ՊԵՏՐՈՎՍԿ
Այս
փոքրիկ
քաղաքն
հիմնուած
է
Կասպեան
ծովի
արեւմտեան
ափում
ռուսաց
Մեծն-Պետրոս
կայսեր
անուամբ:
Ունի
խնամքով
շինուած,
գեղեցիկ,
ապահով
եւ
փոքր
նաւահանգիստ
եւ
պատուական
կլիմայ:
Քաղաքիս
բնակիչներն
են
ռուս
եւ
հայ,
մեծամասնութիւնն
է
ռուս
տարրն:
Կան
եւ
մի
քանի
պանդուխտ
պարսիկներ:
Հայք,
որ
գաղթած
են
Ղզլարից,
Արցախից,
Նուխուց
եւ
Աղէքսանդրապոլից,
զբաղում
են
առեւտրով
եւ
այգեգործութեամբ:
Կան
եւ
ոմանք
պանդուխտ
հայեր,
որք
վարձքով
ծառայում
են
այգիներում:
Հայք
ունին
Պօղոս-Պետրոս
անուն
մի
քարաշէն
եկեղեցի,
որի
գոյութիւնն
աւելի
չէ
20
տարուց:
Եկեղեցին,
որ
ենթարկուած
է
Հաշտարխանի
Հոգեւոր
կառավարութեան,
ունի
3,
000
րուբլի
դրամագլուխ,
մի
քահանայ
եւ
մի
նորաշէն
ծխական
ուսումնարան,
որի
մէջ
տակաւին
ո'չ
վարժապետ
կայ
եւ
ո'չ
աշակերտ:
Քաղաքումս
կայ
40
հայ
ծուխ,
որի
մէջ
(միջին
հաշուով)
լինում
է
տարեկան
15
ծնունդ,
1
պսակ
եւ
3
ննջեցյալ:
Զարմանալու
են
ընթերցողք
համեմատելով
ծնուածների
թիւը
պսակուածների
թուոյն
հետ:
Այստեղ
եւս
ներգործած
է
մի
ազգակործան
ազդեցութիւն`
չամուսնանալու
մոդան:
Տեսնում
են
50
տարեկան
ամուրի
հայ
երիտասարդներ
եւ
40
տարեկան
օրիորդներ:
Եթէ
այսպէս
շարունակուի
այս
տնաւեր
մոդան,
60
տարուց
յետոյ
գուցէ
հայ
չգտնուի
քաղաքումս:
Աւելորդ
է
յայտնել,
թէ
տարէցտարի
զգալի
կերպով
նուազում
է
եւ
ծնեալների
թիւն: