Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ահա ի վերդ ի վերջ բանից ամսոյս Ի ին ասացաւ, մեծ ուխտաւորքն սրբոյ Աթոռոյս եկին: ընդ որում եկն և Արապկերու կարապետ վարդապետն մահսարով ժողովրդեանն ի ձեռնագրել եպիսկոպոս: Որ էլ Ակնցի, և նոր առեալ զվեղար, զոր Պօլսոյ պատրիարքն տուեալ յանցեալ ամին, արար Առաջնորդ Արապկերու: Եւ զի զուխտաւորսն շահել կամէր սրբազան վեհն, վասնորոյ՝ այլ չյետացոյց զձեռնադրութիւնն նորին, այլ ի Չորրորդում կիւրակէին զկնի հոգւոյ գալստեան, ի յունիսի ամսոյս ԻԴ, ձեռնագրեաց զնա զեպիսկոպոս: Ընդ որում ձեռնադրեաց և զպատրիարքի Յակոբ վարդապետն, նաև Ջուղայեցի Գալուստ վարդապետն: Եւ իւրով հոգևոր հրամանաւն Առաջնորդ ևս կարգեալ զնոյն Կարապետ վարդապետն ի վերոյ Արապկերու քաղաքին և նորին շրջակայիցն ետ նմա զԱռաջնորդական Կոնդակ՝ ըստ սովորութեան Առաջնորդաց թղթոց : Ետ ևս զվկայական վասն եպիսկոպոսութեանն, գրեալ ի նմա զկանոնս և պատուէրս իւր՝ զոր եդ ի վերայ նորա ի ձեռնադրիլն որպէս և է՛ր սովորութիւն սրբազան վեհին: Որոյ և զօրինակն նա գրեալ և կնքեալ ետ մեզ՝ ըստ սովորութեանն: Եւ զի Մուրտիկեանքն ևս էին գրեալ վասն նորա, թուղթ ևս առ նոսա գրեաց, այսինքն՝ առ մահտեսի Փիլիպպոսնի ի յԱրապկեր, և առ Առաքելն և Սիմէօնն ի Կարին, թէ ահա Առաջնորդն ձեր եպիսկոպոս ձեռնադրեալ առ ձեզ դարձուցաք: Եւ վասն փոքր ինչ տկարութեան իւրոյ, և վերստին դառնալոյն ի լեառն, յետ ուղևորելոյ զուխտաւորսն, զի երթալոց էաք: Եւ զի մահտեսի Փիլիպպոսն ևս էր տկար որպէս գրէր, գրեաց զմխիթարութիւն: Զայսոսիկ Կարապետ վարդապետին ետուք տանել: ԵՒ զի սոյն Կարապետ վարդապետս՝ զԱջահամբոյրն զոր ետ սրբազան վեհին, ոչ բոլորովիմբ կարաց տալ, (33) վասնորոյ թամասուկ ետ, զի զմնացեալն ևս ի Կարին տացէ: ) Ուստի՝ գրեաց սրբազան վեհն զթուղթ առ սրբոյ Աթոռոյս վէքիլ պարոն Հայրապետն ի Կարին, նախ ծանուցանելով զգրելն անդ առ ինքն և առ այլս զթուղթս յամսոս Ի: ապա՝ յղեաց առ նա զվերոյիշեալ թամասուկն Կարապետ վարդապետին, զի առնուցու անդ ի նմանէ զայն դրամն: ) Եւ ի մէջ ուխտաւորացն Բ անձինք կային Ուռուսջուղցի. անուն միայն մահտեսի Թուման՝ որդի դաւթի, և միւսոյն Յովհաննէս, որդի մահտեսի Գէորգի: Որք զոր ինչ տալոց էին սրբոյ Աթոռոյս՝ բաւականապէս չկարացեալ տալ՝ թամասուկ ետուն, զի զմնացեալն ևս ի Կարին, տացեն. ) վասնորոյ՝ զայն թամասուկն ևս եդեալ ի թղթոջս՝ առ սա յղեաց, զի զայն դրամն ևս առնուցու ի նոցավէ, ) և յղեսցէ աստ: Թուղթ ևս առ Կարնոյ Առաջնորդ Ստեփաննոս վարդապետն գրեալ, զգիր վէքիլ Հայրապետին եդ ի նմա, զի տացէ նմա: Եւ զի յայսմ ամէ՝ բերօղն ուխտաւորաց՝ էր Սերօբ անուամբ տղայ մի Կարնեցի, և ի պօլիս բնակեալ: Զորմէ զշնորհակալութիւնս գրէին առ սրբազան վեհն .. տեղեաց, թէ սա լաւ կառավարեաց զուխտաւորսն, այլ ևս սմա՛ հրամայեա՛, զի յամենյան տարի սա բերցէ: Զոր սա ևս էր գրեալ՝ գովելով զնա: Գրեաց թէ՝ այնպէս արարաք: Թուղթ ևս առ Պօլսոյ պատրիարք Զաքարիա վարդապետն գրեաց ըստ խնդրոյ նոյն յիշեալ Սերօբին, որպէս զի՝ յամենայն ամի զուխտաւորսն ընդ նմա յղեսցէ, զի նա բերցէ, ծանուցանելով և զլաւ կառավարութիւն նորին, որ ասացաւ ի վերս: Զֆարմանն ասէ յանուն դորա հա՛ն, զարզայն գրեալ սմա՛ տուր, զի ինքն տացէ ի դուռն արքունի, և զֆարման հանեալ՝ զուխտաւորս բերցէ : տաճիկ մի՛ լիցի ասէ՝ այլ միայն դա լիցի. զի ի տաճկէն վնաս շատ յառաջանայ: Տուաք զայս Սերօբին: Նաև զթուղթ Ստեփաննոս վարդապետին ևս տարաւ սա՝ տալ նմա: Իսկ Ուռումէլու նուիրակ յովաննէս վարդապետն մինչ գնացեալ էր ի յՈւռուսջուղ, տեսեալ էր անդ զվատ իմն սովորութիւն, զի զգանձանակն սրբոյ Աթոռոյս ի շաբաթ աւուրս շրջեցուցանեն: Ուստի՝ խրատելով և յորդորելով՝ սահմանեալ էր, զի ի կիւրակէ աւուրսն շրջեցուսցեն: Եւ գանձապետ ևս էր կարգեալ նոցա նոր՝ զերկուս հարազատ եղբարս, որք էին Կարբեցիք, անուն միոյն Անոյշ, և միւսոյն Աւէտ: Եւ ի նոյն քաղաք՝ Պօղոս անուամբ այր ոմն կարբեցի եկեալ էր յուխտ: Ո՛ւստի գրեալ էր ընդ նմա զթուղթ մի առ մեր Մկրտիչ վարդապետն, զի ծանուսցէ՝ զայս սրբազան վեհին, որպէս զի գրեսցէ առ նոսա վասն այսր զթուղթ. վասնորոյ զթուղթ օրհնութեան գրեաց սրբազան վեհն առ ժողովուրդսն քաղաքին Ուռուսջուղու, նախ շնորհակալութիւն և օրհնութիւն վասն սիրով ընդունել զյովաննէս վարդապետն՝ և առատ արդիւնս տալոյ: Եւ ապա վասն գանձանակին պատուէր, զի ի կիւ ..