ԶԱՆԿԻ
ԽԱՐԻԹՈՆ
ՕՂԼՈՒ
ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Վերադարձանք
Դաթունայ
գիւղն,
որպէս
զի
հարցափորձելով
եկեղեցու
եւ
աւերակ
գիւղի
բնակչաց
մասին`
կարողանայինք
աւելի
տեղեկութիւններ
հաւաքել
ծերունիներից:
Մեր
առաջնորդն
հրաւիրեց
գիւղի
մէջ
ամենից
ծերը`
Զանկի
Խարիթոն
օղլուն:
Թարգմանի
բերանով
խնդրեցինք
ծերունուց,
որ
ուղղակի
պատասխանէր
միայն
մեր
հարցերին:
—
«Քանի՞
տարեկան
էք
եւ
ի՞նչ
գիտէք
եկեղեցու
մասին»:
—
«Գրուած
չէ
իմ
ծննդեան
թուականը,
միայն
կարող
եմ
ասել,
որ
80
տարեկան
եմ
եւ
այս
գիւղի
ամենից
ծերունին
եւ
իմ
Դաթունա
պապից
հինգերորդ
պորտն
եմ
ես`
որդւոց
որդի
հաշուելով:
Դաթունա
(Դաւիթ)
պապս
կիւրճի
(վրացի)
եղած
է,
որ
գերի
բերուելով
Կիւրճստանից`
հիմնած
է
այս
գիւղը:
Գիւղումս
այժմ
կայ
300
տուն.
այս
300
տունն
յետագայ
սերունդ
են
Դաթունա
պապիս:
Քրիստոնեայ
Դութունա
պապս
ակամայ
ընդունած
է
մեր
մահմետական
կրօնը,
վասն
որոյ
մահմետական
ծնուած
են
նորա
յետագաներն,
ինչպէս
եւ
մենք:
Իմ
լսելով`
մօտ
300
տարի
անցած
է
իմ
Դաթունա
պապի
գերի
ընկնելուց
մինչեւ
ցայսօր»:
—
«Ի՞նչ
գիտէք
եկեղեցու
եւ
աւերակ
գիւղի
մասին.
ի՞նչ
ազգից
եղած
են
գիւղի
բնակիչներն.
ո՞վ
շինած
է
եկեղեցին.
ինչպէս
տեսած
եւ
լսած
էք,
պատմեցէք»:
—
«Իմ
պապ
Դաթունան
գտած
է
եկեղեցին
եւ
գիւղի
աւերակը
այնպէս,
ինչպէս
է
այժմ`
անմարդաբնակ:
Այն
ժամանակից
ցարդ
որդւոց
որդի
աւանդելով
ինձ
հասած
է
եւ
ես
աւանդած
եմ
եւ
աւանդում
եմ
որդւոցս,
թոռներիս
եւ
հարցանողաց:
Բայց
ես
աչքովս
տեսած
եմ
մի
երկաթ
երկար
շղթայ
[1],
որ
կախուած
էր
եկեղեցու
միջից
[2]
բայց
թէ
ո՞վ
տարած
է
այժմ,
չգիտեմ
ես.
չեմ
կարող
ծերութեամբս
եւ
րամազանի
[3]
ծոմապահութեան
օրերումս
սուտ
խօսել.
սուտ
խօսելը
մեղք
է»:
—
«Արձանագրութիւն
եւ
փորուած
փոքր
խաչեր
կայի՞ն
եկեղեցու
քարերի
վերայ
եւ
ի՞նչ
եղան»:
—
«Գրեր
էլ
կային,
փոքր
խաչեր
էլ:
Բայց
մեր
սուրբ
Շէյխ-Շամիլն,
յաղթուելուց
մի
քանի
տարի
առաջ
իմանալով,
որ
այս
տեղ
կայ
քրիստոնէից
եկեղեցի,
հրամայեց
քանդել
եւ
ոչնչացնել:
Բայց
այնքան
ամո՜ւր,
այնքան
կա՜րծր
եւ
այնքան
զօրե՜ղ
էր,
որը
չկարողացան
քանդել,
որովհետեւ
կրացեխն,
որ
քարերի
հետ
միացած
է,
քարերից
աւելի
քարացած
է
պնդութեամբ:
Միայն
թէ
հազիւ
կարողացան
ծակել
նորա
(եկեղեցու)
հիւսիսային
պատը
(աւազանի
ետեւի
պատը),
որ
բարակ
էր:
Մեր
սուրբ
Շէյխ-Շամիլն,
երբ
լսեց,
որ
չէ
քանդւում,
հրամայեց
մուրճով
ջնջել
գրերը
եւ
խաչերը:
Մեր
սուրբ
Շէյխ-Շամիլը
Ռուսաստան
տանելուց
յետոյ
այս
տեղ
եկաւ
Լազրեւն
եւ
ստիպեց
մեզնից
շատերին,
որ
ասենք
ճշմարիտը
խաչերի,
գրերի,
քանդուածքի
եւ
աւերակ
գիւղի
բնակչաց
մասին:
Ինչպէս
գեներալ
Լազրեւին
ասած
եմ
ճշմարիտը,
թէ
այդ
ամէնն
քանդուած
է
մեր
սուրբ
Շէյխի
հրամանաւ,
նոյնպէս
ասացի
եւ
քեզ
ճշմարիտը»:
—
«Եկեղեցու
պահարանի
փակակալ
դռնաքարը
ո՞վ
բացած
է»:
—
«Այնպէս
բաց
տեսած
եմ
մանկութիւնիցս.
բայց
թէ
ո՞վ
բացած
է,
չգիտեմ»:
—
«Պահարանի
միջից
եկեղեցական
իրեր,
այսինքն
խաչեր,
աւետարաններ,
արծաթեղէն
զարդեր
հանա՞ծ
են
եւ
ի՞նչ
եղան
արդեօք.
ի՞նչպէս
գիտէք:
Ես
թանկ
գնով
կը
գնեմ»:
—
Ամենեւի'ն
տեղեկութիւն
չունինք:
պահարանի
դռնաքարը
միշտ
բաց
տեսած
ենք
եւ
պահարանը`
դատարկ»:
—
«Անկասկած
տեսած
էք
խորանի
երկու
քարերն
(վէմ
եւ
սեղան
քարերն).
ի՞նչ
եղան»:
—
«Այո՛,
տեսած
ենք,
ջարդուեցան
նոյն
մարդոց
ձեռնով
գրերը
եւ
խաչերը
եղծելուց
յետոյ»:
[1]
Դամիր
(երկաթեայ)
զինջիլ:
[2]
Կանթեղ
կամ
ջահ
կախելու
համար:
[3]
Օրիջի
ծոմապահութեան
օրեր: