Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԻՋԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

 

ԺԱ. գաւառն, որ ընկած է Բօզ-Դաղի հիւսիսային եւ հարաւային շղթաների մէջ, Կոկիսոն գետակից սկսեալ եւ մինչեւ Արջկան գետակն երկարացեալ մի գեղեցիկ դաշտակի վերայ, ստացած է Խողմաղ [1], Հողմաղ [2], Հողի [3] եւ Դաշտակ [4] անուններ. այժմ դաշտակիս միջի մասն կոչւում է Սարուջա: Բայց այժմ այս գաւառը միացրած են Արաշի գաւառի հետ:

ԺԲ. գաւառն, որ ընկած է նոյնպէս Բօզ-Դաղի վերայ, Արջկան եւ Ալազան գետակների, Զարղունի դաշտակի եւ Աղուանից դաշտաբերանի մէջ, կոչուած է Խենի [5]:

 



[1] Ղեւոնդ նոյն եր.:

[2] Խոր. նոյն եր.:

[3] Մով. Կաղ. եր. 241:

[4] Ես. Կաթ. եր. 241:

[5] Գաւառիս անունը յիշում են միայն Ղեւոնդ եւ Խորենացին նոյն երեսներում, բայց Կաղանկադուացին չէ յիշում: Բոլոր գաւառների մէջ անպիտանագոյնն է Խենի գաւառս, վասնզի շատ տեղերն զուրկ են բուսականութիւնից եւ ջրից