Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սրբոյ Երուսաղէմի նուիրակ Կարբեցի Կարապետ վարդապետն՝ (որ յիշեցաւ ի հոկտեմբերի ԻԸ ) որպէս յայնժամ ի կարսայ՝ այժմ ի Բայազիտու նուիրակական ար. դեանցն զդրամս ետ մեզ, զի ի Պօլիս առնուցու. զոր տուեալ էր անդ տէր Վահանին հասուցանել առ մեզ, և զփօլիցայագիր խնդրէր ի վերայ պատրիարքին մեծի Պօլսոյ՝ առնուլ անդ ի նմանէ: Վասնորոյ՝ և սրբազան վեհն զղապզ և փօլիցագիր գրեաց առ Պօլսոյ պատրիարք Զաքարիա վարդապետն զի ի նուիրակական արդեանցն սրբոյ Աթոռոյս տացէ անդր զայն դրամն ում և գրեսցէ Կարապետ վարդապետն: Թուղթ ևս առ ինքն Կարապետ վարդապետն գրեաց ի պատասխանի թղթոյն. թէ ահա զղապզդ յղեցի, յղեա՛ ի Պօլիս, և ում կամիս՝ գրեա՛ զի տացէ նմա պատրիարէ Զաքարիա վարդապետն: Զայսոսիկ առ տէր Վահանն յղեցաք , զղապղն բաց և զթուղթն զմռեալ, զի տացէ Կարապետ վարդապետին, որովհետև ինքն էր առեալ ի նմանէ զդրամն: Իսկ և Կարնոյ գանձապետ Մսրլեան Մահտեսի Գրիգորն՝ ըստ հրամանի սրբազան վեհինոր գրեցաւ առ նա ի նոյեմբերի ԻԱ, զառ ինքն եկեալ դրամն ի Թօխաթու՝ փօլիցայ էր արարեալ ի Բայազիտ, զի տուեալ էր անդ Բօստանջի օղլի պարոն Մովսէսին, և իւր օրթախ Բէօրակջի օղլի մահտեսի Կարապետին, և թամասուկ առեալ ի նոցունց յղեալ էր ի Բայազիտ առ տէր Վահանն, զի անդ առնուցու ի յԱգուլեցի պարոն Թումանէն: Եւ այս դրամոյս մեծ մասն Զմիւռնոյ նուիրակ և առաջնորդ Եսայի վարդապետի յղեալն էր, (որպէս անդ ի նոյեմբերի ԻԱ ասացաւ ) և մնացեալն՝ մահտեսի Աղամջանի փեսայ Աւետիքի ի մէնջ արարեալ պարտքն էր, և Շահզատ կնոջ խոստմունքն, զոր աստ խոստացաւ յղել անտի. որ անդ այժմ աւելեօք էր տուեալ, զորոց ասացաւ յօգոստոսի ԻԹ: Զորս մահտեսի Ադամջանն ի միասին յղեալ էր ի Կարին առ գանձապետ Մահտեսի Գրիգորն և նա փօլիցայ էր արարեալ ի Բայազիտ՝ (որպէս ասացաւ ): Եւ զի գրեաց սրբազան վեհն կէչար ոտակ տալ մեզ, վասնորոյ՝ պայմանեալ էր՝ զի վատսունանոց և զուռուշ տացեն մեզ: Ուստի՝ հրամայեաց սրբազան վեհն զհինգ թուանկչիս յղել ի Բայազիտ, ի զգիր մի գրել ետ սպասաւորին իւրոյ Մկրտիչ վարդապետին առ տէր Վահանն. զի թէ ի Կարապետ վարդապետէն առեալ դրամն. և թէ ի Կարնոյ եկեալ փօլիցայն, յղեսցէ աստ ընդ թուանկչոցն գնացելոց: Զգիր գանձապետ մահտեսի Գրիգորին ևս՝ զոր գրեալ էր սրբազան վեհն , յղեցաք առ տէր Վահանն, զի եթէ լաւ չգիտիցէ՝ թէ ում է տուեալ մահտեսի Գրիգորն զդրամն, և ինքն յումմէ պարտի առնուլ, անտի իմացեալ առնուցու, և զթուղթն զայն ևս յղեսցէ յետս առ մեզ: Ելին թուանկչիքն մեր ի յունվ . ԺԷ: