Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ զի՝ որպէս ասացաք ի վերդ ի ԺԸ ի մեծամեծ շինուածս ձեռնամխեալ սրբազան վեհին, էին բազմութիւնք գործաւոր մշակաց, որոց ոչ գոյր ըստ բաւականին կերլի: Զի վասն խառնակութեանց Քրդստանու երկրին՝ ի քանի ամս ոչ յղէաք անդ զժողովարարս իւղի՝ պանրի և մսացուի, նա և՝ վասն մեծածախ ծինուածոցն երկաթ ևս չգտանիւր ըստ բաւականին: Յառաջագոյն սովորութիւն էր ի Գեանջայ զժողովարարս երկաթոյ յղել, իսկ յորմէ հեհետէ անկաւ երկճղութիւն յայն երկիրն վասն չիք Իսրայէլին՝ որև բանադրեցաւ, որ ահա ԺԲ ամ է, այլ ո՛չ յղեաց առ նոսա սրբազան վեհն զժողովարարս երկաթոյ: Իսկ այժմոյս սակս ներկայական պակասութեանց, յղեաց զԳաբրիէլ վարդապետն եղեգաձորեցի ի Ղազախ՝ ի Բօռչալու՝ և Շուլաւեր գիւղն, ուր էին բազում ժողովուրդք ի Շամշադինու երկրէն փախուցեալք, որոց շատքն երկաթագործք էին, առ ի ժողովել ի նոցունց զիւղ՝ պանիր՝ մատաղացու, երկաթ՝ և երկաթեղէն, զինչ և լինիցի, նոյնպէս և փայտեղէնք: Կոնդակ ևս ետ նմա ի վերայ վերոյիշեալ տեղեացն, ծանուցանելով զորպիսութիւն շինուածոց սրբոյ Աթոռոյս , և նորոգումն սեան սրբոյ տաճարին և զպակասութիւն մեր ի պատոյից, և յորդորումն և պատուէր, զի առատութեամբ տացեն զյիշեալ իրսն: Օրինակն է ի բոլորագրահամար տետրն, յերեսն՝ ՉԺԱ, ՉԺԲ: Թուղթ ևս առ Շամշադինցւոց Քեալանթար Մխիթար գրեաց վասն այսր, զի ձեռնատու լիցի Գաբրիէլ վարդապետին, և յիւր ժողովրդոցն առատութեամբ ժողովել տացէ զխնդրեալ իրսն՝ ի ձեռնատուութիւն մեզ: Ել Գաբրիէլ վարդապետն ընդ Ստեփան վարդապետին ի միասին ի ապրիլ ԺԹ: