Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բայազիտու նուիրակ Ներսէս վարդապետն՝ աւարտեալ զգործն նուիրակութեան, եկն ի սուրբ Աթոռս ի դեկտեմբեր ամսեանն: Եւ խնդրեաց ի սրբազան վեհէն զթուղթս ինչ՝ յաղագս հասեալ արդեանց, և զինքն շահողաց: Թուղթ առ ժողովուրդսն Թօփրափղալայու, շնորհակալութիւն և օրհնութիւն որք զարդիւնս գանձանակին իւրեանց տուեալ էին Ներսէս վարդապետին, ի ձեռն գանձապետ ուստայ Սահակին, և գանձանակ շրջեցուցանօղ տէր Սարգիս և Սիմէօն քահանայից. որ էր չիւրիւկ դրամ: Թուղթ ևս առ նոյն տէր Սարգիսն, յատուկ շնորհակալութիւն և օրհնութիւն, որ զնուիրակսն մոր յամենայն կողմանէ շահէր և մխիթարէր, և պատուէր մնալ ի նոյն հարազատութեան, և մերայինսն շահել: Թուղթ առ ժողովուրդսն Զանկազօռու, նոյնպէս շնորհակալութիւն և օրհնութիւն, որք զարդիւնս գանձանակին իւրեանց տուեալ էին Ներսես վարդապետին, Դ ամացն՝ ի ձեռն տէր Յովհաննիսին, (իգ. կս. զլ . ) և ԺԵ ամսոյ արդիւնքն՝ ի ձեռն Պապօյին: (ԺԲ ) և յայս երկու թուղթս ևս՝ գանձապետաց յատուկ պատուէր գրեցաւ, որպէս օրէնն է: Զոր Ներսէս վարդապետն առեալ յղեաց: Ի ԻԱ մայիսի: Իսկ և՝ զժողովարարս իւղի և պանրի յղեաց սրբազան վեհն, ի Բայազիտ՝ զՄկրտիչ վարդապետն. և ի յԱլաշկերտ՝ զԳաբրիէլ վարդապետն: Բ Կոնդակ ժողովարարութեան ևս ետ նոցա: Թուղթ ևս առ Իւչքիլիսայի Առաջնորդ Մկրտիչ վարդապետն գրեաց , յանձնարարութիւն վասն նոցին: ԻԱ մայիսի:
      
       ԶԲարձապու գիւղի օտարականսն ետ Սեւանու
      
       Թուղթ ետ սրբազան վեհն ի վերայ Բարձապու գիւղի օտարական բնակչացն՝ որք էին Գեանջեցիք, Սևանու անապատի Առաջնորդ Յօհան վարդապետին, որպէս զի՝ որքան յայնմ գեղջ կամ ընդ Պորտակեցիսն խառն բնակեալ Սևանու անապատին տացեն զհոգևոր արդիւնս իւրեանց՝ Առաջնորդական և վանքական: Զի գիւղն այն բնական թէմ էր սրբոյ Գեղարդեանն, և այժմ սրբոյ Աթոռոյս տէրունի, վասն աւերակ լինելոյն այնմ վանից: Իսկ զի Պորտակեցիք կային անդ՝ (որք էին Սևանու թեմ ), Սևանու Առաջնորդն զնոսա հովուէր, զորս ի վաղուց հետէ տուեալ էր նմա սրբազան վեհն կոնդակաւ, զի ուր ուրեք սևանու թեմի ժողովուրդք գտցեն, նորին Առաջնորդն հովուեսցէ: Իսկ զի Գեանջեցիք ևս կային ի նոյն Բարձապի գեղջն՝ որպէս ասացաք, վասնորոյ՝ մեր տէրունի զիւրօրէից Առաջնորդն ևս երթեալ յայն գիւղն՝ զնոցին արսիւնսն առնոյր: Եւ ի գնալն անդ երկուց Առաջնորդաց և յառնուլն զարդիւնս, վէճ և խռովութիւն ևս լինէր անդ վասն արդեանց ի մէջ ժողովրդոցն: Վասնորոյ՝ սոյն Յոհան վարդապետն և Իւզբածի Գաբրիէլն՝ (որ էր յայնմ գեղջ ), աղաչեցին զսրբազան վեհն, կամ զայն Գեանջեսիսն ևս Սևանու շնորհել, որպէս զի՝ մէկ Առաջնորդ մտցէ անդ, և Սևանու ևս ապրուստ լիցի: Եւ սրբազան վեհն գրեցեալ սրբոյ Անապատին այնմիկ՝ նմա շնորհեաց զԳեանջեցիսն որք անդ. ի ԻԱ մայիսի: