Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԻՏԷԱԼ ԿԻՆԸ 
       Մոլոր ճամբուս վրայ քերթողի 
Շատեր տեսայ, շատեր թողի
Բայց մէկն անշարժ է կոթողի 
Նման սրտիս մէջ քերթողի…։ 
       Իմ սիրականս է ծո՜վ մազով
Շունչն առտուան զեփիւռն է զով
Ես զայն կ’երգեմ սրտիս սազով 
Քնարս ի՜նքն է ծո՜վ մազով…։ 
       Ըսին՝ սուտի, սուգի , լացի 
Քաոս մ’է սիրտը կանացի… 
Սիրականիս կուրծքը բացի
Ան սի՛րտ չունէր… Ու ես լացի։ 
       Իմ սիրականս սիրտ չունի բնաւ
Բայց ա՛յնքան քաղցր են իր խոնաւ 
Բիբերը մութ… Ըսէք , իրա՞ւ 
Իմ սիրականս սիրտ չունի բնաւ…։ 
       Ըսին՝ կնոջ միտք թռչունի 
Պէս թեթեւ է, կշիռ չունի… 
Գա՜նկը բացի, վա՜խ մրջիւնի 
Չափ սիրականս ուղեղ չունի։ 
       Իմ սիրականս չունի ուղեղ
Բայց յօնքերուն ներքեւ աղեղ 
Ա՛յնքան խորունկ է աչն ահեղ
Ըսէք, իրա՞ւ չունի ուղեղ։ 
       Ան չունի ո՛չ սիրտ ու ո՛չ միտ
Բայց թութակի պէս սրամիտ 
Սիրտիս թառեր կրկնէ հտպի՜տ 
Իրեն ուղղուած սիրերգս անմիտ…։ 
       Գաղտնիքը լա՜յն է, դաշնաւո՜ր
Գգուել, ժպտիլ, քաղցըր , ահաւոր… 
Ատկէ անդին՝ կնոջ մ’աղուոր 
Ո՛չ սիրտ, ո՛չ միտք է հարկաւոր։ 
       Old   India 
       11 Mars 1911