ԱՐՔՈՒՆԻ
ՁՄԵՐԱՆՈՑ
Մեծ
հանգստարանի
արեւմտեան
հանդէպ
կայ
մի
տափարակ
տեղ,
որ
բարձացած
է
իւր
շրջապատի
գետիններից:
Տափարակիս,
որի
տարածութիւնն
է
կէս
վերստ,
շրջապատն
փորուած
է
խիստ
խոր
եւ
լայն
խրամ,
որից
ելած
հողերը
թափած
են
տափարակի
եզերքներում,
որք
ձեւացած
են
իբր
պատնէշ:
Արդէն
տափարակի
հիւսիսային
եւ
հարաւային
կողմերով
վազում
են
երկու
գետակներ,
որոց
ջրերը
ժամանակաւ
թողած
են
խրամների
մէջ,
որով
տափարակն
եղած
է
ինչպէս
մի
կատարեալ
կղզի:
Հարաւային
խրամի
վերայ
եղած
է
շարժական
կամուրջ`
մուտքը
բանալու
եւ
փակելու
համար:
Պատմում
են
աւանդութեամբ,
թէ
տափարակիս
վերայ
եղած
է
Սենեքերիմ
եւ
Գրիգոր
թագաւորաց
ձմերանոց
պալատն:
Պալատումս
վախճանուած
եւ
հանգստարանումս
թաղուած
է
Սենեքերիմ
թագաւորն,
այս
պատճառաւ
իբրեւ
նուիրական
տեղի
սուրբ
են
այս
տեղերն:
Բոլորովին
քանդուած
եւ
հիմնայատակ
եղած
է
պալատն:
Բայց
տափարակի
երեսն
լի
է
թրծեալ
աղիւսի
բեկորներով:
Տափարակի
հիւսիսային
կողմում`
երեք
տեղ
նշմարւում
են
պալատի
հիմքի
հետքերն:
Ազնիւ
Բահրամ-բէկի
շնորհիւ
12
զինեալ
պահապաններով
վերադարձանք
Ղուբա
բոլորովին
անվնաս: