Այլ
որովհետև
ահա
երթայր
թղթաշէնն,
(որպէս
ասացաւ
ի
վերդ
),
վասնորոյ
զթուղթ
գրեաց
ի
Մարչիլիա
առ
Շահրիմանեան
Մարդդար
Ադայն,
և
ծանոյց
նմա
զգրելն
յառաջ
ի
յապրիլի
ԺԹ
զթուղթ,
նա
և
Դէվօյին՝
Գրիգոր
Աղային,
և
յղելն
առ
ինքն
ի
վերայ
Պօլսոյ:
Իսկ
և
այժմ
ծանոյց
սմա
զյղելն
Բց
թղթաշէն
ֆռանկացն,
միոյն
յառաջ
ի
հոկտեմբերի
ԻԸ,
ի
միոյն
ի
դեկտեմբերի
Զ:
Բայց
ասէ
վասն
իւրոյ
նենգաւորութեան,
մնաց
մինչ
ի
յունվար
ամսոյ
ԻԹ:
Այլև՝
որպէս
ի
դեկտեմբերի
Զ
առ
Գրիգոր
Աղայն,
նոյնպէս
և
այժմ
առ
սա՝
գրեալ
ծանոյց
զամենայն
նենգութիւնս
և
զանպիտանութիւնս
թղթաշինացն,
որք
նենգաւոր
մտօք
ո՛չ
հանին
զլաւ
թուղթ,
և
ո՛չ
ուսուցին
զաշակերտս,
և
զվեց
տարւոյ
վարձս
խնդրէին,
և
այլ
զոր
ինչ
չարութիւնս
արարեալ
էին՝
ի
կարճոյ
ծանոյց:
Եւ
թէ
որպէս
զերից
ամաց
վարձս
երկուցն
ետ
լրիւ,
թէպէտ
Լ
ամիս
էր
դեռ
յելանելոյն
յերկրէն
իւրեանց:
Միոյն
ԲՌԷՃ
ղռուշ,
և
միոյն
ԱՌԸՃ
զռուշ,
հանդերձ
գալով
և
գնալով
բոլոր
խարճովն
ճանապարհական:
Եւ
զայլ
ամենայն
բանս
նոցին
լրիւ
ծանուցեալ՝
զայս
գրեաց
ապա,
զի
Դէվօյին
ծանուսցէ
զայսոսիկ:
Քանզի՝
մեք
ասէ
ի
պատճառս
դոցա
մինչ
ի
ԺԶՌ
վնաս
կրեցաք,
և
ի
դոցանէ
մէկ
օգուտ
չտեսաք :
Աստ,
զի
վասն
Աստուծոյ
դատաստան
արասցէ,
զի
աստ
մեր
խօսիլն
անպատշաճ
էր:
Թուղթ
ևս
առ
Մուսի
Դէվօ
Քոնսէլիէ
Դէզէնդն
գրեաց
ի
ի
Փարէզ,
և
զայն
ամենայն
զոր
առ
Մարգարն՝
և
զայն
ամենայն
զոր
առ
Մարգարն՝
առ
սա
ևս
գրեաց
ի
կարճոյ
և
դատաստան
խնդրեաց,
զի
մեր
խօսիլն
աստ
ասէ
անպատշաճ
էր՝
մանաւանդ
զպատիւ
սիրելւոյդ
պահեցաք,
և
քեզ
ծանուցաք
զարարսն
դոցա.
դու
գիտես:
գրեաց
նաև
ըստ
սոյն
օրինակի
զթուղթ
առ
Գրիգոր
Աղայն
ի
Մատրաս,
և
զայս
ամենայն
նմա
ևս
ծանոյց
նաև
զգրելն
այժմ
զսոյնս
առ
Դէվօն
և
առ
Մարգարն:
Յիշեաց
և
զգրելն
և
դեկտեմբերի
Զ
վասն
այսր
դարձեալ
զթուղթ՝
հանդերձ
այլ
երկարագոյն
որպիութեամբք,
և
յղելն
ի
վերայ
Շիրազու:
Գրեալ
ես
ասէ
յառաջ
թէ՝
զվարձուց
կէսն
տուր
զկէսն
մեք
կուտամք,
եթէ
զբոլորն
տալով
ո՛չ
զերծանէաք
յայս
ջինկեանայիցս,
զկէսն
տալով
որպէս
զերծանէաք.
գրեաց
և
զորպէսն
կողմանցս,
այսինքն՝
զՕսմանցւոց
և
զՊարսից
յառնելն
ի
վերայ
միմեանց:
Իսկ
և՝
զամենայն
ծախսն
զորս
արարաք
ի
վերայ
նոցա
և
թղթատանն,
զամենն
դաւթար
արարեալ՝
Գ
օրինակ
գրեցոյց,
և
յղեաց
զմինն
առ
սա,
զմինն
առ
դէվօն,
և
զմինն
առ
Մարգարն,
առ
ի
տեսանել:
Նոյնպէս,
և
վասն
ամենից
արարեալ
նենգութեանց
նոցին
գրեցոյց
զթուղթ
վկայութեան,
զոր
կնքեցին
եպիսկոպոսունք
սրբոյ
Աթոռոյս՝
և
նոցին
թարջիման
Ստեփանն,
որ
էր
Դ,
որոց
մինն
մնաց
աստ,
և
զերիսն
նոյնպէս
յղեաց
առ
սոսա
ի
տեսանել
և
յիմանալ:
ԲԲ
թապաղայ
ևս
թուղթ
յղեաց
սոցա,
ի
նոցին
հանեալ
թղթոցն՝
յառաջնոյն
և
յետնոյն,
զի
տեսեալ
իմասցին
այնու՝
թէ
ո՛չ
հանին
զլաւ
թուղթ:
զԴէվօյի
և
Գրիգորի
թուղթսն
ևս
առ
Մարգարն
յղեաց՝
յղել
առ
նոսա:
Եւ
զայս
ի
Պօլիս
առ
Նազարէոն
յղեալ
զթուղթ
գրեաց
առ
նա
և
Թադէոսն.
և
պատուիրեաց
յղել
հաւատարմաւ
ի
Մարչիլիայ
առ
Շահրիմանեան
Մարգար
Աղայն:
Զօրինակս
այնց
թղթոց
և
վկայականին
տե՛ս
բոլորագրահամար
տետրն,
յերեսն
ՈԻԶ,
ՈԻԷ,
ՈԻԸ,
ՈՂԷ:
Իսկ
և՝
ծանոյնսոցա
զհասանիլն
առ
ինքն
թղթոյն
իւրեանց՝
(որպէս
ի
վերն
ևս
ասացաւ
յընդ
ֆռանկին
գրեալ
թղթոջն
):
Եւ
շնորհակալ
եղև
վասն
զփոքր
ֆռանկն
ուղևորեալ
էին,
և
զղապզ
առեալ
և
յղեալ
աստ:
Պատուէր՝
զի
և
զայս
ֆռանկս
յղեալ՝
նոյնպէս
զղապզ
առնուցուն,
և
յղեսցեն
աստ:
Եւ
զՄարգարի
գիրն
պատուիրեաց
մի՛
տալ
նմա՝
կամ
նորին
ընկերի
և
բարեկամի,
զի
մի՛
կորուսցեն,
այլ
իւրեանց
գիտացեալ
հաւատարիմ
մարդոյն
տուեալ՝
ուղևորեսցեն
առ
նա:
Եւ
զի
ի
նոյեմբերի
Թ
թուսուլային
գրեաց
պատրիարքին՝
զի
վասն
Օսմանցւոց
յայսկոյս
դիմելոյն,
Ա
լաւ
ֆարման
հանցէ
վասն
մեր
ի
վերայ
սարասկեարին,
զի
մեզ
և
սրբոյ
Աթոռոյս
տիրութիւն
արասցէ:
Մինչէ
ցայժմ
պատասխանի
ինչ
ո՛ր
գրեաց
նա:
Վասնորոյ
գրեաց
սոցա՝
ասել
պատրիարքին,
և
հոգալ
տալ
ըստ
գրեցելոյն՝
եթէ
դեռ
հոգացեալ
ո՛չ
իցեն,
և
հասուցանել
առ
մեզ
շուտով:
Եւ
ի
հոկտեմբերի
ԺԱ
և
այլ
յառաջ,
գրեաց
պատրիարքին
տալ
զգին
Նազարէթի
առեալ
քսրոցն:
Թէպէտ
յառաջ
իսկ
նա
տուեալ
էր,
և
ղապզ
առեալ
ի
նոցունց,
և
որքան
գրէր
նմա
սըրբազան
վեհն
թէ՝
տուր՝
և
այս
թուղթս
քեզ
ղապզ
լիցի,
նա
այնու
ո՛չ
շատացեալ
յատուկ
ղապզ
խնդրէր,
և
զնոցին
ղապզն
ոչ
տայր
ինքեանց:
Ուստի՝
սոքա
աղաչելով
զյատուկ
ղապզ
խնդրէին:
Վասնորոյ՝
զղապզ
գրեալ
առ
սոսա
յղեաց
տալ
նմա.
յորում
փոքր
մի
զմեղադրութիւնս
գրեաց,
թէ՝
քանիցս
քեզ
գրեալ
եմ,
դու
ընդէ՞ր
ոչ
տաս
յետս
դոցա
զղապզն
իւրեանց:
Եւ
թէ
այդպէս
հաստատուն
բան
բռնես՝
որ
յատուկ
ղապզ
խնդրես,
ապա
Համթայ
առաջնորդ
Պետրոս
վարդապետին
է՞ր
ոչ
գրեցեր
մէկ
ղապզ,
թէ
ինձ
էհաս
քո
տալիքն.
զի
և
մեք
այնու
առնուաք
ի
նմանէ:
(զորմէ
ասացեալ
է
ի
վերն
յամսոյս
ԺԷ,
և
այլ
յառաջ
):
Իսկ
ի
փետրվարի
ԺԷ
որ
գրեաց
Ղուկաս
վարդապետն
Գէորգին
և
Աստուածապահին,
թէ
կամ
զտպիչ
Պօղոսի
գրերն
առէք
և
կամ
զԱՌԻՃ
ղռուշ
դրամն,
նոքա
զգիրն
առեալ
էին
ի
նմանէ,
և
տուեալ
Նազարէթին,
և
նա
յղեալ
էր
ի
Կարին
առ
եղբարսն
իւր՝
յղել
աստ,
և
սրբազան
վեհին
գրեալ:
Ուստի՝
այժմ
մեղադրութիւն
գրեաց
սրբազան
վեհն
Նազարէթին
և
Թադէոսին
թէ
ես
ձեզ
ո՛չ
եմ
գրեալ
թէ՝
գրերն
առէ՛ք
և
ուղարկեցէ՛ք,
դուք
ընդէ՞ր
էք
արարեալ
զայդ:
Եթէ
ասէք
թէ
Ղուկաս
վարդապետն
էր
գրեալ,
նա
գրեալ
է
թէ՝
առէք
և
մեզ
ծանուցէ՛ք,
և
ո՛չ
թէ
յղեցէք,
գոնեայ՝
ընդէ՞ր
ո՛չ
էք
այդպէս
արարեալ,
քան
թէ
յղեալ
էք
ի
Կարին
խարճով
և
զահմէթով:
Մեք
բերողի
շալակն
տուեալ
յետս
յղեցաք,
դուք
ի
նմանէ
խաբէցեալ՝
առեալ
էք
և
յղեալ,
որ
նա
ևս
պարծի
թէ
փոշիմանեցան
և
գիրս
առին,
և
ԳՌ
ղռուշն
ինքն
մարսի.
իբր
թէ
գիր
ծախեաց
մեզ՝
և
ծառայութիւն
արար,
և
վարձն
էառ:
Եւ
պատուէր՝
թէ
մեզ
ո՛չ
է
պիտոյ
այն
գրերն,
յետս
տարէք
ի
Կարնոյ,
և
յումմէ
առեալ
էք,
տո՛ւք
ի
նա:
Իսկ
ինքն
որ
մէկ
փարայի
ծառայութիւն
չարար
մեզ,
և
մեր
ԲՌԷՃԾ
ղռուշն
ի
զուր
առեալ
եկեր,
թող
ուտէ՝
և
պարծենայ:
Մեք
ևս
ահա
գրեցաք
ի
Կարին
ասէ՝
զի
յղեսցեն
առ
ձեզ:
Թուղթ
ևս
առ
Պօլսոյ
պատրիարք
Զաքարիա
վարդապետն
գրեաց,
ի
պատասխանի
երկուց
թղթոցն՝
որք
ի
նոյեմբերին
ի
և
դեկտեմբեր
ԺԷ
գրեցեալք
էին:
Շնորհակալութիւն
վասն
ֆռանկի
յղելոյն
և
ղապզ
առնլոյն
և
յղելոյն
աստ,
և
տալոյն
զվարձն՝
ԱՌԷՃ,
և
թաթարի
վարձն,
ՀԵ
ղռուշ,
ֆռանկի
նաւլուն
և
մինչ
ի
Փարէզ
յղելն,
խարջն,
ԱՃԿ
ղռուշ :
Եւ
վասն
միւս
ֆռանկին
ևս
գրեաց
այնպէս
առնել
շուտով
յղել,
զվարձն
և
զխարջսն
տալ,
և
նոյնպէս
հաստատուն
ղապզ
առնուլ
ի
բերանոյն,
(որպէս
ի
վերն
ի
նորին
փարեալ
թուղթսն
ևս
գրեցաւ
):
Իսկ
և՝
որպէս
ի
վերն
առ
Մարգարն
և
Դէւօն
և
Գրիգորն,
նոյնպէս
և
առ
սա
գրեաց
զնենգաւորութիւն
թղթաշինացն,
(զոր
յառաջ
ևս
գրեցաք
ի
հոկտեմբերին
և
ի
նոյեմբերին
):
Մանաւանդ՝
այսր
նոր
գնացօղ
մեծ
թղթաշինիս,
որ
խաբեաց
զմեզ
թէ՝
մինչև
զփոքրն
ո՛չ
յղիցէք,
ես
ո՛չ
կարեմ
լաւ
թուղթ
հանել,
և
յորժամ
յղեցաք,
սկսաւ
ասել
թէ՝
ինձ
ձեռագիր
տո՛ւք,
որ
վեց
տարւոյ
վարձ
տայք
ինձ,
և
ես
լաւ
թուղթ
հանեմ
և
աշակերտ
ուսուցանեմ,
և
երբ
զերծանիմ,
գնամ
շուտով:
Եւ
մեք
ասացաք
թէ՝
զշնորհդ
մեզ
տեսցուք,
և
ապա
զայդպիսի
բանսդ
ասա՛,
նա
սկսաւ
նոր
թուղթ
հանել՝
քան
զառաջինն
վատթար
և
անպէտ:
Որով
և
մեք
զզուեալ՝
այլ
անօգուտ
ըեսաք
զմնալն
աստ,
և
յղեցաք,
բայց
շնորհօքն
Աստուծոյ՝
մեր
տղայքն
քան
զդոսա
լաւ
թուղթ
հանելոց
են:
Յայս
Բ
տարիս
ասէ
այդ
խաբեբայքդ
յամենայն
գործոց
մերոց
զմեզ
արգիլեն,
բացի
վնասուցն՝
զոր
յետոյ
գրելոց
եմ
ասէ:
Այլ
և՝
զայն
փօլիցայն
զոր
ի
հոկտեմբերի
ԻԸ
արար
ի
վերայ
սորա
ի
ձեռն
սրբոյ
Երուսաղէմի
նուիրակ
Կարբեցի
Կարապետ
վարդապետին
մինչ
էր
նա
ի
Կարս,
տուեալ
էր
անդ
սուրբ
Երուսաղէմայ
վէքիլ
տիրացու
Սարգսին
և
գրեալ
սրբազան
վեհին,
ուստի՝
գրեաց
զշնորհակալութիւն:
Եւ
որպէս
ի
դեկտեմբերի
Դ
ասացաւ,
Բաղդատու
գանձապետ
Ալէքսան
Աղայն
դրամ
էր
փօլիցայ
արարեալ
ի
մեծն
Պօլիս.
ըր
իւր
եղբայր
Ասլան
Աղայն
տացէ
անդ
սմա,
և
սա
ի
սուրբ
Աթոռս
հասուսցէ.
իսկ
սա
դեռ
ո՛չ
գրէր
թէ
ինձ
էհաս.
վասնորոյ՝
խնդիր
եղև
այժմ ,
թէ
քե՞զ
է
հասեալ
թէ
ո՛չ,
գրեա՛
մեզ:
Այլ
և՝
սա
ի
սեպտեմբերին
գրեալ
էր
առ
սրբազան
վեհն
զգրեանս,
յոյժ
երկար,
որոց
զպատասխանիսն
այժմ
խնդրէր:
Եւ
զի
յաճախ
զորպիսութիւնս
Բասենցի
Յարութիւն
վարդապետին
էր
գրեալ ,
որ
(որպէս
ասացաւ
ի
հոկտեմբերի
ԺԱ)ս
փախուցեալ
անկեալ
էր
ի
տուն
Լամսայի
Էլչուն,
և
անտուստ
նաւեալ
ի
Ֆռանկստուն,
(առնըլով
և
զիւր
դրամսն՝
որք
գոյին
անդ
ի
վերայ
Պետրոս
Աղային՝
ի
ձեռն
նոյն
էլչուն,
և
մուբաշիրով
արքունի
).
վասնորոյ՝
գրեաց
թէ՝
դու
Ժ
թապաղայ
լցեալ
ես,
շատն
Բասենցի
անյիշելւոյ
բսնն,
ես
զի՞նչ
պատասխանի
գրեցից
քեզ
առ
այն,
սակա՞ւ
ցաւեցոյց
զմեզ
յայսքան
ամս,
որ
այժմ
ևս
ցաւիցիմ
վասն
նորա
գրելով:
Եւ
զի
գրէր
թէ՝
իշխանացն
գիր
գրեա՛,
այն
ևս
թէ
ի՞նչ
մտօք,
իբր
թէ
շնորհակալ
եմ
զձէնջ՝
որ
զայն
Բասենցին
կորուսիք,
և
զերծուցիք
զքաղաքդ
ի
հերձուածոյ
նորին:
Գրեաց
սրբազան
վեհն
թէ՝
ես
չունիմ
գրելոյ
ինչ
առ
դոսա
այժմ,
զի
ուրախարար
ինչ
ո՛չ
գոյ
այժմ,
զի
գրեալ
ուրախացուցից
զդոսա.
իսկ
զտրտմականսն
ո՛չ
կամիմ
գրել
և
տրտմեցուցանել:
Եւ
զի
մեղադրէր՝
թէ
դու
ընդէ՞ր
յղեցեր
զնա
աստ
նուիրակ,
գրեաց
թէ՝
ուրեմն
և
Քրիստոս
մեղադրելի
է՝
որ
զՅուդա
աշակերտ
արար ,
և
զշնորհս
բժշկութեան
ետ,
և
զոտսն
լուաց:
Ես
զի՞նչ
արարից,
մի՞թէ
գիտէի
յառաջ՝
թէ
այդպէս
լինէր:
Յետոյ
մինչ
գիտացի
զկորստական
լինելն,
և
ձեզ
քանիցս
գրեցի
թէ՝
յղեցէ՛ք
յԱթոռ.
ընդէ՞ր
ո՛չ
եղէք
ունկնդիր:
Քանթէ
զիս
այժմ
մեղադրես:
Լաւ
ընթերցիր
ասէ
զիմ
գրեալսն,
և
տե՛ս
ո՞վ
է
մեղադրելի:
Լռեմ
ասէ
աստանօր:
(ասացեալ
է
վասն
սոցա՝
թէ
զի՞նչ
է
գրեալ
սոցա
սրբազան
վեհն,
ի ..
)
Եւ
վասն
Սամուէլ
վարդապետին
ևս
գրէր
թէ՝
գիր
գրեա՛
նմա:
Գրեաց
թէ՝
զինչ
գրեցից,
զի
գիր
մի
նա
ինձ
գրեաց,
և
գիր
մի
ես
իւրեան
գրեցի.
և
ըստ
քոյդ
գրեցելոյ՝
գրեցի՝
զի
զամենայն
անցսն
իւր
գրեսցէ
մեզ,
(որպէս
ասացեալ
է
ի
փետրվարի
ԺԷ
).
իսկ
նա
ո՛չ
գրեաց
մեզ
ասէ,
ես
այժմ
նմա
զի՞նչ
գրեցից:
Դու
այնպէս
կարծես
թէ՝
մեք
ապահով
կամք,
վասն
այն
այդպէս
մեղադրես
զմեզ.
դու
տես
զցաւս
իմ
ասէ՝
թէ
յի՞նչ,
և
յորպիսի
կացութեան
կամ,
և
ապա
այդպէս
գրեա՛:
Եւ
ի
վերայ
այսր՝
գրեաց
նմա
զցաւակրութիւնն
իւր
յամենուստ,
մանաւանդ՝
ի
կեղեքչէն
մերմէ:
Նաև
զսասանութիւն
կողմանցս
ի
ժողովմանէ
զօրաց
Օսմանցւոց
ի
վերայ
Պարսից,
և
սոցա
ևս
պատրաստիլն
ընդ
դէմ
նոցա ,
և
զամրոցսն
ամրացուցանել:
եւ
զի
յաղագս
այսց
ֆարման
խնդրեաց
ի
նմանէ
փուսուլայիւ
ի
նոյեմբերի
Թ,
(որպէս
և
ի
վերն
ի
թղթոջ
Նազարէթին
ասացաւ
):
Հոգա՞յք
ասէ,
թէ
ո՛չ:
Եւ
հարկեաց
շուտով
հոգալ
և
յղել:
Մեր
ցաւն
ա՛յս
է
ասէ,
զորոց
զանգրելիսն
թողում.
դու
զայսպիսեացս
հոգա՛
ասէ
և
գրեա՛
մեզ,
զայսոսիկ
թողեալ՝
ըստ
առակին
հասարակաց՝
յագեալդ
քաղցելոց
մանր
բրդես:
Զայսքանս
գրեցի
ասէ
զի
գիտասցես
զհասանիլն
առ
մեզ
գրեանց
քոց,
և
զայդպիսեաց
պատասխանիսն
չգրելոյս
մի՛
վրդովիցին:
Եւ
Յակոբ
վարդապետին
աղագաւ
գրեր
թէ՝
զՂալաթիայ
նուիրակէ,
և
յետ
հոգեգալստեանն
յղելոց
եմ:
Իսկ
վասն
Անդրէաս
վարդապետին
գրէր
թէ՝
ի
Պրուսայ
էի
յղեալ,
անդ
զտարաձայնութիւնս
էր
արարեալ,
որով
գայթակղեալ
էին
ժողովուրդքն .
ուստի՝
հանի
զնա
անտի,
և
զԻգնատիոս
վարդապետ
ոմն
յղեցի:
(Յակոբ
և
Անդրէաս
վարդապետքն
յիշեցան
ի
հոկտեմբերի
ԺԱ
)
Գրեաց
թէ՝
դու
գիտես,
որպէս
կամիս՝
արա.
ես
չունիմ
յոյս՝
զի
զաւարտումն
հնոյնտեսից՝
և
զնորն
յղեցից:
Եւ
վասն
Պօղոս
վարդապետին
որ
ի
փետրվարի
ԺԷ
գրեաց
յղել
աստ,
նա
չէր
եկեալ:
Իսկ
այժմ
գրէր
թէ՝
յղելոց
եմ
ընդ
Անդրէաս
վարդապետին,
բայց
Ա
յուսադրութեան
գիր
գրեա՛,
զի
եկեսցէ:
Եւ
սրբազան
վեհն
գրեաց
թէ՝
եթէ
քեզ
չէ
պիտոյ՝
յղեա՛:
Եւ
իւր
սպասաւոր
Մկրտիչ
վարդապետին
ևս
զթուղթ
գրելոյց
առ
նա՝
զի
թէ
կամիցէ
անդ
մնալ՝
մնասցէ,
իսկ
եթէ
գալ
կամիցի
աստ՝
եկեսցէ
միամտութեամբ:
Նոյնպէս
և
վասն
Անդրէաս
վարդապետին
գրեաց.
զի
իւրեան
պիտոյ
չիցէ,
կամ
թէ
նա
կամիցի
գալ
աստ,
յղեսցէ,
զի
շահելոց
է
աստ
ասէ:
Եւ
այն
Աւետիք
վարդապետն՝
որ
ի
Խորվիրապէն
փախստական
եղեալ՝
գնաց
յայնկոյս,
գրէր
թէ
յղեցի
յայդր,
այլ
նա
ոչ
եկն
աստ,
զոր
ծանոյց
սմա:
Թերևս
և
զքեզ
խաբեաց
ասէ.
զի
ո՛չ
գիտեմք
ո՞ւր
մնաց:
Եւ
վասն
Յամթայ
Պետրոս
վարդապետին
որպէս
ի
վերն
ի
մէջ
ղապզին,
նոյնպէս
և
աստ
գրեաց
թէ՝
ընդէ՞ր
զղապզանման
գիր
մի
ո՛չ
յղեցեր,
զի
նովաւ
առնուաք
ի
նմանէ
զդրամն.
քանզի՝
մինչ
ի
յուլիսի
ԻԸ
գրեաց
սմա
սրբազան
վեհն
սիրոյ
գիր
գրել
նմա,
և
ասել
թէ
ինձ
էհաս
դրամն,
այժմ
սրբազան
վեհին
գրէր
թէ՝
ընկալայ
և
ղապուլ
արարի.
իսկ
նմա
գիր
ո՛չ
գրէր:
Արդ
թէ
գիր
չգրեցեր
ասէ
սիրոյ՝
գոնէ՝
զղապզանման
թուղթ
մի
գրէիր.
զի
այնու
առնուաք
ասէ
ի
նմանէ:
Ահա
որովհետև
ո՛չ
գրեցեր,
նա
ևս
դեռ
ոչ
է
տուեալ:
Գրեմ
զի
գիտասցոս
թէ՝
կորնչելոց
է:
Եւ
վասն
ի
Թօխաթ
հանգուցեալ
տէր
Մատթէոսի
բանիցն
գրեաց
թէ
զի՞նչ
արարեր:
(որ
ամսոյս
ԺԷ
ի
թղթոջ
մահտեսի
Փիլիպպոսին
յիշեցեալ
է):
Էջմիածնի
բախտն
այդպէս
բերէ
ասէ:
Գազան
մի
զայնքան
դրամն
ի
զուր
պիտի
լափէ՞:
Եթէ
սարասկեարի
ձեռամբն
հնա՞ր
է
ասէ,
ես
կարեմ
առնուլ,
բայց
թէմէսուկքն
չգիտեմ
ո՞ւր
մնացին
ասէ.
լսեմ
թէ՝
առ
քեզ
են
յղեալ.
եթէ
կամիս,
գրեսցես
մեզ
զնմանէ:
Եւ
Ջուղայեցի
տէր
Յովհաննէսի
որդի
տիրացու
Ստեփանն՝
(որոյ
աղագաւ
յանձնարարութիւն
գրեցաւ
սմա
ի
հոկտեմբերի
ԺԱ
և
ի
նոյեմբերի
Թ
յիշեցաւ
):
Այժմ
հասեալ
էր
ի
Պօլիս,
և
շնորհակալութիւն
գրէր
զպատրիարքէն,
և
պատրիարքն
ևս
գրէր
զնմանէ:
Ուստի՝
շնորհակալ
եղև
և
գրեաց,
զի
թէ
դրամ
խնդրեսցէ՝
տացէ
և
գրեսցէ
ինքեան:
Առ
Նազարէթն
յղեցաք
զայս
տալ
նմա:
Իսկ
և
ի
Կարին
գրեաց
սրբազան
վեհն
ընդ
սոցին
զթուղթ
առ
մահտեսի
Փիլիպպոսն
և
Խօջայ
Առաջելն,
ի
պատասխանի
ի
յունվարի
Գ
գրեալ
թղթոյն,
զոր
հանդերձ
գրեամբքն
Պօլսոյ
և
այլ
գրեամբք
յղեալ
էին
առ
սրբազան
վեհն:
Առ
որս
նախ
միամտութիւն
սակս
Կարսայ
դրամոյն
որ
առ
մեզ
էհաս:
Զի
տղայքն
մեր
որք
յամսոյս
ԺԷ
գնացին
ի
բերել,
եկին
և
բերին:
Եւ
զի
գրէին
թէ՝
յետ
աւուրց
կարաւան
է
գալոց
ի
Բայազիտ.
ընդ
որում
ճերմակ
դրամ
եմք
յղելոց
առ
տէր
Վոհանն,
հասուցանել
առ
քեզ:
Գրեաց
զշնորհակալութիւն,
ր
գրեաց
յղել
շուտով:
Եւ
զի
գրեալ
էր
մահտեսի
Փիլիպպոսն
թէ՝
ես
երթալոց
եմ
յԱրապկեր
յետ
Ը
աւուրց,
զոր
ինչ
մինչև
ցայժմ՝
որ
է
ՌՄԻԶ
թիւն
և
յունվարի
Ա
տուրևառութեան
հիսապ
ունիմք,
զամէնն
տիլլու՝
դաւթար
եմք
առնելոց՝
և
յղելոց
եմք
առ
քեզ,
և
որ
ինչ
մեզ
վերայ
դրամ
յաւելցի,
զայն
ևս
յղելոց
եմք
ի
Բայազիտ
առ
տէր
Վահանն՝
քեզ
հասուցանել.
խնդրեմք
զի
դու
ևս
Ա
խալասի
գիր
գրես,
որ
այսուհետև
այլ
հին
տուրևառութեանց
կողմանէ
մէկ
փարայի
հիսապ
չմնայ
մեր
մէջն:
Եւ
յետ
յասորիկ
զտուրևառութիւնդ
ընդ
եղբօրն
մերոյ
Առաքելին
արասցես :
Եւ
սրբազան
վեհն
յոյժ
շնորհակալ
եղև
առ
այս,
և
պատուիրեաց
այսպէս
առնել,
և
խոստացաւ
ինքն
ևս
ըստ
հայցուածոց
իւրեանց
առնել:
Եւ
վասն
չարատպիչ
Պօղոսի
գրոցն
որ
ի
Նազարէթի
թղթոջն
գրեցաւ,
սա
գրէր
թէ՝
պիտի
գայ
տեղս,
երբոր
գայ՝
կու
յղեմ:
Ուստի՝
որպէս
Նազարէթին,
նոյնպէս
ր
սմա՛
գրեաց
թէ
այնք
մեզ
չեն
պիտոյ,
յետն
յղեա՛
ի
Պօլիս
առ
եղբայրդ,
զի
յումմէ
որ
առեալ
է՝
տացէ
նմա:
Զի
թէ
աստ
յղեսցես
ասէ՝
ի
քէն
մեծապէս
խաթրամնայ
եմ
լինելոց
ասէ.
զի
ի
վերայ
նորին
ԳՌ
ղռուշի
վէճ
գոյ,
և
մեք
վնաս
եմք
կրեալ,
ո՛չ
այդ
գիրդ
է
մեզ
պիտոյ
ասէ,
և
ո՛չ
զդորին
վնասն:
Եւ
վասն
սրբոյ
Երուսաղէմի
պատրիարքի
և
Կեսարիոյ
առաջնորդի
ընծայիցն
որ
ի
նոյեմբերի
Թ
էհարց,
նա
և
յամսոյս
ԺԷ,
այժմ
գրէին
թէ՝
առ
մեզ
է
հասեալ:
Գրեաց
թէ՝
ընդ
ձեր
յղելի
դրամոցն
ի
Բայազիտ
առ
տէր
Վահանն
յղեսջիք
հասուցանել
առ
մեզ :
Եւ
վասն
Թամզարու
առաջնորդ
Միքաէլ
վարդապետին
որ
գրեաց
սոցա
սրբազան
վեհն
ի
դեկտեմբերի
ԻԵ,
այլ
յառաջ,
և
յամսոյս
ԺԷ
ևս,
թէ
նախ
պարտիք
ֆարման
բերել
տալ՝
և
ապա
տացուք
ձեզ
առաջնորդ,
սոքա
իբր
դժուարանալով
գրէին
թէ՝
մեր
իրիջայն
ղապուլ
չարարեր.
ուստի
և
այժմ
գրեաց
թէ՝
յառաջ
ֆարման
բերել
տուք,
և
ապա
ձեզ
առաջնորդ
լիցի
սա:
Եւ
վասն
Մարտիրոսի
պարտուցն՝
(որ
յիշեցաւ
ի
նոյեմբերի
ԻԱ
)
իրիջայ
գրէին
ժամանակ
ինչ
ներել,
մինչև
հատուսցէ
զպարտսն,
սրբազան
վեհն
ևս
առ
այս
հաճեցեալ,
գրեաց
թէ՝
ահա
համբերեմք
ժամանակ
ինչ
ըստ
ձեր
գրելոյգ,
թող
հոգասցէ
և
հատուսցէ:
Այլ
և
վասն
Խարբերդու
Բէշքիւթիւրին
(որ
յիշեցաւ
ի
նոյեմբերի
Թ
և
ի
դեկտեմբերի
Դ.
ևս
ի
թղթոջ
Ղազար
վարդապետին
)
այժմ
ևս
գրէին
սոքա
իրիջայս
յոյժ
աղաչանօք,
թէ
մէկ
կոտրածկոնդակ
յղեա՛,
որ
խալսիմք:
Գրեաց
թէ՝
զարմանք
է
ձեր
խելացն,
որ
արդէն
զմեզ
ստիպէք,
և
ո՛չ
հասկանայք
զայսքան
գրելս
մեր :
Է՛ր
այդքան
ցաւեցուցանէք
զմեզ:
Փոքր
ինչ
համով
պարտի
լինիլ
իրիջայն:
Դուք
ո՞րպէս
կամիք
զանիծեալ
չնչահաւատ
մի
մեզ
վերայ
ծիծաղեցուցանել.
և
զկարմիր
կնիքն
մեր
տանիլ
յոտս
նորա:
Չգիտեմ
ասէ
զի՞նչ
է
ձեր
միտքն.
եթէ
ուսումն
պատճառէք,
նմա
ևս
գրեցաք
մեք:
Կամ
թէ
ուսումն
ի՞նչ
բան
ունի
ի
մէջ
բանին,
իւր
պատրիարքին
կարէ՞
այդպէս
թաքլիֆ՝
գրել
որ
մեզ
առնէ:
Ես
ձեռն
քարշեցի
ասէ
յայն
լրբէն,
դուք
ևս
ձեռք
քարշեցէք,
կամի
գնայ
Տաճկանայ,
այլ
նորա
պիղծ
անունն
մի՛
գրէք
մեզ:
Եւ
վասն
Յամթայ
առաջնորդի
տալեացն
որպէս
յամսոյս
ԺԷ,
այժմ
ևս
գրեաց
հարկիւ՝
շուտով
հոգ
տանիլ,
և
զայն
դրամն
առնուլ:
Բայց
մինչև
զդեկտեմբերի
ԻԵ
զոր
ինչ
գրեանս
էաք
գրեալ
առ
սոսա,
ամենեքին
հասեալ
էին,
բաց
յայնմանէ՝
որ
ի
դեկտեմբերի
Գ
գրեցաւ
ընդ
Յամթայ
առաջնորդ
Պետրոս
վարդապետի
յղեալ
սայուն:
Ուստի՝
տարակուսեալ
սրբազան
վեհին,
գրեալ
ծանոյց
սոցա
զինչ
գիր
գրելն
յայնժամ,
և
հարկեաց,
զի՛
շուտով
գրեսցեն
ինքեան
եթէ
հասեալ
իցէ
առ
ինքեանս:
Եւ
զի
վասն
Կարմիր
վանից
առաջնորդ
Յակոբ
վարդապետին՝
(որ
ի
վերն
ի
թղթոջ
Գէորքին
և
յամսոյս
ԺԷ
յիշեցաւ
)
իրիջայ
գրէին
սոքա՝
կատարել
զխնդիրսն:
Սրբազան
վեհն
ևս
կատարեալ՝
(զոր
ասելոց
եմ
յետոյ
),
ծանոյց
սոցա:
Եւ
զվերոյգրեալ
գրեանսն
Պօլսոյ
յղեաց
առ
սոսա՝
շուտով
ի
Պօլիս
առ
Նազարէթն
յղել:
Եւ
Առաքելին
պատուէր
յատուկ,
թէ
որովհետև
մահտեսի
Փիլիպպոսն
գնա
ի
ձեր
քաղաքն,
այսուհետև
դու
պարտիս
մեր
այդպիսի
բանից
և
ամենայն
հոգալեաց՝
և
երթևեկաց
թղթոցն
մերոց
հաւատարմապէս
հոգացող
և
մուղայէթ
լինիլ.
և
զպատասխան
թղթոյն
շուտով
գրեալ:
Եւ
զի
յառաջ
հարցեալ
էին
սրբազան
վեհին,
թէ
տեղւոյս
մաքսապետին
ընծայ
է
պիտոյ՝
որպէս
յամենայն
ամի
տուեալ
էին:
Սրբազան
վեհն
ևս
ի
դեկտեմբերի
Դ
գրեաց
սոցա
Ծ
կամ
Կ
ղռուշի
ընծայս
առնուլ,
և
ընծայել
նմա,
և
գրել
ինքեան
զի՞նչ
և
զորքան
տալն
գրեսցեն,
զի
և
ինքն
զթուղթ
գրել
առ
նա՝
զանուանս
և
զորքանս
ընծայիցն
յիշեսցէ :
Ուստի՝
նոքա
ևս
պատրաստեալ
էին
զընծայն՝
և
սրբազան
վեհին
գրեալ,
որ
էր
Ծ
թիլանի
բրինձ,
և
ջուր
ծաղկի:
Եւ
զթուղթն
խնդրեալ
էին
գրել:
Վասն
որոյ՝
և
սրբազան
վեհին
գրեալ
այժմ
զթուղթ
առ
մաքսապետն,
սիրով
բազմաւ,
և
զայձնարարութեամբ
մերայնոցն,
յղեաց
առ
սոսա՝
տալ
ի
նա
ընդ
ընծայիցն:
Թուղթ
մի
ևս
առ
Իբրահիմ
աֆանտին
գրեաց՝
որ
դեռ
անդ
էր:
Զի
գրեալ
էր
նմա
նոր
սարասկեարն՝
մնալ
անդ
մինչև
ցգալ
իւր:
Սէր՝
և
խնդիր՝
զի
զգիրն
որպիսածանոյց
մի՛
պակասեցուսցէ,
զի
շատ
ժամանակ
ի
ասէ՝
որ
կարօտ
թողեր
զմեզ
գրոյդ:
Եւ
խնդիր՝
զի
թէ
ինքն
ինչ
գրէ,
գոնէ
գրեսցէ
ի
Կարս
առ
Գէորգն,
զի
նա
գրեսցէ
մեզ
ասէ
ընդ
մեզապատշաճ
որպիսութիւնս:
Եւս
խնդիր՝
թէ
ի
գալ
սարասկեարին
մեր
և
Աթոռոյս
կողմանէ
որ
ինչ
պատշաճն
է,
ծանուսցես,
ունիլ
ի
վերայ
մեր
զգութ
և
զխնամս:
Զայս
ևս
յղեաց
առ
սոսա
տալ
նմա:
Իսկ
և
Թօխաթու
նուիրակ
Սհակ
վարդապետն
զվեճ
իմն
յոչինչ
պատճառէ
արձակեալ
էր
ի
Կեսարիա,
և
նոքա
գանգատ
գրեալ
առ
սրբազան
վեհն
բազմակնիք
թղթով՝
զդատաստան
խնդրէին:
Եւ
յղեալ
էին
զայն
թուղթն
առ
սոսա՝
յղել
առ
սրբազան
վեհն,
և
զպատասխանին
առնուլ
և
ինքեանց
յղել:
Ուստի՝
զոր
ինչ
գրեաց
նոցա
սրբազան
վեհն
(զոր
յետոյ
ասելոց
եմ
).
ծանոյց
և
սոցա
ի
կարճոյ,
զի
և
նոքա
զիւրեանց
վէճն
սոցա
գրեալ
էին,
և
սոքա
ևս
գրէին
սրբազան
վեհին:
Նաև՝
որ
ի
նոյեմբերի
ԻԱ
գրեաց
սոցա՝
զի
ընդ
Բց
մահտեսի
Գրիգորեանցն
խորհրդակցեալ՝
զվէքիլ
մի
գտցեն,
նոքա
ևս
գտեալ
էին
և
կարգեալ
վէքիլ
սրբոյ
Աթոռոյս,
որոյ
անունն
էր
Հայրապետ,
եղբայր
Ղափանցի
Միրիբէկին՝
որ
ի
Բայազիտ
լինէր:
Եւ
զտէր
Մանուէլի
վէքիլական
կոնդակն
և
զգրեանս
սրբազան
վեհին
առեալ
էին
ի
ձեռացն
ըստ
պատուիրի
սրբազան
վեհին
որ
գրեցաւ
առ
նոսա,
և
յղեալ
էին
աստ
առ
սրբազան
վեհն:
Եւ
խնդրեալ
էին
ի
սրբազան
վեհէն,
գրել
վասն
նորա
զկոնդակ
վէքիլութեան:
Բայց՝
զկոնդակ
ո՛չ
գրեաց
սրբազան
վեհն
այժմ,
այլ
գրեաց
առ
նա
զթուղթ
մի
սիրոյ
և
օրհնութեան
և
շնորհակալութեան
վասն
յանձն
առնլոյն
զվէքիլութիւն:
Բայց
դու
ընդէ՞ր
ասէ
թուղթ
ո՛չ
էիր
գրեալ:
Եւ
պատւէր՝
զի
թէ
յօժարութեամբ
է
յանձն
առեալ,
և
կամի
յամենայնի
հարազատութեամբ
առնել
զայն,
պարզաբար
գրեալ
ծանուսցէ
ինքեան,
զի
և
ինքն
գրեսցէ
ապա
ի
քաղաքն
զկոնդակ
հաստատութեան
վասն
նորա:
Եւ
վասն
տօնացուցիցն
որ
առ
տէր
Մանուէլն
էր՝
գրեաց
հարցանել
նմա
և
իմանալ՝
թէ
ո՞րքան
ծախեաց ,
զի՞նչ
արար,
և
զմնացեալն
ևս
առ
ի
ձեռացն,
նոյնպէս
և
զգինս
ծախեցելոցն,
և
դնել
ինքեան:
Եւ
Կ
հատ
տօնացոյցն
որ
ի
յոգոստոսի
ԻԹ
ձեռամբ
թօխաթցի
մահտեսի
Մկրտչին
ի
վերայ
Կարնոյ
յղեցաք
ի
Թօխաթ՝
դեռ
չէր
հասեալ
անդ
առ
մեր
գանձապէտ
Մահտեսի
Աղամջանն:
Ուստի՝
գրեաց
սմա
իմանալ
թէ
ո՞ւր
է
մնացեալ
այն,
և
գրել
ինքեան:
Նոյնպէս
և
զԴիարբէքրու
առաջնորդի
փայեկի
տարեալ
թղթոց
որպէսն
ևս
գրեաց
իմանալ՝
թէ
ո՞ւր
է
մնացեալ՝
որ
մահտեսի
Փիլիպպոսն
ո՛չ
գրէ
զհասանիլն
առ
ինքն,
և
գրեսցէ
առ
ինքն:
Զայս
ևս
առ
Առաքելն
յղեաց
տալ
նմա.
և
յորժամ
ասէ
տեսից
թէ
հաւատարմութեամբ
ծառայէ
սրբոյ
Աթոռոյս,
յայնժամ
զկոնդակ
ևս
գրեցից
վասն
հաստատութեան
դորա
ի
վերայ
քաղաքիդ:
Թուղթ
մի
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
նուիրակ
Մեսրոպ
վարդապետն
գրեաց՝
որ
այժմ
ի
Կարին
էր,
ի
պատասխանի
ի
յունվարի
Բ
գրեալ
թղթոյն:
Ըստ
գրեցելոյ
որոյ
գրեաց
զթուղթ
մի
օրհնութեան
և
շնորհակալութեան
առ
Բենկանցի
մահտեսի
Սուքիասն՝
որ
էր
ի
յԱտրանայ,
որ
վասն
հոգւոյ
Հօրն
իւրոյ
մահտեսի
Յակոբին,
Խ
ղռուշ
քառասնից
էր
յղեալ
վասն
սրբոյ
Աթոռոյս,
և
Կ
ղռուշ
ևս
վասն
երից
սուրբ
վանօրէիցն,
Հռիփսիմէի՝
Գայիանէի՝
և
Շողակաթին:
Ի
ձեռն
Ակնցի
Յովաննէսին՝
որ
էր
ի
Կարին:
Զորս
նա
յանձնեալ
էր
Մեսրօպ
վարդապետին:
Եւ
գրեալ
էր
նա՝
զա
Գ
վանօրէից
առաջնորդքն
ևս
վասն
իւրեանց
վանից
բաժին
Ի
Ւ
ղուռուշիցն
գրեսցեն
ուրոյն
զթուղթս
օրհնութեան
առ
նոյն
մահտեսի
Սուքիասն:
Զորս
և
գրեցուցեալ
սրբազան
վեհին,
ընդ
այս
թղթոյս
յղեաց
առ
Մեսրօպ
վարդապետն
տալ
նոյն
Ակնցի
Յովաննէսին,
զի
և
նա
յղեսցէ
յԱտրանայ
առ
մահտեսի
Սուքիասն:
Այլև
ի
վերայ
Եփրիկեան
մհ.
Գրիգորին
ևս
զօրհնութեան
թուղթ
խնդրէր
սա,
զոր
գրեալ
յղեաց:
Զի
վասն
գանգատանաց
իշխանացն
և
քահանայիցն
Կարնոյ՝
առ
Բ
կողմունսն
ևս
զյանդիմանութիւնս
գրեաց
սրբազան
վեհն
ի
դեկտեմբերի
ԺԳ.
նա
խոժոռեալ
էր,
թէ
ընդէ՞ր
զմեզ
հաւասար
քահանաիցն
մեղադրեաց
կամ
թէ՝
դիցուք
թէ
մեղադրէր,
մեր
թղթոյն
բերօղ
չգտանեցաւ,
որ
ի
ձեռն
քահանայից
ուղարկած
սայուն
յղեաց,
և
նոքա
ետուն
մեզ,
իբր
յառաւել
նախատինս
և
յամօթ
մեզ:
Որոյ
սակս
խնդրէր
Մեսրօպ
վարդապետն
շահել
զնա
օրհնութեամբ:
Ուստի՝
շահեաց
զնա
սիրոյ
բանիւք,
թէ
դու
այնպէս
ես
կարծեալ,
թէ
մեք
զօգտաւէտ
խորհուրդս
ձեր
եղծեալ
եմք,
և
զձեր
ներհակաց
խնդիրն
կատարեալ:
Այլ
այդ
ի
զուր
մտածմունք
է.
զի
դու
ի
բնէ
սիրելի
ես
մեր,
և
հարազատ
որդի
սրբոյ
Աթոռոյս,
և
մանաւանդ՝
խնդիրն
ձեր
ո՛չ
է
ընդդէմ
ճշմարտութեան ,
այլ
վասն
օգտից
սրբոց
Աթոռաց
և
վանօրէից:
Բայց
դուք
փոքրոգութեամբ
այդպէս
կարծէք,
զի
մեք
ժամանակի
սպասեմք,
հայելով
յալեկոծութիւն
ժամանակիս,
և
մնամք
խաղաղութեան,
առ
ի
բառնալ
յայդուստ
զանկարգութիւնս
տեղւոյդ
հաստատուն
կանոնաւ,
և
նոր
առաջնորդ
կարգել
ձեզ
որպէս
և
խոստացեալ
եմք:
Զի
վասն
զբաղմանց
մերոց
անձեռնհաս
լինիմք
կշտամբել
զթիւրսն,
և
ներելով
երկայնամտիմք
և
սպասեմք
ժամանակի,
որպէս
զի՝
իւրաքանչիւրոցն
տացուք
ըստ
արժանեացն:
Եւ
որպէս
առ
մահտեսի
Փիլիպպոսն՝
սմա
ևս
գրեաց
զշնորհակալութիւնս
վասն
գտանելոյն
անդ
վէքիլ
սրբոյ
Աթոռոյս
զՀայրապետն:
Առ
ար
այժմ
թուղթ
գրեցաք
ասէ
յետոյ՝
ի
տեսանելն
մեր
զհարազատութիւնն,
զհաստատութեան
կոնդակ
ևս
եմք
յղելոց
ի
վերայ
քաղաքիդ
վասն
նորա:
Նոյնպէս
և
վասն
Կարմիր
վանից
առաջնորդ
Յակոբ
վարդապետին
գրեաց
թէ՝
ըստ
խնդրոյ
քո
և
վասն
խաթերդ՝
զամենայն
խնդիրս
նորին
կատարեցաք:
Զայս
ևս
առ
մահտեսի
Փիլիպպոսն
և
Առաքելն
յղեաց
տալ
նմա:
Եւ
զոր
ինչ
գրեաց
վէքիլ
Հայրապետին՝
թէ
վասն
գործոյն,
և
թէ
ի
կողմանէ
Մանուէլ
երիցուն,
զամենայնն
ծանոյց
սմա,
և
պատուիրեաց՝
զի
ինքն
ևս
մուղայէթ
լեալ՝
առցէ
յերիցուն
զգրեանսն,
և
զհաշիւ
ծախեցելոցն,
և
տացէ
նմա:
-Եւ
զորպէսն
կողմանցն
ևս
գրել
պատւիրեաց:
Եւ
ի
վերայ
Դիարբէքրու
առաջնորդ
Պետրոս
վարդապետին
փօլիցայ
առնելն
ձեռամբ
Մուրտիկեանցն,
սմա
ևս
ծանոյց,
(որ
ի
վերն
ի
թղթոջ
նոցին
և
ի
յամսոյս
ԺԷ
ասացաւ
)
Եւ
պատուիրեաց՝
զի
ինքն
ևս
զնոսա
հարկեսցէ
շուտով
յղել
առ
նա
զփօլիցագիրն
և
զայն
դրամն
առնուլ:
Եւ
իմանալ
ևս՝
թէ
Պետրոս
վարդապետն
այժմ
ի
Յամիթ
է,
թէ
յայլ
ուրէք,
ի
գրել
ինքեան:
Զի
խոյս
տալոյ
կարծիք
գոյր
զնմանէ
անտի:
Զայս
ևս
առ
Փիլիպպոսն
և
Առաքելն
յղեցաք
տալ
նմա:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
գանձապետ
Մսրլեան
մահտեսի
Գրիգորն
գրեաց
ի
պատասխանի
ի
դեկտեմբերի
ԻԶ
գրեալ
թղթոյն:
Փոքր
ինչ
մեղադրութիւն
սիրով,
զի
ըստ
գրեցելոյ
իւր՝
մեք
զթուանկչիս
և
զբեռնակիրս
յղեցաք
ի
Բայազիտ
ի
բերել
զդրամն՝
զոր
գրէր
յառաջ՝
թէ
անդ
փօլիցայ
արարի:
(որպէս
ասացաւ
յամսոյս
ԺԷ
):
Եւ
յորժամ
գնացին,
չէին
տուեալ
զդրամն,
թէ
ի
Թարվիզու
պարտի
գալ՝
և
տղայքն
դատարկ
յետս
դարձան:
(բերելով
միայն
զԵրուսաղէմի
նուիրակի
փօլիսն
ընդ
իւրեանս
):
Արդ՝
իրաւունք
ասէ՝
հազարից
մի
անգամ
զայսպիսի
բան
գրեցաք
քեզ՝
այսպէս
արարեր:
Մեր
փօլիցայն
ի
Թարվէզ
է՞ր
պիտի
ձգեն:
Եւ
որպէս
միւսոցն
նոյնպէս
և
սմա
գրեաց
զշնորհակալութիւն
վասն
զՀայրապետն
վէքիլ
կարգելոյն
սրբոյ
Աթոռոյս,
և
զոր
ինչ
նմա
գրեաց,
ծանոյց
սմա.
խոստանալով
յետոյ
զկոնդակն
ի
տեսանելն
զհարազատութիւն:
Նոյնպէս
և
վասն
Կարմիր
վանից
առաջնորդ
Յակոբ
Վարդապետին
սա
ևս
էր
գրեալ
զիրիջայ,
ուստի
գրեաց՝
թէ
ահա
վասն
խաթեր
ձերոյ՝
զամենայն
խնդիրս
նորին
կատարեցի:
Այս
ևս
առ
մահտեսի
Փիլիպպոսն
և
Առաքելն
յղեցաւ
տալ
նմա:
Իսկ
թէ
զի՞նչ
էր
վէճ
նուիրակին
մերոյ
Սահակ
վարդապետին
և
Կեսարացւոցն՝
որ
ի
վերն
ի
թղթոջ
մահտեսի
Փիլիպպոսին
և
Առաքելին
ասացաւ,
է՛ր
այս:
Զի
յերթալն
անդ
Սահակ
վարդապետին,
չև
ևս
խօսեցեալ
ինչ
վասն
իւրոյ
գործոյն,
սկսեալ
էր
դաս
քարշել
զնոսա
յատեան
թէ՝
դուք
զբազմամեայ
ծերունի
Դաւիթ
վարդապետն
ո՞րպէս
հանիք
յառաջնորդութենէ,
և
զՄատթէոս
վարդապետն
առաջնորդ
արարիք:
Եւ
յայսմանէ՝
ժողովուրդքն
սկսեալ
էին
շփոթիլ,
իսկ
իշխանքն
որչափ
և
համոզեալ
էին
զնա՝
չասել
զայն,
ասելով
թէ՝
դու
ջանա՛
զքո
գործդ
արդիւնաւորութեամբ
աւարտել:
Նա
առաւել
ևս
յայն
պնդելով՝
սկսեալ
էր
նախատանօք
և
յորդորմամբ
ասել
նոցա,
թէ
պարտիք
զԴաւիթ
վարդապետն
բերել
և
նստուցանել
ձեզ
առաջնորդ:
Եւ
ի
յոչ
անսալն
նոցա
անդէպ
հարկին,
խռովեալ
ելեալ
էր
ի
միջոյ
նոցա:
Ապա
խորհրդով
իշխանացն ,
յղեալ
էր
առաջնորդ
Մատթէոս
վարդապետն
զկնի
նորա
հրաւիրակս,
և
աղաչանաց
գիր
գրեալ,
և
դարձուցեալ
ի
քաղաքն:
Իսկ
նորա
չթողլով
ի
բաց
զասացեալն,
դարձեալ
զնոյն
էր
ասացեալ
զայրացմամբ
և
անիծանօք,
և
ի
վրդովիլն
նոցին
և
յոչ
անսալն,
կրկին
խռովեալ
ելեալ
էր
ի
միջոյ
նոցա
և
գնացեալ
ի
գիւղ
մի,
ուր
և
Դաւիթ
վարդապետն
էր
լեալ:
Եւ
անտուստ
խորհրդակցութեամբ
նորին,
գրեալ
էին
Բքն
ևս
զթուղթս
առ
սրբազան
վեհն
վասն
այնր,
և
ի
ձեռն
փայեկի
յայսկոյս
յղեալ:
Իսկ
նոցա
իմացեալ
զայն,
զփայակն
կալեալ
էին
և
զթուղթսն
առեալ՝
բացեալ
և
ընթերցեալ,
և
առ
սրբազան
վեհն
ինքեանք
ապա
զբազմակնիք
թուղթ
գրեալ
գանգատանօք,
ծանուցանելով
զամենայն
եղեալսն,
և
զդատաստան
խնդրելով:
Վասնորոյ՝
և
սրբազան
վեհն
զթուղթ
գրեաց
առ
նոսա
ի
պատասխանի
թղթոյն
իւրեանց:
Նախ
ցաւակցաբար
տրտմութիւն
ընդ
այնպիսի
վրդովումն
նոցին,
որ
ներհակ
է
ասէ
դիտման
մերում,
զի
մեք
միշտ
պատուիրեմք
նուիրակաց
և
գործակալաց
մերոց
սիրով
վարել
ընդ
ժողովրդեանն ,
և
զներհակն
տեսանեմք
որպէս
ահա
տեսաք:
Բայց
ի
յընթեռնուլն
մեր
ասէ
զթուղթն
ձեր,
ո՛չ
միայն
տրտմեցաք
հոգւով
չափ,
այլ
և
զարմացաք
ևս:
Զի
գործ
նուիրակին
յայտնի
է
թէ
զի՞նչ
է,
(զայս
և
գրեաց
միըստմիոջէ
),
իսկ
զայդ
տրտունջ
զոր
դուք
գրէք,
ո՛չ
եթէ
վասն
գործոյն
է,
այլ
վասն
առաջնորդութեան,
իբր
թէ՝
դա
կամեցեալ
իցէ
զԴաւիթն
վերստին
առաջնորդացուցանել
ձեզ՝
որպես
գրէք:
Արդ՝
նախապէս
զի
առաջնորդ
փոխելն
ո՛չ
է
գործ
նուիրակի:
Երկրորդ՝
այդ
առաջնորդդ
զոր
դուք
այժմ
ունիք,
հոգևոր
իշխանութեամբ
իւրոյ
առաքողիս՝
և
արքունական
ֆարմանաւ,
և
ձեր
հաւանութեամբն
է
նստեալ,
(որպէս
ասացեալ
է
այս
ի
փետրվարի
ԺԷ
):
Այժմ
այդ
նուիրակդ
մի՞թէ
իսպառ
խելագարեցաւ,
որ
ինքնագլուխ
կամիցի
զդա
հանել՝
և
զԴաւիթն
կացուցանել:
Ահա
զարմանք՝
և
ընդդէմ
բանականութեան:
Արդ
եթէ
յիրաւի
է
այդ
ասէ՝
յիրաւի
դատապարտելի
է
ամենևին
որպէս
խելագար
և
մոլեգնեալ:
Եւ
ես
հաւատամ,
զի
դուք
հարազատք
ոչ
իշխէք
զսուտն
գրել
մեզ:
Բայց
յայնժամ
պայծառանայր
և
հաւաստիւր
ձերդ
ճշմարտութիւն,
և
առաւելոյր
պարտաւորութիւն
նուիրակին
մերոյ՝
եթէ
զգրեանսն
նորին
ո՛չ
առնուիք
ի
փայեկէն
և
ո՛չ
արգելուիք,
այլ
թողուիք
գալ
առ
մեզ:
Յայնժամ
եթէ
դուք
բնաւ
ո՛չ
իսկ
գրէիք
առ
մեզ
բան,
տեսանէիք
թէ՝
զի՞նչ
պատասխան
առնոյր
նա
ի
մէնջ:
Զի՞նչ
կարծեցիք,
որ
զթուղթսն
նորա
արգելիք,
և
դուք
միայն
գրեցիք
գոնէ՝
ընդ
ձեր
թղթոյն
զայնս
ևս
ուղարկէի՞ք
զի
տեսանէաք:
Կամ
թէ
թուղթք
նորին
եթէ
առ
մեզ
գային,
և
դուք
բնաւ
չգրէիք,
մի՞թէ
մեք
յիմար
էաք,
որ
եթէ
ըստ
գրեցելոյ
ձերոյ
իցէր,
փութով
ընդունէաք՝
և
զձեզ
պարտաւորէաք:
Ո՞չ
ապաքէն
նա՝
ևս
առաւել
պարտաւորիւր
իւր
խելառական
գրեամբքն:
Այժմ
միայն
դուք
էք
գրեալ,
և
ի
նմանէ
գիր
չունիմ,
զի՞նչ
արարից:
Ո՚չ
ասեմ
թէ
ձեր
գրեալն
սուտ
է
իսպա՞ռ,
ո՛չ
այլ
այն
էր
լաւագոյն,
որ
նորա
գիրն
ևս
գայր,
զի
այնու
ո՛չ
թէ
արդարանայր
նա
այլ
ևս
առաւել
լինէր
դատապարտելի:
Արդ՝
թէպէտ
արժանի
էր
նա
ասէ
պատժելոյ՝
և
ի
գործոյն
հանելոյ,
բայց
գիտեմ,
զի
թէպէտ
և
դուք
յառաւել
սրտնեղութենէ
գրեալ
էք
առ
մեզ
ի
դատել
զնա,
այլ
յետոյ
մտածելով
զբազմադիմի
վնասն՝
որք
յայդմանէ
յառաջանան,
դուք
ևս
խղճահարեցեալ
անվայել
համարիցիք:
Այսինքն՝
զանարգութիւն
դորին՝
որ
վերաբերի
առ
առաքիչն
իւր,
զվատահամբաւութիւն
և
զվնասակրութիւն
սրբոյ
Աթոռոյս,
զգայթակղութիւն
և
զսիրապաղութիւն
այլոց՝
և
ձեր
այսքանեաց
պատճառ
լինիլն:
Ուստի՝
զայս
տեսի
բարւոք
ասէ,
զի
գրեցի
առ
նա
զթուղթ՝
սաստիկ
մեղադրութեամբ
և
սպառնալեօք,
զի
մի՛
այլ
ևս
ձեռնամուխ
լիցի
յայդպիսի
իրս,
այլ
կացցէ
յիւրում
չափուն,
և
ընդ
ձեզ
սիրով
վարիլով՝
հոգասցէ
զգործս
իւր:
Պարտիք
և
դուք
ի
սէր
և
ի
պատիւ
սրբոյ
Աթոռոյս
և
մեր,
տանել
զնա
պատւով
ի
մէջ
ձեր,
և
սիրով
և
քաղցրութեամբ
ընդ
նմա
վարիլով՝
տալ
առատութեամբ
զհոգեկան
տուրս
ձեր,
և
ուղևորել
այտի:
Եւ
առ
այս
շատ
պատուէր,
և
յորգորումն
ի
սէր
և
ի
հարազատութիւն
առ
սուրբ
Աթոռս ,
և
օրհնութիւն
շատ:
Թուղթ
ևս
առ
նոյնոյ
քաղաքին
Կեսարիոյ
առաջնորդ
Մատթէոս
վարդապետն,
ի
պատասխանի
Բց
թղթոցն:
Նախ
շնորհակալութիւն
վասն
յղեալ
ընծային,
որ
եկեալ
հասեալ
էր
ի
Կարին
առ
Մուրտիկեանսն,
(որպէս
ի
վերն
ի
թղթոջ
նոցին
ասացաւ
),
որ
էր
Ժ
վեղար
և
Ա
դեղին
ժամացոյց:
Իսկ
և
վիճոյն
գրեաց
թէ՝
քեզ
պարտ
էր
խոհեմութեամբ
քով
և
ստոյգ
հարազատութեամբ
որ
առ
մեզ՝
կերպիւ
ինչ
վտանել
զհնարն
խաղաղութեան,
որ
այդքան
չմեծանայր
բանն:
Զի
եթէ
նւիրակն
մեր
ըստ
գրեցելոց
ձերոց
այդպէս
խելագարութիւն
է
արարեալ,
յիրաւի
դատապարտելի
է,
բայց
և
դու
ո՛չ
ես
անպարտ
իսպառ,
որ
զայդ
ոչինչ
և
տղայական
առարկութիւնդ
չհերքելով
ի
բաց,
առաւել
մեծացուցեալ
ես,
և
մեզ
ցաւ
ծանուցեալ :
Զայդ
զոր
յայդ
վայր
հասուցեր,
զի՞նչ
մտածեցեր
զվախճանն,
իբր
թէ՝
զգործ
սրբոյ
Աթոռոյս
խափանեալ,
զնուիրակն
արգելոլ
ի
գործոյն,
զմեզ
ծիծաղելի
առնել
թղնամեաց,
և
քեզ
փառս
ստանալ,
թէ
Էջմիածնի
նուիրակին
ես
այսպէս
արարի:
Ի
հարկէ
այսք
էին
ծնունդք
այդ
առաջադրութեանդ:
Եւ
ապա
պատուիրէր
թէ
զայս
ի
սիրոյ
հարկեցեալ
գրեցի,
ջանա՛
զմիջոցդ
շինել
և
անհետ
զայդ
ձայն,
զթուղթ
նուիրակին
իւրեան
տալ՝
(զոր
իմանալոց
ես
թէ
ի՞նչ
եմ
գրեալ
)
և
զթուղթ
հասարակին
ծանուցմամբ
ընթեռնուլ
տալ,
յորդորել
զամենեսեան
ի
սէր,
զնուիրակն
պատուով
ի
քաղաքն
ածել,
ընդ
ժողովրդեանն
կատարելապէս
հաշտեցուցանել,
օժանդակել
գործոյն,
զամենեսեան
յառատ
տուրս
յորդորել.
և
լիալիր
արդեամբք
այտի
ուղևորել:
Ահա
ի
քէն
իմանալոց
եմ
զայս
ասէ :
Իսկ
և՝
վերոյիշեալ
դաւիթ
վարդապետն
կամէր
ելանէր
անտի
և
գնալ
յայլուր:
Վասն
որոյ՝
թախանձեալ
էր
զՄատթէոս
վարդապետն
ինքեամբ
և
այլով,
հրաման
խնդրել
վասն
իւր
ի
սրբազան
վեհէն,
զի
ուր
և
կամիցի՝
գնասցէ:
Իսկ
նա
առ
ի
զերծանիլ
ի
նմանէ՝
գրեալ
էր
Երեմիա
վարդապետն
ասել
սրբազան
վեհին,
զի
գրեսցէ
ինքեան,
դու
որ
Դաւիթ
վարդապետին
աղագաւ
իրիջայ
գրրես
մեզ
հրաման
տալ՝
զի
գնասցէ
ուր
և
կամիցէ,
քեզ
ի՞նչ
փոյթ
է
որ
դու
զայդ
իրիջայդ
դաւիթ
վարդապետին
մեզ
գրիցես,
զի
այդ
գործ
իշխանաց
և
ժողովրդոց
է,
եթէ
նոքա
կամին,
թող
նոքա
գրեսցեն
հասարակութեամբ
առ
մեզ.
դու
ընդէ՞ր
գրես
զայդ:
Ուրեմն՝
դու
քո
գործոյդ
և
առաջնորդութեանդ
լե՛ր
հոգացօղ,
և
յայդպիսի
բանից
որք
ո՛չ
են
գործ
քո՝
հեռի
և
ի
բաց
լեր,
և
զայդպիսի
քեզ
անյարմար
բանս
մեզ
այլ
մի՛
ևս
գրեսցես:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
և
Թօխաթու
նուիրակ
Սահակ
վարդապետն,
մեղադրութիւն
և
սաստ,
թէ
դու
ահա
ի
կատարելութիւն
հասեալ
և
ի
սուրբ
Աթոռս
յայսքան
ժամանակս
կացեալ,
սորին
որպիսութեանն
և
քո
առաքողիդ
բարուցն
տեղեկացար,
որ
քանիցս
քեզ
կրկին
պատուիրեցաք
բերանով
թէ
ի
կռւոյ
և
յաղմկասիրութենէ
հեռի՛
կաց,
եթէ
հարկն
պահանջիցէ,
դու
զքեզ
հեռի
պահեա՛
և
մեզ
գրեա՛:
Ապա
ո՞ւր
է
հնազանդութեանդ
և
հրամանակատարութեանդ
և
կատարելութեանդ
նշանն:
Թողումք
զանցեալսն,
ի
մէնջ
նուիրակ
ես
առաքեցեալ՝
զի
զժողովուրդսն
սիրով՝
քաղաքավարութեամբ
և
հոգևոր
բանիւք
ծահեսցես,
և
զգործդ
կատարեսցես:
Եւ
թէ
մեծագոյն
անկարգութիւն
ինչ
լինիցի,
զոր
դու
ուղղել
ոչ
կարիցես,
մեզ
գրեսցես:
Քեզ
զի՞նչ
փոյթ
Առաջնորդութեան,
ո՛վ
ոք
և
իցէ:
Զի
այս
քանի
ամ
է՝
որ
այդ
Կեսարիոս
երկիրդ
գանգատանօք
լցին
զականջս
մեր
ի
զՊատրիարքին՝
զայդ
Դաւթէդ:
Ապա
մեք
ահա
տարին
անցանի,
որ
զՄատթէոս
վարդապետն
առաջնորդ
եմք
արարեալ
դոցա
ըստ
իւրեանց
խնդրոյն՝
և
մեր
հոգևոր
հրամանաւ,
և
Պատրիարքն
ևս
արքունի
ֆարման
է
յղեալ
դմա:
Քեզ
զինչ
փոյթ՝
որ
դու
զիմ
և
զՊատրիարքի
արարեալն
ջրել
կամիցիս,
զժողովուրդն
դաս
քաշիցես,
կաղ
Դաւիթն
վերստին
Առաջնորդացուցանել
մտաբերիսցես,
և
պատճառ
լինիցիս
խռովութեան
տեղւոյդ,
գլխացաւութեան
մեզ,
խայտառակութեան
քեզ՝
և
վնասատուութեան
գործոյդ:
Եւ
առ
այս
շատ
յանդիմանութիւն,
ծանուցանելով
զգրելն
նոցա
այսր
աղագաւ
առ
ինքն
զմահսար,
և
իւր
առ
նոսա
և
առ
Մատթէոս
վարդապետն
զթուղթս
գրելն,
և
զդիտմունս
թղթոցն,
և
զՄատթէոս
վարդապետն
վերակացու
առնելն
հաշտութեան:
Եւ
պատուէր՝
զի
լսելով
նոցա,
ընդ
ամենեսեան
հաշտեսցի,
և
զամենեսեանսն
ընդ
ինքեան
հաշտեցուսցէ:
Զսէր
նոցա
առ
ինքն
դարձուցեալ՝
զգործն
աւարտել
ջանասցէ,
և
զորպէսն
գրեսցէ
ինքն,
և
գրեցուսցէ
ևս
նոցա:
Եւ
ուր
և
երթիցէ՝
անխոհեմաբար
մի՛
շարժեսցի,
զի
մի՛
այլ
ևս
լուայց
ասէ
զքէն
զձայն
ինչ՝
զի
յետոյ
փոշիմանելոց
ես :
Ժողովրդեան
և
առաջնորդի
թղթոց
օրինակն
է
ի
բոլորագրահամար
տետրոջն,
յերեսսն՝
ՈՂԷ,
ՈՂԸ,
ՈՂԹ,
Չ:
Զորս
ի
մի
պահարան
եդեալ
գրեցաք
ի
ձեռն
Մատթէոս
վարդապետին,
և
յղեցաք
ի
Կարին
առ
մահտեսի
Փիլիպպոսն
և
Առաքելն ,
հասուցանել
առ
նա
ի
Կեսարիա:
Ընդ
Աղէքսանդր
փայեկին:
Ի
յունվարի
ԻԹ: