ՀԱՅԿԱԿԱ՞Ն
ԹԷ՞
ՅՈՒՆԱԿԱՆ
Լսեցինք,
որ
մեզնից
առաջ
եկեղեցուս
այցելած
է
վրացի
լուսանկարիչ
պ.
Ալէքսանդր
Սոլոմոնովիչ
Ռոինովը,
հանած
եկեղեցուս
լուսանկարը
եւ
տարած
Թիֆլիսի
«Մուզէյ»
կոչուած
հնադարանը:
Պարոն
Ռոինովն
ինքն
կարծած
եւ
շատերին
կարծել
տուած
է,
ինչպէս
ասում
են
շատերն,
թէ
եկեղեցին
պատկանում
է
վրացւոց:
Պարոնն
իւր
կարծիքը
կամ
ենթադրութիւնը
հիմնած
է
որպէս
թէ
հետեւեալ
հիման
վերայ:
—
Եկեղեցուն
մօտ
է
Դաթունա
գիւղն,
որի
հիմնադիրն`
Դաւիթն
(Դաթունան),
եղած
է
ազգաւ
վրացի:
Աւանդութեամբ
ասում
են,
թէ
երկու
վրացի
վարդապետներ
մի
ժամանակ
բնակած
են
նոյն
եկեղեցում:
Շէյխ-Շամիլի
անձնատուր
լինելուց
յետոյ
Լազրեւն
այս
տեղից
Կախեթ
եւ
Վրաստան
վերադարձրած
է
բազմաթիւ
վրացի
գերդաստաններ,
որք
շատ
տարիներ
առաջ
գերի
բերուած
էին
Դաղստան:
Ուրեմն
ե'կեղեցին
պատկանում
է
վրաց:
Կարդարանային
պ.
լուսանկարչի
կարծիքն
ու
ենթադրութիւնները,
միայն
եթէ
եկեղեցին
ունենար
յունական
կամ
վրացական
եկեղեցու
առանձին
նշանները:
Արդէն
յայտնի
է,
որ
վրացոց
եկեղեցին
բաժանուած
է
Հայաստանեայց
եկեղեցուց
փրկչական
597-606-ին.
եւ
ստացած
յունական
եկեղեցու
առանձնայատկութիւնը,
այսինքն
է
բաժանումից
յետոյ
վրացւոց
տաճարներն
չունին
ոչ
աւազան
հիւսիսային
պատում
եւ
ոչ
խորհրդարաններ`
սեղանի
երկու
կողմերում
եւ
ոչ
ամբողջ
սեղանը
ծածկելու
վարագոյր,
որք
յատուկ
են
միայն
հայոց
եկեղեցուն:
Եթե
ընդունուի
եկեղեցին
իբր
500
տարուան
շինութիւն,
հիմնարկուած
կը
լինի
այն
1390
թուին:
Վրացիք
բաժանուած
են
597-606-ին.
բաժանումից
յետոյ
մինչեւ
տաճարի
հիմնարկութիւնն
անցած
է
784
տարի:
Վրացւոց
եկեղեցին,
որ
ըստ
ամենայնի
ընդունած
էր
յունական
եկեղեցու
յատկութիւնները,
չէր
կարող
պահպանած
լինել
1390-ին
հայոց
եկեղեցու
առանձնայատկութիւնը
—
աւազան
պատում
եւ
խորհրդարաններ
խորանի
աջ
ու
ձախ
կողմերում
եւ
մեծ
վարագուրի
երկաթ:
Նպատակ
չունինք
ծանրանալ
այս
խնդրի
վերայ.
միայն
թէ,
ինչպէս
ապացուցանում
է
Մովսէս
Կաղանկատուացին,
Դաղստանումս
նախ
քարոզած
է
Աղուանից
Գրիգորիս
կաթուղիկոսն.
«եւ
երթեալ
(Գրիգորիսի)
՚ի
Մազքթաց
աշխարհն…
եւ
քարոզէր
զանճառելի
Երրորդութիւնն»
(Մով.
Կաղ.
տպ.
՚ի
Մոսկ.,
եր.
30):
Երկրորդ`
Ե.
դարում
արդէն
հայադաւան
քրիստոնէութիւն
կար
Աւարի
երկրումս
«Յունան
Հոնաց
եպիսկոպոսապետ,
որ
՚ի
Մազքթաց
աշխարհէն
էր»
(նոյն,
եր.
43):
Երրորդ`
Է.
դարում
Աղուանից
Իսրայէլ
եպիսկոպոսն
Աւարի
կողմերս
գալով`
քարոզեց
եւ
լուսաւորեց
հոնաց
եւ
խազրաց
ժողովուրդը.
«Իսրայէլ
նշանագործ
եպիսկոպոսն
Մեծ-կողմանց.
որ
զբազում
աշխարհս
Խազրաց
եւ
Հոնաց
դարձոյց
ի
քրիստոնէութիւն»
(նոյն,
եր.
236.
տե'ս
նաեւ
188
-208):
Սոյն
պատմական
փաստերը
ունենալով
հանդերձ
չենք
վստահանում
աւելի
տարեթիւ
տալ
եկեղեցու
հիմնարկութեանն,
վասն
զի
կրկնում
ենք,
որ
առ
առաւելն
500
տարուց
աւելի
լինելու
չէ
եկեղեցու
հիմնարկութիւնն: