Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Հաշտարխանու նուիրակ և առաջնորդ Յովսէփ վարդապետէն թուղթ ժամանեաց առ սրբազան վեհն, որ գրէր նախ թէ՝ նոր գումբեռնաթ եկն ի քաղաքս, և խնդրէր վասն նորա զթուղթ շնորհաւորութեան: Վասնորոյ՝ և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ Իվան Վարֆօլօմէեվիչ Եակոբի նոր գումբեռնաթն Հաշտարխանու, շնորհաւորելով զգալուստն, և յիշեցուցանելով զսէր քան զինքն յառաջ նստօղ գումբեռնաթիցն, որ առ ինքն և առ սուրբ Աթոռս և առ ազգս մեր, և յինքենէ ևս զնոյնս խնդրելով: Եւ յանձնարարութիւն վասն Յովսէփ վարդապետին, և օրհնութիւն Կայսերուհւոյն և որդւոյն: Օրինակն է ի բոլորագրահամար տետրն, ի ՉԶ, ՉԷ համարն: Թուղթ ևս ի Հաշտարխան առ մահտեսի Աղարիայի որդի և մեր գանձանակ շուրջածոդ պարոն Վարդանն շնորհակալութիւն վասն անչափ հարազատութեանցն որ առ սուրբ Աթոռս , և յամենայնի շահելոյն և մխիթարելոյն զՅովսէփ վարդապետն: Եւ վասն մարգարտաշար թագին՝ զոր յանուն սրբոյ Աթոռոյս տուեալ էին Յովսէփ վարդապետին ինքն և կինն իւր Ծաղիկն, ի լինիլ ինքեանց հոգևոր զաւակ, ի տեղի մսրմնաւոր զաւակի, զի չունէին զաւակ, զոր նոյն Ծաղիկ կինն իւր ձեռամբն էր կարեալ. և գին ականց և մարգարտացն էր և թուման: Օրհնութիւն և շնորհակալութիւն շատ, հանդերձ խնդրուածքով յԱստուծոյ՝ ի տալ զզաւակ մարմնաւոր: Եւ բաց յայսմանէ՝ որ ինչ հասարակ յիշատակս տային սրբոյ Աթոռոյս ի քաղաքէն, մասնակցէր ամենիցն և զյատուկ արդիւնք ևս առատութեամբ տայր: Սակս այսց և օրհնութիւն: Եւ պատուէր վասն իւր գործոյն, և վասն Յովսէփ վարդապետին ևս յանձնարարութիւն: Թուղթ ևս ի Հաշտարխան առ ջուղայեցի պարոն Մկրտումն, նոյնպէս օրհնութիւն և շնորհակալութիւն: Զի սա ևս նոյնպէս առաւել հարազատութեամբ և սիրով շահեալ Յովսէփ վարդապետն: Եւ վերստին յանձնարարութիւն: Թուղթ ևս ի Ղըզլար առ պարոն Նուրիջանն, նոյնպէս օրհնութիւն և շնորհակալութիւն վասն առ սրբ. Աթոռս հարազատութեանցն, և զՅովսէփ վարդապետն շահելոյն: Եւ մխիթարութիւն վասն մահուան հօրն իւրոյ Գեօրկինին: Այլ և՝ յատուկ պատուէր՝ զի ամենայն գործոց և հոգալեացն սրբոյ Աթոռոյս անդ՝ հարազատօրէն հոգտարցի առ ի յառաջանալ: Մանաւանդ՝ զկանոնսն զորս գրեաց անդ ի յապրիլի ԺԹ, հասեալ էր անդ, որում ներհակ էին անդ ոմանք, յորից մի էր լեալ և սորին հայրն, որ այժմ վախճանեալ էր: Իսկ սա այժմ ի մէջ քաղաքին խօսից տէր էր, և թէ կամէր, զամէնն կարէր հաստատել և յառաջացուցանել: Ուստի՝ գրեաց թէ՝ ի քէն՝ եմ կմանալոց զդոցին յառաջանալն և զո՛չ յառաջանալն, ամենայնիւ արկ ի վերայ սորա: Իսկ ներհակութիւն նոցին ըստ մեծի մասին՝ էր վասն ննջեցելոց դիազարդին, զի կամէր վասն իւրեանց եկեղեցւոյն առնուլ և մեզ չտալ: Ուստի՝ ի շատ ստիպմանէ նոցին, նախ քան զհասանիլն անդ կոնդակին, առ ի հաճել զմիտս նոցին և իբրու ակամայ կամօք, այսպէս էր պայմանեալ Յովսէփ վարդապետն, զի ի ննջեցելոցն զոր ի յեկեղեցին տարցեն , զդիազարդսն նոցին տացեն եկեղեցւոյն, իսկ զորս ո՛չ տարցեն յեկեղեցին, գնոցին դիազարդսն սրբոյ Աթոռոյս տացեն: Յետոյ մինչ հասեալ էր կոնդակն առ Յովսէփ վարդապետն, զայն պատուէրն որ վասն դիազարդին էր՝ քերեալ էր, և այսպէս շինեալ որպէս գրեցաք, և յղեալ ապա ի Ղզլար: Թուղթ ևս առ Յովսէփ վարդապետն գրեաց, ի պատասխանի ի սեպտեմբերի ԻԵ գրեալ թղթոյն, ծանուցանելով զգրելն առ ինքն զթուղթ ի յուլիսի ԻԸ, որ դեռ ո՛չ էր հասեալ առ ինքն, նաև ի հոկտեմբերի ԻԷ ևս: Առ որ և յղեաց զվերոյգրեալ թուղթսն՝ զորս ըստ խնդրոյ սորին գրեաց: Նաև գրեաց զհաւանութիւնս վասն կանոնացն և կարգադրութեանցն զորս ասացաք ի վերն, և պատուիրեաց այնպէս յառաջ տանիլ: Ծանոյց և զյղելն ի Գիլան նուիրակ և առաջնորդ զԿարապետ վարդապետն, (զոր ասելոց եմ ի ներքոյ ): Ծանոյց նաև զորպէսն նորին, թէ ո՞րպէս ի Կարնոյ բերեալ մերային արար, (որ ասացաւ յանցեալ ամին ի յունվարի ԻԷ ). և պատուէր՝ սէր առնել ընդ նմա գրով: Իսկ և՝ (որպէս խոստացեալ եղև ի դեկտեմբերի Զ ի թղթոջ սրբոյ Աթոռոյս վէքիլ Ալէքսանին ), գրեաց այժմ սրբազան վեհն առ սա՝ վերահասու լինիլ կայից Գիլանու հանգուցեալ տէր Աբրահամին, և վասն սրբոյ Աթոռոյս զմեծ բաժինս հանել ի նմանէ: Եւ զսորին ընչից որպէսն մեր Գիլանու վէքիլ պարոն Ալէքսանն էր գրեալ սրբազան վեհին, թէ ի Հաշտարխանէ, և զանդ եղեալ սակաւ իրսն կնքեալ էր և գրեալ սրբազան վեհին, զոր ծանոյց սմա: Դաւիթ աղայն զայս ո՛չ գրէր, զայս ևս ծանոյց: Եւ զի Մինաս վարդապետի ժողովեալ արդիւնքն անդ առ Սարգիս աղայն էր, և մինչև ցայժմ դեռ ո՛չ տայր, և ի նաւաբեկութենէն, որ ասացաւ ի յուլիսի ԻԸ, բազում վնաս էր դիպեալ սմա: Ուստի՝ կամելով սրբազան վեհին շուտով հանել ի նմանէ զդրամն, գրեաց սմա թէ Մինաս վարդապետի յայդր թողեալ արդիւնքն առ ով և իցէ՝ պարտիս առնուլ և ի սուրբ Աթոռս հասուցանել, զի պակասութիւնս շատ ունիմք, չգիտէաք ասէ թէ առ ով է, որ մեք ևս գիր գրէաք իւրեան, դու ա՛ռ և յղեա՛: Զայս այսպէս գրեաց, զի ընթերցեալ առ նմա, այսու պատճառաւ զդրամն խնդրեսցէ: Ծանոյց և զլինելն մեր այժմ յԵրևան, և պաշարիլն հոգօք Նաւռուզին: Իսկ և թիֆլիզեցի պարոն Եսային որ ի Հաշտարխան երթալ կամէր՝ (որպէս ասացաւ ի հոկտեմբերի ԻԷ), (որ և ի փետրվարի ԻԳ և ի վերոյսն յիշեցաւ ) մինչև ցայժմ ի պատճառս իւրոց բանից արգելեցեալ աստ մնաց, իսկ այժմ երթայր ի վերայ Գիլանու: Ուստի՝ գրեաց զՓուսուլայ առ Յովսէփ վարդապետն սրբազան վեհն, և յիշեցոյց նմա զայն՝ զոր ի հոկտեմբերի ԻԷ գրեաց առ սա, տալ Եսայուն զդրամս, զոր և այժմ հարկադրեավ՝ զի թէ ինքն զդիւրին իմն ոճ գտեալ կարասցէ անվնաս ի սուրբ Աթոռս զդրամ հասուցանել, այնպէս արասցէ, ապա թէ ո՛չ, սմա տացէ: Եւ թամասուկ առեալ յղեսցէ աստ առ ինքն, զի առնուցու ի նմանէ: Եւ զի գրէր թէ՝ ընդիս եղեալն կարմրացուցեալ եմ, որ դիւրին է առ ի յղել, գրեաց, զի թէ զայն բանն զոր ի հասարակ թղթոջն գրեաց՝ ընթերցցի Սարգիս աղային մօտ, և նա զդրամն տացէ, ապա ի վերայ նորին յիւրմէն ևս լցուսցէ զայն, զոր գրեաց տա ;. իսկ զկարմրացուցեալն նոյնութեամբ աստ յղեսցէ: Եւ վասն առնլի իրաց մեզ հարկաւորաց որպէս ի հոկտեմբերի ԻԷ, նոյնպէս և այժմ գրեաց, թէ ասացաք դմա, զի զոր ինչ վասն մեր հարկաւոր գիտէ, առնու և բերէ, դու ևսայդմ մուղայէթ լեր, և զմեղապատշաճ հարկաւոր իրս առնուլ տուր զի բերցէ: Եւ զի Եսային աստ այժմ ի կողմանէ այս գրեալ դրամոյս դրամ ետ մեզ վասնորոյ՝ գրեալ ծանոյց սմա: Փուսուլայ ևս գրեաց դարձեալ առ Յովսէփ վարդապետն՝ թէպէտ գրեցաք թէ՝ եթէ այլ հաւատարիմ գտանիցի, նովաւ յղեա՛ զդրամն, ապա թէ ո՛չ՝ Եսայուն տուր. սակայն՝ դու ի սմանէ յորիշ կարծիս մի՛ անկցիս, այլ թարց երկբայութեան դմա՛ տուր զդրամն, զի որքան և իցէ մեր փորձեալն է, և մեզ յամենայն կողմանէ հաւատարիմ: Եւ յոյժ հարկ առ այս, զի Եսայուն տացէ զդրամն: Զորս զամենսն ի մի պահարան եղեալ՝ տուաք Եսայուն՝ տանել տալ Յովսէփ վարդապետին: Իսկ և՝ (որպէս ի վերն ասացաւ ), յղեաց սրբազան վեհն զԿարնեցի Կարապետ վարդապետն ի նուիրակութիւն և յառաջնորդութիւն Գիլանու: Որում ետ զնուիրակական կոնդակ, յորում էր և շնորհակալութիւն վասն հնոյ նուիրակին: Թուղթ ևս առ Ռէշտու և Անզալուայ քահանայս, և իշխանսն գրեաց յատկապէս: Քանզի՝ վասն վիճոյն զոր անկեալ էր ի մէջ նոցա և հին նուիրակ Պետրոս վարդապետին, (որ յանցեալ ամին ի մարտի Է և ի վերոյսն ասացեալ է ) յոյժ նուազ էր լեալ արդիւնք Պետրոս վարդապետին: Ուստի գրեաց թէ՝ գիտէ՝ ահա, թէ ո՞րքան պակասութիւնք եղեն արդեանց հին նուիրակին, զորոյ զպատճառն թողցուք, այժմ պարտիք դմա այնպէս առատութեամբ տալ զորդիւնս, զի անցելոց թերին ևս լցցի: Եւ առ այս շատ սիրով յորդորումն և հարկ: Որոյ օրինակն ի բոլորագրահամար տետրոջն, յերեսն ՉԹ: Թուղթ ևս առ Դաւիթ աղայն գրեաց, ծանուցանելով թէ՝ ի դեկտեմբերի ԻԶ ևս գիր գրեցաք քեզ: Եւ վասն նուիրակին յանձնարարութիւն, և վասն արդեանցն նոյն հարկ և պատուէր՝ որ ինչ և առ հասարակ քահանայսն և իշխանսն: Եւ վասն վերոյիշեցեալ հանգուցեալ տէր Աբրահամի ընչիցն պատմէր՝ վերահասու լինիլ, և սրբոյ Աթոռոյս զմեծ իմն բաժին հանել ի նմանէ: Եւ այլ բանք առ այս: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս վէքիլ պարոն Ալէքսանն, ըստ ամենայնի նոյն՝ որ ինչ առ Դաւիթն գրեցաւ: Եւ պատուէր վասն գործոյն, և նւիրակին: Եւ զի՝ ընչից տէր Աբրահամին հասու լեալ՝ յանձնեսցէ նուիրակին, և գրեսցէ ինքեան: Թուղթ ևս առ Գիլանու նոր Շահբանդար Եակօր Իվանիչ Մետիկն, ըստ ամենայնի նոյն ոճիւ, որպէս առ Հաշտարխանու գումբեռնաթն գրեցաւ , զորոյ որպիսութենէն և զլաւութենէն Յովսէփ վարդապետն էր գրեալ առ սրբազան վեհն, զոր ծանոյց սմա սէր և յանձնարարութիւն վասն նուիրակին, և յորդորումն ի սէր և ի բարեկամութիւն առ սուրբ Աթոռս և առ ինքն և առ մերայինսն, յիշեցուցանելով և զսէր և զբարեկամութիւնս քան զինքն յառաջ անդ նստօղ Շահբանդարացն որ ընդ մեզ, և յինքենէ ևս զնոյն խնդրելով: Եւ օրհնութիւն Կայսերուհւոյն և Որդւոյն: Սորին օրինակն է ի բոլորագրահամար տետրն, յերեսն ՉԷ, ՉԸ: Թուղթ ևս առ Գիլանու Հադայադ խանի առաջագահ Ջաֆարբէկն գրեաց՝ սէր՝ և յորդորումն ի սէր և ի բարեկամութիւն առ սուրբ Աթոռս, և յանձնարարութիւն վասն Կարապետ վարդապետին: Զի յանցեալ ամին խանն իւր յղեալ էր զնա առ Հեռակլ Արքայն, որ ի դառնալն աստ հանդիպեցաւ և լաւ ծանօթացաք: Վասն այն այժմ գրեաց առ նա զայս թուղթս, և խանին ևս ողջոյն գրեաց: Թուղթ ևս յատկապէս թիֆլիզեցի պարոն Եսայուն ետ որ յիշեցաւ ի վերոյ, որ էր վկայութիւն վասն բանից նարին: Զի զայն դաւին, զոր ի յունվարի ԻԵ ասացաք թէ՝ գրեալ էր Հերակլ Արքայն, զի կամ Կարսայ Իբրահիմ Աֆանտին, կամ Բայազտոյ Իսաղ փաշայն, և կամ խանն մեր՝ կամ սրբազան վեհն հատցեն, ո՛չ եղև հատեալ, և իրաւունքն մնաց ի կողմն Եսայուն: Զի նա հրամանաւ Արքային գնացեալ առ Իբրահիմ աֆանտին ի Կարին, ի ձեռն նորին կոչեաց զնոսա ի դատաստան, իսկ նոքա ո՛չ ելին յԱխալցխայու, և ոչ եկին ի դատաստան. վասնորոյ՝ ի փախչելն նոցա ի դատաստանէ՝ Եսային իրաւացի երևեցաւ, և այսր աղագաւ վկայութիւն խնդրեաց ի սրբազան վեհէն, վասնորոյ՝ ետ նմա զայս գիրս: Ելին ի միասին Գելանու նուիրակ ի առաջնորդ Կարապետ վարդապետն և թիֆլիզեցի Եսային ի ՌՄԻԶ մարտ ԺԵ: Այլ ի ԺԴ օրն ելին յԵրևանու, յորում աւուր և մեք դարձաք յԵրևանու ի ի սուրբ Աթոռս:
       Ժողովարարութեան թուղթ ետ սրբազան վեհն Երևանցի տէր Գասպարի եղբայր դերձակ Պաղտասարին, ի վերայ Գիլանու՝ Թարվիզու՝ Սալմաստու և սոցին շրջակայիցն. զի էր ի ներքոյ ծանր պարտուց: Սա ևս ընդ նոսա գնաց ի մարտ ԺԵ: