Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

851. Իգամեղերդոյ տակ.

Զայս ալ նոյն Հին Բժշկարանն գրէ դեղ լոյծ փորցաւի. «Հա՛ն զԻգամեղերդի տակն և ծեծէ, և եփէ զինք գոզով, և գարոյ կորկոտ ի ներս խառնէ, և ի վերայ ցաւոյն դիր և փադտէ»։ Տես Մե՛ղերդ

852. Իգավրացի կոճ.

Նոյն Բժշկարան սունկի դեղ խրատէ զայս: Տե՛ս Կոճ վրացի ։ 

853. Իգաօշինդր.

Դարձեալ նոյն Բժշկարանն յիշէ զայս, ստամոքսի և լերդի պաղութեան և ուրիշ քանի մի հիւանդութեանց դեղերուն հետ, երբեմն բառին բարդութիւնն այլ շրջելով՝ գրէ Օշինդրիգա: Տե՛ս Օշինդր։ 

Իգիմատնի։ Տե՛ս Այգոյ մատնի և Մատնեծաղիկ

854. Իզարիղայ ? 

Երկբայական, ստուգելի անուն, որոյ համար կ’ըսէ Բժշկր. մի. «Իւր տերեւն նման է Մըրտին տերեւին, և ճղերն տունկ ? (Սունկ ?) կու նմանէ, և երկան կու լինի, և մէկմէկի կու փաթութէ, և ամենայն ճուղ ծաղիկ մի ունի։ Թէ զջուրն խմեն, օգտէ լուծման և արեանբերի, և գաներուն, և արգանդի գիճութեան, և արուն թքանելուն»։ 

*Իթխիր.

Որ և Աթխար գրուած տեսանք (թիւ 16) և իմացանք, որ հայերէնը գտնելու է ի Վաղամեռուկ

*Իթող. Տե՛ս Եէթուհ և Կաղանչան: 

855. Իթուս ? 

Բառահաւաք մի կողմանց Սեբաստիոյ յիշէ միայն իբրև ծաղիկ մի

856. *Իլղունի

Հայ-Աղուանից անտառային կամ վայրի ծառոց հետ յիշուի, և է թուրքարէն անուն Մոշայի կամ Մոշւոյ (Իլղուն աղաճի):

857. Իմփռ.

Ճըղճղկէն վայրի բոյս մի՝ ըստ Թ. Իֆտէրի, որ գրեթէ և ոչ անասնոց ուտելի է, բայց ոմանց թուի տեսակ մի Զուիրակի

858. Իշաթուզ.

Ինչպէս ուրիշ կենդանեաց անուամբ զուգուած բուսաբառեր տեսանք, այս անարգեալ, բայց պիտանի կենդանւոյ անուամբ այլ կան, իբր անարգ բոյսք, որոց այս առաջինն, ըստ Բժշկարանաց մերոց, է Պանին պտուղ ն, զոր և ըստ Ար. Հաբ օլ-Պան կամ՝ Հապի Պան գրեն, ինչպէս և Ամիրտ. «Ինքն պտուղ-մն է, որ ի Կաղին կը նմանի, և այլ կեղեւն նօսր է և փոքր է և շուտ կոտրի, և այսոր՝ Ֆստուխի ալ-Հիմար ասեն (Իշոյ Պիստակ). և համն լեղի և կապող է, և լաւն այն է, որ անուշահոտ լինի, օգտէ կոծիծնուն և քալաֆին և նորին և քորին... և Սահակն ասէ, թէ լերդին զեն է, և զիւր չարութիւնն տանի Ըռզիանան»։ Որովհետեւ Պանի պտուղ կ’ըսուի, և Պան անուամբ զանազան բոյսք ճանաչուին, տե՛ս զայն։ 

859. Իշաթուր.

Տգեղ անուամբ, թէ և գեղեցիկ ծաղկանց ցեղէն է, Հիրիկ, Iris, անուանելոց, դարձեալ տգեղ բացատրութեամբ մի Լ. Spatula fœtida կամ fœtidissima (գարշահոտ). գոյական բառն այլ (Spatula) թուրի նմանութիւն ընծայէ, և պարզապէս նոյն ցեղ ծաղկանց տեսակ մ’այլ Xiphium կոչուի, որ Յ. թուր նշանակէ, բայց ի գիրս կարծեմ չէ յիշուած Իշաթուր բառն, այլ ի բառագիրս: Այսոր մէկ տեսակն՝ X. Reticulata տեսնուած է ի Կարին, Սօմխէթ, Գարապաղ։ Կովկասայինն X. Caucasica ի Ծանախ, Սօմխէթ, Գարապաղ: Տեսակ մ’այլ գտուի և կոչուի Սնճար լերին անուամբ։ 

860. Իշախաղող.

Ս. Գրոց (Թագաւորութեանց) մեկնիչ կամ լուծիչ մի հարցընէ. «Զի՞նչ է Ծովային խաղողն. պատասխանէ). Իշախաղող ասեն և Շնախաղող, նոյնպէս և Ջրախաղող ն է, բայց խելաց վնասակար է. թէ զտպազիոն ակն ի յեսան հարուն զջուրն արբուցանեն, լաւանայ»: Տե՛ս Շնախաղող

861. Իշախոռն.

Ի բառագիրս յիշուած և զուգուած Լ. Ononis բառի, որ յաւանակ նշանակէ. Փ. Bugrane, նա և Arrête-bœuf (եզնարգել), իբր թէ հերկող եզները կ’արգելու իր երկայն և խիտ ճիւղերով, Ար. Շրիշ, այս անուամբ գրէ Ամիրտ. «Շիրիշ, որ ի ճանփանուն վրայ և ի լեռներն կու բուսնի, և տերեւն մանր կու լինի, նման է Սազապի տերեւին [1], և տակն բոլորկեկ կու լինի սպիտակ և պինդ քօքէր լինի»։ Այս բանս Պէյթար առած է ի Դոսկորիտեայ , ԺԸ), որ գնտաձև կ’ըսէ գլուխները, տերեւներն այլ մանրիկ և ածուոց Առւոյտի նման: Քանի մի տեսակ ունի այս բոյսս. Փշոտն՝ O. Spinosa գտուի ի Բաբերդ, Կովկաս. O. Antiquorum. յԱտրպատական. O. Columnæ. յԱյնթապ, Հր. Կովկաս:

862. Իշածոթրին. Տե՛ս Ծոթրին Վայրի։

863. Իշաշինգղ.

Շինգղ կոչուի Կօդայն, որով և Իշաշինգղ նոյն է ընդ Իշավարունգն: Այս անունս գտուի Գալիենու բառից կարգին, դիմացն այլ Կալհմար գրուած, որոյ վերջին մասն Ար. յայտնէ զկենդանին (էշ)

864. Իշառուոյտ.

Տե՛ս ի տեսակս Առուոյտի. թիւ 158-9:

865. Իշավարունգ. Իշկոյ վարունգ. Իշու խիար.

Օտար լեզուք այլ այսպէս կոչեն. Ար. Ղըսսա կամ Քըշշա ըլ-հիմար: Եւ Թ. ալ Աշաղ խիարի կ’ասէ. և լաւն այն է, որ հասուն լինի... Ասէ Պտին, թէ ինքն Խիարի Լահիսպետն ? է, և ինքն Վայրի Խիար է. և Անդալիսցիքն Յալզում կ’ասեն, և Հռ. Ասխիրու կ’ասէ, և Աղիրեօս կ’ասէ (Աղրիոս)»։ Պէյթարայ ծանօթարարն կ’իմացընէ, որ Դիոսկորիտ , ՃԾԵ) Պոկրոս, Πικρός, կոչէ զբոյսը՝ լեղուութեանը համար, զոր Արաբք, միկրոս կարդալով, Սաղըր  թարգմաներ են, որ նշանակէ փոքր. արդեօք ասկէ՞ Ամիրտ. Ասխիրու կոչէ. «Եւ իր բոյսին Կապար կ’ասեն, բայց փուշ չունի, և գոյնն կանանչ է և ի սեւութիւն կու քշտէ։ Եւ իր քամուքսն այսպէս է, որ իր պտուղն առնուն յամռան վերջի ամիսն, որ դեղնել լինի, և լաւն այն է, որ ջուրն շատ լինի, և քթանէ կտաւէն քամեն և յիստակեն, և դնեն ի յաման, որ կենայ, և չորցընեն, որ ի յինքն չկենայ, և Ղուրս անեն». և շատ ու շատ տեսակ ցաւերու դեղ լինի։ Իշավարունգն՝ կոչուի Լ. Ecbolium agreste կամ Elaterium Momordica, Փ. Concombre sauvage կամ d’âne. Վաստակոց գիրքն Խիարուկ վայրի կոչէ (ՄՂ). և զգուշացընէ մեղուանոցի մօտ տնկելէ, ուրիշ տեղ այլ (Ի) խրատէ՝ խաշել այս Խիարուկը և անոր տաք ջրովը մնշել ցանելուք ցորենը։ 

866. Իշաքեղ.

«Որ է Վառվռուկն, որ է Աալուսանն»՝ ըստ Ամիրտ. տե՛ս այն բառերը։ 

867. Իշխուպայզ.

«Որ է Մեծ Խուպազին »՝ ըստ Անգիտաց անպէտի, այսինքն՝ մեծ Մոլոշ կամ Տուղտ:

868. Իշկաթնուկ. Իշու կաթլուկ, որ և Կաթնխոտ.

Առաքէլ վարդապետ Արիստոտելի Սահմանաց գրոց լուծման մէջ (ԺԲ) գրէ. «Ջղջիկանն նստեալ ի վերայ Կանչ խոյ, այսինքն՝ Իշկաթնուկն», ուրիշ տեղ այլ. «Կանչողն Իշկաթնուկն է կամ Ուռեկի չոր բազուկ բարակ»: Տե՛ս Կանչող։ 

869. Իշկորնգան. Իշկուրկուրան.

Տե՛ս ինչ որ ըսուած է ի Զուիրակ, թիւ 721: Նոյն իմաստով է Լ. անունն այլ, Hedysarum Onobrychis, բայց կոչուի եւս Isopyrum, Փ. Isopyre, սակայն այս անունս, որոյ սկզբնականն է յունարէն Ισόπιρος, և Պայթար գրէ Ասսուֆուրոն, տարակուսելի է։ Ամիրտ. բառագրոցը մէջ կ’ըսէ. « Քլիլմէլիք, որ է Իշկորնգայի հունտն »: Տե՛ս Կորնգան և Ծառանց պտուղ։ Տեղաքնինք յիշեն այս բոյսս մեր երկրի արեւմտեան հիւսիսային կողմերում՝ ի Սպեր, Տայք, Սօմխէթ, անտարակոյս գիտուի և ուրիշ կողմերում։ 

870. Իշհազրիկ.

Բանջարեղէն երկայն տերեւներով, որք երկու կողմէն այլեւայլ անկիւններ և սուր ծայրեր ունին, ուրիշ յատկութիւնքն ծանօթ չեն, բայց ըստ անուանն թուի հետեւեալն 

871. Ի շոյ մառօլ.

Լ. Sonchus. Փ. Laitron. Ար. Թուֆախ, այս անուամբ յիշէ Ամիրտ. բժշկական օգուտները համառօտ: Պէյթարայ թարգմանիչն Թիֆաֆ կարդայ և այսպէս ալ լսեր է ի Ճէզայիր, ի ռամկաց. Իշոյ մառօլն ուրիշ Ար. անուամբ այլ յիշէ, որ է Շանճար կամ Շէնկիար, բայց անունս աւելի Կօթայի կու տրուի. ՛ տես զայն։ Մէկ տեսակն Տ. Buplevrifolius յիշուի յԱլիշէրի խան ի Թ–Հ.   Ածւոցն S. Arvensis ի Կարին, Կովկաս. նոյնպէս և Ճախնայինն S. Palustris

872. Իշու խաղող.

Յիշուած է իբրեւ ծանօթ բոյս, և թուի Շնխաղողն։ 

873. Իշտատրակ.

Կարմրածաղիկ բոյս մի կ’ըսուի՝ լայնկեկ տերեւներով, երկայն ցօղունի մի վրայ իրարմէ հեռու երկու փունջ ծաղիկներով: Յիշուի ի կողմանս Կարնոյ և Մշոյ: Մերձաւոր՝ այլ աւելի տգեղ անուամբ յիշուի նոյն կողմերում և

874. Իշտտռուկ.

Պրասի նման, որոյ յարմար և նոյնանիշ լսուի Փ. Pet d’âne. Լ. այլ ի յունականէն առած՝ Onopordon: Այս Լ. անունս յատկացուցեր են թարգմանք Պէյթարայ՝ ասոր յիշած Թաւպա   բուսոյ, որ նոյնպէս քրիստոնէից լեզուէ առնուած բառ մ’է, կ’ըսէ, և նշանակէ տեսակ մի Կանգառ, որ կու տարածուի և կանգնաչափ տերեւներ կ’արձըկէ, որոց եզերքն փշոտ են, անոր համար մականուանի O. Acanthum՝ որձայն փորոգ է, գագաթը մազոտ Կանգառ մի կ’ըլլայ. ծաղկներն՝ կարմիր, համն՝ լեղի. Ար. Էլասդին կամ Էլասին կոչուի: Աիրտոլվաթ չի յիշեր զայս: Տեղաքնինք տեսած են ի Դաւրէժ, ի Հս. և Հր. Կովկաս. Լիւրիկիական O. Illirycum տեսակն՝ ի Սնճար լ. Մարաշ. O. Heterocanthum ի Խոյ, Ապլաստան. O. Leptolepis ի Բաբերդ։ 

875. *Իշխուն.

Ըստ Բժշկարանաց՝ Գաբծիլին «թուրքերէն Իշխուն ասեն». ուրիշ մի գրէ Ռիպաս, որ է Իշխունն, այսինքն՝ Խաւարծիլ»: Տե՛ս զայս և զԳաբծիլ (թիւ 392)

876. *Իւզէրլիկ.

Այս Թ. բառը գործածած է Վաստակոց գիրքն (ՄԿԳ)՝ երկբայելի խրատով կամ հնարքով. հունտն «ի Բողկին մէջն դիր», կ’ըսէ, և կ’ըլլայ Սատապ կամ Աննուխ: Իսկ ինքն Փեգենայ է կամ Սպանդ

877. Իւլապ. Իւլապենի.

Ռոշքեանն նոյն համարի ընդ ծառոյ և պտղոյ Յունապի։ 

878. Իւղածաղիկ.

Դեղնագոյն ծաղիկ մի՝ յիշուած յօրագրի (Նոր Դար, Է, 102)։ 

879. *Լալա.

Թ. անուն Կակաջի, շատ հեղ գործածուած վերջին դարուց հայերէն գրուածոց մէջ. համարիմ, թէ այսոր համար գրէ Բժշկարան մի՝ մազ սեւցընելու դեղ. « Լալայի տերեւ ի շուքն չորցու և շիրիկ ձէթ յիրար խառնէ և դիր ի շուշան (շիշ)»։ 

*Լաբլաբ. Տե՛ս Լապլապ:

880. Լալազար.

Վնասակար բոյս մի, քառակուսի ձեւով կունտ պտուղներ ունի, որ եթէ ջրի մէջ ձգուին և խմուի, գրեթէ օր մի գինովութեամբ թմրեցընէ։ Նշանակուած է ի Տարօն, ի Բարդող լերին (Թաքեալդու). ծանօթ է և Սալաձորեցւոյն, որ յիշէ ընդ Խաճի և Խալիճի։ 

881. Լաթիր.

Յիշէ Տրապիզոնեցի բառահաւաք մի և Թ. Քիւլիւր անուանէ։ 

882. Լախլախայ ?

Տարակուսելի բառ, զոր յիշէ Մխ. Հերացի (եր. 97) և, մաղձի լուծման դեղ գրելով, պատուիրէ հիւանդը հով (զով) տուն մի բնակեցընել, և սփռել տան մէջ վարդ և քանի մի տեսակ տերեւ, և աւելցընէ. «և ի տանն յանկիւնն դիր Լախլախայ, որ հովային և անուշահոտ ջրով լինի եփած. և օգտակար են կամօքն Աստուծոյ»:

883. Լախուր, որ և Նեխուր.

Առապելախօսք և պատմիչք Յունաց կ’աւանդեն, թէ Նեմէա քաղքին մօտ անտառ մի կայր, ուր իրենց գերագոյն դիւցազն Հերակլէս՝ ահաւոր առիւծ մի սպաննեց, որոյ յիշատակաւ ըմբշական խաղ կամ մրցանք հաստատեցին երեք տարին հեղ մի, և յաղթողին կու տային փունջ մի Լախուրի. այս բանս կու յիշէ Գր. Աստուածաբան իր մէկ ճառին մէջ, զոր մեկնելով Նոննոս՝ կ’ըսէ, ըստ հայ թարգմանչին. «Լախուրն խոտ է պարտիզական, անուշահոտ և անուշահամ, որոյ անուն յունարէն Սելինա անուանի»: Գալիենոսի բառից մէջ այլ գրուի. « Սիլինոն, Սիղի Վայրի կամ Լախուր», բայց կարծեմ, թէ Սիլին՝ Լ. Selinum, Փ. Selin, ոչ է բնիկ Լախուր, այլ իր ցեղակիցն Կարոս, իսկ Լախուր կամ Նեխուր է Լ. Apium, Փ. Ache. Ար. և Թ. Քէրէվիս. այս անուամբ ստորագրէ մեր Ամասիացին՝ յիշելով և տեսակները. « Քարաւս, որ է Քարաւիզ. Ածւոց և Վայրի և Հոռմցի և Ջրի. լաւն այն է, որ Ածւոց լինի (այս է վերյիշեալ Պարտիզական ն)... Ասէ Պտին., թէ ինքն շատ ցեղ է՝ ածւոց և վայրի և Շամի ? և Լեռան և Եամանցի և Մաշրեղի և ջրային ?) և ցեղ մի այլ կայ, որ ի ջուրն կու բուսանի, այնոր Մայի ասեն, որ է Ճարճիր ըլ–մային, և Ղուռաթ ըլ-այն այս կ’ասեն. և այն որ Լեռան ն է Ֆատրասալինոն ն է (Petroselinum տ. Ազատքեղ, թիւ 11), և այն, որ յանապատն կու բուսնի, Սամվար և Եաթուն ? կու ասեն... Ասցել են, թէ հունտն ուժով է, քան զտերեւն, և լաւն այն է, որ ով ի կորուն խայթելուն կու վախէ՝ չէ պատեհ, որ Կարաւս ուտէ, այնոր համար, որ զգաղտ շնչերակն բանայ, և շատ և շուտ հասնի վնասն ի սիրտն: Եւ գրոցս շինողն աuցել է, թէ կին մի տեսայ, որ Կարաւս կերաւ, և այն օրն զայն կինն մեղուն խայթեց, և մէկ ժամ անցաւ, և կինն մեռաւ»

Լակոտ.   Տե՛ս Կծմախոտ:

884. Լայնտերեւի. Լայնտերեւուկ. Լոնտերեւի.

Ստ. Ռոքեան կոչէ և Լոբուխ և Ծիրանի փուշ, և համարի Լ. Charduus Benedictus. Փ. Chardon-bénit: Այս անուամբ քանի մի տեսակ փշոտ բոյսեր որոշեն բուսաբանք։ Ըստ Խոտուջրեցւոց է Բռնչի ծառն (տ. թիւ 387). յիշէ և Բարխուդարեան ի ստորագրութեան Աղուանից (եր. 54)՝ առանց բացատրութեան:

885. Լաշի.

Է (նոյն կամ) տեսակ Կոմար ծառոյ, տե՛ս զայս: Լ. Rhododendron Ponticum. յայտնի է գտուիլն ի Պոնտոս, բայց Արարատ օրագրի (ԻԵ, 431) յիշելն, և ի Կարնոյ մեզի խաւրուած ծաղիկ մի՝ կարծել տայ, թէ գտնուի և ի կողմանս Հայոց։ Բառաքաղ մի գրած է. «Լաշի. արմատ, որ արձակէ տերեւս նման Թթենւոյ»: Բնաւ չեն նմանիր այս երկու ծառոց տերեւքն իրարու, այլ այսոր ըսած արմատն, անշուշտ, է հետեւեալն

886. Լաշիկ.

Որոյ տերեւն ունի Թթենւոյ նմանութիւն և մեծ կարմրագոյն բազմառէչ ծաղիկ, որչափ որ կըրնամք հաւաստել ի Կարնոյ խաւրուած չորցած ծաղկին տեսքէն

Լապատ. Տե՛ս Աւելուկ.

887. *Լապլապ.

Որ և Լաբլաբ. տե՛ս Բաղեղն։ Բուսաբան մի յատուկ տեսակ մի համարի և կոչէ Dolichos Lablab, յոյն բառով (Δολικός), որ նշանակէ երկայն, զի շատ կ’երկայննայ այսոր բարակ ու սողուն որձայն: Բժշկարանք յիշեն ի դեղորայս Լապլապի տերեւն։ 

Լառի Սերմ. Տե՛ս Լօռասերմ.

888. Լաստ. Լաստենի.

Հայերէն լաստ բառի նշանակութենէն յարմարցընելով՝ Ստ. Ռոշքեան գրէ. «Ծառ, որ ի ջրուտ տեղիս լինի, և յորմէ նախնիքն զլաստ առնէին, և այժմուս զնաւս շինեն, զի դժուարաւ փտի». և Լ. Alnus կոչէ, որ է ըստ մեզ Բարտի . 323): Բառգիրք մի գրէ. «Լաստ. Թ. Սէյրան աղաճի »։ 

889. Լատան.

Խէժ է անուշահոտ, Լ. Ladanum, Փ. Ladan, որոյ գոյացընող թուփն կոչուի Լ. Cistus և յատկաբար C. Ladaniferus, Փ. Ciste Ladanifère։ Խորենացւոյ աշխարհագրութիւնն, փոխանակ բուսոյ, կ’ըսէ, ի ստորագրութեան Կիպրոս կղզւոյ, «Լինի անդ Լատան՝ ցօղ անկեալ զխոտով կռեալ ի վարիչս և ի մորթս քօշից»։ Այսպէս ըսած է Դիոսկորիտէս. ըստ որում կարդալու է ո՛չ ի մորթս, այլ ի մօրուս քօշից: Ամիրտոլվաթ այս խիժաբեր բոյսը կ’անուանէ օտար լեզուաւ « Ղայսուսան, այնոր ծառին վերայ կու անկանի. լաւն այն է, որ եղլի լինայ և ի մէջն հող չի կենայ... Ասէ Պտին, թէ լաւն այն է, որ եղլի լինի և անուշահոտ, և գունն ի դեղնութիւն քշտէ, իսկ աւազ չունենայ, և թէ եղով տրորես, իսկի տակն իրք չիջնու»: Բժշկարանք նոյն համարին զԼատան և զ Հոռոմխունկ: Գալիենոսի բառից մէջ կայ գրուած Աղադանոյն ՝ փոխանակ Լադանումի։ 

890. *Լարեկ.

Լ. Larix անուան փոխադարձութիւնն է ի նորոց՝ ըստ Ստ. Ռոշքեան, բայց մեզ երեւի թէ այս ծառս ծանօթ է ի հայս Կեչի անուամբ։ 

891. Լափազա ?

Տրապիզոնեցւոց Կովլեզու անուանած խոտին՝ քիչ մ’աւելի լայն տերեւովն է տես զայն: Նմանաձայն Յ. Լ. Lapathum նշանակէ Թրթնջուկ։ 

892. Լդդենի կամ Լտտենի.

Ի նորոց հնարեալ բառ երեւի, նշանակելու Լ. Celtis australis կամ Lotus (Matth. և Tournef. ) կոչուածը, Փ. Micocoulier. Ար. Միյս, կամ ըստ Ամիրտ. « Մայս, որ Թ. Տաղուն ասէ, և իրենն Վայրի Պղպեղ կու ասեն, և քան զՊեղպեղն այլ մեծ կու լինի, և միրգն քաղցր կու լին. և ստամոքին աղէկ է. և զփորն կու կապէ, և թէ զփայտն խարտես և խարտուքն առնուս, և եփեն, զջուրն խմեն՝ օգտէ աղեց գաներուն, և զմազն կարմիր կու առնէ, և օգտէ տղակներուն հազին, և թէ զկուտն ուտեն այլ՝ օգտէ, և թէ զայս տակս ջրով և թեփով եիես և դնես այն զօդուածին վրայ, որ կոտրեր է և ծուռ է բուսեր, կակղացընէ», Պոնտոսի ծովեզերեայ կողմերում գտուի, նա և Կասպից ծովու արեւմտեան գաւառներում և ի Հր. Կովկաս։ Ըստ Պէյթ. ՝ գտուի և յԱմիդ., ուր կոչուի Քէրքաշ կամ Քէրքնաշ. Իբրև 70 տեսակք զանազանուած են Լդդենւոյ, պտուղնին ընդհանրապէս մանրիկ և գնտաձեւ է, մէկ տեսակն Կովկասեան կոչուի՝ Լ. C. Caucasica, և գտուի նաև ի Ռուսահայս և ի Վրաստան։ Հին հեղինակք Լոտոս կոչեր էին զայս, բայց որովհետեւ նոյն անուամբ շատ եղեգնաձեւ բոյսեր այլ կոչէին, զայս՝ Ծառային Լոտոս անուանեց Դիոսկորիտէս. Λωτός ςσ δένδρον. Տե՛ս և Լուտուտ

893. Լեառնախնձոր.

Ինչ ըլլալը Կիմացընէ զայս գրողն. «Ազգ մի խնձոր կայ վաղահաս, Մանրագոր ասի կամ՝ լեառնախնձոր: Թէ և յատուկ Վայրի խնձորն Մանրագոր չէ, այլ տես զայս, և խնձորակ։ 

894. Լեզուակ. Լեզուիկ.

«Լեզուակ անուն ծաղիկ մի կայ, որ կու բացվի մէջ մարգերուն

  Ծաղիկն մօռ մանաւշայ է, նորա երամն է ինքնագուն»։ Տեղն ու գոյնը իմացուց Սալաձորցին. ձեւն ու չափը սպասեմք յայլոց ստուգել

895. Լեզուենտակ.

Ըստ Բռգնիքցոց կամ Սեբաստացւոց՝ նշանակէ Մաղթ

896. Լելեզակ.

Կամարկապցին, Ալխոշալ օտար բառը մեկնելով, կ’ըսէ. «Ինքն Եղինճ խոտ ն է կամ Լելեզակ կու ասեն կամ Անճուրիայ (Անճորա), Դժնիկ»։ Տե՛ս Լեղինճ

897. Լեղակ.

Ծանօթ իր տուած ներկին համար. Լ. Փ. Իտ. Indigo, Ար. Նիլաճ «Տերեւն ի Ջղախոտին տերեւն կու նմանի, գրէ Ամիրտ., և ի գետնէն ի վեր մէկ թիզ կու ելանէ և կամ մէկ կանգուն, և տերեւն սեւ կու լինի... Եւ ցեղ մի այլ կու լինի, որ վայրի է, և տերեւն նման է Հազրին տերեւին, և գագաթն զէտ լեզու կու նմանի, և ամաննի ունի և ի մէջն հունտ  ունի, և այսոր օգտութիւնն այլ զէտ առաջինն է»։ Դարձեալ գրէ Լեղակ նիւթին համար. « Նիլ, որ է Լեղակն, երկու ցեղ է՝ մէկն ածվոց և մէկն վայրի, և լաւն այն է, որ շուտ տրորի... Ասէ Պտին., թէ ինքն խոտն է, որ իր քամուքսին Նիլաճ, և իր ծառին Յալզամ կ’ասեն, և լաւն այն է, որ տերեւն կանանչ լինի, որ ի կարմրութիւն քշտէ»։   Ուրիշ Բժշկարան մի գրէ. «Լեղակ, Նիլ. ինքն խոտ է Երնճին նման. ի ջուրն դնեն և հատցընեն, զշիրէն առնուն, ի Հնդկաց գայ, շիրէն չորցընեն և լինի Լեղակ»:

898. Լեղկի ունտ.

Հին բժշկարանն յիշէ զայս. Ար. Հապպ Նիլ կոչմամբ, բայց տարբեր տեսակ բոյս է սա, որոյ համար առանձին գրէ Ամիրտ. «Հապ Նիլ. ինքն Լապլապի նման խոտ-մն է և կապուտ ծաղիկ ունի, և սեւ հունտ։ Ասեր է գրոցս շինողն, թէ ինքն Լապլապն է, որ ի ծառերն և ի փայտերն կու փատտվի, և ծաղիկն նման է Լապլապին ծաղիկին, և իրենն Նիլ ասեն, և թէ իր տերեւին վրայ քացխով գրեն, նա յայն պահն կարմրի։ Լ. Convolvulus Nil. Տե՛ս հետեւեալ բառն այլ։ 

899. Լեղինճ.

Գալիենոսի բառից մէջ վերոյիշեալ Ալխոզազ բառին զոյգ գրուած է. «Մշկան Լեղինճ, որ է Լեղակ»: Նոր բառահաւաք մ’այլ նշանակած է այս անունս։ 

900. Լեղլեղուկ.

Բառհաւաք մի գրած է իր ցանկին մէջ, այլ չէ բացատրած։ 



[1] Այս տեղ թուրքերէն կ’աւելցընէ. «Տէփէճուքլէրի տէկիրմէճէ օլուր», այսինքն՝ գագաթներն գնտաձեւ կամ չորեքկողմ կ’լլան: Թ. Կոչուի Գայիգ գըրան: