Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Պօլսոյ ի գրանէն արքունի թաթար էին յղեալ ի Կարս առ նօման աղայն, գրել զհամբաւս այս կողմանցս: Ուստի՝ նա՝ և Ղարաղան օղլի Ահմատ Աֆանտին՝ թուղթ էին գրեալ առ սրբազան վեհն և առ խանն, գրել զորպիսութեանց կողմանցս, և զՇիրազու, և զայլ տեղեաց: Եւ Գէորգին և ս հարկեալ էին ի գրել, որ և գրեալ էր: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ Նօման աղայն, և առ Ղարախան օղլի Ահմատ Աֆանտին, ծանուցանելով զներկայիս ասացեալ համբաւսն՝ զորս լսէաք: Որք չէին այնք ի հաւաստութեան: Ուստի ի կորճոյ՝ և թէականաբա՛ր գրեաց: իսկ փաշայութիւն սոյն Նօման աղայիս՝ որ յիշեցաւ ի մայիսի Ի, սու՛տ էր, զի Սուլէյման փաշայն Ախլցխայու որ վասն սորա գրեալ էր փաշայութիւն տալ, յառաջ քան զայն՝ վասն այլոց ուրուք էին գրեալ, որ է՛ր Սանճաղբէկի ոմն՝ ի կալուածսն Ախլցխայու, ի Բաթուն, և ի Ֆարշ: Որ և յղեալ էին վասն փաշայութեան, և գալոց էր ի Կարս, այլ Կարսեցիք և Սուլէյման փաշայն վերստին խնդրէին յարքայէն Օսմանցւոց՝ զՆօմանն առնել փաշայ:
       Թուղթ ևս առ Գէորգն գրեալ ի պատասխանի թղթոյն, զնոյն որպիսութիւնսն նմա ևս ծանոյց ի կարճոյ: Իսկ՝ մինչ գնացեալ էր անդ Գէորգն՝ (որ գնաց աստի՛ ի մայիսի Ի ) տեսեալ էր, զի քահանայքն օրինազանցութիւն շա՛տ էին արարեալ, որովհետև ըստ ինքեանց էին, և չգոյր անդ Առաջնորդ: Եւ այն ըստ սադրելոյ և ըստ դրդման և ուժտուութեան ոմանց չարագլուխ անձանց, զորոց գանգատէր Գէորգն, և պատժել խնդրէր, մանաւանդ զչարագլուխսն, որք էին՝ Պուպուղենց Պետրոսն, և հին Աղսախալի Ղազարն: Որք մանաւանդ յատուք թշնամի էին իւր, և վնասատու ի վաղուց, մանաւանդ յայսմ նուագի, մինչ ի Կարս փախուցեալ եկն սա աստ: Եւ սրբազան վեհն գրեաց թէ՝ այժմ չէ ժամանակ զդոսա պատժելոյ, մնասցէ՛ մինչև տեսցուք զորպէսն երկրիդ, թէ որպէս առնու զկայ: Բայց դու ասէ ասա՛ զքահանայսն յիմոց դիմաց թէ՝ զոր ինչ անկարգութիւնս՝ և օրինազանցութիւնս արարեալ էք, զամենն գրեալ ունիմ ի դաւթարի: Այսուհետև եթէ ո՛չ զգուշանայցէք, յատուկ յատուկ բանադրելոց եմ զձեզ, զփիլոնս ձեր առնելոց, և ի քահանայական շնորհէ զրկելոց:
       Փուսուլայ ևս գրեաց առ սա դարձեալ վասն նոյն խնդրոյն՝ որ խնդրէր պատժել զոմանս, թէ մի՛ այսպէս շուտափոյթ լինիր, այլ համբերեա՛: Զի մեք ժամանակի սպասեմք, որքան այդպէս խառնակ է այդ քաղաքդ և ի մի կողմն չէ պարզեալ, անվայելու՛չ է այդպիսեաց բանից: Եւ այլ առ սոյնս բանք: Որք յղեցան ի ձեռն Հաֆիզ տաճկին, որ է՛ր Ղարախան օղլի մարդն, և թղթաբերն. ի յունիս Է:
      
       Եկաւ հասաւ ի Կարս:
      
       Օրհնութեան թուղթ գրեաց սրբազան վեհն առ Հէրիքնազ անուամբ կին ոմն ի Կարս՝ ի գիւղն Քեատուքլար, որ մէկ խալիչայ էր յղեալ յիշատակ՝ ձեռամբ Մանաս անուամբ տղայի միոյ, միջնորդութեամբ տեղապահին. ի յունիս Ժ: