Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
Գաղատիոյ
նուիրակ
Պօլսեցի
Յովհաննէս
վարդապետն
(որ
առաքեցաւ
անդ
ի
դեկտեմբերի
ԺԳ
):
Որ
հասեալ
ի
վիճակն
իւր,
և
ձեռնարկեալ
ի
գործն՝
նախապէս
ի
քաղաքն
իսկ,
գրեալ
էր
զորպէսն
իւր
և
գործոյն
առ
Մկրտիչ
վարդապետն,
սպասաւորն
սրբազան
վեհին:
Եւ
խնդրեալ
էր
թէ՝
թող
սրբազան
վեհն
ինձ
հարկիւ
գրեսցէ
թէ՝
յայդ
վիճակէդ
գլխաւոր
յևշատակի
ո՛չ
գոյ
ի
սուրբ
Աթոռոջս,
պա՛րտիս
զգլխաւոր
իմն
յիշատակի
շինել
տալ
(քանզի՛
կամէր
զարծաթեայ
ջահ
մի
շինեցուցանել
):
Վասնորոյ
և
սրբազան
վեհն
ըստ
խնդրոյ
նորին
գրեաց
զայս
հարկ:
Նաև
զայս՝
զվեղարացուս
և
զշալեղէնս
ևս
հոգացեալ
բերցէ:
Զի
մինչև
ցմեր
ժամանակս
ասէ՝
վեղարացուք
և
զգենլիք
մեր
միաբանիցն
յայդ
վիճակէդ
լինէին,
այժմ
յանհարազատութենէ
խորդ
նուիրակաց,
զոչ
ինչ
յայսպիսեաց
տեսանեմք
այտի,
որպէս
և
ո՛չ
զյիշատակիս
նշանաւորս:
Եւ
հա՛րկէ
երկուցունց
ևս
հո՛գ
տանել
և
հոգալ:
Եւ
օրհնութիւն,
և
յորդորումն
ի
գործն:
Եւ
Առաջնորդին
և
ժողովրդոցն
ողջոյն,
որոց
ասէ
անձեռնհաս
եղաք
զյատուկ
թուղթս
գրել,
յետոյ
գրելոց
եմք:
Փուսուլայ
ևս
առ
սա,
զի
ժողովեալ
արդիւնսն՝
կամ
նոր
մոր
և
կշիռն
լաւ
զանճիըլու
ոսկի
շինեալ
յղեսցէ
ընդ
հաւատարմաց,
և
կամ
հասուցանել
ի
Թօխաթ
առ
մահտեսի
Աղամջանն,
կամ
ի
Կարին
առ
մեր
վէքիլ
հայրապետն,
զի
նոքա
մեզ
հասուսցեն:
Իսկ՝
բացի
նոցանէ,
այլ
ումեք
մի՛
տացէ
զդրամ:
Թուղթ
մի
ևս
սրբազան
վեհի
սպասաւոր
Մկրտիչ
վարդապետն
գրեաց
առ
սա,
ի
պատասխանի
թղթոյն:
Նախ
վասն
վերոյ
ասացեալ
արդեանց
բանին,
թէ
այսպիսի
և
այսպիսի
ոսկի
շինեալ՝
ընդ
հաւատարմաց
յղեա՛:
Երկրորդ՝
զորպիսութիւնս
էր
գրեալ
ի
մեծէն
Պօլսոյ՝
իբր
հաւաստօրէն:
Որպէս
ասացաք
յամսոյս
ԻԱ,
հաշտութիւն
էր
եղեալ
ի
մէջ
Օսմացւոց
և
ռուսաց
միջնորդութեամբ
Լամսայի
և
Ֆռանկսիզի
թագաւորացն:
Ո՛ւստի
յետ
հաշտութեան՝
էլշիք
նոցին
խնդրեալ
էին
յԱրքայէն
Օսմանցւոց
ի
ձեռն
վազիրին
վասն
աքսորեալ
կարգաւորացն
Աղթարմայից
ի
հանել
գուրակէն:
Իսկ
թագաւորն
պատասխանեալ
էր
վազիրին
իւրոյ
թէ
մեք
Զաքարիա
պատրիարքին
հրամայեալ
եմք
և
ֆարման
տուեալ՝
թաւթիշ
և
թամբեհ
առնել
Ախթարմայից.
այժմ
թէ
զաքսորեալսն
հանցուք
ի
նաւէն,
ֆարմանն
այն
անգործ
և
ունայն
լինի,
ապա
ա՛յն
է
բարւո՛ք,
զի
այլ
ինքն
հանցէ:
Որ
և
այսպէս
էին
ասեալ
նմա,
և
նա
հանեալ
զերիսն
ի
նոցանէ:
(Որպէս
և
յայլուստ
լսէաք
),
և
յայսմանէ
ժողովուրդքն
շփոթեալ՝
արհամարհանօք
կային
առ
նա,
քանզի
և
քննութիւնն
որ
սակս
Ախթարմայից,
թուլացուցեալ
էր
վասն
էլշոց
երկիւղին,
կամաւ
և
հրամանաւ
արքունի
ժամանակ
ինչ,
և
չէր
որպէս
յառաջն
որ
ասացաւ
ի
յամսոյս
Է ,
և
ի
վերոյսն:
Վասնորոյ՝
գրել
եռ
առ
սրբազան
վեհն,
զի
զստոյգն
և
զլիալիրն
այսր
որպիսութեան՝
գրեսցէ:
Որ
և
զայս
ևս
գրէր
թէ՝
Ախթարմայքն
այսու
շատ
համարձակեցան
քան
զյառաջն:
Յղեցաք
զայսոսիկ
առ
Հայրապետն
ի
Կարին
հասուցանել
առ
նա
ի
Գաղատիա:
Թուղթ
ևս
առ
Կարնոյ
Առաջնորդ
Ստեփաննոս
վարդապետն
գրեաց,
հարկ,
գրել
զհարկաւոր
որպիսութեանց,
և
զմեծէն
Պօլսոյ՝
զինչ
և
լուիցէ:
քանզի
ասէ
զայլ
և
այլ
ձայնս
լսեմք
ի
մեծէն
Պօլսոյ,
և
ի
վաղուց
է՝
զի
մեզ
գիր
ո՛չ
հասանի
անտի,
չգիտեմք
թէ՝
չգրե՞ն
անտի,
թէ
գրեն
և
ո՛չ
հասանին
առ
մեզ:
Եւ
հա՛րկ՝
գրել
զայսց
որպէսն:
Եւ
զոր
ինչ
յամսոյս
Է
ընդ
Փիլիպպոս
վարդապետին
գրեաց,
յղել
զամանաթոն
ի
Պօլսոյ
եկեալ,
այժմ
ևս
գրեաց
և
հարկեաց
յղել:
Եւ
զՓիլիպպոս
վարդապետն
երբ
ուղևորելն
գրել:
Թուղթ
ևս
ի
Կարին
առ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
պարոն
Հայրապետն,
ի
պատասխանի
ի
յապրիլի
Դ
գրեալ
թղթոյն:
Եւ
զվերոյգրեալ
թուղթսն
յղեաց
առ
սա՝
հասուցանել
ի
տեարսն:
Առ
որ
հասեալ
էին
երկոքին
թուղթքն
սրբազան
վեհին,
որք
մարտի
ԻԶ
և
յապրիլի
Բ
գրեցան:
Եւ
վասն
Վանայ
փօլիցային
կրկին
ևս
գրէր,
որպէս
և
յառաջ՝
թէ
գնացի
առ
Մուրտիկեանսն,
և
զդրամն
խնդրեցի
Ստեփանի
գրովն
զոր
գրեալ
էր
առ
իս
ի
յԱպրիլի
Դ
ի
Վանայ,
յորում
գրեցեալ
էր
թէ՝
Ստեփանի
բանն
հոգացաք
և
զփողն
ի
տաճկէն
առեալ
ետուք
նմա
և
զՍային
յետ
քանի
աւուրց
յղելոց
եմք
յայդր:
Ա՛րդ՝
թէ
Սային
գայ
ասեն,
և
տուեալ
լինին
անդ՝
բարի
է,
իսկ
թէ
չիցեն
տուեալ,
յայնժամ
մեք
աստ
կուտամք:
Ո՛ւստի
գրեաց
թէ՛
որպէս
յամսոյս
Է
ընդ
Փիլիպպոս
վարդապետին
գրեցաք,
այնպէս
արա,
հետևեալ
ա՛ռ
զայդ
դրամդ՝
թէ
ի
Վան
չտացեն,
և
մեզ
ծանո՛:
Եւ
ի
յօգոստոսի
Ա
որ
ի
Մսրդամ
զթուղթ
գրեցաք
առ
Գեանջեցի
Մնացականն՝
վասն
իւր
կնոջն,
զայն
Եսայի
վարդապետն
յղեալ
էր
առ
նա.
և
նա
այժմ
ԴՃ
ղռուշ
դրամ
էր
յղեալ
վասն
կնոջն՝
առ
Եսայի
վարդապետն:
Եւ
Եսայի
վարդապետն
փօլիցայիւ
հասուցեալ
էր
զայն
ի
Կարին
առ
Հայրապետն,
և
գրատար
փայեկին
ՀԵ
ղռուշ
վարձ
տուեալ
յարդե՛անց
Աթոռոյս,
զայն
ևս
էր
առեալ
ի
նմանէ,
և
ընդ
այս
դրամիս
յղեալ,
որ
եղեալ
էր
ԴՃՀԵ
ղռուշ:
Ուստի
Հայրապետն
ևս
գրեալ
էր
սրբազան
վեհին:
Բայց
զի
պա՛րտ
էր
ի
Գեանջայ
հասանել
այս
դրամոյս՝
առ
Մնացականի
կինն,
և
անտի
ղապզ
գալ
առ
մեզ՝
զի
և
մեք
ապա
յղէաք
առ
Եսայի
վարդապետն,
իսկ
դեռ
նոր
կամէաք
յղել
զայս
դրամս
ի
Գեանջայ,
զի
այժմ
եկն
գիրն
ի
Զմիւռնիոյ
և
ի
Կարնոյ,
վասնորոյ
գրեաց
նմա
թէ՝
Եսայի
վարդապետի
գրոյ
պատասխանին
և
այդ
դրամոյդ
աղագաւ
ղապզ՝
յետոյ
եմք
յղելոց.
զի
ղապզն
ի
Գեանջայու
է
գալոց:
Եւ
Կարնոյ
Առաջնորդ
Ստեփաննոս
վարդապետն
լրացուցեալ
էր
այժմ
զտալիսն
(6)
և
այս
ա՛յն
էր՝
զոր
քան
զայս
յառաջ
փօլիցայ
էր
արարեալ
Հայրապետն
ի
Բայազիտ,
(6)
և
այլ
ևս
դրամ
վաթսունանոց՝
ամանաթ
յղեալ,
(գ
)
որք
ի
միասին
մեզ
հասանին.
և
մեք
միամտութիւն
գրեցաք
առ
ինքն
ընդ
Փիլիպպոս
վարդապետին
յամսոյս
Ե:
Եւ
զի
այժմ
ևս
կրկին
գրեալ
էր
զնոյն,
վասնորոյ՝
այժմ
ևս
կրկին
միամտութիւն
վասն
նոյնին
գրեցաւ
առ
նա:
Իսկ
վասն
որպիսութեանց,
և
Պօլսոյ
համբաւոյն,
և
գիր
չգալոյն
անտի՝
զոր
ինչ
առ
Ստեփաննոս
վարդապետն,
զնոյնս
և
առ
սա
գրեաց:
Եւ
հարկեաց
իմանալ
զստոյգ
որպիսութիւնս՝
և
գրել
ինքեան:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
սա,
զի
Թոխաթու
նոր
նուիրակ
Յակոբ
վարդապետն՝
ասացեալ
էր
սմա
առանձնօրէն
ի
գնալն
անտի
թէ՝
Մուտիկեանքն
քանիցս
անգամ
ասացին
ինձ
ստիպմամբ
թէ՝
զԱրապկերու՝
զՄատէնու
և
զԱկնայ
արդիւնսն
մեզ
հասո՛,
տալով
անդ
մեր
Համբարձումին,
ես
ևս
պատասխանեցի
թէ՝
զոր
ինչ
սրբազան
վեհն
հրամայեսցէ ,
այնպէս
եմ
առնելոց:
Արդ
դու
գրեա՛
սրբազան
վեհին,
տե՛ս
զինչ
գրէ
քեզ,
և
դու
առանձնօրէն
ինձ
ծանո՛:
Եւ
սրբազան
վեհն
գրեաց
գրել
նմա,
զի
առ
ինքն
միայն
հասուսցէ
զարդիւնսն
այս
կողմանցս
Թօխաթու,
այսինքն՝
Ակնայ՝
Մատենու՝
Արապկերու՝
և
շրջակայիցն:
Իսկ
բաց
յինքենէ,
այլոյ
ումեք
մի
տացէ,
ո՛չ
Մուրտիկեանց՝
և
ո՛չ
այլոց:
Թուղթ
մի
ևս
Մկրտիչ
վարդապետն
գրեաց
առ
Յակով
վարդապետն՝
ի
պատասխանի
թղթոյն,
զոր
գրեալ
էր
առ
սա:
Նախ
մեղադրօրէն
բան,
զի
դեռ
մէկ
գիր
միայն
գրեաց՝
որքան
գնաց
աստի,
և
առ
սրբազան
վեհն
չէր
գրեալ
գիր:
Եւ
հա՛րկ՝
միշտ
գրել,
առ
սրբազան
վեհն
ևս
գրել:
Եւ
վասն
յիշեալ
որպիսութեանսն
Պօլսոյ
սմա
ևս
նոյնպէս
հարկ,
թէ
զայլ
և
այլ
ձայնս
լսեմք
անտի,
և
գիր
չառնումք.
զստոյգ
որպիսութիւնս
իմացեալ
մեզ
գրեա՛
և
յատկապէս
սրբազան
վեհին:
Եւ
թէ
դու
բան
էիր
ասացեալ
Հայրապետին,
գրել
սրբազան
վեհին,
զոր
և
նա
գրեալ ,
և
սրբազան
վեհն
զպատասխանին
գրեաց,
և
բանս
գրեաց
նմա
գրել
քեզ:
Ո՛ւստի՝
մինչ
գրեսցէ
առ
քեզ
զհրաման
սրբազան
վեհին,
դու
ևս
այնպէս
արա:
Քանզի՝
այժմ
Գէորգն
յամենայնի
միամտեալ՝
երթայր
ի
Կարս,
որ
յառաջն
կասկածէ՛ր ,
որպէս
ի
մարտի
ԺԲ
և
յապրիլի
ԺԴ
ասացաւ:
Վասնզի՝
տեղւոյ
Իբրահիմ
փաշայն՝
(որ
յիշեցաւ
յապրիլի
ԻԱ
),
յորմէ
իսկ
փախուցեալ
էր
Գէորգն,
այժմ
մանզուլ
եղեալ
էր
ի
քաղաքէն:
Վասնորոյ
միամտեալ
յամենայնի՝
գնաց
ի
Կարս:
Զի
և
լսէաք
թէ՝
փոքր
որդւոյն
Իբրահիմ
Աֆանտուն՝
Նօման
աղային
աղագաւ
թու՛ղթ
է
գալոց
մեծէն
Պօլսոյ
ի
լինել
փաշայ
ի
Կարս:
Վասնորոյ՝
և
սրբազան
վեհն
թուղթ
գրեաց
առ
նոսա,
այսինքն
առ
Մուստաֆայ
և
Նօման
աղայսն,
յորդիսն
Իբրահիմ
Աֆանտուն ,
սէր,
և
վասն
Գէորգին
յանձնարարութիւն,
և
վասն
իւրեանց
մնալոյ
յիշխանութեան
տեղւոյն՝
շնորհակալութիւն.
քանզի՝
Իբրահիմ
փաշայն
միւսալլիմ
էր
կարգեալ
անդ
զՆօմանն,
որք
և
սպասէին
թղթոց
գալոյն:
Որոց
և
ընծայ
յղեաց,
բրինձ,
քացախ
և
գիւլապ: