ 
Սիրտիս թառեր կրկնէ հտպի՜տ 
Իրեն ուղղուած սիրերգս անմիտ…։ 
       Գաղտնիքը լա՜յն է, դաշնաւո՜ր , 
Գգուել, ժպտիլ, քաղցըր , ահաւոր… 
Ատկէ անդին՝ կնոջ մ’աղուոր 
Ո՛չ սիրտ, ո՛չ միտք է հարկաւոր։ 
       Old   India 
       11 Mars 1911