Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Չիպուխլու գիւղի ժողովուրդքն, ըստ հրամանի խանին շինեալ էին Զարզնի գիւղն, որ է ի Ղրխբուլախ. շինեալ էին և զեկեղեցին, բայց ո՛չ ունէին զգեստ, որով զպատարագ մատուսցէ քահանայն. վասնորոյ՝ եկին առ սրբազան վեհն, և աղերսանօք զգեստս խնդրեցին: եւ որովհետև էին սոքո թեմ Սևանու Անապատին, վասնորոյ գրեաց սրբազան վեհն այժմ զթուղթ առ Սևանու առաջնորդ Յօհան վարդապետն, զի Ա ձեռք քահանայական զգեստ և զմէկ թեթև սկիհ տացին նոցա, և զղապզ առնուցան, մինչև նոքա վասն իւրեանց զզգեստս հոգասցեն: Զի որովհետև քո են թեմ ասէ, վասն այն քեզ գրեցաք տալ: Ետուք նոցա զայս ի յունվար Է:
       Ժողովարարութեան թուղթ ետ սրբազան վեհն թիֆլիզեցի Գեօրգի անուամբ հայոց միոյ՝ ըստ խնդրոյ Թիֆլիզու առաջնորդին, և բոլոր քահանայից և իշխանացն, ի վերայ Թիֆլիզու, Վրացտանու, Կախեթու, Գեանջայու, Շամախու, Շաքուայ, Ղապալայու, Նուխու, Մուսկիւրու, Դարբանդու և Բաքուայ, Բ տարէն վատայով: Զի նորին քոյրն, քեռորդին և քեիուոյ որդին գերի էին անկեալ ի ձեռս լէկզեաց. մինն ի մեծն Պօլիս ազատեցեալ էր, և երկուքն կային ի գերութեան ի Դաղստուն. ի յունվար Է: