Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅԷ. Առ Բաշաչխաց Սոլոմօն արքայն եւ Մաքսիմէ կաթուղիկոսն, վասն վերոյգրեալ բանիս:
       Եւ որովհետև վասն վերոյգրեցեալ ժողովարարին գրեալ էր զթուղթ առ սրբազան վեհն Մաքսիմէ կաթուղիկոսն Ափխազաց, վասնորոյ՝ և սրբազան վեհն յորժամ կատարեաց զխնդիրն, գրեաց զթուղթ առ նա ի պատասխանի թղթոյն, և ծանոյց զկատարումն խնդրոյն: Եւ զի գրէր նա թէ՝ յառաջագոյն ունեցեալ եմք զծանօթութիւնս ընդ միմեանս երկեանս երկոքին ազգքս, և զսէր սիրելութեան, նմին և սրբազան վեհն վկայեաց, և գրեաց թէ՝ այժմ այսչափ հեռաւորութեան առիթն ո՛չ այլ ինչ է, եթէ ո՛չ պակասիլն ի միջոյ սիրանիշ թղթոց՝ և առ միմեանս երթևեկաց, որ սակս խառնակութեան և փոփոխմանց երկրացն եղև այս: Այժմ զնոյն սէրն մեր ունիլ կամելով՝ գրեմ զի և դուք ունիցիք, առնելով անպակաս զսիրանիշ գիր ձեր: Եւ զի մերազնեայ ժողովուրդք գոյին անդ ի քանի տեղիս, գրէր նա թէ՝ ունիմք աստ ի խնամս: Ուստի և սրբազան վեհն զյանձնարարութիւնս գրեաց, զի ևս առաւել ի ներքոյ բարի ակնարկութեան և խնամոց զնոսա ունիցի : Սոլոմօնին ևս զսոյն գրեաց, վասնորոյ՝ ծանոյց սմա, օրհնելով զթագաւորութիւն նորին, և շնորհակալ լինելով զերկուցն ևս վասն մինչև ցայժմ խնամելոյն զնոսա, և վերստին յանձնարարութիւն: Գրեաց ևս զի նուիրակունքն մեր երթիցեն ի մէջ նոցա ի բաշխել զսրբալոյս մեռոն, զոր ինչ ի նոցին կողմանէ ասասցեն ինքեան, հո՛գ տարցի այնմ ի սէր եղբայրութեան: Եւ վասն նուիրակին ևս յանձնարարութիւն: Եւ զի լսէաք թէ՝ ի յԱխալցխայու՝ ի Գեօրու և յայլ տեղեաց պատրիք և Ախթարմայ երիցունք գնան անդ և ապականեն զնոսա: Վասնորոյ՝ գրեաց սմա զխնդիր, զի ի բաց վարել տացէ զնոսա յայն երկրէն, և մի՛ թողուցու անդ մտանել. զի ո՛չ միայն զմեր ազգս ասէ՝ այլ և զձերդ ապականեն իւրեանց չար աղանդովքն, զի հոտեալք են, ուր և մտանեն՝ հոտեցուցանեն: Եւ առ այս շատ խնդիր չթողուլ զնոսա անդ: Թուղթ ևս առ Սոլոմօն արքայն Ափխազաց գրեաց սրբազան վեհն, ծանուցանելով զգրելն առ ինքն Կաթուղիկոսին իւրեանց զթուղթ վասն գերետէր երիցուն որ ի վերն յիշեցաւ, նաև Որդւոյ Հերակլ արքային ևս գրելն առ ինքն զխնդիր ըստ իւր առ նա գրեցելոյն՝ (որպէս ի վերն ի ժողովարարութեան թղթոջն ասացաւ ): Եւ իւր կատարումն տալ նոյն խնդրոցն: Եւ վասն բարեհամբաւ քաջութեանցն՝ օրհնութիւն թագաւորութեանն իւրոյ՝ և երկրին , և ազգին, իւրայնոցն ամենից: Եւ վասն նախնեաց ծանօթութեանցն, և նոր այժմ ինքեանց հաստատիլոյ ի նոյն սէր նախնեացն, և մերազնէից յանձնարարութեան որք անդ, նաև վասն նուիրակացն մերոց, և վասն վարելոյ անտի զհերձուածող և Ախթարմայ կարգաւորսն և զֆռանկ պատրիսն, զնոյնս գրեաց դարձեալ՝ որ ինչ առ Կաթուղիկոսն, հանդերձ բազում խնդրանօք: Թուղթ ևս առ մերազեայ ժողովուրդսն գրեաց, որք անդ ի մէջ Բաշաչխացն գոյին: Օրհնութիւն և մխիթարութիւն նոցին յոյժ, սակս հեռաւոր լինելոյն ի մէնջ, և երթ և եկ ո՛չ լինելոյն ի մէնջ առ նոսա, և ո՛չ ի նոցունց առ մեզ: Որոց և պատուիրեաց նախ՝ զի զորպիսութիւնս իւրեանց միշտ գրեսցեն, և երթև եկս ևս արասցեն աստ՝ զի ընտանեսցին մեզ և սրբոյ Աթոռոյս, և մի՛ հեռի մնալով օտարասցին իսպառ: Երկրորդ՝ զի մինրև ցարդ նուիրակ ո՛չ էր գնացեալ ի մէջ նոցա: Ուստի՝ գրեաց Վրաստանու նուիրակ Մարտիրոս վարդապետին երթալ ի մէնջ նոցա, քարոզել՝ մխիթարել՝ և մեռոն բաշխել (որպէս ի ներքոյ ևս ասելոց եմ ) զոր և սոցա ծանոյց, և գրեաց տանիլ զնա իւրեանց, զի հոգևորապէս մխիթարեսցին ի նմանէ, կացցէ ժամանակ ինչ առ ինքեանս, և վերահասու լիցի ամենից որպիսութեանց իւրեանց, և կարգաւորեսցէ, և ապա ելցէ: Նոյնպէս և ա՛յլ որիշ նուիրակունք որք յետ յասորիկ երթիցեն անդ՝ տարցեն ի մէջ իւրեանց, և ընտանեսցին մեզ այնու: Երրորդ՝ վերոյգրեալ ֆռանկ պատրեաց և Ախթարմայ քահանայիցն աղագաւ պատուէր՝ զի մի թողուցուն ի մէջ իւրեանց, և մի ընկալցին, զի ապականին ի հերձուածոց նոցին: Եւ այսր աղագաւ զոր ինչ գրեաց առ կաթուղիկոսն և առ Սոլոմօնն, նա զյանձնարարութիւնսն որ վասն ինքեանց առ նոսա, զամենայնն ծանոյց սոցա: Եւ պատուիրեաց՝ զի որ ինչ բանս ունիցին ի հերձուածոցն կողմանէ՝ ծանուսցեն Արքային և Կաթոջղիկոսին, և ի միջոյ իւրեանց վարել տացեն: Եւ զորպէսն իւրեանց ծանուսցեն Մարտիրոս վարդապետին, զի նա գրեսցէ աստ, և ինքեանք ևս գրեսցեն: Օրինակք այս երից թղթոցս ի բոլորագրահամար տետրոջն են , յերեսն՝ ՉԱ, ՉԲ, ՉԳ, ՉԴ, ՉԷ: Զայս ամենայն յղեաց առ նուիրակ Մարտիրոս վարդապետն և զթուղթ ևս առ նա գրեաց, զի զՍոլոմօնինն և զկաթուղիկոսինն թարգմանել տացէ: Եւ ընդ թարգմանութեան ի միասին եդեալ ի պահարանն, զմռեսցէ՝ զի զպահարանաց զմուռն մեծ արմովն կնքեցաք, այնպէս որ չփակեցաւ պահարանն, զի նա տեսցէ՝ թարգմանել տացէ, և զզմուռսն կպուցեալ տարցէ ի Բաշաչուխ ընդ իւր, և տացէ նոցա իւր ձեռամբն: Եւ զգրեալսն ի նոսա իմացեալ՝ ինքն ևս ըստ այնմ արասցէ, զհերձուածսն անտի վանեսցէ՛, Արքային և Կաթուղիկոսին ևս ծանուսցէ՝ զի և նոքա մի՛ թողուցուն յայն երկիրն, այլ վանեսցեն: Որպիսութեանցն մերազնէից ևս վերահասու լեալ՝ գրեսցէ ինքեան, տացէ զմեռոն, և հոգևոր բանիւ մխիթարեալ՝ բարէպէս կարգաւորեսցէ: Փուսուլայ ևս գրեաց առ սա, զի այնց գրեցելոցն լաւ հոգ տարեալ՝ գրեսցէ ինքեան: Եւ շատ հարկ և պատուէր, զի ի Բաշաչուխ գնալոյն մի՛ արգելցի, այլ երթիցէ, և զգրեալսն ի գլուխ տարցէ: Եւ ամենայն բանից նոցին հասո՛ւ լիցի, թէ ունի՞ն զքահանայս՝ թէ ո՛չ, եկեղեցի գո՞յ, թէ ո՛չ: Եւ որ ինչ այսպիսի պակասութիւնք իցեն, հո՛գ տարցէ: Կամ ի կողմանէ նոցին եթէ բան ինչ իցէ ասելոյ Սոլոմօնին և կաթուղիկոսին, ասասցէ, և այնպէս առնել տացէ: Եւ թէ ի քանի՞ տեղիս կան, և ո՞րքան և ո՞րպիսիք, գրեալ ծանուսցէ: Եւ ի մէջ նոցա կողմանէ սրբոյ Աթոռոյս վէքիլ և գանձապետ կացուսցէ զոմն, զի զնոցին որպէսն միշտ գրեսցէ աստ, և հոգևոր արդեանցն սրբոյ Աթոռոյս վերահասու և տիրող լիցի, և ըստ ժամանակին ի սուրբ Աթոռս հասուսցէ ի ձեռն նուիրակաց: Եւ վասն հին քեաթանի զոր ինչ ի հոկտեմբերի ԻԷ գրեաց, զնոյն և այժմ երկրորդեաց, և պատուիրեաց հոգ տանել: Մանաւանդ՝ ասել Արքային և Կաթուղիկոսին ևս, թերևս նոքա զդիւրին իմն ոճ գտցեն աստ հասանելոյ: Ծանուսցէ նոցա ևս զշինումն թղթատանն, և զչունիլն մեր զնիւթս հին քթանի: Զի ասէին թէ՝ ամենեքեանքն քեաթան զգենուն, գրեաց ինչևիցէ կերպիւ, զդիւրին իմն ոճ գտանել, զի աստ հին քեաթան հասցի դիւրին կերպիւ: Եւ թէ այնպէս լիցի ասէ՝ զի ժողովուրդք տեղւոյն ի տեղի հոգևւոր տրոցն իւրեանց հին քեաթան բերցեն աստ յամ յամէ , ա՛յս յոյժ բարւոք լինի: Զի և ինքեանք աստ գալով և գնալով ընտելանան, հարկեաց՝ զի թէ հնար է, ա՛յսպէս հոգասցէ: Զայս տուաք աթոռակալ Դաւիթ վարդապետին, որ ի Թիֆլիզ առ իւր եղբայրն յղեաց հասուցանել առ Մարտիրոս վարդապետն: Ի փետրվար Ը:
      
       Թուղթ ևս տաճկերէն վասն այսր առ որդի Հերակլ Արքային Գեօրկին Միրզայն գրեաց ի պատասխանի թղթոյն՝ զոր վասն վերոյ գրեցեալ գերետէր բաշաչուխ երիցուն գրեալ էր. ծանուցանելով թէ՝ ահա ըստ խնդրոյդ ետու նմա զկոնդակ ի վերայ այս ինչ երկրաց: Եւ զի ի Թիֆլիզ էր ոմն քանաքեռցի Վարդազարի որդի Դաւիթ անուամբ տղայ, զոր նոյն քաղաքացի Բայիս օղլի կոչեցեալ այր ոմն արարեալ էր զնա իւր որդեգիր ի փոքրութեանն: Որ և այժմ Բայիսօղլենց Դաւիթ կոչիւր : Այժմոյս կամելով լինիլ ճորտ սրբոյ Աթոռոյս, մատուցեալ առ սոյն արքայորդի Միրզայ Գեօրկինս՝ ասացեալ էր թէ՝ հայրն իմ ի բնէ ճորտ է լեալ սրբոյ Աթոռոյն, եթէ այժմ ևս դու զիս շնորհեսցես սրբոյ Աթոռայն, սրբազան վեհն ի քէն շնորհակալ է լինելոց: Եւ նորա հաւանեալ՝ գրեալ էր այժմ ի վերոյգրեալ թղթոջն առ սրբազան վեհն, թէ որովհետև Դաւթի հայրն ի բնէ ճորտ է եղեալ սրբոյ Աթոռոյդ, մեք ևս բաշխեցաք զդա սրբոյ Աթոռոյդ, որ ճորտ լիցի դմա և ծառայեսցէ ձեզ: Սրբազան վեհն ևս գրեաց այժմ առ նա յայսմ թղթոջ զշնորհակալութիւնս: Զայս ևս յղեաց Դաւիթ վարդապետն ընդ վերոյ գրեցեալ թղթոցն ի Թիֆլիզ առ եղբայրն իւր, զի տացէ Արքայորդւոյն: Որ գնաց ի փետրվար Ը: