Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հասեալ էր առ արքայն Հերակլ թուղթ սրբազան վեհին, զոր գրեաց առ նա ի հոկտեմբերի ԺԷ ընդ Եսայուն վասն դաւոյ նորին, զոր ունէր ընդ Ախլցխացի Յովսէփին, ուստի՝ և նա հատեալ էր զվճիռն, զի իրաւունքն ի կողմն Եսայուն էր, և Յովսէփն տալ պարտ էր զդրամն: Եւ գրեալ էր առ Ախլցխայու Սուլէյման փաշայն, զի զայն դրամն տալ տացէ նմա Յովսէփին: Եւ թէ իւրոյ վճռոյն չհաճիցի, յղեսցէ ի Կարս՝ զի Իբրահիմ Աֆանտին հատցէ զվճիռ նոցին , կամ ի Բայազիտ, զի Իսաղ փաշայն հատցէ, կամ աստ զի խանն՝ և կամ սրբազան վեհն հատցեն: Վասն որոյ՝ և առ սրբազան վեհն և առ այլսն զթուղթս էր գրեալ, զի ի գալն առ ինքեանս այս դատաստանիս , տեսցեն իրաւամբ: Յայն սակս և սրբազան վեհն գրեաց առ նա զթուղթ մի վրացերէն, խոստանալով՝ զի երբ առ ինք եկեսցեն ի դատ տեսցէ ըստ խնդրոյն: Նաև՝ զՄիրզայ Գէօրկին յղեալ էր Արքայն առ Օսմանցւոց թագաւորն ի մեծն Պօլիս , զոր նա յոյժ սիրով և պատուով ընկալեալ՝ կատարեալ էր զխնդիրս Արքային, զոր այժմ Նազարէթն գրեալ էր ի Պօլսոյ առ սրբազան վեհն, և սրբազան վեհն ծանոյց սմա: Այլ և՝ ասէին այժմ հաւաստելով՝ թէ զԽօյայ և զՆախիջևանու խաներն փոխեալ է վէքիլն, և զնոր խաներ յղէ, և զԶաքի խանն ևս ծանր զօրօք յղէ յայսկոյս՝ վասն օսմանցւոց մարտին, զոր ծանոյց սմա: Փուսուլայ ևս գրեաց առ սա վասն մերոց որպիսութեանց. և վասն առաջիկայ վտանգից՝ որ լինելոց էր յայսց խառնակութեանցս: Ետ զայս Եսայուն, և նա տարեալ յԵրևան, յղեաց անտի ընդ Ղօրղանի որդի թէրզի Յօսէփին ի յունվար ԻԵ: