ՀԱՆՔԵՐ
ՈՍԿԻ.
Ախտի
քաղաքից
վերեւ
կայ
մի
լեկզիաբնակ
գիւղ
Իղրի
անուն:
Գիւղիս
մօտ
կայ
ոսկու
հանք:
ԱՐԾԱԹ.
Յիշեալ
Իղրի
գիւղի
մօտ
կայ
նաեւ
արծաթի
հանք:
Երկրորդ
արծաթահանքն
գտնւում
է
Շամախու
Գեօգչայ
գաւառի
Խանագեալ
թրքաբնակ
գիւղի
մօտերքում,
մի
ձորի
մէջ,
որ
ընկած
է
Կովկաս
սարի
հարաւահայեաց
լանջի
վերայ:
Արծաթի
նման
պսպղում
եւ
փայլում
է
ապառաժ
քերձի
ճակատն,
մանաւանդ
արեգակի
ճառագայթները
դիպած
ժամանակ:
Մի
քանի
տարի
առաջ,
ոմանք
դրամանենգ
լեկզիներ
գալով
ծածուկ
հալում
են
առատօրէն
արծաթիցս
եւ
կտրում
ռուսաց
20
կոպէկանոցի
ձեւով
բաւականին
դրամ:
Ապա
իմանալով
կառավարութիւնն
Սիբիրիա
է
աքսորում
դրամանենգները:
Երրորդ
արծաթահանքն
գտնւում
է
Նուխու
գաւառի
Խաչմաս
գիւղի
արեւմտահիւսիս
կողմում`
Փիլիպպու
կոչուած
գիւղի
մօտ:
Չորրորդ
արծաթահանքն
գտնւում
է
Նուխու
գաւառի
Ճալէթ
եւ
Մուխանց
գիւղերի
մէջ
եղած
սարաւանդակի
վերայ:
Մի
քանի
տարի
առաջ
գաւառապետի
օգնականն
գաւառիս
մարդիկներով
բանալ
տուած
է
հանքս
եւ
կտորներից
ղրկած
Թիֆլիս`
վելուծելու
եւ
փորձելու:
Հինգերորդ
արծաթահանքն
գտնւում
է
նոյն
գաւառի
Օրաբան
եւ
Քունգիւտ
գիւղերից
վերեւ
Կալ-տակ
անուն
հին
բերդի
արեւելեան
կողմի
հանդէպ
եղած
սարի
վերայ`
գետակի
ձախ
կողմում:
Կապարախառն
արծաթ.
գտնւում
է
Նուխուց
60
վերստաչափ
հեռի
Խնօ
գիւղի
մօտ`
Խնօ
կոչուած
գետակի
վերայ:
Կայ
նաեւ
Սամուր
գետի
ակունքներում
Կուրումի
գիւղի
մօտ,
որ
60
վերստաչափ
հեռի
է
Ղուբայից:
Կապար.
նշանաւոր
կապարահանքն
գտնւում
է
Ախտի
քաղաքից
վերեւ`
Ղռուշ
լեկզիաբնակ
գիւղի
մօտ,
որ
մատակարարում
է
առատ
կապարի
պաշար:
Երկրորդ
հանքը
գտնւում
է
Ալազան
գետակի
կողմում`
Շիլտի
անուն
գիւղի
մօտերքում:
Պղնձահանք.
գտնւում
է
յիշեալ
Օրաբան
եւ
Քունգիւտ
գիւղերից
վերեւ:
Ծծմբահանք.
գտնւում
են
Շամախու
գաւառի
Մարազա
գիւղաւանի
մօտ
[1]:
[1]
Գործածական
չեն
այժմ
արծաթահանքերից
եւ
պղնձահանքերից
եւ
ոչ
մին: