Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ վերոյիշեցեալ Թամուր փաշայն Վանայ ի պատասխանի թղթոյն՝ զոր վասն Չօպան աղային էր գրեալ, որպէս ասի ի վերդ: Թէ ահա գրեցի զխնդիր առ Հերակլ Արքայն ըստ գրեցելոյդ, տեսուք զի՞նչ պատասխանէ, քեզ գրեցելոց եմէ: Եւ զի յոյժ յետացաւ աստ փայակն, գրեաց զպատճառն, զի Միրշքեարն Չօպան աղային մինչ ի Խօյ գնաց՝ սպասէաք զի եկեսցեն, և տեսցուք թէ ո՞րպէս են արարեալ զբանն Չօպան աղային և յայնժամ գրեսցուք զիւր պատասխանն: Այժմ եկին ասէ, և առ Հեռակլ զխնդիրն քոյ, և քեզ և զպատասխանիդ գրեցաք: Եւ թէ զի՞նչ էր անցեալ ի Խօյ, զայն ևս ծանոյց: Իսկ Պաղտասար վարդապետին այժմ գիր ոչ գրեաց, և նորին պատճառն Ախիջանին ևս չգրեաց . այլ զթուղթ մի գրեցոյց առ Պաղտասար վարդապետն՝ սպասաւորին իւրոյ Մկրտիչ վարդապետին, և զթուղթ փաշային հրամայեաց դնել ի նմա, և առ նա յղել, զի տացէ փաշային, և զայս բանքս չգրելով նմա, այլ այսպէս թէ՝ ահա սրբազան վեհն գրեալ է փաշային, և իմանալոց է: Քանզի՝ սրբազան վեհն ունէր ի վերայ նորա բարկութիւն, զի ահա քանի ամ է, յորս ամենևին էհատ ի սրբոյ Աթոռոյս զմսացուն, և որքան գրեցաք մեղադրանօք, չլուաւ: Եւ մանաւանդ՝ յոյս տարի քանիցս գրեցաք զքարահատս յղել, իսկ նա դեռ չյղեաց, զքարտաշ մի ի վերայ Խօյայ յղեալ էր ընդ քանի մշակաց, զի յղեցուք ի Գանձասար, ըստ որում խոստացեալ էաք նոցա, իսկ Խօյայ խանն, ըստ սադրելոյ քարտաշ Գասպարին, անդ արգելեալ էր: (որոյ աղագաւ գրել ետ սրբազան վեհն յառաջ զայս յամսոյս մուտն Մկրտիչ վարդապետին զգիր մի առ Յօհաննէս կաթողիկոսն, զի ծանուսցեն իւրեանց խանին, և մարդ յղեալ տարցին անտին ). իսկ մշակքն դատարկ եկնի աստ, և սա խարճի էր տուեալ այն Աբրահամ ուստային ԺԵ ղռուշ. ԱՃ ղռուշ ևս ուստայ Սահակին էր տուեալ և գրէր թէ՝ ի ԻԱ ն մայիսի՝ ւնդ Յովհաննէս վարդապետին ելանելոց են աստի դէպ յայդկոյս: Իսկ մինչև ցարդ՝ դեռ ոչ եկին, վասնորոյ՝ զմեղադրութիւն գրեցոյց առ նա: Իսկ վասն թուղթ չգրելոյ սրբազան վեհին առ նա՝ այս գրեցաւ պատճառ թէ քեզ գրելոյ հարկաւոր բան չկայր, և սրբազան վեհն ևս փոքր ինչ քէֆսզ էր: Ել այսու թղթովքս Յարութիւն փայակն ի յունիս Զ: