Թորոս աղբար

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՉՄՇԿԱԾԱԳՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ԹԵՄՔ
       ՔԱՂԱՔ. Տունք Հայոց՝ 280։ Վարժարան՝ Տարեկան ծախք վարժարանաց՝ 6200 ղրուշ։ Աշ[ակերտք]՝ 180 մանկ[ունք], 15 աղջ[իկ] (բաց ’ի Միաց[եալ] Ընկ[երութեան] վարժարանէն)։
       ՀԱՅԱԲՆԱԿ ԳԻՒՂՈՐԱՅՔ
       ՀԱԶԱՐԻ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Երրորդութիւն։ Վարժարան՝ Աշ[ակերտք]՝ 5 մանկ[ունք], 10 աղջիկ։ Տունք Հայ[ոց]՝ 50։
       ՄԱՄՍԱ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Գէորգ։ Վարժ[արան]՝ Աշ[ակերտք]՝ 20 մանկ[ունք], 10 աղջ[իկ]։ Տունք Հայ[ոց]՝ 40։ Իբր 36 տան չափ եւս՝ Հայ-հոռոմք։
       ԽՆԴՐԿԻԿ. Հայ-հոռոմ են, 8 տուն։
       ՍԱԹԻՐԿԷՍ. Եկեղ[եցի] ոչ գոյ։ Տունք Հայ[ոց]՝ Հայ-հոռոմ՝ 2 տուն։
       ԲԱԶԱԲՈՒՆ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Տունք Հայ[ոց]՝ 21։
       ՄԻԱՏՈՒՆ. (Կէմիճի)՝ 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Վարժարան՝ Աշ[ակերտք]՝ 55 մանկ[ունք], 5 աղջիկ։ Տունք Հայ[ոց]՝ 54։
       ԿԱՐՄՐԻ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Վարժարան՝ Աշ[ակերտք]՝ 20 մանկ[ունք], 5 աղջիկ։ Տունք Հայ[ոց]՝ 40։
       ՄՈՐՇԸԽԱՅ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Տունք Հայ[ոց]՝ 35։
       ՍԻՍՆԱ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Յովհաննէս։ Վարժարան՝ Աշ[ակերտք]՝ 25։ Տունք Հայ[ոց]՝ 32։ Մանկասիրական անուամբ Ընկ[երութիւն] մի կայ։
       ԲՐԵԽԻ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Գէորգ։ Տունք Հայ[ոց]՝ 26։
       ԲՐԱՍՏԻՔ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Տունք Հայ[ոց]՝
       ԹԱԿԷ (Թէքէ). 1 եկեղ[եցի]՝ Ս. Թորոս։ Տունք Հայ[ոց]՝
       ՅԱՂԹՈՒԿ. 2 եկեղ[եցի]՝ Ս. Մինաս եւ Երեք Մանկունք։ Վարժարան՝ Աշ[ակերտք]՝ 25։ Տունք Հայ[ոց]՝ 25։
       ԽԱԴԻՇԱՐ. Աւերակ հոյակապ վանք՝ Ս. Կարապետ։ Տունք Հայ[ոց]՝
       ՁԸՆՁՈՐ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Տունք Հայ[ոց]՝
       ՓԱՇԱ-ՄԷԶՐԷ. Եկեղ[եցի] ոչ գոյ։ Տունք Հայ[ոց]՝
       ՄԱՆԿՈՒՃԱԿ. Եկեղ[եցի] ոչ գոյ։ Տունք Հայ[ոց]՝
       ԱՇԳԱՆԻ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Գէորգ։ Տունք Հայ[ոց]՝
       ԲՐԱԴԻ. Եկեղ[եցի] ոչ գոյ։ Տունք Հայ[ոց]՝
       ԲԱԴՐԱԹԻԼ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Յակոբ։ Տունք Հայ[ոց]՝ 12։
       ԹՈՒՄԱ-ՄԷԶՐԷ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Լուսաւորիչ։ Տունք Հայ[ոց]՝ 26։
       ԲԱՂՉԷՃԻԿ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Աստուածածին։ Տունք Հայ[ոց]՝ 15։
       ՂԱՐԱՍԱՐ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Թորոս։ Վարժարան՝ Աշ[ակերտք]՝ 30։ Տունք Հայ[ոց]՝ 24։
       ԷՐԵՑ-ԱԳՐԱԿ. 1 եկեղ[եցի]՝ Ս. Խաչ։ Վարժ[արան] Աշ[ակերտք]՝ 30։ Տունք Հայ[ոց]՝ 34։
       ԱՐԴԱԿԱՆ. Եկեղ[եցի] ոչ գոյ։ Տունք Հայ[ոց]՝
       ԽԱՉՏՈՒՆ. Եկեղ[եցի] ոչ գոյ։ Տունք Հայ[ոց]՝
       ԱԳՐԱԿ. Կարմիր վանքի մօտ։ Եկեղ[եցի]՝ Ս. Յակոբ։ Տունք Հայոց՝
       ՎԱՍԿԱՒԱՆ. Եկեղ[եցի]՝ Վասիլկայ-վանք։ Տունք Հայ[ոց]՝
       ՈՒԼՈՒՂԱԼԱՅ. 1 եկեղ. ՝ Ս. Մինաս։ Տունք Հայ. ՝
       ԿԱՊԱՆ-ՄԱՏԷՆ. Աւան։ 2 եկեղ[եցի]։ 1 վարժ[արան]։ Աշ[ակերտք]՝ 50։ Տունք Հայ[ոց]՝ 100։
       Հայաբնակ գեղերէն գրեթէ շատ քիչ կան, որ Թուրք ու Քուրդ խառն չունենան։ Տեղ-տեղ Բողոքական ալ կայ։ Թուրքեր առ հասարակ բարեկիրթ են եւ դժգոհութիւն չեն պատճառեր։ Աւելի ազնիւ են Ս. Թորոս Նահիէի գեղերու բնակիչ Թուրքեր, որք ընդհանրապէս Պօլիս կառավարութեան դռները, նախարարաց տները եւ մինչեւ Կայս[երական] պալատան մէջ պաշտօն վարողներ են։ Մաքուր եւ ծանրագնի կահ կարասիներ ունին եւ ճաշակաւոր տներ։ Իրենց գեղերու անունները զուտ հայերէն են։ Ունին թաղերու, տներու եւ այգիներու անունները, զորս կը կոչեն «Տէր Պօղոս բաղի, Մինաս թաղի, Թորոս էվի» եւ այլն։ Եկեղեցեաց տեղերը իրենց գործածած բառեր եւ ինչ-ինչ սովորութիւններ կ’ապացուցանեն այն աւանդութիւնը, թէ Հայ են եղեր, եւ յետոյ՝ տաճկացած։ Իրենցմէ շատերն ալ կը խոստովանին զայս։