ԼՃԱԿՆԵՐ
Առաջին
լճակն
գտնւում
է
Թիֆան-Դաղի
գագաթի
մօտ
հիւսիսահայեաց
կողմում:
Լճակս
շատ
մեծ
չէ,
բայց
ունի
գեղեցիկ
տեսք,
քաղցր,
սառնորակ
եւ
ախորժելի
ջուր,
որ
չափազանց
խոր
է
երեւում:
Ըստ
երեւութին
ոչ
ջուր
է
ընդունում
արտաքուստ
եւ
ո'չ
ջուր
է
արտահանում:
Ասում
են,
թէ
Գուսար
գետի
ակն
(մեզ
ծանօթ
մեծ
աղբիւրն)
ջուրը
ընդունում
է
լճակիցս
ստորերկրեայ
անյայտ
երակով:
Լճակումս
երեւում
է
մի
ուշագրաւ
նշան,
որ
շատ
զարմացնում
է
այցելուները
եւ
միանգամայն
ենթարկում
անվերջ
մտածմանց:
-Փոքր
ինչ
հեռուից
նայած
ժամանակ
լճակումս
երեւում
է
մի
երկար
տախտակ.
բայց
երբ
մօտենում
է
այցելուն,
անյայտանում
է
տախտակն:
Ներկայանում
եւ
աներեւութանում
է
միեւնոյն
տախտակն
լճակիս
որ
եւ
է
կողմից
դիտած
ժամանակ:
Բայց
թէ
ինչ
առարկայից
է
ընդունում
լճակն
տախտակի
պատկերը
եւ
ներկայացնում
այցելուաց
ցարդ
իմացող
եղած
չէ
այս
գաղտնիքը:
Երկինքն
պարզ
եւ
յստակ,
լճակի
շրջակայքում
չկան
տախտակաձեւ
առարկաներ,
որ
մարդ
կարողանայ
գոնէ
վերջ
տալ
իւր
խորին
մտածութեանց
մի
որ
եւ
է
ենթադրութեամբ:
Լեկզիներն
գաղտնիքը
բացատրում
են
հետեւեալ
աւանդութեամբ:
«Մենք
լսած
ենք
մեր
պապերից
եւ
մեր
պապերն
իւրեանց
պապերից,
թէ
այս
տախտակն
Նոյ
նահապետի
տապանի
տախտակիցն
է:
Տապանն
ջրի
երեսին
շրջած
ժամանակ
հանդիպում
է
այս
կողմերն
եւ
սաստիկ
քամին
փրցնում
է
տախտակս,
ձգում
ջրի
երեսին:
Բայց
երբ
ցածանում
է
ջուրն,
տախտակս
մնում
է
լճակիս
երեսին,
որ
պահպանում
է
ինչպէս
սուրբ
աւանդ
եւ
պահպանելու
է
մինչեւ
աշխարհիս
վերջն:
Այս
է
պատճառն`
որ
ձուկ
չէ
գոյանում
լճակիս
մէջ
[1]
»:
Երկրորդ
նոյն
եւ
նման
լճակ
(առանց
տախտակի)
գտնւում
է
Ղուբայի
գաւառում
Նովուր
կոչուած
ամառանոցում
(Քիլվար
եւ
Խալթան
գիւղերի
մէջ
բարձրացած
մի
սարի
հիւսիսահայեաց
լանջի
հարթակի
վերայ):
Այս
եւս
ջուր
չէ
ընդունում
արտաքուստ,
բայց
գարնան
եղանակում
ջուր
է
տալիս
իւր
արեւելեան
կողմին
կցուած
փոքրագոյն
լճակին:
Երկոցունց
շրջապատներում
բուսած
են
լեռնային
եղեգնաբոյսեր:
Անախորժ
է
ջուրն
եւ
անըմպելի:
Երկոցունց
մէջ
բացի
գորտից
եւ
կրիայից
չկան
ուրիշ
լողակներ:
Երրորդ
լճակն
գտնւում
է
Շամախու
գաւառի
Մէսարի
վանքի
հիւսիսային
կողմում:
Կլորակ
է
լճակն
եւ
լի
կողակ
ձկներով:
Արտաքուստ
չէ
ընդունում
ջուր,
բայց
արտահոսում
է:
Եղեգուտ
է
իւր
արեւմտեան
եւ
հիւսիսային
կողմերն,
իսկ
կանաչազարդ`
արեւելեան
կողմն:
Ջուրն
անախորժ
է
եւ
ծանր:
Չորրորդն,
որ
գտնւում
է
Սաղիան
գիւղի
արեւելահարաւ
հանդէպ,
ձորի
միւս
կողմում,
փոքրիկ
լճակ
է
ծածկուած
եղեգնով:
Հինգերորդ
լճակն,
որ
ունի
մի
վերստաչափ
երկարութիւն
եւ
կէս
վերստաչափ
լայնութիւն,
գտնւում
է
նոյն
Սաղիան
գիւղի
արեւմտահիւսիս
կողմում,
Փախրաքիւշ
շինի
մօտ:
Լճակս,
որ
թէ'
ընդունում
է
ջուր
եւ
թէ'
արտահանում,
լի
է
օձերով,
գորտերով,
կրիաներով
եւ
տզրուկներով:
Լճակիս
տեղն
խոր
փոս
է,
ջուրն
անախորժ
եւ
վատ,
եւ
իւր
շրջապատն
խիստ
եղեգնուտ:
Վեցերորդ
լճակն
գտնւում
է
Շամախու
Կոկիսոն
(Գեօգչայ)
գաւառում,
Կարմախանի
գիւղի
մօտ:
Այս
եւս
ո'չ
ջուր
է
ընդունում
եւ
ոչ
ջուր
արտահանում,
բայց
քաղցր
է
ջուրն
[2]
։
[1]
Սոյն
խօսքերը
մենք
գրեցինք
ո'չ
իբրեւ
ճշմարտութիւն,
այլ
իբրեւ
աւանդութիւն:
Յայտնի
է,
որ
իրական
տախտակն
չէ
կարող
աներեւութանալ:
Բայց
թէ
ջուրն
ի՞նչ
առարկայից
է
ընդունում
տախտակի
ստուերը,
մնում
է
գաղտնիք:
[2]
Լճերի
շարքում
չենք
համարում
Կուր
գետի
աջ
ու
ձախ
ափերում
լճացեալ
ջուրերը,
որք
լցւում
են
գետի
յորդած
ժամանակ
եւ
ապա
ցամաքում
ցածացած
ժամանակ: