Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մասեհեան պարոնԵսային յայսմ ամի սակս վաճառականութեան յայս յայս կողմունքս եկեալ՝ իրսն վաճառեալ, դրամ եբեր աստ և ետ սրբազան վեհին, ) և խնդրեաց փօլիցագիր տալ ինքեան զի ի Պօլիս առնուցու ի ձեռն Ագուլեցի Մեյրամզուլուն, և իւր որդի Թումանին , զի ինքն այժմ չերթայր ի մեծն Պօլիս. վասնորոյ՝ զփօլիցագիր գրեալ սրբազան վեհին ի վերոյ Պօլսոյ նուիրակ Մինաս վարդապետին՝ ետ նմա, ) գրելով թէ՝ մեք աստ զդրամն առեալ՝ ետուք զայս թուղթս, այլ ինքն այժմ չէ գալոյ յայդր , այլ յղելոց զայս գիրս յայդր առ Ագուլեցի Մեյրամղուլին՝ և իւր որդի Թումանն, զի նոքա առնուցուն ի քէն: Ո՛ւստի՝ մինչ նոքա այսու թղթով խնդրեսցեն, տու՛ր և զայս թուղթս ա՛ռ. թուղթ ևս գրեաց առ Պօլսոյ նուիրակ Մինաս վարդապետն, ըստ այնմ մտաց, զոր ի մայիսի Է ընդ Փիլիպպոս վարդապետին գրեաց առ նա: Զի Դ ամին էր, որ ի նմանէ թուղթ ո՛չ առնուաք, բաց յայնմանք, զոր ի փետրուարի ԺԲ գրեալ էր նա առ Մկրտիչ վարդապետն, և յայտնեալ էր նմա զհասանելն առ ինքն՝ մեր ի դեկտեմբերի Դ գրեալ թղթոյն: Իսկ մեք որ ի փետրուարի Զ, ի մարտի Ա, և ի մայիս Է ևս՝ ընդ Փիլիպպոս վարդապետին՝ գրեանս գրեցաք առ ինքն , զայս ծանոյց սմա, և զպատասխանիսն խնդրեաց: Եւ յոյժ հա՛րկ՝ զի գրեսցէ զպատճառն, թէ վասն է՞ր յետացոյց զթուղթն յայսչափ ժամանակ: Իսկ թէ ինքն գրէ և տայ մուրտիկեանց, և նոքա յուշացուցանեն, գրեսցէ ինեան, և նոցա այլ մի՛ տացէ թուղթ, և ոչ զդրամ բնաւ. այլ գրեսցէ զնոցին որպէսն, թէ զիա՞րդ կան և Առաքելն ընդէ՞ր բնաւ զգիր չգրէ՝ որքան անդ գնաց: Գանեայ ասէ զդրամն զոր տուեալ ես, (ա) (որպէս ասացաւ ի մայիսի Է ), զայն ևս չգրեն մեզ, ոչ ինքեանք և ոչ եղբարք իւրեանց՝ ի Կարնոյ. մեք գրեմք, մեզ պատասխանի ևս չգրեն: Եւ յո՛յժ հարկ՝ գրել զստոյգ որպէսնն նոցա, և այլ բնաւ չտալ նոցա դրամ, այլ ում և գրեսցէ: Եւ Հայրապետն եթէ անդ մարդ ցուցանիցէ ինքեան, նմա՛ տացէ զդրամ: Նամանաւանդ՝ ջանալ և գտանել զայնպիսի ոք, որ նման Նազարէթին մեր բանիցն հոգացօղ լիցի: Զի ահա ասէ Մուրտիկեանքն այլ իմն երևին: Եւ եթէ գիտէ՝ զթուղթն իւր հասուցանել մեզ, զգիր ևս մի տացէ նոցա, այլ գտցէ զայլ ոք հաւատարիմ, որ ի Կարին մարդ ունիցի, և կարիցէ զթուղթն իւր ի ձեռն մէնզիլի ի Կարին հասուցանել առ իւր մարդն զի նա մեզ հասուսցէ: Եւ մինչ գտցէ, գրեցէ մեզ զանունն և յո՞ր տեղւոջ նստելն զի և մեք ասէ պատուէր գրեսցուք ի Կարին առ մեր գործակալսն, զի զմեր թուղթսն ի ձեռն մէնզիլի առ նա՛ հասուսցեն՝ տալ քեզ: Մեր գիտացեալն ասէ՝ Ակնեցի Թէրզի կարապետի որդի Յակոբ Ամիրայ գոյ յայդր ասէ, և ի Կարին Յովհաննէս եղբայր ունի, եթէ զթուղթ նմա՛ տաս, մէնզիլով է կարին կու յղէ առ իւր եղբայրն, և մե՛զ կու հասանի: Եթէ դու քան զնա լաւագոյն ոք գտցես, նմա՛ տուր, և թէ ոչ, յակոբին տուր: Եւ որպէս յառաջ ի մայիսի Է, այժմ ևս գրեաց. զի զի՞նչ և յղել կամիցի՝ յղեսցէ առ Հայրապետն ի Կարին, զի նա՛ է ասէ մեզ հաւատարիմ. եթէ թուղթդ ևս առ հասուսցես ի ձեռն յիշեալ մարդկանց, շուտո՛վ կու հասուցանէ մեզ: Էհարց և վասն առ պատրիարքն եղեալ դրամոցն, թէ առե՞ր, և զՍտեփանի փօլիցայն ետուր, թէ ո՛չ: (եէհա ) Եւ ի Բաղդատու որ դրամ (մհե ) և արծաթ պարտէին գալ (գճյա ) եկի՞ն և առե՞ր թէ ո՛չ: Եւ հա՛րկ՝ գրել զորպէսն տեղւոյն, զի այլ և այլ ձայնս լսեմք ասէ այտի, ո՛չ ի քէն առնումք զգիր, և ո՛չ յայլոց և չիմանամք զստոյգն (այս վասն ի մայիսի Ի ասացեալ բանին գրեցաւ, որ լսէաք թէ՝ զԱխթարմայից քննութիւնն թուլատրեալ են, և ժողովուրդքն զպատրիարքէն տրտնջեն ): Իսկ և յիշեաց աստ զվերոյգրեալ փօլիցայն՝ ) զոր արար ի ձեռն Մասեհեան եսայուն և հարկեաց տալ՝ և զղապզ առնուլ և գրել ինքեան: Զայս թուղթս ետուք նոյն Մասեհեան Եսայուն զի ընդ իւր թղթոյն ի Պօլիս յղեսցէ հասուցանել առ նա:
       Իսկ և Ուրուսջուղցի և Թօխաթցի ուխտաւորքն՝ որք ի վերդ յամսոյս Գ յիշեցան, զթուղթս էին բերեալ ի Թօխաթու ի մահտեսի Գրիգորէն Թադէոսեան, որ վասն ՈւրուսջուղցիՄարութային զյանձնարարութիւնս էր գրեալ: Եւ նոյն Մարութայն ի մահտեսի Աղամջանէն ևս էր բերեալ զթուղթ, որ գրեալ էր սրբազան վեհին հանել զինքն ի գործոյն, որպէս և յառաջ , զի տեղւոյ Բօյվատայն ի կալանս էր եդեալ զնա, զի ասացեալ փօլիցայ գրել ի Պօլիս՝ տալ անդ իւր մարդոյն, իսկ նա հրաժարեալ էր, թէ անդ ո՛չ մա՛րդ ունիմ և ո՛չ դրամ. ու՛ստի՝ Բօյվատայն ի կալանս էր եդեալ զնա, և քաղաքի գլխաւոր հայքն աղաչեալ էին, և շուտով մուրախաս առնել տուեալ: Միայն ԵՃ ղռուշ փօլիցայ էին տալ տուեալ նմա, որ անդ Թումաջանին էր տուեալ, և նա գրեալ էր ի Պօլիս իւր մարդոյն՝ տալ Բօյվատայի մարդոցն: Եւ այն ստակն ևս ելանելոց էր ի Բօյվատայէն, որպէս վկայէին եկօղ ուխտաւորքն, զի այլոց ևս սովորութիւն էր նմա (ասէին ) զփօլիցայ գրեցուցանել՝ ի Պօլիս, և յետոյ ինքն տայր անդ նոցա: Որպէս և մահտեսի Աղամջանին էր կամեցեալ: Այլ մահտեսի Աղամջանն կարծէր զայս ի մահտեսի Գրիգորէն սադրեցեալ, զի թշնամի և վնասատու՛ զնա ինքեան, որպէս և ի մարտի ԻԶ ցուցաւ: Եւ այնպէս էր տրտունջն, իբր թէ՝ վասն սրբոյ Աթոռոյս գործոյն հասանի այնպիսի վնաս ինքեան: Վասնորոյ և սրբազան վեհն կամեցաւ նախ հաշտութիւն ձգել ի մէջ նորա ի մահտեսի Գրիգորին. իսկ թէ բաց յայսմանէ ունիցի զայլ իմն ևս պատճառ հրաժարելոյն ի գործոյն, հրաժարեսցի: Ուստի՝ զթուղթ գրեաց առ Թօխաթու նուիրակ Սահակ վարդապետն, նախ յիշեցուցանելով նմա, որ ի փետրուարի Զ և ի մաչտի ԻԶ զթուղթ ևս գրեցաք առ նա, որոց դեռ րգրեաց զպատասխանիս: Եւ ի մայիսի Է ևս ընդ Փիլիպպոս վարդապետին, որ հասանելոց էր առ նա: Ապա մեղադրելով յիշեաց և զայն, որ ի նոյեմբերի Ե և ի մարտի ԻԶ գրեաց հարկիւ իմանալ զպատճառս տրտջանաց մահտեսի Աղամջանին, և զսիրտն շահել, և յորդորել, մնալ ի գործն սրբոյ Աթոռոյս, իսկ թէ՝ նա իսպառ չկամիցի մնալ ի գործն, ապա զա՛յլ ոք հաւատարիմ գտանել՝ և հաստատել ի գործն: Այսմ ասէ՝ ո՛չ դու՝ և ո՛չ դա, զպարզաբար ինչ բանս գրեցիք մեզ վասն այդր: Այլ թէպէտ ասէ՝ դուք զպատճառս յուսահատութեան դորա չգրէք, բայց մեք ի յայլուստ լսեմք թէ զմահտեսի Գրիգորէն ունի զվէրք, և նա է պատճառս յուսահատութեան դորա: Այլ մեք զնա մեզ և սրբոյ Աթոռոյս հարազատ գիտելով՝ չկարծեմք յիրաւի լինել: սակայն դու զերկուսն րս առ քեզ կոչեալ՝ տես, թէ յիրաւի սրտամնա՛յ են ի միմեանց. հաշտեցո՛: Եւ ապա՝ որպէս և յառաջ ևս եմք գրեալ, յորդորեա՛ զնա մնալ ի գործս սրբոյ Աթոռոյս, և թէ զկամիցի, ապա խորհելով ընդ մահտեսի Գրիգորին, զայլ ոմն հաւատարիմ նման մահտեսի Աղամջանին՝ գտեալ գրեսցես մեզ՝ զի կոնդակաւ հաստատեսցուք զնա սրբոյ Աթոռոյս վէքիլ և գործակալ: Եւ հարկ՝ հոգալ զայս:
       Թուղթ ևս առ վերոյիշեալ Թադէոսեան մահտեսի Գրիգորն գրեաց, ի պատասխանի թղթոյն, որ վասն Ուռուսջուղցի Մարութային յանձնարարութիւն էր գրեալ. միամտութիւն, թէ շահեցաք ըստ ամենայնի, և ուղւորեցաք, յորմէ իմանալոց ես զմեր որպէսն: Եւ շնորհակալութիւն վասն ի մտի ունելոյն զառաջին սէրն, և զթուղթ գրելոյն: Եւ ի մարտի ԻԶ զթուղթ գրելն առ ինքն ծանոյց, և պատասխանին խնդրեաց : Իսկ ապա և զայս թէ՝ դու գիտես, որ՝ մահտեսի Աղամջանն խղճուկ ոմն է, և ի գործս սրբոյ Աթոռոյս կայ՝ և վասն մեր աշխատի: Այժմ զզուեալ հրաժարիլ խնդրէ ի գործոյն. և մեք զպատճառն չիմանամք, զի ինքն զբան ինչ ո՛չ գրէ մեզ: Սակայն՝ յայլուստ լսեմք թէ՝ ի քէն ի զզուեալ, որում թէպէտ ո՛չ հաւատամք, գիտելով զքոյդ սէրն և զհաւատարմութիւնն որ առ մեզ և առ ս. Աթոռս, սակայն՝ կարծեմ թէ որոմնացան թշմանիք այդպէս որոմն ցանեն ի մէջ ձեր, որ ինքեանք ծիծաղեսցեն: Վասնորոյ ասէ գրեցաք մեր նուիրակին՝ զձեզ ընդ միմեանս հաշտեցուցանել՝ և հայր և որդի շինել միմեանց, և բառնալ ի ձէնջ զպատճառն զզուանաց եթէ գոյ յիրաւի: Եւ մահտեսի Աղամջանն հաստատել վերստին ի գործն իւր: պարտիս և դու հետևիլ խաղաղութեան, և հաշտիլ ընդ նմա: Եւ զոր ինչ գրեալ եմք ի թղթոջ նուիրակին, իմանալ և այնպէս առնել: Զի երկուքդ ևս մե՛ր էք, և միմեանց համշարիք , պարտիք ընդ միմեանս սիրով մնալ, զի և մեք լուեալ ուրախասցուք: Զայս առ Սահակ վարդապետն յղեաց տալ նմա:
       Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս գանձապետ և վէքիլ մահտեսի Աղամջանն գրեաց ի պատասխանի թղթոյն վերոյ յիշելոյ՝ զոր յապրիլի ԺԹ էր գրեալ: Յիշելով նախ զյառաջ քան զայս գրեալ թուղթսն, որոց դեռ ո՛չ ունէաք զպատասխանի. այսինքն՝ որք ի փետրուարի Զ և ի մարտի ԻԶ գրեցան: Յետոյ առ որ ընդ Փիլիպպոս վարդապետին ի մայիսի Է գրեցաւ: Եւ վասն տրտնջանացն որ ի վերն յիշեցաւ, գրեաց թէ զի՞նչ է այդր պատճառ, որ պարզապէս չգրես մեզ՝ և մեք չիմանամք: Եթէ մէկ գլխաւոր վնաս հասանի քեզ՝ և այն վասն գործոյն սրբոյ Աթոռոյս, ֆժդու ընդէ՞ր ո՛չ գրես մեզ՝ զի և մեք գրեսցուք քեզ թէ՝ դու վասն մեր գործոյն զվնաս մի՛ կրեր: Եւ թէ կամիս հրաժարիլ՝ հրաժարեաց: Կամ թէ՝ ի մեր գործոյն քեզ ի՞նչ վնաս պիտի հասանի, կամ ո՞վ է քեզ այնպէս թշնամի, որ չկամիցի թէ դու զգործն մեր կատարիցես: Գիտեմ ասէ՝ դու զմահտեսի Գրիգորէ՛ն ունիս կարծիս, իբր թէ՝ նա լինի քեզ թշնամի՝ և չկամեցօղ գործակալութեանդ: Այլ ըստ մեր գիտելոյն՝ այդ կարծիքդ ի զուր է, և թշնամեաց խօսք, որք կամին զորոմն չար ի մէջ ձեր սերմանել: Զի մահտեսի Գրիգոր չէ՛ այդպիսի ոք, զոր և մեք լաւ ճանաչեմք: Մանաւանդ թէ՝ նա վասն խաթեր և սիրոյ սրբոյ Աթոռոյս և մեր՝ քեզ վնասուց կամեցօղ ո՛չ լինի: Ուստի՝ զուր է այդ պաղութիւնդ որ ի մէջ ձեր կայ: Ահա գրեցի նուիրակին զձեզ հաշտեցուցանել, հաշտեցարու՛ք և զորոմն չար բարձէ՛ք ի միջոյ ձերմէ: Եւ դու զգործն սրբոյ Աթոռոյս միամտութեամբ կառավարեա՛ և մի տրտնջար, զի թէպէտ հարազատօրէն ծառայութիւնդ ի վեր քան զչա՛փն է, և մեք շնորհակա՛լ եմք, այլ տրտունջ շա՛տ առնես: Եւ ապա յորդորումն, զի թէ կամիցի անտրտունջ և հարազատօրէն ծառայեսցէ սրբոյ Աթոռոյս՝ որպէս մինչև ցարդ, իսկ եթէ ո՛չ, որպէս և կամի՛ հրաժարեսցի, և լիցի ապահով: Մեք գրեալ եմք ասէ Սահակ վարդապետին զայլ ոք գտանել վասն գործակալութեան, որպէս և ինքն ընդ քեզ խօսելոց է: Եւ վասն Ձ հատ տօնացուցիցն՝ որք յառաջագոյն յղեցեալ էին առ սա, գրէր թէ՝ Ի հատն հղեալ եմ Եսայի վարդապետին, Ժ հատն տուեալ եմ Սահակ վարդապետին, ԺԱ հատն դեռ ևս գոյ. իսկ ԼԹ հատն ծախեալ եմ, գինն լեալ է ԱՃԾ ղռուշ՝ որ քե՛զ է հասեալ: Գրեաց թէ ե՞րբ ես հասուցեալ մեզ, և ու՞մ ձեռօք: Եւ հարկեաց գրել զորպէսն: Եւ Կեսարիոյ Առաջնորդ Մատթէոս վարդապետն Ի տօնացուցից գին էր յղեալ առ սա՝ Ձ ղռուշ, թէ՝ ևս ի մէջ այդ ԱՃԾ ղռուշի՞դ է, թէ ո՛չ: (Գրեալ էր ևս, թէ ի ՌՄԻԵ թուէն, և ի հոկտեմբերի ԺԸ էն՝ յորում ել աստի Նախիջևանցի Պետրոս վարդապետ նուիրակն, սկսեալ եմ ես առնուլ զկտակ և զգանձանակ, որ դաւթարն քեզ կու յղեմ, և զհաշիւս ետու Սահակ վարդապետին: Եւ ի ՌՄԻԷ թուէն և ի դեկտեմբերի ԺԵեն յայսկոյս՝ գանձանակի ձեռնամուխ չեմ եղեալ, միայն ԱՃ ղռուշ եմ առեալ: Եւ թէ՝ մնացեալ ԺԱ տօնացոյցն ևս մինչ ծախեցից, Զ ղռուշ բերօղ թաթարի եմ տուեալ, զայն վեր կառնում և զմնացեալն կուտամ նուիրակին : Այլ այսց աղագաւ չգրեցի ինչ:
       Թուղթ ևս առ Կեսարիոյ հին Առաջնորդ Դաւիթ վարդապետն գրեաց, առ որ հասեալ էր թուղթն միամտական, զոր գրեաց առ նա սրբազան վեհն ի յուլիսի Թ: Ուստի՝ գրեալ էր առ սրբազան վեհն, զոր դեռ ևս չէր յղեալ, այլ գրեաց զշնորհակալութիւն, թէ՝ ի հարկէ մեզ են հասանելոց: Եւ զի գրէր թէ՝ այժմ կամ ի սուրբ Սարգսի քայքայեալ վանս, կամիմ երթալ ի սուրբ Կարապետ, իսկ Մատթէոս վարդապետն և իշխանքն արգելուն թէ՝ մեք ի սրբազան վեհէն կերկնչիմք: Իսկ ևս կամ յամենայնի ի յողորմելի կացութիւն, խնդրեմ գրել նոցա, զի զիս տարցեն ի սուրբ Կարապետ: Գրեաց թէ՝ ահա դու գիտես զի մեք մեզէ՛ն չհանաք զքեզ անտի, այլ գրեցին մեզ՝ թէ չէ՛ մեզ ընդունելի մնալ աստ, վասն այն և մեք հանաք: Այժմ մինչ այդպէս ասեն քեզ, ի հարկէ իւրեա՛նք չկամին, վայն մեզ վրայ ձգեն: Եթէ իւրեանք կամիցին և տարցեն զքեզ անդ՝ մեք զինչ եմք ասելոց: Ա՛րդ՝ թէ իւրեանց հաճո՛յ է զքեզ անդ տանել, և մէնջ ևս հրամա՛նէ, թող տարցեն: Իսկ որ զթուղթ խնդրէր առ նոսա, գրեաց թէ՝ անօգուտ է: Զի թէ իւրեանց կամք չլինիցի, նոր ևս մահսար են գրելոց՝ և անկարելի ցուցանելոց զերթալդ ի սուրբ Կարապետ. և մեզ գլխացաւութիւն է լինելոց: Ուստի ա՛յն է բարւոք, զի ընդ իւրեանց խօսեսցիս՝ և հաճեսցես զմիտս նոցա ի լսել քեզ՝ և տալ ի սուրբ Կարապետ ըստ փափագանացդ : Զայս առ մահտեսի Աղամջանն յղեաց հասուցանել առ նա, զի զնորին գիրն ևս նա՛ էր յղեալ առ սրբազան վեհն: Զթուղթ Սահակ վարդապետին և՛ս առ նա յղեաց տալ նմա:
       Թուղթ ևս ի Կարին առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն գրեալ զպահարանն մահտեսի Աղամջանին յցեաց առ նա՝ հասուցանել առ նա ի Թօխաթ: Այլ և յիշեաց՝ որ ի մայիսի Է ըստ Փիլիպպոս վարդապետին՝ և ի Ի ընդ Գէորգ Կարսեցւոյ՝ գիրս գրեաց առ ինքն խնդրելով գրել զորպիսութիւնս՝ զՊօլսոյ՝ և զայլ կողմանց՝ և զՄուրտիկեանց, և վասն առ մեզ թուղթ չհասանելոյն ի Պօլսոյ՝ և զայլ և այլ ձայնս լսելոյն մեր անտի. զնոյնս այժմ ևս կրկին յիշեաց և հարկեաց գրել զստոյգ որպիսութիւնս, մանաւանդ թէ՝ վասն է՞ր է որ ի Պօլսոյ մեզ գիր չհասանի, չլինի՞ թէ՝ յայդր արգելուն՝ և չհասուցանեն մեզ: Էհարց և զՎանայ փօլիցայի որպէսն, որպէս և ի մայիսի Է և ի Ի: Թէ զի՞նչ եղև, ետու՞ն թէ ո՛չ: Իսկ և ծանոյց զԿարսեցի Գէորգայ այժմ երթալն աստի ի Կարս, և պատուիրեաց զի այսուհետև եթէ թուղթ իցէ յղելոց աստ՝ և թէ ամանաթ, առ նա յղեսցէ. զի նա շուտով կուհասուցանէ մեզ ասէ. և ի վերոյ Կարսայ այժմ աներկիւ՛ղ է յղելն, քան թէ ի վերայ Բայազիտու: Այլ և վասն վերոյյիշեալ Մասեհեան եսայուն, (որոյ ձեռօքն փօլիցայ արարաք ի մեծն Պօլիս ) գրեաց սմա, զի զորքան դրամս տացէ ինքեան անդ ի Կարին, առնուցու և ղապզ տացէ նմա, և գրեսցէ ինքեան: Զի և նա բերեալ աստ՝ ցուցցէ ինքեան զայն ղապզ՝ և ինքն փօլիցայագիր տացէ նմա, որ գնացեալ ի Պօլիս առնուցու: Զի Եսային անդ փո՛ղ ունէր, և խնդրեաց ի սրբազան վեհէն այսպէս գրել նմա: Քանզի ինքն զվերոգրեալ փօլիցայագիրն յղելոց էր անտի ի Պօլիս՝ և զանդ եղեալ դրամն իւր տալոց էր մեզ ի ձեռն Հայրապետին, զի վերստին աստ եկեալ փօլիցայագիր առնուցու, և գնասցէ ապա դէպի մեծն Պօլիս: Վասնորոյ և սրբազան վեհն այսպէս գրեաց Հայրապետին:
       Փուսուլայ ևս գրեաց առ Հայրապետն, զի մինչ ի Վան չտայցեն զՍտեփանի դրամն՝ և ինքն անդ ջանասցէ առնուլ ի Մուրտիկեանցն: Եւ յառնուլն՝ մի տացէ Ստեփանի մարդոցն, զի մեք ասէ տուեալ եմք ի Պօլիս: Այլ և ի մայիսի Է գրեցաւ: Եւ վասն Աղամջանի թղթոյն պատուէր շուտով յղել:
       Թուղթ մի ևս հրամանաւ սրբազան վեհին Մկրտիչ վարդապետն գրեացառ Կարնոյ նուիրակ Նորսէս վարդապետն, որ այժմ է՛ր զԵրզնկան: Զի առանց սրբազան վեհի կարմրակնիք գրոյն և հրամանին՝ մի ումեք տայցէ զդրամ, ո՛չ Մուրտիկեանց, և ո՛չ այլոց: Այլ զոր ինչ ժողովեսցէ հասուսցէ ի ձեռն մեր վէքիլ Հայրապետին հասուցանել առ մեզ աստ: Զայս յղեցաք առ Հայրապետն հասուցանել առ նա: Եւ իւրեան պատուէր գրեցաւ ի փուսուլայոջն թէ զոր ինչ հասուսցէ քեզ Ներսէս վարդապետն՝ ա՛ռ և մեզ գրեա՛:
       Թուղթ ևս առ Կարնոյ Առաջնորդ Ստեփանոս վարդապետն գրեցաւ մեղադրութիւն յոյժ, վասն զգիրն պակաս առնելոյն՝ և զորպիսութիւնս չգրելոյն: Իսկ այլն ամենայն՝ նման թղթոյն Հայրապետին, ծանուցանելով զգրելն առ ինքն զթուղթս ընդ Փիլիպպոս վարդապետին ի մայիսի Է, և Գէորգին ի Ի: Եւ հա՛րկ՝ գրել պատասխանիսն. և զՄինաս վարդապետի առ ինքն յղեալ քսուր եթէ դեռ չիցէ յղեալ՝ շուտով ի վերայ Կարսայ, զի Գէորգն ասէ այժմ ի Կարս է, զի՞նչ և յղիցէք, թէ թուղթ և թէ ամանաթ ի ձեռն նորին յղեսջիք: Եւ որպէս Հայրապետին, նոյնպէս և սմա՛ հարկ, գրել զորպիսութեանցն պօլսոյ՝ զինչ և լսէ. և թէ վասն է՞ր այսպէս յուշ հասանի մեզ անտի թուղթ, և այլն որպէս և Հայրապետին: Զայս ևս ուրոյն ետուք Մասեհեան Եսայուն տալ նմա: Որ ել աստի ընդ վերոյիշեալ Թօխաթցի և Ուռուսջուղցի ուխտաւորացն ի յունիս Գ: