Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅԱպաղու երկրի իշխօղ Եզըդի Չօպան աղայն բազմիցս կրելով զմեծամեծ վնասս ի յամենից շրջակայ երկրաց իշխողացն, թէ ի փաշայիցն, և թէ ի խանորէիցն, յոյժ անճարացեալ՝ ձեռն եդ ի Հեռակլ արքայն, զի իւր էլովն երթիցէ յերկիր նորին: Եւ քանիցս յղեալ առ նա զմարդ, և յոյս առեալ ի ննանէ, ի շատ նեղիլն յիւրում երկրոջ, աւերեաց զերկիրն, և առեալ զիւր ամենայն էլն, գնաց ի Խօյ, և մարդ յղեաց առ Հերակլն, զօրս յղել և տանել զինքն ր զէլն իւր: Եւ Հերակլն յանցեալ ամին յամսեանն նոյեմբերի, զսակաւ մի զօրս յղեալ՝ ի տանիլ զնա, Ահմատ խանն Խօյայ ոչ ետ նոցա թոյլ երթալ, և զօրս դարձաւ ունայն, զորս Զազարբէկն էր բերեալ . և ապա գիտացեալ Չօպան աղային, թէ ծածուկ դաւով սպանանելոց է զինքն խանն Խօյայ՝ և զէլն ցրուելոց, ի գաղտ փախուցեալ գնաց առ Հեռակլ Արքայն: Եւ մինչև յանցեալ մայիս ամիսս առ նա մնացեալ, նա այժմ Միրշքեար Իւանէն յղեաց առ Խօյայ խանն, և ընդ նմին զՃօպան աղայն, գրելով՝ զի տացէ զէլն նորին: Իսկ նա զամենն տալ չյօժարելով, յակամայ կամս ԲՃ տուն էր տուեալ՝ զի տարցեն, և յետոյ փոշիմանեալ՝ առաքեալ էր զկնի նոցա զօրս , և յետս դարձուցեալ ի ճանապարհէն: Ուստի՝ Միրշքեարն և Չօպան աղայն դարձան ունայն, և եկեալ ի սուրբ Աթոռս, գնացին առ Հեռակլ Արքայն: Իսկ՝ նախ քան զդառնալն նոցին ի Խօյայ աստ, եկն փայակ մի ի Վանայ՝ որ ունէր աստ զգիր ի Վանայ փաշայէն առ սրբազան վեհն, որ մեծաւ խնդրանօք գրէր թէ՝ գրեա՛ Հերակլ Արքային, զի զՉօպան աղայն ինձ բաշխեսցէ, որ գայ և զիւր երկիրն շինէ. ես յամենայն կողմանէ լաւ պահելոց եմ զնա , և տիրութիւն եմ առնելոց, դու ևս քէֆիլ եղիր, և գրեա: Զսոյն բանս՝ Պաղտասար վարդապետին և Ախիջան աղային ևս էր գրեցուցեալ առ սրբազան վեհն, զի միամտեսցի, և զխնդիրն իւր գրեսցէ առ Արքայն: Ո՛ւստի այժմ մինչ գնայր Միրշքեարն ի Թիֆլիզ, գրեաց սրբազան վեհն զթուղթ առ Հերակլ Արքայն, և զխնդիր Վանայ Թամուր փաշային ծանոյց նմա, որ ի վերդ գրեցաւ: Եւ խնդրեաց, զի զինչ և կամիցի, ծանուսցէ ինքեան, զի այնպէս գրեսցէ զպատասխան ինչ առ նա: Միրիշքեարին ևս ասաց բերանով ասել զայս: Ելին Միրշքեարն և Չօպան աղայն աստի ի միասին: Եւ Չօպանին ձի չունէր, խնդրեաց ի սրբազան վեհէն, զոր ետ. գնացին ի յունիսի Ե: