ՆՊԱՏԱԿ
Հրամայուած
լինելով
գրել
«Պատմութիւն
Աղուանից»`
որոշեցի
նախ
հետազօտել
Աղուանից
երկիրը,
ծանօթանալ
բնական
դրից,
լեռներին
եւ
դաշտերին,
գետերին
եւ
հանքերին,
կլիմային
եւ
բերքերին,
հնութեանց
եւ
ազգաբնակութեանց,
գաւառներին
եւ
լեզուներին
եւ
ապա
գրել
աշխարհաբար
պատմութիւնը:
Ներկայ
դարումս
հետազօտած
են
այս
երկիրը
մի
քանի
օտարազգի
հետախոյզներ.
բայց
ոչ
ըստ
օրինի`
հայերն:
Թեեւ
բազմաշխատ
Կ.
վ.
Շահնազարեան
եւ
Ս.
եպիսկոպոս
Ջալալեան
շրջած
են
տեղ-տեղ,
բայց
չեն
յաջողած
հետազօտել
մանրամասնաբար,
վասն
զի
այն
ժամանակներում
դեռ
անգրաւ
եղած
է
Դաղստանն,
վասն
որոյ
եւ
վտանգաւոր`
ամենուրեք
ազատ
շրջելը:
Այս
պատճառաւ
հաւատացած
լինելով,
որ
տակաւին
կան
անյայտ
մնացած
շատ
թանկագին
հարստութիւններ
հայ
պատմութեան
համար,
վասն
որոյ
վճռեցի
անձամբ
հետազօտել
երկիրը:
1890
թուի
մարտ
ամսի
վերջում
հրաժեշտ
տուի
Շամախու
եկեղեցում
քարոզչական
պաշտօնիցս
եւ
հեռացայ
ապրիլ
6-ին:
Որովհետեւ
Դարբանդն
է
Աղուանից
երկրի
վերջին
ծայրն-արեւելեան
հիւսիսային
սահմանն
-որոշեցի
այդ
իսկ
քաղաքից
սկսել
իմ
հետազօտութիւնը:
Բագուի
կայարանից
նստայ
Մերկուրի
ընկերութեան
«Ալեքսանդր
Գ.
»
շոգենաւում
Դարբանդ
ելնելու:
Սակայն
հայ
աստիճանաւոր
ոմն,
որ
ուղեկից
էր
ինձ,
խորհուրդ
տուաւ
ինձ
երթալ
Միջին-Դաղստան,
ասելով.
«Ես
ականատես
եմ.
Դաթունա
գիւղի
մօտ
կայ
մի
հայկական
եկեղեցի,
եւ`
օգտակար
համարելով
նպատակիս,
յորդորեց
գնալ
եւ
ականել:
Արդարեւ
օգտակար
առաջարկութիւն.
զի
ծանօթանալու
էի
եւ
Աղուանից
դրացի
երկիրներին,
որ
ոչ
սակաւ
կարեւոր
էր
իմ
նպատակին:
Բայց
որովհետեւ
ճանապարհորդում
էի
սեփական
ծախքովս,
անբաւական
էր
դրամս
եւ
միանգամայն
վհատեցուցիչ`
անծանօթ
երկրում
նիւթականի
մասին
կրելիք
տագնապս,
վասն
որոյ
տատամսում
էի
վճռել
-գնա՞լ
թէ
չգնա՞լ:
Վերջապէս
վճռեցի
սիրով
կրել
ամ””””էն
նեղութիւն,
միայն
թէ
անձամբ
տեսնել
հնութիւնը.
միայն
թէ
անձամբ
ծանօթանալ
երկրին,
որի
բնակիչներն
յաճախակի
արշաւելով
այնքա~ն
վնասներ
տուած
էին
Աղուանից
երկրին
եւ
Հայաստանին:
Տեսնել
երկիրը,
ուր
արշաւած
էին
Հայոց
թագաւորներից
եւ
զօրավարներից
քաջերն:
Հետեւապէս
փոխանակ
Դարբանդ
ելնելու`
ելայ
Պետրովսկ:
Համառօտ
կը
նկարագրեմ
Միջին
եւ
Արեւելեան-Դաղստանի
մասերը
բացի
կարեւոր
համարուած
կէտերից
եւ
ապա
սկսեմ
գրել
Աղուանից
երկրի
մասին:
Երկասիրութիւնս
իբրեւ
մի
ծաղկեփունջ
նուիրելով
հայ
գրականութեան
եւ
իբրեւ
ամենակարեւոր
նիւթ
հայ
պատմութեան`
մնամ
ամենախոնարհ
ծառայ
Հայոց:
ՄԱԿԱՐ
Ծ.
Վ.
ԲԱՐԽՈՒՏԱՐԵԱՆՑ