ԿԻՐՃ
[1]
Նշանաւոր
կիրճս
գտնւում
է
Աւար-Ղոյսու
գետի
աջ
ափի
մօտ,
Ղարա-Դաղ
կայարանից
եւ
զօրանոցից
ոչ
այնքան
հեռի:
Դէմ
առ
դէմ
արձանացած
են
երկու
քարեայ,
բարձրագոյն
եւ
լերկ
սարեր:
Ահա
լեռներիս
մէջ
ընկած
է
կիրճն,
որ
տանում
է
Ղունիբից
Խունձախ:
Կրճի
յատակից
մինչեւ
գագաթի
բացուածքը
գրեթէ
պակաս
չէ
80
սաժէնից:
Միաչափ
չէ
կրճի
բացուածքի
լայնութիւնն,
այլ
գագաթից
սկսեալ
դէպի
յատակն
հետզհետէ
լայնանում
է
զգալի
երեւութով:
Կրճի
անցքն`
լինելով
խոռոչաւոր
եւ
ոլոր-մոլոր`
վասն
որոյ
դժուարաւ
է
թափանցում
արեգակի
լոյսն
մինչեւ
յատակն:
Կրճիցս
անցնելու
ժամանակ,
որ
տեւում
է
մօտ
քառորդ
ժամ,
ձիերի
քալուածքի
աղմուկներն
յարուցանում
են
սոսկալի
արձագանք,
որք
սարսափ
են
ազդում
չտես
անցորդաց
վերայ:
Մանաւանդ,
երբ
մթնապատ
տեղերում
ձիապաններն
ստէպ-ստէպ
արձակում
են
գոռոցի
ձայներ,
դղրդում
է
կիրճն,
որոտում`
արձագանքն,
զարզանդում`
անցորդն,
տրոփում`
սիրտն,
փշաքաղում`
մազերն
եւ
սարսռում`
ամբողջ
մարմինն:
Ձիապանների
յաճախակի
գոռալու
պատճառն
այն
է,
որ,
եթէ
աւազակներ
կամ
գազաններ
լինին
պահուած
մութ
խորշերում,
խոյս
տալով
հեռանան
եւ
չվնասեն
ուղեւորներին:
Կրճիս
յատակով
հոսում
է
մի
առու:
Կրճիս
հարաւային
մուտքի
ձախ
կողմի
բարձրութեան
վերայ
կայ
մի
քարայր,
որի
մէջ
մեղր
շինած
են
մեղուներն:
Պատմում
են,
թէ
ռուսաց
Աղեքսանդր
Բ.
կայսրն
կրճիս
այցելած
ժամանակ
ոմն
լեկզի,
գետնից
մինչեւ
քարայրի
մուտքն
փայտեայ
ցիցեր
ցցելով
իբր
կռուան
ոտից
եւ
բարձրանալով,
իջեցրած
է
մեղր,
մեծարած
կայսեր
եւ
պարգեւ
ստացած
25
ռուբլի:
Այս
ուշագրաւ
եւ
հիանալի
բացուածքի
մասին
խորհրդածողն
յանգում
է
հետեւեալ
եզրակացութեան:
Սկզբում,
անշուշտ,
միապաղաղ
եղած
են
երկու
սարերս,
որոց
հարաւային
եւ
արեւելեան
լայնագոգ
լանջերի
հեղեղներն
եւս
միանալով
առուի
հետ`
նախ
վազած
են
բացուածքի
գագաթով:
Ապա
անձրեւի
հեղեղներն
տարէցտարի
կտրելով
ապառաժ
սարը
միջից`
հասցրած
են
այժմեան
դրութեան:
Շրջանկատ
հետախոյզն
հեղեղների
համանման
գործը
տեսնում
է
եւ
շատ
տեղերում,
ինչպէս
են
Ղապալա
գաւառի
Ղութղաշէն
գիւղից
վերեւ
եղածն
եւ
Շուշուց
ներքեւ
Մազի-կամուրջ
կոչուած
տեղի
հեղեղատների
բացած
եւ
կտրած
ապառաժ
սալքարերն:
[1]
Ռուսերէն`
Սալանցովոյէ
ուշչելիէ: