Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հասեալ էր առ Արքայն Հերակլ թուղթն սրբազան վեհին, զոր ի դեկտեմբերի Ա ընդ թիֆլիզեցի Մոնթօյենց Յովսէփին գրեաց առ նա, և զգանձուց գիրքն ևս յղեաց, որոյ սակս զշնորհակալութիւնս գրէր այժմ: Քանզի այժմ զտաճիկ ոմն Սատխբէկ անուամբ՝ յղեալ էր առ խանն և զդրամ խնդրէր, ընդ որում և սրբազան վեհին ևս զգիր էր գրեալ ի պատասխանի թղթոյն զոր ասացաք և բանիցն որ յայնժամ, ըստ ամենայնի սրտադիւր առնելով և մխիթարելով և յոյս տալով: Վասնորոյ և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ Արքայն Հերակլ ի պատասխանի թղթոյն, շնորհակալ լինելով և օրհնելով: Իսկ վասն վիճոյ Հախպատու վանից արդեանցն, նորապէս որպէս արծարծեցեալ լինէր անդ ի մէջ տէր Աբրահամին՝ և միւս քահանայիցն և Մկրտումին և տէր Եսայուն և առաջնորդին՝ ի պատճառս միոյ չհասի զոր արարեալ էր տէր Աբրահամն, (որպէս ասացաւ ի դեկտեմբերի ԻԵ ), կարի յոյժ զըզուեալ սրբազան վեհին, եգիտ իմն հնար յայնժամ: Զի զԱթոռակալ Դաւիթ վարդապետն իբր առաջնորդ կարգեալ Հախպատու, ասաց նմա գրել Արքային, թէ որովհետև Հախպատու վանքն այժմ աւերակ է, իսկ զարդիւնսն ով ոք հասանի ուտէ, վասնորոյ սրբազան վեհն զիս առաջնորդ կարգեաց Հախբատու վանիցն, զի մինչդեռ աւերակ կայ՝ յայդր ես ինձ զոմն վէքիլ կարգեցից, որ ամենայն արդեանցն տիրեսցէ և ո՛վ ոք մինչև ցարդ վէքիլ է լեալ՝ զնոցին հաշիւսն ևս առնուցու, թէ մինչև ցայժմ ժողովեցեալ արդիւնքն կան այժմ, բարի է, իսկ եթէ տէրութեանց են հասուցեալ, ծանիցի, ապա թէ ինքեանք են կերեալ, առնուցու ի նոցունց հրամանաւ քով: Եւ զմիաբանսն որք յայդր կան յանուն վանիցն Հախպատու, այլ մի՛ նստցին յայդր, այլ եկեսցեն աստ և առ իս մնասցեն, և յայդր ի զուր մի՛ ծախեսցեն զարդիւնս վանիցն: Եւ յորժամ ողորմութեամբն Աստուծոյ և խնամօք օրհնեալ Արքայիդ շինեսցի վանքն, յայնժամ առեալ ընդ իս զմիաբանսն՝ գնացից ի վանքն, և զշինութիւնս արարից, և զարդիւնսն իւր ի վերայ իւր ծախեցից: Եւ եթէ այսմ հաճիցին կամք քոյ՝ գրեա՛ ինձ զմիամտութիւնս: Եւ Արքայն այսմ իբրու հաւանեալ՝ գրեալ էր այժմ առ Դաւիթ վարդապետն զմիամտութիւն և զհաւանութիւն: Այլ ի բանիցն զոր գրեալ էր թէ՝ եթէ քե՛զ է հասեալ արդիւնքն, իմացեալ լիցի, զայլ իմն կարծեալ նա՝ գրէր այժմ առ սրբազան վեհն թէ՝ վասն Հախպատու զոր ինչ խորհեալ ես բարի է: Իսկ որ ինչ յարդեանց նորին հասեալ են մեզ՝ այն մեր պարտքն է, երբ շինեսցի վանքն, տալոց եմք: Վասնորոյ՝ գրեաց սրբազան վեհն թէ՝ մեր միտքն ո՛չ եթէ առ քեզ հասեալ արդեանցն աղագաւ է՝ որ դու այդպէս գրես, զի այն վանքն և իւր արդիւնքն և մեք իսկ՝ քո եմք, այլ ա՛յս էր մեր ասելն, թէ ա՛յլք մի՛ կերիցեն, որպէս ահա վէճ և խռովութիւն գոյ ի մէջ քաղաքիդ սակս այնր : Զայս Սատխբէկին տուաք տանիլ: Թուղթ ևս վրացերէր գրեաց առ սա, և զորպիսութիւնսն զորս զմէնջ ի դեկտեմբերի Ա և ի յունվարի ԻԵ գրեաց, այժմ ևս ի կարճոյ յիշեցոյց: Նաև զառաջիկայ գառնանս խառնակութեան երկիւղն, և մեր կասկածն զկրելոյ կերլեաց յամուրն, հայցելով զհնար և զինչ առնել: Եւ ընդ կնճին խեռիւնելոյ ցայժմ, և յորմէ ճիգն օրստօրեան, և նարդեանս շամանդաղապէսն ելոյն, ո՛չ ջերմ և ցուրտ ըստ ասիցն, այլ գաղճ և փսխելի: Եւ զերկբայսն երթին ի նորիլ շրջանին: Այլ ասէ հա՞րկ է, և արպէս և իցէ՝ ըստ սովորականին է վարելի: Այլ մի յառ քեզիցն թէ ներկայ անդէն մինչ և մեք ուշադրեալ յա՛կճիռս ի բացուստ գտցի, զելիցն առեալ զիսկն փորձուն ի միտ՝ բացատրել ի սպասու ի բարւոք իմացս խնդրակիդ: Կարի յոյժ պատեհ է: Եւ ընդ սմին ի վերայ այսց և զայլս նմանս ո՛չ սակաւ թախձիւ: Փուսուլայ ևս գրեաց առ սա վրացերէն, ծանուցանելով զորպէսն միրզայ Գեօրկուն, որպէս և յառաջ ի յունվարի ԻԵ: Քանզի գրեալ էր Մուրտուկեանց Նազարէթն զորպէսն նորին, թէ կարի յոյժ մեծարեցին, և գանձիւք, և մեծամեծ խելայիւք, թէ վասն առաքողին և թէ վասն իւր՝ դարձուցանեն յետս: Զորս այժմ գրեցոյց առ նա սրբազան վեհն, զնոյն գրեալսն վրաց գրով գրել տալով: Քանզի ասէ՝ ի Կարին նստօղ սարասկեարն՝ և փաշայքս մերձակայք, քանիցս ի քոյդ կողմանէ զորպիսութիւնս խնդրեցին, և մեք գրեցաք քեզ գրել մեզ՝ թէ զք՞նչ արժան իցէ գրելոյ նոցա, իսկ դու ոչ գրեցեր մեզ զպատասխանի: Ապա և մեք ի նոցին ստիպմանցն հարկեցեալ, գրեցաք նոցա վասն քոյ՝ զոր ինչ մեք պատշաճ վարկաք, և որպէս ճշմարիտն իսկ էր, հայերէն առ մերայինսն գրելով. (զինչ գրելն ես ծանոյց ). և նոքա մատուցեալ էին սարասկեարին և նա յղեալ էր ի Պօլիս վէզիրն զերիս գիրս, և նա զնոյնս թարգմանեցուցեալ, մատուցեալ էր Արքային իւրեանց, ընդ որո յոյժ հաւանեալ և հաճեալ էր, և յերթալն անդ Գեօրկուն, մեծարեալ էր իբրև զիւր, և ո՛չ իբրև զօտար թշնամի: Այս Բ վրացերէն թուղթս և փուսուլայս մի պահարան շինեալ՝ ետուք Ծաւկցի Պապօյի որդի Յակոբին ի Թիֆլիզ բնակեցելոյ, որ ընդ վերոյիշեալ Սատխբէկին էր եկեալ, իւր ձեռամբն տանիլ տալ Արքային: Որ ել ընդ Սատխբէկին, ի փետր . ԻԴ: