ՇԱՔՈՒԱՅ
ԳԱՒԱՌՆԵՐԻ
ՏԱՃԿԱՑԵԱԼ
ՀԱՅՈՑ
ՄԱՍԻՆ
Աւանդաբար
պատմում
են
Կապաղակ
եւ
Շաքի
գաւառների
բնակիչներն
թէ՛
հայ
եւ
թէ՛
մահմետական,
«Ղութղաշէնում
մի
ժամանակ
լինում
է
մի
շատ
հարուստ
թուրք
մէլիք,
որ
յետոյ
իւր
եղբօր
հետ
սպանւում
է
Շամախու
Հիւսէին-խանից`
պարսից
Շահի
հրամանով:
Սպանուած
մէլիքի
որդին
մէլիքութիւնը
ստանում
է
Շահից
եւ
նստում
իւր
հօր
տեղն
Ղութղաշէնում.
բայց
մի
քանի
տարուց
վերջն
այս
մէլիքն
էլ
է
սպանւում
Շամախու
նոյն
խանի
ձեռքով:
Որովհետեւ
սուննու
է
լինում
մէլիքների
ցեղն,
այն
պատճառաւ
վերջին
սպանուած
մէլիքի
եղբայրներն
փախչում
են
Դաղստան,
բերում
շատ
լազկիներ
(լեկզի),
գրաւում
Շամախին,
բռնում
եւ
սպանում
իւրեանց
հայր
եւ
եղբայր
մէլիքները
սպանող
խանը,
լուծում
արեանց
վրէժը,
աւարում
եւ
կողոպտում
Շամախին
եւ
ապա
քաշում,
գնում
Դաղստան
[1]:
«Մի
քանի
ժամանակից
յետոյ`
Դաղստանից
գալիս
է
Ղութղաշէն
Հաճի-Չալապի
[2]
անուն
ոմն,
որ
լինում
է
Դաղստան
գնացած
երկու
մելիքազուն
եղբարց
մէկի
որդին
եւ
բերած
լազկիներով
կրկին
տէր
լինում
իւր
պապենական
եւ
հայրական
կալուածներին:
Ապա
մի
քանի
տարուց
յետոյ
սկսում
է
Հաճի-Չալապին
գործ
դնել
բռնութիւններ
լազկիների
(լեկզի)
ուժով,
այս
է`
մարդասպանութիւն,
աւարառութիւն,
տանջանք,
կախաղան
եւ
ամէն
տեսակ
չարութեան
հնարքներ:
այս
միջոցներով
դարձնում
է
մահմետական
կրօնին
հայադաւան
Վանտամ,
Ղութղաշէն,
Զարղուն,
Բում,
Խաչմաս,
Փատառ,
Վարդանլու,
Էրմանիտ,
Մուխանց,
Օրաբան,
Քունգիւտ,
Պտէզ,
Զայգիտ,
Քիշ
(Գիս),
Կոխմուխ,
Մալղ
[3]
եւն.
գիւղաքաղաքների,
աւանների
եւ
գիւղերի
հայ
քրիստոնեայ
բնակիչները
[4]
»:
Հետաքրքիր
ընթերցողաց
մի
գաղափար
մատակարարելու
նպատակաւ
զետեղում
ենք
այստեղ
տաճկացեալ
հայոց
այժմեան
ծխաթիւը,
բայց
ոչ
յօժարութեամբ,
այլ
վշտալի
սրտով
եւ
տխրալի
գրչով:
Զետեղում
ենք
ոչ
ամբողջը,
այլ
գլխաւորները:
Խաչ-մաս
գիւղաքաղաքում
1004
ծուխ
Վանտամ
766
»
Փատառ
680
»
Ղութղաշէն
532
»
Բում
աւանում
416
»
Թիքեանլու
231
»
Զայզիտ
461
»
Զարաղան
(Զարղուն)
եւ
շրջակայքում
262
»
նովուր-Ղշլաղ
գիւղում
եւ
»
200
»
Էրմանիտ
»
եւ
»
311
»
Վարդանլու
»
եւ
»
260
»
Մուխանց
»
եւ
»
261
»
Թուրք-Օրաբան
»
150
»
Բաշ-Քունգիւտ
»
203
»
Ղշլաղ-Քունգիւտ
»
171
»
Պտէզ
»
150
»
Գիս
եւ
շրջակայ
»
330
»
Կոխմուխ
»
200
»
Թալաստանում
եւ
շրջակ.
(Գեօգ-չայ
գաւառ)
5000
»
Խալխալում
եւ
»
1000
»
Ղում
գիւղում
եւ
»
446
»
Մալղ
գիւղում
եւ
շրջ.
111
»
Թալա
»
եւ
»
200
»
Բաշ-կեօնուկ
աւանում
652
»
Քիւքեալ
եւ
շրջակայ
գիւղերում
200
»
Արաշ
եւ
»
»
504
»
Ղապալա
եւ
»
»
250
»
Մարսան,
Ջոռլու
եւ
Կեօրազլար
218
»
Աղջա-Ղալա
եւ
իւր
շրջակայ
գիւղերում
311
»
Ընդամէնն
ծուխ
15480
ծուխ
Թէպէտ
մահմետականութիւնն
ճգնած
է
անհետացնել
իւր
միջից
հայադաւան
նշանների
հետքերը,
այսուամէնայնիւ
դեռ
ցայսօր
կան
այդ
բոլոր
գիւղաքաղաքներում,
աւաններում
եւ
գիւղերում
կամ
մօտերքում
եկեղեցիների
աւերակներ,
հանգստարաններ,
խաչարձաններ
եւ
արձանագրութիւն
կրող
տապանաքարեր
կամ
սոցա
բեկորներ:
Մինչեւ
ցայսօր
գիւղաքաղաքներից,
աւաններից
եւ
գիւղերից
շատերն
պահպանած
են
իւրեանց
հայկական
անունները:
Տակաւին
մինչեւ
ցայսօր
հայ
մահմետականների
մէջ
լսւում
են
Կարապետ
օղլը,
Մարտիրոս
օղլը,
Գիւգի
ուշաղը
(Գրիգորեանց
ընտանիքն),
Թորոսն
թոռնը,
Բաղդասար
կիլ,
Թիւնիլար
(Յարութիւնեանք)
Խաչատուր
բաղը,
Աւանըս
Թոռընլարը,
Զանը
կիլ
(Զանազանենց
ընտանիքն,
Ուսէփ
[5]
օղլը
(Յովսէփ)
եւն,
եւն:
Տակաւին
պահպանած
է
հայ-մահմետականն
իւր
հայկական
ջերմեռանդութիւնը
-որոշեալ
ուխտագնացութեան
օրերում
հաւատով
յաճախել
ուխտատեղիներն,
սիրով
համբուրել
խաչքարերը
եւ
յուսով
վառել
մոմեր
եւ
աղօթել
սրտագին:
Արդէն
սովորական
է
կանանց
խաչակնքել
նոր
քնացրած
երեխայոց,
նոր
հունցած
խմորների
եւ
կրակից
նոր
վար
առնուած
կերակուրների
վերայ:
Բաց
յայսցանէ
ամէնուրեք
նշմարում
են
թէ'
արականաց
եւ
թէ'
իգականաց
վերայ
հայկական
տիպեր
եւ
հայկական
պատկերներ,
հայկական
արտասանութիւններ
եւ
հայկական
հնչիւններ,
որք
բնաւ
չեն
նշմարւում
բուն
մահմետականաց
վերայ:
Կարեւոր
տեղեկութիւնք.
Հող.
ընդհանրապէս
գաճային
են
Աղուանից
դաշտի
եւ
Վատնեան
դաշտի
հողերն,
որք
են
մոխրագոյն,
պինդ,
ջրարբի
եւ
բազմարդիւն:
Ջրարբի
են
նաեւ
Դարբանդի,
Ճղբաց,
Լփնաց,
Բագ-
ւի,
Շամախու,
Շաքուայ,
Կախաւանի,
Ճառի
եւ
Բաղասականի
գաւառների
հովիտներն:
Սակայն
Կապաղակ
գաւառի
դաշտակի
հողն,
որ
ունի
գլխովին
տարբեր
պտուղներ
եւ
տարբեր
ազնիւ
բերքեր,
երկնագոյն
է,
կամ
ունի
կանաչ
եւ
բաց
կապոյտ
գոյներից
բաղադրուած
մի
անբացատրելի
գոյն:
Իսկ
մեծաւ
մասամբ
տորոնագոյն
փխրուն
եւ
անջրդի
են
Դարբանդի,
Շամախու,
Գարդմանի
եւ
Կոկիսոնի
լեռնային
գաւառների
հողերն,
այսու
ամէնայնիւ`
հացաւէտ
եւ
այգեւէտ:
Բօզ-Դաղի
վերայ
ընկած
շատ
գիւղերի
ջրերն
հազիւ
թէ
բաւականանում
են
մարդոց
խմելու,
մանաւանդ
ամրան
եղանակներում
անասուններն
կամ
բոլորովին
մնում
են
ծարաւ
եւ
կա'մ
գնում
են
ջուր
խմել
հեռաւոր
գետերից:
Սակայն
նշանաւոր
են
այս
անջրդի
գաւառների
գինիներն
աւելի,
քան
ջրարբի
դաշտերինն:
Բաց
մոխրագոյն,
փխրուն
եւ
անջրդի
են
Հողի
եւ
Խենի
գաւառների
դաշտային
հողերն,
իսկ
երկաթագոյն`
լեռնային
հողերն
եւ
միանգամայն
անջրդի
երկու
տեսակ
հողերն
եւս,
բայց
հացաւէտ:
Անօգուտ
ապառաժներ
են
Լփնաց
երկրի
լեռնավայրերի
մեծ
մասն
եւ
անպէտք
հող
Բօզ-Դաղի
հարաւային
ամբողջ
լեռնաշղթան:
Որթ.
բացի
Դարբանդի
եւ
Բագուի
որթերից,
դաշտային
որթերն
առհասարակ
ծառերի
վերայ
են,
իսկ
լեռնային
խաղողներն
ընդհանրապէս
առանց
ծառի
են,
միայն
թէ
ամէն
տարի
մարտ
ամսում
յապաւում
են
որթերի
ծայրերը
եւ
կապում
մարդաչափ
բարձրութեամբ
յենարանների,
որ
կոչւում
են
սարի:
Աւելի
բարձր
արժէք
ունի
Շամախու
լեռնային
գաւառների
գինին,
քան
դաշտայիններն:
Ջուր.
բացի
Կուր
գետից,
որ
հոսում
է
ապարդիւն,
մնացեալ
բոլոր
գետերն
եւ
գետակներն
օգտակար
են
մանաւանդ
դաշտաբնակ
հասարակութեան:
Ամէն
գետակներից
եւ
վտակներից
վերցրած
են
առուներով
ջուր,
որով
ջրւում
են
բոլոր
ցանքսերն,
այգիներն,
պարտէզներն
եւ
բանջարանոցներն,
բնակիչներն
եւ
անասուներն:
Գետերն
եւ
գետակներն,
գրեթէ,
միայն
յորդած
ժամանակ
են
թափւում
ծովի
եւ
Կուր
գետի
մէջ,
իսկ
միւս
ժամանակներում
անջրդի
են
գետերի
եւ
գետակների
հեղեղատներն,
զի
հոսում
են
միայն
առուներով:
Երաշտ
տարիներում
տեղի
են
ունենում
կռիւներ
ջրաբաժանման
համար:
Ցորեն.
դաշտային
հողերն
համարեա'
թէ
մի
ցորենը
աճեցնում
են
45-60
ըստ
տեղւոյն.
մինչդեռ
լեռնային
հողերն`
15-30,
ըստ
տեղւոյն:
Միայն
Հողի
գաւառի
միջին
մասն
աճեցնում
է
60-100
ըստ
տարւոյն
(երբ
կանոնաւոր
իջնում
են
անձրեւներն
՚ի
պահանջել
հարկին):
Հարկ
է
յայտնել,
որ
աւելի
համով,
աճեցնող
եւ
սննդարար
են
լեռնային
ցորեններն
քան
դաշտայիններն.
իսկ
դաշտերի
բրինձն,
սեխն
եւ
ձմերուկըն`
քան
լեռնայինն:
Դարբանդի
եւ
Ղուբայի
հողերն
աւելի
արդիւնաւորում
են
տորոն
ներկը,
որ
ընկած
է
այժմ:
Մնացորդ
ցեղեր.
իւրաքանչիւր
Աղուանից
երկիրն
արշաւող
օտար
տէրութիւն
թողած
է
այստեղ
իւր
ցեղից
մնացորդ:
Պարսիկներն
թողած
են
պարսիկ
ժողովուրդ,
որք
բնակում
են
թէ'
բոլոր
քաղաքներում
եւ
թէ'
դաշտային
գաւառներում:
Արաբների
մնացորդներն
բնակում
են
միայն
Քաղադաշտ
եւ
ստորին
գաւառներում
եւ
Լփնաց
երկրի
Դաւաչի
գետաձորում:
Թաթարների
մնացորդներն
բնակում
են
Ճառի
եւ
Կախաւանի
կողմերում:
Օսմանցւոց
մնացորդներն
բնակում
են
Բագու,
Շամախի
եւ
Շաքի
քաղաքներում
եւ
դաշտային
գաւառներում:
Լեկզինների
մնացորդներն
բնակում
են
Կովկասեան
մեծ
լեռնաշղթայի
հարաւային
լանջերի
վերայ`
Ճառից
սկսեալ
մինչեւ
Կոկիսոն
գետակի
ակունքներն:
Ռուսաց
աղանդաւորներն,
որք
ընդհանուր
անուամբ
կոչւում
են
մալական,
բնակում
են
միայն
Դարբանդի
եւ
Շամախու
գաւառներում,
որոց
մասին
գրած
ենք
արդէն:
Բարբառներ.
իւրեանց
բարբառները
ցարդ
պահպանած
են
լէկզիներն,
թաթարներ
եւ
մալականներն:
Արաբներն,
պարսիկներն
եւ
օսմանցիներն
իւրեանց
լեզուները
եւ
հնչիւնները
փոխած
են
կոշտահնչիւն
թուրքերէնի:
Դարբանդի,
Ղուբայի,
Բագուի,
Շամախու,
Շաքուայ
եւ
Ճառի
եւ
սոցա
բոլոր
գաւառների
(բացի
Կապաղակից)
հայերէն
ընդհանուր
տիրող
բարբառն
է
Արցախի
այժմեան
գործածական
լեզուն,
քանզի,
ինչպէս
գիտենք
կանխաւ,
բնակչաց
ամէնամեծ
մասն
գաղթած
եւ
տեղափոխուած
են
Արցախից:
Սպահանից,
Խոյից
եւ
Թէհրանից
երկիրս
գաղթողներն
եւս
պահպանած
են
իւրեանց
նախկին
հայրենեաց
գաւառական
հայերէն
բարբառը:
Բնիկ
շամախեցւոց
բարբառն
թէեւ
տարբեր
է
Արցախի
բարբառից,
այսուամէնայնիւ
հետզհետէ
առաջինն
տեղի
է
տալիս
երկրորդին:
Հագուստ.
արականաց
հագուստն
առհասարակ
2
տեսակ
է-տեղական
եւ
եւրոպական,
որք
արդէն
ծանօթ
են
ամէն
տեղ:
4
տեսակ
է
կանանց
հագուստն:
Ա.
Արցախի
կանացի
զգեստի
ձեւն,
որը
նոյնութեամբ
պահած
են
Դարբանդ,
Ղուբա,
Բագու,
Ճառ
քաղաքների
մէջ
եւ
Հողի
ու
Խենի
գաւառներում
բնակող
Արցախեցի
ընտանիքներն:
Պահած
են
նաեւ
գլուխների
շինուածքի
ձեւը:
Բ.
Իւրեանց
երկրից
բերած
զգեստների
ձեւերը
պահած
են
նաեւ
խոյեցիք
եւ
սպահանցիք
եւ
թէհրանցիք,
ինչպէս
են
Ղայա-բաշու,
Ջափարաւատի,
Կարմախանու,
Մատրասայի
եւն.
բնակիչներն:
Գ.
Թիֆլիսի
կանացի
զգեստի
եւ
գլխի
զարդերի
ձեւերն,
զորս
գործ
են
ածում
միայն
Շուշուց
վերոյիշեալ
քաղաքներն
տեղափոխեալ
ընտանիքներն:
Դ.
Շամախու
եւ
իւր
գաւառների
ընտանիքներն
բոլորովին
հագնում
են
թրքական
հագուստներ
եւ
գործածում
թրքական
զարդեր,
այնպէս
որ
դժուարին
է
Շամախում
եւ
գաւառներում
որոշել
հայ
ընտանիքը
թուրք
ընտանիքից:
Երանի՜
թէ
մեր
մայրերն
եւ
քոյրերն
զգային,
որ
պատիւ
չէ
բերում
հայութեան
այդ
թրքական
զգեստն
եւ
գէթ
թողնէին
այսուհետեւ
այդ
հեթանոսական
հագուստները:
Բնակարաններ.
միատեսակ
են
Ղուբայի,
Շամախու
եւ
Շաքուայ
բոլոր
գաւառների
հիւրասենեակներն:
Վերի
պատերում
շինուած
են
մի-մի
վառարան,
որ
բուխարի
է
կոչւում
տեղացիներից:
Միւս
պատերի
մէջ
շինուած
են
ծալքատեղ,
որոց
մէջ
դարսուած
են
հիւրերի
համար
առանձնապէս
պատրաստուած
անկողիններն,
պահարաններ,
որոց
մէջ
զետեղուած
են
պնակներ,
գդալներ,
աղամաններ,
եւն:
Իսկ
չորս
պատերի
վերի
կողմանց
մօտ,
կէս
կանգուն
բարձրութեամբ
եւ
լայնութեամբ
քիւեր,
որոց
վերայ
շարուած
են
շիշեր,
փարչեր,
բաժակներ,
նուռն,
սեւկեւիլ,
տանձ
եւ
խնձոր:
Իսկ
բնակչաց
բնակարաններն
շինուած
են
հետեւեալ
ձեւերով.
չորս
պատերն
կա'մ
քարուկիր
են
եւ
կամ
հիմքերն
չոր
քարով
եւ
սոցա
վերայ
անեփ
աղիւսով,
գերաններով.
իսկ
տանիքներն
ծածկուած
հողով:
Բայց
վառարաններն
աւելի
մեծ-մեծ,
որոց
մէջ
եփում
են
կերակուրները:
Շատ
գիւղերում
հարուստներն
շինած
են
քաղաքի
նման
տներ:
Կապաղակ
գաւառի
գիւղաքաղաքների
եւ
գիւղերի
տանց
եւ
սենեակաց
տանիքներն
ծածկուած
են
եղէգներով:
Բայց
հարկ
է
յայտնել,
որ
շատ
անգամ
պատահում
են
հրդեհներ:
Արցախից
գաղթած
հայերն
պահպանած
են
իւրեանց
պապենական
գետնափոր,
քառասիւն
եւ
երդկաւոր
տների
ձեւերը:
Բայց
հիւրասենեակներն
ունին
վերեւի
նկարագրած
ձեւը:
Կերակուրներ.
Հայկական
կերակուրներն
պահուած
են
ամէն
տեղ:
Ուտիք
օրերում
եփում
են
ձու,
ձուածեղ,
հաւ,
վառեկ,
միս
ճարուած
միջոցներում
խաշու,
խճողակ,
կլոլակ,
սեւ
եւ
կարմիր
պաթլջանով,
պամիայով,
սոխով,
լուբիայով,
բակլայով,
մաշով,
սերւկեւիլով,
մսախառն
կերակուրներ,
կորկոտ
(մսախառն
ձաւար),
բանջար,
ոտ
եւ
գլուխ
(խաշ),
թոքերով
եւ
դդմով
բորանի,
տհալ
(ղաւուրմայով),
խորոված,
ձուկն
(եփած
կամ
խորոված),
խաշիլ,
շփոթ,
խաւիծ,
փլաւ,
շիլա,
կաթնաւ,
թանաւ,
չորթանաւ
եւն:
Պահոց
օրերում
կերակուրներն
եփում
են
կանաչ
կամ
չոր
ընդեղէնով,
կանաչիներով,
բրնձով,
ձաւարով-օր.
չոր
կամ
կանաչ
լուբիայով,
բակլայով,
մաշով,
դդմով,
խաշխաշով,
ճակնդեղով,
բազկով,
եւն:
Ուտեաց
օրերում
սովորական
են
սեր,
կաթն,
մածուն,
պանիր,
կարագ,
մեղր
եւ
կարագ
խառն
(շատ
տեղերում):
Հացերն
մի
քանի
տեսակ
են:
Ա.
Հասարակ
թոնրահացն
գործածական
է
առհասարակ
գառառներով,
նոյնպէս
շրեշով
կամ
բանջարեղէններով
հաց,
որ
ասւում
է
տեղացիներից
կոտապ:
Բարեկենդանի,
հարսանեաց
եւ
մեռելոցի
օրերում
գաթայ,
եղահունց,
կաթնահունց,
ձուերես,
լաւաշ,
թերթերուտ,
բարակ
(սաճով
եուխա),
ականջ,
բլիթ
եւն.:
Բ.
Քաղաքներում
պատրաստում
են
լաւաշ
եւ
պռոզ
(կլոր
հաց
թոնրի)
եւ
զանազան
ձեւերով
եւ
մեծութեամբ
հացեր,
որք
պատրաստւում
են
փռան
մէջ:
Սակայն
հարկ
է
յայտնել,
որ
քաղաքներում
աւելի
մաքուր
եւ
համով
են
պատրաստում
գաթան,
եղահունցը,
կաթնահունցը
եւն:
Գ.
Ամարանոց
եւ
ձմերանոց
երթեւեկողներն
գրեթէ
տարուան
մեծ
մասում
ուտում
են
անխմոր,
բարակ
հաց,
որը
սաճով
են
եփում
եւ
անուանում
են
եուխա:
Հիւանդութեան
տեսակներ.
արդէն
յայտնի
են
քաղաքների
հիւանդութեանց
տեսակներն,
վասնորոյ
մենք
խօսում
ենք
միայն
գաւառների
հիւանդութեանց
մասին,
որք
են
գլխաւորաբար.
Ա.
Ծաղիկ
կոչուած
փոխադրական
հիւանդութիւն,
որ
շատ
զոհեր
է
տանում
մանուկներից:
Ծաղիկներն
պատուաստուածներից,
հազիւ
թէ
100-ից
զոհ
է
գնում
միայն
5-8-ն:
Շատ
աղքատ
կամ
ժլատ
ծնողներ,
խնայելով
մի
քանի
կոպէկ
տալ
պատուաստի,
պատճառ
են
լինում
իւրեանց
զաւակաց
կորստեան:
Հետեւապէս
այս
անհոգութեան
վերագրելու
է
այն
միակ
եղած
պատճառը,
երբ
տեսնում
ենք
օդն,
կլիման
եւ
ջուրն
պատուական
եղած
գիւղերում
չափազանց
է
ննջեցելոց
թիւն:
Բ.
Կարմրուկ
կոչուած
փոխադրական
հիւանդութիւնն,
որ
նոյնպէս
հնձում
է
մանկաց
կեանքը:
Կան
հոգատար
մայրեր,
որ
գիշեր-ցերեկ
տաքից,
ցրտից
եւ
վնասակար
կերակուրներից
պահպանելով
հիւանդ
մանուկները
ազատում
են
մահուան
ճանկերից:
Բայց
կան
անփորձ
եւ
անհոգատար
մայրեր,
որք
չպահպանելով
մատնում
են
մահուան,
մանաւանդ
աւելի
շատերն
անծանօթ
են
առողջապահական
պայմաններին:
Գ.
Պոկուռեցք
հիւանդութիւն
(պարանոցի
հիւանդութիւն
ներսի
կամ
դրսի
կողմից),
որը
բժշկում
են
ծնողք
կամ
պառաւ
կանայք
կաթ
խմացնելով
եւ
արտաքուստ
եղալաւաշ
դնելով:
Բայց
համարեա
թէ
100-ից
վախճանւում
է
20
երեխայ
գիւղական
բժշկութեամբ:
Դ.
Խռոկ
(պոկուռեցքի
սաստիկ
տեսակն,
որ
պատճառում
է
շնչարգելութիւն,
խզում
է
ձայնը),
որ
պատահում
է
ըստ
մեծի
մասին
մանկանց,
բժշկում
են
այսպէս.
-իսկոյն
հրաւիրում
են
սափրիչը,
որ
արծիլում
է
գլխի
առաջի
կողմը,
ճակատի
ուղղութեամբ
եւ
ածելիով
մի
քանի
տեղերից
կոտորում
ածիլած
տեղի
մորթը:
Արիւնն
վազելից
յետոյ
կանոնաւորում
է
շնչառութիւնն
եւ
բացւում
խզուած
ձայնն
եւ
վերջապէս
ազատւում
է
հիւանդն:
Ե.
Խեղդելահազ-խեղդող
հազ,
որով
տղայք
այնքան
անընդհատ
եւ
երկարատեւ
հազում
են,
մինչեւ
անգամ
ընկնում
են
թուլացեալ:
Հիւանդութեանս
առաջը
առնում
են
տեղացիք
եփած
սեւկեւիլ
եւ
խնձոր
եւ
փթրուկ
ապուր
[6]
տալով
մինչեւ
լաւանալը:
Մեծերի
եւ
փոքրերի
պատահող
ցաւեր
Զ.
Եաթալաղ-տիֆ-գաւառացիք
մաքառում
են
առնել
հիւանդութեանս
առաջը
հոնի
թթուով
ապուր
խմցնելով
եւ
քրտնցնելով:
Բայց
չիմանալով
հիւանդութեան
փոխադրական
զօրութիւնը,
շատ
անգամ
վարակւում
են
տան
ամբողջ
անդամներն:
Պատահած
է
այնպէս
տուն,
որ
դատարկ
մնացած
է
վախճանեալ
ամբողջ
գերդաստանից`
փակուած
դռնով:
Է.
Սաթլջամ,
որ
առաջանում
է
սաստիկ
մրսելուց:
Այս
տեսակ
հիւանդներից
գիւղացի
սափրիչներն
բժշկում
են
100-ից
95-ը
հիւանդի
աջ
ձեռնի
երակից
չափաւոր
արիւն
առնելով
եւ
հոնի
թթուով
ապուր
խմեցնելով
եւ
քրտնցնելով:
Ը.
Փորահարինք-լուծողութիւն-երբ
լինում
է
երկարատեւ,
նստեցնում
են
հիւանդը
տաքացրած
աղիւսի
վերայ
կամ
տաք
ջրի
վերայ
եւ
մի
քանի
օրեր
խմեցնում
կոճարանքով
[7]
չայ
եւ
տալիս
պինդ
խաշած
ձու:
Թ.
Փորացաւ.
հալածում
են
ցաւը
օղի
եւ
կոճարանքի
չայ
տալով
եւ
ցաւելիս
տեղին
տաք-տաք
մոխիր
կապելով:
Ժ.
Գլխացաւ.
եթէ
թեթեւ
է,
բժշկում
են
յաճախակի
բարկ
քացախով
շփելով
կամ
քացախաթաթախ
թաշկինակ
կապելով
գլխին:
Իսկ
եթէ
ծանր
է,
նստոյ
տեղին
10-20
տզրուկ
կպցնելով:
Ժա.
Աչքացաւ.
բժշկում
են
ոչխարի
սպիտակ
թոքի
կտոր
դնելով
կամ
աղջկամօր
(աղջիկ
ծնած
մօր)
կաթը
բամբակով
աչերի
վերայ
կապելով:
Ժբ.
Ականջացաւ
[8],
դժուարաւ
են
առնում
ցաւիս
առաջը.
այսու
ամէնայնիւ
գործ
են
դնում
բժշկութեան
սոյն
միջոցը:
-Նախ
դնում
են
եղալաւաշ
[9]
եւ
օրական
փոխում
4
անգամ:
Ապա
երբ
հասնում
է
ականջի
ներսի
ուռեցքն
եւ
պատառւում,
այնուհետեւ
դնում
են
ականջի
մէջ
ակնամոմ
[10],
որ
հետզհետէ
դուրս
ծծելով
մաքրում
է
թարախը
կամ
շարաւը
եւ
առողջացնում:
Ժգ.
Ատամնացաւ.
շատ
անգամ
յաջողում
են
կտրել
ցաւը
այս
դեղերով.
կամ
ածելիով
կոտորել
են
տալիս
լնդերքը
եւ
կամ
կաղնի
ծառի
կեղեւ,
շպլեղ,
ցամաքադաղձ
եւ
ջուր
միախառնելով
եփում
են.
երբ
մնում
է
եփուած
ջրի
կէս
բաժինն,
ապա
քամում
են,
որի
մէջ
լցնում
կէս
թէյի
բաժակ
բարկ
քացախ,
որով
եւ
քանիցս
ողողում
բերանը
եւ
թափում:
Վերջին
դեղն
է
աքցանն:
Ժդ.
Մէջկացաւ.
բժշկում
են
մէջկի
վերայ
պուլիկ
փակցնելով:
Պուլիկն,
հաջամաթի
նման
որպէս
թէ,
վնասակար
արիւնները
կենտրոնացնում
է
բլրակ
ձեւացած
տեղում,
որը
կոտորում
են
կա'մ
ածելիով,
կա'մ
կտրիչ
մեքենայով.
ապա
2-3
անգամ
եւս
փակցնելով
պուլիկը`
հանում
են
վատ
արիւնները
եւ
բժշկում:
Ժե.
Պալար
(չիբան).
սկզբում
կապում
են
ուռեցքի
վերայ
մածնալաւաշ
[11],
երբ
հասնում
է
ուռեցքն,
ապա
կապում
են
վերան
կամ
մոշատերեւ
(մորենու
տերեւ)
եւ
կա'մ
տախտակոռնը
կոչուած
վայրի
բոյսի
տերեւ
(տերեւներն
կարճ,
լայն
եւ
կոնաձեւ
են
եւ
ունին
ձեռնաթաթի
երեսի
ջիլերի
նման
ջիլեր:
Տերեւների
միջից
բարձրանում
է
քլաչափից
մինչեւ
թզաչափ
մի
բարակ
ձողուն)
եւ
փոփոխում
յաճախակի
նոր
տերեւներ,
որովք
բացւում
է
ուռեցքի
բերանն
եւ
հետզհետէ
մաքրուելով
բժշկւում:
Ժզ.
Քամի
(յոդացաւ) .
բժշկում
են
գաւառացիք
ջերմուկների
ջրերում
լողացնելով:
Ժէ.
Մայասլ.
այս
ցաւը
դժուարաւ
է
կարողանոմ
բժշկել
գաւառացին,
միայն
թեթեւացնում
է
ամէն
տարի
1-2
անգամ
տզրուկ
փակցնելով
նստոտեղին:
Ժը.
Մատնաշօշ
(տաճկ.
դօլամա).
բժշկում
են
շարունակ
դմակի
ճարպ
կապելով
ցաւագար
մատի
վերայ:
Մենք
դասաւորեցինք
այստեղ
միայն
սովորական
հիւանդութեանց
գլխաւոր
տեսակները:
Բայց
պատահական
են
խօլերա
եւ
սորա
նման
մահատու
ցաւեր.
սակաւ
ուրեք
գտնւում
են
բարակացաւ,
իսկ
կաթուածք`
խիստ
նուազ:
[1]
Աանդութեանս
յար
եւ
նմանը
պատմում
է
եւ
Աղուանից
Եսայի
կաթողիկոսն
(Ե
գլխում),
նշանակելով
եղելութեանցս
ժամանակակէտ
ՌՃԿ_ՌՃՀԱ
(1711_1722):
[2]
Յայտնի
չէ,
թէ
ո՞ր
աղբիւրից
առնելով
Ս.
եպ.
Ջալալեանցն
գրած
է,
«Պատմի
վասն
բնակչաց
գաւառիս
(Կապաղակիս)
թէ
հայազգի
ոմն
Հաճի_Չալապի
եւ
հայր
նորա
Ղարա
Քեշիշ
ընկալեալ
զօրէնս
մահմետի,
եւն.
»:
Վերի
աւանդութեամբ
եւ
կաթուղիկոսի
պատմութեամբ
արդէն
ուղղւում
է
Ջալալեանցի
սխալն:
[3]
Բարեմիտ
ընթերցողաց
ուշադրութիւնը
հրաւիրում
ենք
հետեւեալ
հայկական
տեղանուանց
վերայ.
Վան_տամ-
Վանտամ,
իջեւան,
բնակարան
տալ.
Ղութղաշէն-
Խութաշէն
(հին
Ղութղաշէնն
շինուած
է
Խութի
վերայ).
Խաչ_մաս-
մասունք
կրող
խաչ.
Վարդանլու-
Վարդանի
գիւղ.
Էրմանիտ-
Հայկաշէն
կամ
հայի
գիւղ.
Մուխ_անց-
մուխն
անցած.
Օրաբան-
Աւուր
խօսք
կամ
օրուան
գործ.
Պտէզ-
Պարտէզ.
Քուն_գիւտ-
Քունը
գտնող.
Մալղ-
Մալուխ.
Կոխ_մուխ-
մուխը
կոխել
ոտքով.
Քուրմ_ուղխ-
բազմութիւն
քրմաց
կամ
սանտուխ
քրմաց:
Այս
ամէնն
գտնւում
են
Կապաղակ
եւ
Շաքի
գաւառներում:
[4]
Մեծ_Սոկութլուի
եկեղեցու
մի
արձանագրութիւնն
Հաճի_Չալապու
բռնութեանց
ժամանակի
սկիզբը
նշանակած
է
Հայոց
ՌՄ.
(1751)
թիւը:
[5]
Ինչպէս
վկայում
են
ականատեսներն
եւ
ականջալուրները.
«Դեռ
անցեալ
տարի
(1890)
վախճանեցաւ
Գիսի
տաճկացեալ
հայերից
115
ամեայ
զառամեալ
Յովսէփն,
որ
ականատես
է
եղել
Հաճի_Չալապա
հալածանքներին
եւ
նոյն
ինքն
տասնամեայ
Յովսէփն,
ստիպեալ
մահուան
երկիւղից
իւր
ծնողաց
հետ
ակամայ
ընդունել
է
մահմետականութիւնը»:
Այս
պատմութիւնից
երեւում
է,
որ
Հաճի_Չալապա
հալածանքն
տեւած
է
1751_1783
թիւն:
[6]
Ցուրտ
ջրով
շաղախում
են
ցորենի
ալիւրը,
մանրում
սիսեռի
մեծութեամբ,
եփում
ջրով
եւ
կերցնում
հազողներին:
[7]
Նարին
ծեծուած
եւ
միախառնուած
հիլ,
միխակ
եւ
կինամոն,
զորս
երկար
եռացնելով
տալիս
են
լուծողին:
[8]
Տեղական
բարբառով
ասում
են.
ականջս
ծնում
է:
[9]
Ջրով
շաղախում
են
անխմոր
ալիւր,
եփում
սաջի
վերայ,
իւղամածում
հացի
երեսը
եւ
տաք_տաք
կապում
ականջի
վերայ:
[10]
Ընտիր
բառ
գաւառական,
նշանակում
է
մեղուների
շինած
այն
մոմն,
որով
ձմրան
մօտ
ամրացնում
են
փեթակի
մուտքը
ցրտից
պաշտպանուելու:
Հետեւապէս
բարդուած
է
ակն
եւ
մոմ
բառերից:
[11]
Նման
եղալաւաշի
բայց
իւղի
տեղ
լաւաշի
երեսը
օծում
են
մածնով: