Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իսկ յետ գնալոյ վերոյ գրեցելոյ թղթոյս, ապա և զպատասխանիս թղթոց վերոյիշեցելոյ փայեկին որ եկեալ էր ի Կարնոյ՝ ետ գրել: Որք են այսք: Թուղթ առ Ուռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետն, ի պատասխանի թղթոյն՝ զոր գրեալ էր յՈւլահաց երկրէն ի յունվարի Ա: Որ և նորապէս զդրամ էր հասուցեալ էր Պօլիս առ Մուրտիկեանց Նազարէոն հասուցանել մեզ: Զի գրէր թէ՝ թօխաթցի ո՛չ գտի որ ի Թօխաթ առ մահտեսի Աղամջանն յղէի ըստ գրեցելոյդ, սակայն՝ զՄուրտիկեանսն հաւատարիմ գիտելով դարձեալ որպէս զյառաջն, առ նոսա յղեցի: Առ որ գրեաց սրբազան վեհն զմիամտութիւն, թէ երբ առիս հասցի դրամն, զղապզ եմ յղելոց քեզ: Այլ այժմ մեզ հասեալ իմա՛ և լե՛ր միամիտ, և այսուհետև ևս՝ զոր ինչ դրամս ունիցիս՝ առ Նազարէթն յղեա՛ միամտութեամբ: Յիշեցոյց և զայն՝ որ ի հոկտեմբերի ԺԱ գրեաց Իսմայիլցւոցն տալ զպարտսն մեր՝ զոր վասն եկեղեցւոյն իւրեանց առեալ էին մահտեսի Մաղաքիայն և մահտեսի Յակոբն: Զոր թէ չտայցեն ասէ՝ և ընդ դիմացօղ ոք լիցի, յանուանէ գրեա՛ մեզ զընդ դիմացօղսն, զի ծանուսցուք ինքեանց զչափս իւրեանց: Յիշեցոյց և ի դեկտեմբերի Դ գրելն առ ինքն զղապզ ի ձեռն Մուրտիկեանցն, վասն առաջին առ նոսա հասուցեալ դրամոյն. նաև զայն թուղթն՝ զոր Բ աւուրբ յառաջ յամսոյս ԻԹ գրեալ յղեաց: Գրեսցես ասէ զհասանելն: Եւ զի գրեալ էր զաւերութենէ երկրին և զաղքատութենէ ժողովրդեանն, և զանյաջողութենէ գործոյն, որք լեալ էին ի հեծելաշարժութեանց Բց կայսերացն Ռուսաց և Օսմանցւոց, վասնորոյ՝ գրեաց զմխիթարութիւն և զյուսադրութիւն յորդորելով յարիանալ ի գործն, շուտ աւարտել և գալ: Իսկ և՝ Մուրտիկեան մահտեսի Փիլիպպոսն, յետ բազմիցս աղաչելոյն ի Կարնոյ՝ վասն Խարբերդու Բէշքիւթիւրին, որ չեղև, (որպէս ի յունվարի ԻԹ ցուցաւ ) այժմ ի յԱրապկեր գնացեալ և անտի ի Խարբերդ, վերստին աղաչանս էր գրեալ առ սրբազան վեհն մեծաւ թախանձանօք, թէ ես իսկ եկեալ աստ՝ ականատես և վերահասու եղև՝ որ այնքան սուչ չունի սա մանաւանդ թէ՝ հրամանիդ հնազանդ է, այլ վասն ծերութեան և անկարութեան չկարէ գալ. զի շատ անկեալ է իբրև զկոճղ: Եւ սակս այսր ժողովուրդքն ևս գրեալ էին զբազմակնիք թուղթ աղաչանաց, զոր յղեալ էր մահտեսի Փիլիպպոսն ընդ իւր թղթոյն, և մեծաւ աղերսանօք զաջահամբոյր ևս յղեալ՝ խնդրէին սիրով ընդունել: Որ հասեալ էր առ Առաքելն ի Կարին: Եւ սրբազան վեհին ի բազմաց թախանձանաց մահտեսի Փիլիպպոսին հարկեցեալ՝ մանաւանդ՝ մտածեալ թէ՝ մի՛ մեռցի նա ի ներքոյ կապից, գրեաց զթուղթ առ Խարբերդու ժողովուրդսն, և պատասխանի իւրեանց բազմակնիք թղթոյն: Յիշեցուցանելով նոցա զայն ամենայն, զոր ի յուլիսի ԻԸ գրեաց առ ինքեանս: Եթէ զայն հասկանայիք ասէ՝ գրէիք զպատասխանիս մեր գրեցելոցն, այլ գիտեմ զի դուք միամիտ էք, և չէք հասկացեալ, և զայս ևս միամտութեամբ էք գրեալ, ուստի՝ ոչ մեղադրեմ: Զի թէ դա յիրաւի եպիսկոպոս է՝ և ինձ թիւր են հասկացուցեալ թող զիւր վկայականն առնու գայ աստ, իմանամք թէ եպիսկոպոս է, և զայն կեղտ անունն բառնամք, և փառաւորութեամբ յետս յղեմք: Իսկ թէ պատճառէք թէ ծեր և անկար է, գալ ո՛չ կարէ, թող զվկայականն ընդ հաւատարիմ մարդոյ յղէ, զի տեսցուք և միամտիցուք, և դարձեալ առ ինքն յղեսցուք: Իսկ թէ ասէք թէ զվկայականն կորուսեալ է, ապա՝ քանի մի գլխաւոր իշխանօք եկա՛յք աստ յուխտ, և զձեռս ձեր ի վերայ սուրբ Իջման տեղւոյն եդեալ՝ վկայեցէ՛ք թէ՛ մեք գիտեմք որ եպիսկոպոս է, այն ես է ինձ ընդունելի: Այսպէս արարէք ուրեմն, եթէ ճշմարիտ երաշխաւոր էք դմա: Ապա եթէ զմին յայսցանէ ո՛չ առնիցէք, յայտնի է որ ի զուի է գրելն ձեր, և ո՛չ գիտէք թէ զի՞նչ գրէք. գրօղն գրէ, և դուք ո՞ գիտէ թէ՝ որպէս կնքէք: Այլ մեք թողեալ զամենայն, զայս գիտեմք հաւաստեաւ, զի դա Աթոռոյս եպիսկոպոս չէ, սուտ եպիսկոպոսութիւն առնէ, և դատապարտելի է: Իսկ թէ ասէք յա՛յլ տեղեաց է լեալ եպիսկոպոս, ևս առաւել դատելի է, զի օտար եպիսկոպոսն ո՛չ կարէ ի մերում վիճակի եպիսկոպոսութիւն առնել թարց հրամանի մերոյ: Իսկ մեր խնդրելն զդա վասն այսորիկ էր, զի բառնայաք ի դմանէ զայդ կեղտ անունդ, և զգայթակղութիւն որ վասն դորա անկեալ է յայդ երկիրդ՝ ի բաց բառնայաք. թէ ինքն մարդ լինէր, պարտ էր իւրովի մտածել զայս, և առանց մեր գրելոյն գալ աստ՝ առնուլ զօրհնութիւնս մեր, և բառնալ զգայթակղութիւն: Բայց այժմ, որովհետև դուք և մահտեսի Փիլիպպոսն գրէք և վկայէք թէ՝ իբրև զկոճղ անկեալ կայ, գալ ո՛չ կարէ, վասն աայսորիկ՝ գթացեալ մեր յաղաչանս ձեր՝ մանաւանդ՝ ի ծերութիւն , և ի տկարութիւն դորին, զի մի՛ ի ներքոյ կապից մեռցի, ահա այնու օրհնութեան կոնդակաւս արձակեցաք զդա ի կապանացն և ի բանադրանացն, և ետուք դմա հրաման՝ պաշտել զկարգն, և վարել զգործն առաջնորդութեան եթէ կենդանի կայցէ: Բայց այսու պայմանաւ, զի զգործ եպիսկոպոսութեան մի գործեսցէ, և մի բնաւ զկարգ եպիսկոպոսութեան պաշտեսցէ, մինչև եթէ զառողջութիւն գտցէ՝ աստ եկեսցէ որպէս գրեցաք, և թէ ո՛չ այնպէս, արասցէ որպէս գրեցաք: Զի զայն զոր մեք գիտեմք, ո՛չ կարեմք թողուլ զհաւաստի գիտեցեալն մեր, և մեղաց պատճառ լինիլ գիտելով: Իսկ թէ ինքն զհաւաստութիւն իմն ունի, թող ծանուսցէ մեզ որպէս գրեցաք: Ահա գրեցաք ասէ մեր նուիրակին, որ եկեսցէ առ ձեզ՝ և զսրբալոյս Մեռոն տացէ. (զի յառաջ գրեաց չտալ՝ որպէս ի դեկտեմբերի Դ և ի վերոյսն ասացաւ ) դուք ևս առաջնորդաւ ձերով զհնազանդութիւն և զհարազատութիւն ձեր որ առ սուրբ Աթոռս և առ մեզ՝ ցուցէք նմա: Թուղթ ևս յԱրապկեր առ մահտեսի Փիլիպպոսն գրեաց. ի պատասխանի երկուց թղթոցն ի մարտի Ե գրեցելոց: Ծանուցանելով զոր ինչ գրեաց առ Խարբերդցիսն, և զթուղթն նոցին առ նա յղեաց՝ տալ նոցա, և այնպէս առնել տալ: Իսկ և՝ գանգատ գրէր սա զՅամթայ և զԹոխաթու նուիրակացն, թէ շատ զզուեցուցանեն զժողովուրդսն անիծանելով և վիրաւորելով: Գրեաց թէ՝ ահա գրեցի նոցա զնախատինս, զի սիրով վարիցին ընդ ժողովրդեանն: Բայց մեղն առաջնորդացն է ասէ ըստ մեծի մասին, քան թէ մեր նուիրակացն, դու միամի՛տ ես, բայց մեք զլաւն գիտեմք: Եւ վասն յղելոյն զդաւթար հաշուին իւրեանց (որպէս ասացաւ ի վերոյ ) զղապզ յղեաց, (որպէս ասելոց եմ ի ներքոյ ). խմա ևս ծանոյց՝ զի միամտեսցի: Առ Առաքելն յղեաց առ նա հասուցանել: Թուղթ ևս առ Յամթայ նուիրակ Ղազար վարդապետն գրեաց, վասն թուղթ չգրելոյն յանդիմանութիւն: Եւ զոր ինչ գրեաց Խարբերդցւոցն, սմա ծանոյց: Եւ հարկեաց երթալ անդ՝ և տալ զսրբալոյս Մեռոն, (որպէս ի վերն ևս ասացաւ ) և զորպէսն իւր և գործոյն գրել: Փուսուլայ ևս գրեաց առ սա, յիշեցուցանելով զիւր պատուէրսն՝ որ պատուիրեաց սիրով վարիլ ընդ ժողովրդեանն, և յանդիմանութիւն վասն ո՛չ այնպէս առնելոյն՝ և անիծիւք զնոսա վիրաւորելոյն, որպէս գանգատէր Փիլիպպոսն՝ որ ասացաւ ի վերն: Ղապզ ևս գրեաց ի վերայ մահտեսի Փիլիպպոսին և Առաքելին վասն իւրեանց հաշւոց կատարելոյն, թէ ի ՌՄԺԸ թուոյն մինչև ի ՌՄԻԶ թիւս, և ի մարտի ԻԱ որքան առևտուր արարեալ եմք ընդ ձեզ՝ թէ ընդ ձեռն պատրիարքին և Նազարէթին, և թէ այլ մարդկանց և նուիրակաց, թէ փօլիցայիւ, թէ այլ կերպիւ, զբոլորն հատեալ վերջացուցաք, և զհիսապսն մեր որ ընդ ձեզ՝ կտրեցաք. այլ ամենևին Ա փարայ տալիք և առնլիք չմնաց ի մէջ մեր և ձեր: Վասնորոյ՝ յայսքան միջոցումս որքան հիսապի և առևտրոյ կողմանէ գիր գոյ գրեցեալ թէ ի մէնջ առ ձեզ՝ և թէ ի ձէնջ առ մեզ, բոլորն անընդունակք և բաթալք եղեն: Եւ այսր աղագաւ՝ ապա միամտութիւն նոցին և օրհնութիւն: Թուղթ ևս ի Կարին առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն գրեաց՝ ի պատասխանի ի մարտի ԻԱ գրեալ թղթոցն՝ և հաշուագրացն: Ծանուցանելով զգրելն յամսոյս ԻԹ զպատասխանիս առաջին գրեցելոցն ի վերայ Կարսայ: Եւ հաւանութիւն վասն յղեալ հաշուագրին, թէ մեր դաւթարին համաձայն գտաք և հաւանեցաք: Եւ ղապզն ևս յղեցաք ի միամտութիւն ձեզ. որ ասէ այլ առևտուր չմնաց ի մէջ մեր և ձեր՝ յանցեալ թուոյ մայիսի ԺԵ էն, մինչ ի յայս թուոյս մարտի ԻԱ: Սակայն՝ զթարճիման մահտեսի Ղազարի ԼԵ ղռուշն (որ յիշեցաւ ի մայիսի ԺԲ ) առեալ էք ասէ և մեզ գրեալ, բայց այժմ ի մէջ այս հաշուոյս ի կարգս ձեր առիցն չէք գրեալ, այլ հոգ չէ ասէ, ի նոր դէվթէրի առքումն գրեցէ՛ք, մեք ևս ի մեր նոր դէվթէրոջն գրեցաք: Նոյնպէս՝ և զԲէշքիւթիւրի տուեալն ասէ՝ (որ ի վերն յիշեցաւ ). և Եսայի վարդապետին վերայ արարեալ նոր փօլիցայն, (որ յամսոյս ԻԹ յիշեցաւ ) և Ուռումելու նուիրակի նոր հասուցեալն Նազարէթին, (որ ի վերոյգրեցաւ ) գրեցէք ասէ ի նոր դէվթէրն, յետ մարտի ԻԱ ին, որ հին տարւոյն չխառնուի, զի մեք ևս ի նոր դաւթարն մեր գրեցաք ասէ: Եւ զայն դրամն զոր ի կողմանէ հին հաշուին յղեալ էր՝ (որպէս ասացաւ ի վերն յամսոյս Լ ) ի ձեռն այս փայեկիս էր յղեալ, որ զթուղթսն բերեալ էր, զոր տեսեալ Գէորգին ի Կարս, առեալ էր ի ձեռացն, և գրեալ էր սրբազան վեհին մարդ յղել և տանիլ տալ: (որպէս ասացաւ՝ անդ յամսոյս Լ ): Ուստի փոքր ինչ մեղադրեաց՝ թէ ընդէ՞ր ի ձեռն սայուն յղես, զի ժամանակս վտանկաւոր է, եթէ փորձանաց դիպէր ասէ՝ մեք զի՞նչ առնէաք: Ապա և միամտութիւն, թէ մարդ յղեցաք ի Կարս՝ զի բերցեն: (որպէս անդ յամսոյս Լ ասացաւ ): Կրկին ևս միամտութիւն վասն ընդ Թիֆլիզեցի Եսայուն յղեալ դրամոյն, (որպէս և յամսոյս ԻԹ ): Եւ զի վասն Յամթայ առաջնորդի տալեացն՝ (որ յամսոյս ԻԹ յիշեցաւ ) միամտութիւն գրէր թէ առնլոց եմ, գրեաց զշնորհակալութիւն, և պատուիրեաց մուղայէթ լինիլ և առնուլ: Եւ զոր ինչ առ Խարբերդցիսն գրեաց՝ սմա ևս ծանոյց, և զկոնդակն ընդ թղթոյ մահտեսի Փիլիպպոսին յղեաց առ սա՝ հասուցանել առ նա: Նոյնպէս և զթուղթ Ուռումէլու նուիրակին յղեաց առ սա՝ զի ի ձեռն Նազարէթին առ նա հասուսցէ: Նաև զՅամթայ նուիրակինն ևս, զի հասուսցէ առ նա: Եւ որքան յամսոյս ԻԹ, այժմ ևս յոյժ հարկիւ գրեաց յղել շուտով զառ ինքն եղեալ ամանաթսն, այսինքն՝ զբալասանի իւղն՝ զոր մինչև ցզատիկն աստ հասուսցես ասէ, զի ի նոր կիւրակէին սպաս դնել կամիմք սրբալոյն Մեռոնին, զի ի հոգեգալստեանն յաջողմամբ Տեառն օրհնեսցուք: Ընդ նմին և զայլ ամանաթսն, որք յամսոյս ԻԹ յիշեցան: Իսկ և սա գրէր թէ՝ ի Մարտիրոսէն զձեր դրամն խնդրեա և առ, զի ի Թօխաթ գնացեալ դարձաւ, և ունի կարողութիւն տալոյ : Վասնորոյ՝ զթուղթ գրեաց առ նոյն Արապկերցի Մարտիրոսն, (որ ի նոյեմբերի ԻԱ յիշեցաւ ) սիրով և սաստիւ հարկ՝ զի տացէ զդրամն մեր: Զի այժմ ունիս ասէ կարողութիւն, և կարես տալ, տո՛ւր, և մի՛ զմեզ կրկին ի վրէժխնդրութիւն շարժեր: Երբ և իցէ տալոց ես, լաւն այն է՝ զի սիրով տայցես. տուր ասէ Առաքելին և մեզ գրեա՛, զի զթամասուկս ընդ օրհնութեան թղթոյ առ քեզ յղեսցուք: Եւ այլ ևս ընդ սմին հարկ: Զայս առ Առաքելն յղեաց՝ տալ նմա, և խնդրել զդրամն, և առնուլ: Եւ թէ նա յամեցուցանել և զայլ և զայլ պատճառս դնել կամիցի, ծանուսցէ ինքեան: Վասն յամսոյս ԻԹ յղեալ թղթոցն Պօլսոյ և Զմիւռնոյ կրկին հարկ՝ շուտով յղել առ Նազարէթն: Ընդ Արաբկերցի Սիմէօն անուամբ փայեկին՝ զոր յԱրապկերու էր յղեալ մահտեսի Փիլիպպոսին, ի մարտ ԼԱ: