Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ահա ի վերդ ասի՝ առնուին աստ բրինձ վասն Կարսայ փաշային: Եւ զի զշատն այժմ առեալ ի պատրաստի ունէին աստ՝ որք առաքեցեալ էին առնուլ՝ Կարսոցի Քեաֆալ օղլի Միլիտոնն, և փաշայի խարմանդար բաշին որ էր յոյն, վասնորոյ՝ առ քեահիայն թուղթ գրեցին այժմ, զի զուխտսն և զջորիսն փաշային յղեսցէ ի տանիլ զառեալ բրինձն: Եւ զի՝ որպէս յամսոյս ԻԴ ասացաւ, փաշայն և քեահիայն թուղթ էին գրեալ առ սրբազան վեհն վասն այսր, և փաշայն Ա զօֆ ֆարաջայ ևս յղեալէր վասն սրբազան վեհին: Վասնորոյ՝ այժմ գրեաց սրբազան վեհն զթուղթ առ փաշայի քեահիայն՝ պատասխանի թղթոյն, ծանուցանելով՝ թէ ահա զբրինձն հոգացեալ և առեալ են, և կայ ի պատրաստի: Որպէս զի՝ զբեռնակիրս յղեալ տարցեն. նաև՝ գրեալ էր նա սրբազան վեհին ղահֆայ և զթամբաքի ևս առնուլ տալ վասն ինքեանց, իսկ ղահֆայն աստ թանկագին էր, ծանոյց՝ զի թէ կամիցի, առնուլ տացէ և յղեսցէ: Եւ զթամբաքուն ևս խոստացաւ, զի թէ գտանիցի, առեալ յղեսցէ : Իսկ զի յանցեալ ամին մասն ինչ ի Ղազարապետէն փլաւ, և սրբազան վեհն նորոգել ետ, և դեռ ևս գոյր թերութիւն, որ պարտ էին տախտակամած լինիլ հովանիք տանեացն, մանաւանդ՝ զայլ ևս նոր տունս ի գլուխս նոր շինեցելոցն շինել դիտէր սրբազան վեհն յաջողմամբ տեառն յեկօղ ամին: Վասնորոյ՝ ի պիտառութիւն նոցին կամէաք տախտակ բերել տալ ի Կարսայ յոլով յոյժ, զոր իմացեալ մարդկանց փաշային որք աստ, իբր օգնութիւնս կամելով մեզ առնել՝ գրեցին առ քեահիայն, զի որովհետև ուղտքն և ջորիքն դատարկ էին գալոց, հրամայեսցէ բերողացն բառնալ զայնս ի վերայ նոցա և բերել: Զայս վասն այն արարին, զի աստ զբրինձն զոր առնուին՝ ուղտք և ջորիքն մեր կրէին ի սուրբ Աթոռս ի տաճկաց գիւղորէիցն: Զի աստ ժողովեալ ի պատրաստի ունիցին, որ ի գալ բեռնակրացն, շուտով վեր առեալ դարձցին յետս: Ուստի՝ իբրու ի փոխ այսմ, գրեցին զտախտակսն մեր բերել, որովհետև դատարկ է գալոց: Եւ զի ա՛յսպէս եղև, վասն որոյ՝ մեք ևս զթուանկչի յղեցաք անդ՝ հանդերձ դրամու, և զթուղթ գրեաց Մկրտիչ վարդապետն առ պարոն Գէորգն, զի ԸՃ հատ բարակ տախտակ, Կ հատ դրան տախտակ, Ե թիլանի բաղդատի մեխ, և Ե թիլանի ևս սակաւ մի երկար մսմար, առեալ յղեսցէ: Ել թուանկչի Գրիգորն ընդ նոցին մարդոյն ի փետրվար Զ: