Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Զանկեազօռու և Մեղրու ժողովուրդն ի յերկիրն Սիւբեաց, ի պատասխանի թղթոյն նոցա, զոր այժմ գրեալ էին վերստին վասն Բաղտասար վարդապետին առնել Առաջնորդ Տաթևու վանիցն իւրեանց: Որք և գանգատ ևս էին գրեալ զՅակոբ պետէն , որ այժմ եկն աստ, թէ կամէաք մեք ընդ Բաղտասար վարդապետին գալ ի սպառ քո, բայց Յակոբ պետն ի մէջ մեր և Մէլիք Շահնազարին խարդախութիւն էարկ, վասն այն ոչ կարացաք գալ: Առ որս գրեաց սրբազան վեհն , զի թէ ստոյգ միաբանութիւն ունին ի մէջ իւրեանց՝ և զնա՛ կամին լինել Առաջնորդ, ապա՝ բոլոր երկրով միաբանութեամբ մահսար գրեսցեն ինքեան, և զով ոք կամին յղեսցեն քահանայիւք և իշխանօք աստ, զի Առաջնորդ արարեալ յետս յղեսցէ անդ: Քանզի ասէ՝ Առաջնորդ ասացեալն ոչ եթէ միոյ կամ Բ անձանց և կամ Ա կամ բ գիւղի լինի Առաջնորդ, այլ մէկ բոլոր երկրի և նորին վանիցն: Դուք որ զայդ խնդրիրդ առնէք՝ ընդէ՞ր միայն գրէք, (զի միայն Դ կնիք գոյր ի վերայ թղթոյն ). զի դիցուք թէ՝ Առաջնորդ և՛ս առնեմք զդա ըստ ձեր խնդրոյդ, ոչ ապաքէն յետոյ պիտի յայտնի լինի, և բոլոր երկրին, տիրէ, և ի վանքն նստի: Այս ո՞րպէս ծածուլ լինիլ կարէ: Եւ մանաւանդ՝ եթէ դուք բոլոր հասարակութեամբ միաբանիցիք, և ասիցէք, մեք զայս ինչ մարդ կամիմք լինել մեզ Առաջնորդ, ձեզ ո՞վ ներհակ, զի թէ մեծք և թէ փոքունք, հասարակաց խօսիցն կունային, և ոչ մէկ կամ Բ անձանց : Ուրեմն ասէ՝ եթէ գոյ ի ձեզ միաբանութիւն, զոր ինչ առնէք՝ միաբանութեամբ արարէք: Եւ վասն Յակոբ պետին գրեաց թէ՝ թէպէտ եկն աստ, այլ մեք դեռ չեմք ձեռնագրեալ զսա, այլ նստուցեալ եմք ի խուց, և այս գրոյս մերոյ պատասխանոյն նայիմք, մինչև ի ձէնջ կրկին թուղթ ոչ գայցէ առ մեզ, սա աստի չէ ելանելոց: Ի ձեռն նոցին փայեկին ի յունիս Ը: