Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
Յովհաննէս
կաթուղիկոսն,
ի
պատասխանի
յապրիլի
ԺԷ
գրեցեալ
թղթոյն,
որ
ի
վաղուց
հետէ
չգրեալ
զգիր
առ
սրբազան
վեհն
վասն
չգոլոյ
երթևեկի,
այժմ
փափագանօք
գրեալ՝
խնդրէր
զորպիսութիւնս
սրբոյ
Աթոռոյս,
այսինքն՝
թղթատանն,
տպարանին ,
զշինութեանց
հարկաւորաց,
և
զայլոց
այսպիսեաց:
Զորս
և
սրբազան
վեհն
գրեաց
ըստ
խնդրոյն,
իսկ
և՝
ի
սուրբ
Աթոռս
գալ
ըղձայր,
և
գրէր
հարկիւ
խնդրել
զինքն,
զի
հարկ
լինիցի
ինձ
ասէ
և
եկից,
զի
բազում
անգամ
կամեցայ
գալ՝
և
խափանեցայ:
Առ
որ
գրեաց
թէ՝
երբ
և
պարապ
գտցես
և
կարիցես
գալ՝
ե՛կ:
Գրեալ
էր
և
վասն
տօնացուցիցն
թէ
յղեցի
յիւրաքանչիւր
տեղիս
ի
վիճակս
մեր:
Ընդ
որ
և
սրբազան
վեհն
միամտեցաւ,
որ
ի
վաղուց
իմանալ
խնդրէր
զորպէսն:
Թուղթ
ևս
գրեաց
առ
Շամախու
գանձապետ
Գրիգորի
որդի
Դաւիթն,
որ
ի
Հաշտարխանու
անդ
եկեալ
նոր՝
գրէրզորպիսութիւնս
գանձանակին:
Զի
ի
ՌՄԺԳ
թուոջն
ասէ՝
ըստ
քոյդ
գրեալ
հրամանին,
հայրն
իմ
տուեալ
էր
Դաւիթ
վարդապետին:
Իսկ
անտի
մինչև
ցայժմ,
գիտես
թէ
զո՞րքան
նեղութիւնս
կրեաց
քաղաքս
և
երկիրս
իսկ՝
սակս
բռնաւորացն
ընդ
միմեանս
բաղխիլոյ,
և
քաղաքիս
տեղափոխութեանն,
որոյ
սակս
և
գանձանակն
անարդիւն
է
լեալ,
և
զեղեալն
ևս՝
քաղաքացիքս
ի
նեղանկեալ՝
պարտք
են
արարեալ
ի
հօրէս,
և
թամասուկ
տուեալ,
որ
է
Բ
թուման,
իսկ
յորժամ
ես
եկի
ասէ
ի
Հաշտարխանու,
հայրս
վախճանեալ
էր,
բացի
զգանձանակն,
և
մի
այն
զայն
թամասուկն
գտի,
զոր
և
խնդրեցի
ի
քաղաքացւոցս,
և
տալոց
են:
Իսկ՝
զի
մի՛
մնասցէ՝
հօրն
իմոյ
առ
այս
պարտականութիւն
ինչ,
Գ
թուման
ևս
ես
յինէն
դնեմ
ի
վերայ
այսր՝
որ
լինիցի
Ե
թուման,
զոր
թէ
հրամայեսցես
ասէ,
հասուցից
Հաշտարխանու
առաջնորդ
և
նուիրակ
Յովսէփ
վարդապետին
հասուցանել
ի
սուրբ
Աթոռդ,
և
թէ
ո՛չ,
ո՛ւմ
և
կամիս,
հրամայեա՛
զի
տաց
նմա:
Եւ
սրբազան
վեհն
գրեաց
առ
այս
զօրհնութիւնս
և
զշնորհակալութիւնս
յոլով,
և
զայն
Ե
թումանն
պատուիրեաց
հասուցանել
Գիլանու
առաջնորդ
և
նուիրակ
Կարապետ
վարդապետին՝
(որ
գնաց
անդ
ի
մարտի
ԺԵ
).
զի
նա
ի
սուրբ
Աթոռս
հասուսցէ:
Եւ
զորպիսութեանց
սրբոյ
Աթոռոյս
խնդրէր՝
սմա
ևս
գրեաց,
որպէս
և
Յովհաննէս
կաթուղիկոսին:
Եւ
զայս
թուղթս
ևս
յղեցաք
առ
Յովհաննէս
կաթուղիկոսն՝
հասուցանել
առ
նա:
Իսկ
զթուղթն
Յովհաննէս
կաթուղիկոսին,
նորին
թուղթ
բերօղ
Ծատուրն
տարաւ
ի
մայիս
Գ:
Ժողովարարութեան
թուղթ
սրբազան
վեհն
ետ
Ղափանցի
և
Բռնակոթ
գեօղացի
Անտօն
անուամբ
առն
միոյ,
որոյ
որդին
գերի
էր
անկեալ
ի
Ղարադաղ
ի
ձեռս
անօրինաց,
և
Լ
թուման
գնահատեալ
էին:
Որոյ
Ժ
թուման
ինքն
ճարեալ
և
տուեալ
էր.
իսկ
զԻ
թումանն
պարտք
էր
արարեալ
ի
տաճկաց
և
ազատեալ
զորդին,
և
եդեալ
ի
գրաւի
առ
պարտատէրն:
Ի
վերայ
Թարվիզու,
Խօյայ,
Սալմաստու,
Որմու,
Նախիջևանու,
Ղափանու,
Սիսեանու,
Մեղրու,
Ղարադաղու,
Շուշու,
Խամսու,
Շամախու,
Շրուանու,
Դարբանտու,
և
շրջակայից
նոցին:
Ի
մայիս
Ժ: