Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
ի
մեծն
Պօլիս
առ
պատրիարք
Զարարիա
վարդապետն:
Սակաւ
մի
նախ
գրելով՝
թէ
յոլով
ժամանակ
է
զի
զգիր
ոչ
գրես
մեզ.
մեք
ի
յանցեալսս
զհարկաւոր
գրեանս
գրեցաք
քեզ.
ըրոց
և
ոչ
միոյն
դեռ
զպատասխանի
ինչ
ընկալաք:
Գոնէ՝
զհարկաւորացն
գրեա՛
ասէ
և
մի՛
զանց
առներ.
պահելով
զկապ
սիրոյդ
որ
առ
մեզ
և
առ
սուրբ
Աթոռս:
Լուաքասէ
յայլոց՝
թէ
Յակոբ
վարդապետն
եկեալ
է
ի
Կարին
և
վերստին
քո
գրոյդ
նայի,
որպէս
և
ինքն
գրեալ
էր
ոմանց.
չիմացաք
թէ
այս
ինչ
է:
Ինչ
և
իցէ,
շնորհակալեցաք
վասն
ուղևորելոյդ
զնա:
Իսկ
և՝
Բերիացիք
որ
թուղթ
էին
գրեալ
աստ,
և
ինքն
զպատասխանի
նոցին
գրեաց,
այժմ
սմա
ծանոյց:
Եւ
զայն
ևս՝
թէ
զի՞նչ
էին
գրկալ
նոքա,
և
ինքն
զի՞նչ
պատասխանեաց,
և
առ
ինքն
և
իշխանսն
Պօլսոյ
յայնժամ
զի՞նչ
գրեաց
վասն
այսր,
և
յղեաց
զթուղթն
առ
Հալէպցիսն
առ
ի
յղել
անդ
ի
Պօլիս
առ
ինքեանս.
զայնս
ամենայն
այժմ
համառօտ
ծանոյց
սմա:
Եւ
գրեաց
վերստին
թէ՝
այն
քաղաքի
մնացորդ
խղճալի
մերազնէիցն
և
եկեղեցւոյն
խնայեցէ՛ք,
և
մի՛
վերստին
մատնիցէք
կողոպտող
գիշատողացն,
որովք
յուսահատեալ
մնացեալ
իցեն,
և
եկեղեցին
լիցի
կոխան
հեստելոցն
ի
մէնջ,
որպէս
գրեալ
են
մեզ՝
նոյնպէս
և
առ
ձեզ
ևս
են
գրեալ
ի
հարկէ
առաւել
քան
առ
մեզ:
Եթէ
թոյլ
ետուք
վերստին
ի
ձեռս
նոցա
անկանիլ՝
զառաջինն
ևս
ի
հարկէ
խնդրէ
Սսեցին
զվրէժ
նախանձուն:
Այլ
եթէ
բոլորովին
զկամս
նոցա
չկատարիցէք
և
չկամիցիք
ըստ
խնդրանաց
նոցին
(որ
էր
այս,
զի
սրբոյ
Աթոռոյս
լիցին
(վիճակ
),
գոնէ
ասէ՝
որպէս
յառաջ
գրեցի
ի
հասարակ
թղթոջն,
այնպէս
արասջիք
և
մեզ
ծանուսջի՛ք:
(որ
թէ
զի՞նչ,
ասացեալ
է
ահա
յամսոյս
Ը
երկար
):
Գրեաց
և
զայս
թէ՝
որովհետև
զքեզ
յատկապէս
մեր
և
սրբոյ
Աթոռոյս
գիտեն
ամենեքեան,
վասնայնորիկ
և
գրեն
անխտրաբար
առ
մեզ
զայնպիսի
հոգալիս՝
որք
յայդրուստ
առնլոց
են
զլրումն,
զի
և
մեք
քեզ
գրելով
հոգասցուք:
Մեք
ևս
ոմանց
անհարկաւորաց
կերպիւ
ինչ
պատասխանեմք
և
ազատիմք,
իսկ
վասն
հարկաւորացն
խնդրոց
չգտեալ
զպատասխանիս,
քեզ
գրեմք,
դու
ևս
պարտիս
զայնպիսեօք
հարկաւորօքն
զանց
չառնել:
Ապա
թէ
ո՛չ,
գոնե՝
զպատասխանի
ինչ
գրել՝
զի
և
գիտասցուք
զքոյդ
դիտումն:
Որպէս
այս
զոր
գրեցի:
Ծանոյց
և
զմեռանիլն
յԱմթայ
առաջնորդ
Պետրոս
վարդապետին,
և
թէ
նոքա
զի՞նչ
էին
գրեալ
առ
ինքն
զի՞նչ
պատասխանեաց
նոցա,
վերջապէս
այն
թէ՝
ձեր
առաջնորդ
ուղարկօղն
պատրիարքն
է,
ի
նմանէ
խնդրեցէ՛ք:
Մնաց
ասէ
մեր
դրամն,
(ձ)
զոր
ըստ
աղերսանաց
նորա
քեզ
ետուք,
զոր
ի
նմանէ
ո՛չ
առաք:
Զի
ո՛չ
դու
մեզ
ղապզ
յղեցեր՝
զոր
նմա
ցուցեալ
առնուաք,
և
ո՛չ
նմա
գրեցեր
անգամ
մի,
թէ
ինձ
եհաս,
դո՛ւ
հասո՛
Աթոռոյն.
վասն
որոյ
այսպէս
մնաց:
Ի
տեղւոյն
ևս
հռչակեն
թէ՝
այսքան
և
այնքան
պարտք
ունի:
Այսքան
շահեցաք
մեք
ասէ
ի
Պետրոս
վարդապետէն,
բաց
յայնքան
ցաւոցն՝
զորս
կրեցաք
վասն
նորա:
Ծանոյց
և
զնորոգումն
երկուց
սեանց
սրբոյ
եկեղեցւոյն,
և
միոյ
մնալն՝
զոր
ի
գարնանն
կամէր
նորոգել:
Եւ
Աղուանից
կաթուղիկոսաց
գալն
և
դառնալն,
և
թէ
զի՞նչ
պայմանեցին,
և
խոստացաւ
յետոյ
ևս
գրել
զուր
կայանալն
բանից
նոցին:
Այլ
և՝
Քանաքեռցի
մահտեսի
Յօհանն
անկեալ
ի
չքաւորութիւնս
և
ի
ներքոյ
պարտուց ,
ել
և
գնաց
յայսմ
ամի
յերկիրն
Օսմանցւոց:
Եւ
ի
Կարնոյ
գրեալ
էր
առ
սրբազան
վեհն
զթուղթ
աղաչանաց,
թէ
կամիմ
յՈւռումելի
երթալ.
և
ի
Պօլիս
եմ
հանդիպելոց,
գրեա՛
պատրիարքին,
զի
ինձ
զչար
ինչ
մի՛
հասուսցէ .
քանզի՝
վասն
անցիցն
երկնչէր
ի
նմանէ,
վասնորոյ
և
սրբազան
վեհն
գրեաց,
զի
մի՛
մօտիցի
նմա,
կամ
բան
ինչ
ասիցէ,
և
երես
ևս
մի՛
տայցէ,
այլ
թոյլատրեսցէ,
զի
ուր
և
գնալոց
է՝
գնասցէ:
Բայց
ի
մէնջ
ո՛չ
գիր
ունի
ասէ,
և
ո՛չ
ամենևին
ի
վերայ
մեր
բան
իցէ.
զի
նա
աշխարհական
է
ասէ,
և
ո՛չ
ի
Քանաքեռ
տուն
ունի:
Մեզ
ո՛չ
փոքրաւոր
է,
և
ո՛չ
զգործ
ինչ
ունի
ի
մէնջ:
Մի՛
գուցէ
ասէ
ինքն
և
կամ
այլք՝
զայլ
և
այլս
խօսիցին,
և
ի
մէնջ
եկեալ
հռչակիցեն:
Իսկ
և՝
զորպիսութիւնս
մեռանօղ
թարջիման
Ստեփանին
որ
ի
մայիսի
ԻԹ
գրեաց
և
գրել
ետ
սրբազան
վեհն
առ
նորին
եղբայր
Պետրոսն
ի
Պօլիս,
նա
յառաջ
քան
քան
զայս
գրեալ
էր
առ
սրբազան
վեհն
զպատասխանի
այն
թղթոյն՝
շնորհակալութեամբ.
և
զերկրորդ
տարւոյ
վարձու
մնացորդն
զոր
գրեաց
յայնժամ
սրբազան
վեհն
պատրիարքին՝
տալ
սմա,
առեալ
էր,
և
զշնորհակալութիւն
գրեալ
առ
սրբազան
վեհն:
Եւ
գրէր
թէ՝
վասն
երրորդ
տարւոյն
ևս՝
որոյ
ի
չորրորդ
ամսեանն
վախճանեալ
է
Ստեփանն,
այրի
կինն
նորին
զողորմութիւն
ինչ
հայցէ
ի
քէն:
Եւ
զայս
ասէր
գիտութեամբ
մահտեսի
Գասպար
Ամիրային
գրեցի:
Իսկ
զշորեղէնսն
և
զայլ
իրսն
նորին՝
որոց
զդաւթարն
յղեցաք
առ
նա
յայնժամ,
խնդրեալ
էր
վաճառել
տալ
աստ՝
և
զգինսն
յղել.
յորոց
զքանի
մի
կտոր
իրս
ըստ
խնդրոյ
կնոջն
աղաչէր
յղել
անդ
առ
ինքն:
Եւ
սրբազան
վեհն
հրամայեաց
այնպէս
առնել:
Մեք
ևս
զյղելիսն
պատրաստեցաք
ի
յղել
և
զմնացեալսն
վաճառեցաք,
որոց
գինն
եղև
ԽԵ
ղուռուշ:
Մնաց
թուր
մի՝
զոր
ո՛չ
առնուին,
վասնորոյ՝
Թ
ղուռուշ
ևս
ի
վերայ
նորին
էարկ
սրբազան
վեհն,
որ
եղև
ԾԴ
ղուռուշ:
Զոր
գրեաց
Նազարէթին
անդ
տալ
նմա,
և
պատրիարքին
ևս
գրեաց
զայս:
Եւ
ի
կողմանէ
երրորդ
ամին
որ
զողորմութիւն
խնդրէր
կինն,
նորին
վարձն
ԷՃ
ղուռուշ
էր
ի
տարին,
յորմէ
չորս
ամսոյն
բաժին
անկանէր
ԱՃԿԶ
ղուռուշ.
զոր
ևս
գրեաց
Նազարէթին
տալ
նմա,
որ
ընդ
վերնոյն
լինէր
ԵՃԻ
ղուռուշ.
և
պատրիարքին
ևս
գրեաց
զի
գիտասցէ,
և
ա՛յնպէս
առնել
տացէ:
Եւ
Նազարէթն
ի
նմանէ
զղազպ
առեալ
յղեսցէ
աստ:
Օրինակ
է
ի
բոլորագրահամար
տետրոջն,
յերեսն
ՊԿ ,
ՊԿԱ:
Թուղթ
ևս
առ
թարջիման
Ստեփանի
եղբայր
Ջամջի
օղլի
թարջիման
Պետրոս
գրեաց՝
ի
պատասխանի
թղթոյն:
Եւ
զվերոգրեալ
բանքս
կարճառօտ
ծանոյց
նմա.
թէ
ահա
զիրսն
եղբօրդ
ըստ
քոյդ
խնդրոյ
զոր
ինչ
յղելին
էր՝
յղեցաք,
զոր
ի
Կարնոյ
հասուցանելոց
են
առ
Նազարէթն.
և
նա
քեզ
է
տալոյ:
Իսկ
զոր
ինչ
վաճառելին
էր,
թէպէտ
հնոտիք
էին՝
և
զայս
երկրականացս
անգործածելիք,
սակայն՝
նաղտ
արարեալ
ահա՝
(որպէս
տեսանես
ի
դէւթէրն,
զի
դէւթէր
ևս
յղեցաք
նմա,
գրեալ
յանուանէ
զվաճառեալ
իրսն,
և
հանդէպ
ամենիցն
զիւրաքանչիւրոց
գինսն
):
Գրեցաք
ասէ
Նազարէթին
տալ
քեզ,
որ
է
ԾԴ
ղուռուշ:
ԱՃԿԶ
ղուռուշ
ևս
վասն
երրորդ
տարւոյն
Դ
ամսոյն
իբր
ողորմութիւն
արարաք
կնոջ
նորին,
և
գրեցաք
Նազարէթին
տալ
քեզ .
ըր
Բ
նաղդից
ջամն
է
ԲՃԵ
ղուռուշ:
Զորս
առեալ՝
ամենիցն
աղագաւ
Ա
ղապզ
տայցես:
Թուղթ
ևս
առ
Նազարէթն
գրեալ
և
թադէոսն
ի
Պօլիս,
զայս
Բ
թուղթս
յղեցաւ
առ
նոսա
տալ
պատրիարքին
և
Պետրոսին:
Եւ
զսոյն
անցքս
սոցա
ևս
գրեաց,
հրամայեաց
գիտութեամբ
պատրիարքին
տալ
Պետրոսին
ԲՃԻ
ղուռուշ.
որոց
ԾԴ
ղռուշն
էր
գին
ծախեալ
իրացն
և
ԱՃԿԶ
ղուռուշն
ի
կողմանէ
Դ
ամսոյն
ողորմութիւն:
Եւ
ի
Կարնոյ
յորժամ
առ
ինքեանս
յղեսցեն
զնոցին
խնդրեալ
իրսն,
զայն
ևս
տացեն
նմա,
և
ամենիցն
աղագաւ
զմէկ
ղապզ
առեալ
ի
նմանէ՝
աստ
յղեսցեն,
և
այլ
առ
այս
բանք:
Թամզարայու
առաջնորդ
Միքայէլ
վարդապետն,
որ
աստ
էր
յայսմ
ամի,
և
փետրվարի
Զ
դարձաւ
աստի.
ըստ
պայմանին
իւրոյ՝
և
ըստ
պատուիրի
սրբազան
վեհին
զոր
ետ
նմա
յայնժամ,
զԹօխաթու
առաջնորդութիւնն
ի
բաց
էր
ձգեալ
յինքենէ:
Այլ
որ
ասաց
նմա
սրբազան
վեհն
զտեղի
մի
զոր
ինքն
կամիցի,
հովուել
ընդ
Թամզարայու
և
ինքն
ևս
յայտնեաց
զիղձն
իւր՝
թէ
ևս
Արապկերու
կամիմ
լինել
առաջնորդ,
այժմ
այլ
չէ՛ր
արարեալ
այնպէս
Զի
գնացեալ
էր
յԱկնայ
քաղաքն,
ի
հաւանութիւն
էր
տուեալ
նոցա
լինել
առաջնորդ
ինքեանց.
նոքա
ևս
բազմակնիք
մահսար
էին
գրեալ
այժմ
առ
սրբազան
վեհն,
և
խնդրեալ
էին
կացուցանել
զնա
ինքեանց
առաջնորդ:
Ի
մեծն
Պօլիս
եղեալ
Ակնցիքն
ևս
ուրոյն
մահսար
էին
գրեալ
առ
սրբազանն
վասն
սոյն
խնդրոյ՝
առնել
զնա
ինքեանց
առաջնորդ:
Եւ
զՄուրտիկեան
մահտեսի
Փիլիպպոսն
ևս
միջնորդ
էին
արկեալ՝
գրել
զսոյն
խնդիր
առ
սրբազան
վեհն.
և
նա
գրէր
թէ՝
մինչև
ցայժմ
ըղձայաք
մեք
առնել
զնա
առաջնորդ,
և
ո՛չ
յաջողեցաւ,
այժմ
Ակնցիքն
սիրահարեալ
խնդրեն
զնա.
մեզ
չեղև,
թո՛ղ
նոցա
լիցի:
Նորին
եղբայր
Առաքելն
ես
գրէր
զնոյն
խնդիր
ի
Կարնոյ:
Իսկ
ինան
Միքայէլ
վարդապետն
գրէր
թէ՝
ես
ի
Թամզարայ
շատ
նեղացեալ
և
վշտացեալ
ի
չարայոյզ
անձանց,
մանաւանդ՝
ի
Շարահիսարցի
քանի
մի
անձանցն՝
յորոց
վերայ
թուղթ
տարայ,
որք
զայս
իսկ
պատճառ
առեալ
հակառակեցան
ինձ
թէ՝
դու
գնացեալ
մատնեցեր
զմեզ
կաթուղիկոսին.
և
թուղթ
բերեր
ի
վերայ
մեր:
Ես
ևս
զայրագնեալ
ելի
անտի
գնալ
յԱրապկեր
առ
մահտեսի
Փիլիպպոսն,
զի
ըստ
պայմանի
իմում
եղէց
նոցա
առաջնորդ:
Եւ
սակս
ճանապարհաց
երկիւղին
ուղղակի
չկարացեալ
գնալ
անդ,
հանդիպեցայ
ի
յԱկն.
և
Ակնցիքն
մինչ
տեսին
զիս,
բռնութեամբ
արգելին
աստ,
և
ալ
չթողին
գնալ,
թէ
դու
մեզ
առաջնորդ
եղիր:
Ես
թէպէտ
չյօժարեցայ,
և
չեմ
իսկ
յօժար,
այլ
ինքեանք
բռնադատեցին
զիս,
և
զմահսար
գրեցին
առ
սրբութիւն
քո,
առնել
զիս
ինքեանց
առաջնորդ:
Այժմ
որպէս
հրամանքդ
կամիս,
ա՛յնպէս
հրամայեա:
Ես
առանց
քոյդ
կամաց
ոչինչ
կարեմ
առնել:
Կամէին
աջահամբոյր
ևս
յղել
հրամանոցդ.
(ծ
)
ես
աւելացուցանել
ետու
(1):
Այս
ամենայն
խաբէութիւնք
էին,
և
կեղծիւ
պատրանք ,
որոց
սակս
յոյժ
զայրացաւ
սրբազան
վեհն:
Այլ
զառաջնորդական
կոնդակ
գրեալ
վասն
նորա
ըստ
խնդրոյ
Ակնցւոցն,
արար
զնա
առաջնորդ
նոցին,
ի
վերայ
սրբոյ
Երևման
վանից
նոցա,
և
իւր
բոլոր
վիճակացն:
Յորում
գրեաց
և
զայս
թէ՝
դուք
լաւապէս
գիտէք
ահա,
զի
դա
ի
վերայ
Թամզարայու
ձեռնագրեցաւ
եպիսկոպոս,
իսկ
այժմ
եթէ
ձեզ
առաջնորդ
լիցի
դա,
ապա
զԹամզարա
զի՞նչ
է
առնելոց:
Այլ
ահա
այդպէս
է
եղեալ
այդր
երկրիդ
բանն,
և
ամենայն
ինչ
ո՛չ
մնայ
յիւրում
կանոնին:
Մեք
ևս
եթէ
չլսէաք
ձեզ՝
ի
հարկէ
դժուարանալոց
էիք
ի
մէնջ:
Ուստի՝
թէպէտ
ա՛յն
է
կանոնն,
զի
ի
վերայ
որոյ
վիճակի
և
ձեռնադրիցի
ոք,
կացցէ
յայն
վիճակն
մինճև
ցմահն
իւր,
բայց
որովհետև
այս
կանոնս
ո՛չ
մնաց
ի
յայդ
երկրոջ
որպէս
ասացաք,
վասնորոյ՝
և
զձերդ
խնդիր
ո՛չ
կամեցաք
անտես
առնել,
այլ
ահա
կատարեցաք
զխնդիրս
ձեր:
Եւ
արարաք
զդա
ձեր
առաջնորդ:
Եւ
Թամզարացիքն
թէ
զի՞նչ
էին
առնելոց՝
չգիտեմ:
Այսքան
բանս
ի
բոլորագրահամար
տետրոջն
է,
յերեսն
ՇԶ:
Թուղթ
առ
նոյն
նոր
առաջնորդ
Միքայէլ
վարդապետն
գրեաց՝
ի
պատասխանի
թղթոյն:
Թէ
երկիւղածն
ի
սիրոյ
առաւել
պատկառի՝
քան
ի
պատուհասէ:
Ի
բնէ
անտի
որ
զքեզ
ճանաչեցաք,
ստոյգ
սիրով
սիրեցաք
զքեզ՝
ունելով
ի
սէր
հայրակակ.
բայց
դու
ոչ
պահեցեր
զսէր
հարազատ
որդիական,
և
ո՛չ
ունիս
զնշան
պահելոյ:
Քանզի՝
մեք
աղերսանօք
Թամզարացւոցն
ձեռնադրեցաք
զքեզ
եպիսկոպոս,
այնու
ուխտիւ
և
պայմանաւ,
զի
մինչև
ի
մահդ
անդ
մնասցես:
Զոր
և
դու
նզովիւք
յանձն
առեր,
և
գոյ
առ
մեր
ձեռագիրդ:
Իսկ
դու
մինչև
ցայժմ
ամիս
մի
ո՛չ
կացեր
ի
Թամզարա,
այլ
թողեալ
զժողովուրդ
թարց
հովուի,
գնացեալ
ուր
և
կամեցար՝
շրջեցար:
Գնացեալ
ի
պատրիարքէն
զԹօխաթու
առաջնորդութիւնն
առեր.
և
զԹօխաթցիսն
խարեալ՝
մահսար
գրեցուցեր
առ
մեզ՝
և
անդ
ևս
ո՛չ
կացեր:
Քանի
տարի
է
զԱրապկերցիսն
խաբես
և
յորդորես՝
թէ
զիս
առաջնորդ
խնդրեցէք.
նոքա
ևս
քանիցս
գրեալ
են
մեզ:
Այժմ
գնացեալ
ի
յԱկն,
զնոսա
յարուցեր
ի
վերայ
մեր
և
մահսար
գրեցուցեր
առ
մեզ՝
թէ
զսա
մեզ
առաջնորդ
արա:
Ահա
այսպէս
յայսքան
տարի
զվիճակդ
քո
թողեալ՝
աստանդական
շրջիս,
և
կեղծաւորութեամբ
զժողովուրդսն
առ
քեզ
ածես,
և
առ
մեզ
գրեցուցանես.
և
դու
չքմեղ
լինելով
գրես
մեզ
թէ՝
ես
ո՛չ
կամէի,
ժողովուրդքն
գրեցին,
կարծելով
թէ՝
մեք
ո՛չ
իմանամք
թէ
զի՞նչ
առնես:
Եթէ
դու
ոչ
կամէիր,
զի՞նչ
հարկ
էր
քեզ
աստ
և
անդ
շրջել,
սուտ
պատճառ
և
զմեզ
դնելով
թէ՝
ասացին
թէ՝
դու
գնացեալ
զմեզ
մատնեցեր:
Զի՞նչ
մատնեցեր
դու
մեզ.
և
կամ
մեք
զի՞նչ
առաք
ի
նոցանէ,
որ
իբր
զմեզ
պատճառ
դնես
ծակաշրջիկ
լինելոյդ,
կարծելով
թէ՝
խաբես
զմեզ:
Քո
մեծ
հարազատութիւնն
ի
Թօխաթ
ցուցեր
ասէ,
մինչ
յետ
կորուսանելոյ
զհանգուցեալ
տէր
Մատթէոսի
ԺՌըն,
զմիոյ
հաղարի
թամասուկն
որ
առ
քեզ
էր,
զայն
ևս
ոչ
հասուցեր
մեզ:
Որպէս
ահա
այժմ
ևս
գրես
ասէ
թէ
այսքան
յղէին
աջահամբոյր՝
(ծ)
ես
այսքան
շինեցի:
(1)
Եթէ
ի
Պօլսոյ
գայիր
ասէ,
հազարաւ
կարէի՞ր
զերծանիլ.
այդ
վասն
քո՛յ
է,
և
դու
պարտիս
տալ,
ժողովրդեանն
զի՞նչ
փոյթ:
Գրեմ
ասէ՝
զի
գիտասցես
թէ՝
հասկանամք
մեք.
խակայն
ներելով
զանց
առնեմք,
առ
ի
շահել
զհասարակութիւն :
Որպէս
ահա
այժմ
ևս
առ
ի
ժահել
զժողովուրդս
այդր
վիճակի,
կատարեցաք
զխնդիրս
դոցա,
և
յղեցաք
վասն
քոյ
զկոնդակ,
և
արարաք
դոցա
առաջնորդ:
Տեսցուք
թէ
յայդր
ևս
մնալոց:
Կամ
քոյդ
խղճալի
նախկին
վիճակդ
զի՞նչ
են
առնելոց,
և
մեզ
զի՞նչ
են
գրելոց:
Զայս
թուղթս
զմռեալ
ընդ
կոնդակին
եղաք
ի
մի
պահարան,
գրելով
ի
դէմս
քահանայից՝
իշխանաց
և
ժողովրդոցն
Ակնայ,
զոր
և
ուրոյն
ետուք
նոցա
յղեալ
Գրիգոր
փայեկին:
Թուղթ
ևս
առ
Մուրտիկեան
մահտեսի
Փիլիպպոսն
գրեաց
յԱրապկեր,
և
պատասխանի
ի
սեպտեմբերի
Գ
գրեալ
թղթոյն:
Նախ
մխիթարութիւն
վասն
տկարութեանն,
զոր
ի
յերկար
ժամանակս
կրէր:
Ապա
ծանոյց
թէ՝
ըստ
խնդրոյ
Ակնայ
ժողովրդեանն
և
ըստ
քոյդ
հայցուածոյ՝
կարգեցի
զՄիքայէլ
վարդապետն
առաջնորդ
Ակնայ:
Եւ
որպէս
ի
վերոյ
ասացաւ,
գրէր
թէ՝
զամենայն
գիշերբ
աշխատ
եղաք
և
ոչինչ
կալաք,
զի
զՄիքայէլ
վարդապետն
մեք
այսչափ
կամեցաք
մեզ
առաջնորդ
լինել,
այժմ
Ակնցւոց
եղև:
Գրեաց
թէ՝
այդ
երկրիդ
առաջնորդութիւնն
և
ամենայն
հոգևոր
կարգն
տաճկական
իշխանութեամբ
է,
և
ո՛չ
հոգևոր
հրամանաւ,
առ
այդ
մեք
անպարտ
եմք,
և
ո՛չ
մեղադրելիք:
Եւ
այսր
աղագաւ
իսկ
ասէ՝
որպէս
դու
աշխատեցար
և
ոչինչ
կալար,
նոյնպէս
և
մեք
Բ
տարի
աշխատեցաք
ի
վերայ
ձեր
քաղաքիդ
և
երկրիդ՝
և
մեք
ևս
ոչինչ
կալաք:
Այս
ա՛յն
էր,
որ
սրբազան
վեհի
հրամանաւն
և
կոնդակովն
վէքիլ
հաստատեցին
անդ,
և
յետոյ
առաջնորդական
արդիւնսն
պատրիարքն
էառ.
և
զկեղծաւորութիւնս
Միքայէլ
պետին
և
զարարմունսն՝
որք
ի
վերդ
ի
թղթոջ
նորին
գրեցան,
սմա
ևս
ծանոյց:
Եւ
ի
սեպտեմբերի
Գ
որդեգրեաց
սմա,
դեռ
չգրէր
զպատասխանին,
զոր
հարկեաց
գրել:
Մանաւանդ՝
վասն
Բէշքիւթիւրի
խոստմանցն
և
յատկապէս
Բ
ջորւոցն
աղագաւ
գրել
հարկեաց,
և
զջորիսն
յղել:
Եւ
վասն
Յամթայ
առաջնորդի
մեռանելոյն,
և
մեր
դրամոց
մնալոյն
առ
նմա,
որպէս
ի
վերն
պատրիարքին,
նոյնպէս
և
սմա
գրեաց:
Թուղթ
ես
ի
Կարին
առ
Մուրտիկզադէ
Խօջայ
Առաքելն
և
տիրացու
Սիմէօնն
գրեաց,
ի
պատասխանի
ի
սեպտեմբերի
ԻԶ
գրեալ
թղթոյն :
Որք
սզյոլով
բանս
էին
գրեալ
այժմ,
գրեաց
թէ՝
դոցին
շատոց
պատասխանին
քան
զայս
յառաջ
գրեալ
եմք:
Իսկ
այս
գրովս
նոցին
իմացաք,
որ
մեր
յօգոստոսիԻԲ
և
ի
սեպտեմբերի
Գ
գրեալ
թուղթքն
հասեալ
են
առ
ինքեանս,
ծանոյց
ևս՝
որ
ինչ
յետ
այնց
գրեցեալք
էին,
այսինքն՝
ի
սեպտեմբերի
ԺԴ
և
ի
Ի,
և
ի
սոյն
հոկտեմբերիս
Ը:
Եւ
որպէս
ի
սեպտեմբերի
Գ,
նոյնպէս
և
այժմ
գրեաց
զմիամտութիւն
վերստին
վասն
ի
վերայ
Կարսայ
մեզ
հասուցեալ
դրամոյն,
նոյնպէս
և
ի
Բայազիտու
ի
Սահակ
Աղայէն
մեզ
հասեալն
ևս
ծանոյց
մինչև
ցարդ՝
որպէս
և
յայնժամ.
և
զմնացեալն
ևս
զայս
քանի
օրս
մեզ
է
հասուցանելոյ:
(5)
Եւ
վասն
Խարբերդու
առաջնորդի
տալեացն
(ձ
)
և
Բ
ջորւոցն
որպէս
մահտեսի
Փիլիպպոսին,
նոյնպէս
և
սոցա
էհարց
և
հարկեաց
զջորիսն
շուտով
յղել:
Վասն
Յամթայ
առաջնորդ
Պետրոս
վարդապետի
մեռանելոյն
և
որպէսն
մահտեսի
Փիլիպպոսին,
նոյնպէս
և
սոցա
գրեաց.
թէ
ահա
թէ
մեզ
ւ
թէ
ձեզ
տալիքն
մնացին.
տեսցուք
ո՞րպէս
եմք
առնելոց:
Եւ
գրեաց
թէ՝
զայն
փօլիցայագիրն
զոր
այնր
աղագաւ
յղեալ
եմք
առ
ձեզ,
զկնիքն
պատառեալ
յղեցէք
առ
մեզ:
Եւ
որ
ի
սեպտեմբերի
Գ
զբանագրանս
յղեաց
վասն
չիք
Մովսէսին,
գրեալ
էին
սոքա.
թէ
ընթերցան
յեկեղեցւոջն.
էհարց
թէ՝
դեռ
յամառեալ
կա՞յ,
թէ
ոչ:
Եւ
վասն
Յակոբ
վարդապետին
որպէս
պատրիարքին՝
նոյնպէս
և
սոցա
գրեաց
թէ՝
այդքան
ընդէր
մնաց
յայդր:
Գրէ՛ք
ասէ
թէ՝
ի
Պօլսոյ
յիշատակիքն
գալ
պարտին,
ընդ
ինքեան
է՞ր
չէ
բերեալ.
կամ
մինչև
ցայժմ
չեկի՞ն:
Եթէ
դու
ևս
գալոյ
ես,
ա՛ռ
և
ե՛կ.
և
թէ
ո՛չ,
զինքն
մէկ
օր
յառաջ
ջանացարուք
յղել
աստ,
զի
ահա
ձմեռն
ևս
էհաս:
Եւ
սոցա
ևս
ծանոյց
զյղելն
վասն
Միքայէլ
վարդապետին
զկոնդակ
Առաջնորդութեան
Ակնայ
քաղաքին:
Եւ
զոր
ինչ
գրեաց
նմա
զմեղադրութիւնս,
սոցա
ևս
ծանոյց:
Իսկ
սոքա
գրէին
թէ՝
զկոնդակն
յղեա՛
ի
ձեռն
մեր
եղբայր
մահտեսի
Փիլիպպոսին,
գրեաց
թէ
զփայակն
Ակնցիք
էին
յղեալ.
մեք
ևս
ետուք
փայեկին,
եթէ
Արապկեր
կու
հանդիպի
և
կուտայ
մահտեսի
Փիլիպպոսին,
չգիտեմ:
Եւ
որպէս
յամսոյս
Ը,
նոյնպէս
և
այժմ
գրեաց
սոցա
յետս
բերել
տալ
զփօլիցայագիրն՝
զոր
յղեալ
էին
առ
Նազարէթն
ի
Պօլիս
տալ
պատրիարքին,
և
զկնիքն
պատառել
և
առ
մեզ
յղել:
Զթուղթսն
Պօլսոյ
և
զմահտեսի
Փիլիպպոսին,
յղեաց
առ
սոսա
հասուցանել
ի
տեղիսն:
Եւ
զսոցին
պահարանն
ևս
ուրոյն
ետուք
Ակնցւոց
փայեկին
տալ
նոցա,
որոյ
անունն
էր
Գրիգոր,
և
Արապկերցի
էր
տեղեաւ:
Որ
ել
աստի
ի
հոկտ .
ԻԱ: