Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յիսուսի Քրիստոսի ծառայ Տէր Սիմէօն կաթուղիկոս և Ծայրագոյն պատրիարք ամենայն Հայոց, Աստուածայնոյ և Առաքելականի եկեղեցւոյս Քրիստոսի նաև՝ մեծի և Տիեզերականի Աթոռոյս սրբոյ Էջմիածնի:
       Յորմէ սիրով և կարօտիւ, և հոգևոր օրհնութեամբ գիտասջի՛ր սիրելի և Շնորհածին որդի մեր՝ և հարազատ զաւակ սրբոյ Աթոռոյս Բաղտասար խոհեմալի վարդապետ, զի թուղթ քո զոր գրեալ էիր ի Դ ապրիլի, էհաս առ մեզ ձեռամբ քեանքեանչի Կիրակոսին. զոր ընթերցեալ՝ զամենայն զգրեցեալսդ իմացաք: Նախ՝ վասն ոչխարացն և տաւարացն զորս ժողովեալ ևս և ժողովելոց ես, ծանիր. զի գիտես իսկ որք ամենքն հարկաւոր և պիտոյք են սրբոյ Աթոռոյս. ծասն զի՝ լծկանքն յոյժ հարկաւոր են զոր չունիմք և վասն նոցին բազմիցս պատուիրմամբ գրեալ եմք քեզ որ զգոմէշս և զեզինս որքան և հնար է և կարես ճարել ջանայցես. կթանքն ևս նոյնպէս հարկաւորք են. իսկ ոչխարքն և միւսքն ևս վասն մսացուի միշտ պիտոյք են մեզ. վասն որոյ՝ պատուիրեմ սիրելւոյդ զորքան տաւար և .. 2 բերիցես, հաւատարմաւ ի սուրբ Աթոռս յղեսցես: երկրորդ՝ Սուքիաս՝ և Բարսեղ վարդապետքն որովհետև առ սուրբ Աթոռս և առ ոտս մեր եկին, մեք ևս հայրական սիրով ընկալաք զնոսա և առ ի փորձել զհարազատութիւնս նոցին, իւղի և պանրի և մատաղացուի ժողովարար կարգեալ հանդերձ օրհնութեան թղթովք և կոնդակաւ զԲարսեղն ի Բայազիտ՝ և զՍուքիասն յայդ կողմունսդ յղեցաք. ի գալն Սուքիաս վարդապետ որդեկին մերոյ յայդր և առ քեզ՝ իւրեան և գործոյն մուղայէթ պարտիս լինիլ. և զնա յորդորել զի արդիւնաւորութեամբ զգործն իւր աւարտեսցէ. և պարզերեսութեամբ ի սուրբ Աթոռս եկեսցէ. մեք ևս ըստ հարազատութեանց նոցին, ինչ և իցէ զողորմութիւնս եմք առնելոց նոցա և շահելոց: Երրորդ՝ վասն այն չիք Մանուչար պղծոյն ծանիր, որպէս և իցէ կերպիւ զայդ պիզծդ պարտիս ի սուրբ Աթոռս յղել շուտով. եթէ չյօժարիցի գալն որպէս և գրեալ եմք յառաջագոյն պարտիս զբանադրանաց թուղթն ի յեկեղեցիս ընթեռնուլ տալ, և զչիքդ այդ չարաչար խայտառակել. և վերջապէս որպէս և խոստացեալ ես բռնութեամբ առ մեզ յղել: Չորրորդ՝ զորպիսութեանցն սրբոյ Կարապետին գրեալ էիր իմացաք. բայց՝ դու գրեա՛ Պետրոս վարդապետին որ եթէ զիւր՝ և եթէ սրբոյ վանից որպիսութիւնսն և կամ թէ զՅովհաննէս վարդապետի գալստեան պատճառն և զինչ անցք անցանելն մեզ գրեսցէ: Այլ և՝ զվարպէս Կիրակոսն սիրով ընկալեալ ըստ խնդրոցդ շահելոց եմք, միամիտ լեր : Այլ և՝ Սուքիաս վարդապետի բանադրանքն զոր առ քեզ յղեցաք, կամ յղեսցես և կամ պատառեսցես: Այլև՝ ի կողմանէ տանց Ջուղայեցւոցն զոր գրեալ էիր լուր, զի մեք մոռացեալ եմք թէպէտ զԲ և կամ զԳ տուն լինիլն. բայց՝ Քեալանթարն զոր ինչ էառ ի դոցանէ, մերովս իրիջայիւ հասարակապէս որքան անձինք գոյին յամենեցունցն ևս էառ, դու ևս այսպէս իմացեալ լեր: Եւ զորպիսածանոյց զգիրդ ի մէնջ անպակաս պահելով աղջ լեր: գրեցաւ ի ՌՄԺԸ թուին, ի յապրիլի ԻԵ և ի լուսանկար Աթոռս սուրբ Էջմիածին:
       Այլ և զայս գիտեա՛ զի այդ Տէր Սարգիս քահանայդ, որ գալոց էր ի գարնանս, ընդէր ո՛չ եկն, և վասն էր յամեցաւ, ուրեմն շուտով գալ հարկեսցես: Նաև՝ Քարահատ ուստայ Գասպարն, թէ ի ճանապարհի է, բարւոք է. և թէ դեռ ևս յայդր է շուտով հարկեսցես գալ հալբաթ, զի էանց ժամանակն: Այլ և՝ թարց զանցառութեան, ի հարկաւոր պէտս սրբոյ Աթոռոյս ըստ ժամանակին զԺ բեռն և կամ զԲՃ լիտր տառեխ առեալ յղեսցես հալբաթ: Այլ և՝ սիրելեացն իմոց Առաջնորդին տեղւոյդ Գրիգոր խոհեմազարդ վարդապետին. և մահտեսի Խօմայ Աղային և այլ օրհնեալ իշխանաց և ժողովրդոցն տեղւոյդ յոյժ կարօտիւ և սիրով ողջոյն և Աստուածային օրհնութիւն տամ, որք և լինիցին ողջք և օրհնեալք. և զօրացեալք ի Տէր: Այլև՝ Տիրացու Ստեփաննոսին մերոյ ևս ողջոյն և օրհնութիւն տամք զի մեք առ Տէր Յովաննէս սիրելին մեր զթուղթ յղեցաք յառաջագոյն, զառ նա հասանիլն հանդերձ նորին որպիսութեամբն մեզ գրել հարկեսցես , և զայդ գ գիրսդ ի յԱսպահանու է եկեալ առ նա հասուսցես: