Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սրբոյ Աստուածակերտի տաճարիս ձախակողման դասու յետին դասու յետին սիւնն խախտեցեալ էր, զոր կամէր սրբազան վեհն նորոգել տալ: Ուստի՝ գրեաց զթուղթ առ Վանայ Թամուր փաշայն, խնդիր՝ զի զքարտաշ Սահակն՝ (որ ի մարտի ԺԵ յիշեցաւ ), յղեսցէ աստ: Եւ այս ևս՝ թէ դու բարեկամութեան ճանապարհաւ մեզ թաքլիֆ շատ ես գրեալ, և մեզ կատարել եմք. (որպէս ասացաւ ի յունիսի ամսոյ ԺԶ ) դու ևս ասէ՝ այժմ զմերս խնդիր կատարեա՛: Սոյն բանիւք և այսու ոճիւ, զթուղթ ւս առ Վանայ քաղաքի իշխանսն գրեաց, և զթուղթ փաշային առ սոսա յղեաց, տալ նմա, և արզ առնել, և զուստայ Սահակն յղել: Ընդ նմին Բ քարտաշ ուստա՝ հանդերձ քանի մի քարտաշ աշակերտօք, զերկու քանքանչիս ևս յղել, (որպէս ի մարտի ԺԵ ևս ուսռա Սահակին գրեցաք ) գրեաց և զհրաւիրումն, զի ի Հոգէգալստեանն եկեսցեն աստ ի յօրհնութիւն սրբալոյս Մեռոնին: Եւ յոյժ հարկ վասն քարտաշին, ծանուցանելով և զպատճառ խնդրելոյն :
       Թուղթ ևս առ ինքն ուստայ Սահակն գրեաց , հա՛րկ՝ փութով գնալ ընդ փայեկին, և սակաւ մի սպառնալիք, մինչ ո՛չ եկեսցէ: Թէպէտ ի մարտի ԺԵ ասէ գրեցաք, զի կամ դու եկեսցես, և կամ Բ քարտաշ վարպետս յղեսցես, այլ այժմ՝ թարց գալոյ քոյ ո՛չ լինի ասէ, զի ամէն վարպետի հաւատալոյ գորշ չէ նորոգումն սեան սրբոյ տաճարին ասէ, սակաւ ինչ բան է ասէ, և շատ չես մնալոց, այնպէս ե՛կ ասէ, որ ի մայիսին նորոգես, և ի յունիսին դառնաս յետս: Մէկ ամիս կու պահեմ ասէ զքեզ, և ո՛չ շատ: սԵւ հարկ բերել զերկուս քարտաշ վարպետս հանդերձ իւրեանց քանի մի աշակերտօք վասն այլ շինուածոց: Նաև զերկուս քանքանչիս, (որպէս ի մարտի ԺԵ ևս գրեաց ) և բազում հասարակ առ այսոսիկ յոյժ :
       Թուղթ ևս առ Վանայ նուիրակ և առաջնորդ Պաղտասար վարդապետն գրեալ, ծանոյց զայս ամենայն, և պատուիրեաց հոգ տանել, և շուտով յղել զնոսա աստ: Եւ վասն օրհնութեան սրբալոյս Մեռոնին սմա ևս գրեաց, զի շանուսցէ ամենեցունց, և ո՛վ կամի եկեսէ: Եւ սակաւ մի մեղադրութիւն, որ դատարկ գիր և՛ս ո՛չ գրէր գոնեայ, զի ո՛չինչ յղեաց աստ ցայժմ, ո՛չ տաւար, ո՛չ իւղ և ո՛չ պանիր: Անապատաց հարքն ևս զիւրեանց խոստացեալսն չյղեցին, որ (որ յիշեցաւ ի յունիսի ԺԶ ) որոց սակս գրեաց թէ որովհետև չյղեցին, այլ չէ մեզ պիտոյ, թող այլ չյղեն: Եւ կարծելով թէ՝ սա անդ ո՛չ իցէ, զայս թուղթս ևս առ իշխանսն յղեաց, զի թէ նա անդ իցէ, տացեն նմա, ապա թէ ի վիճակսն իցէ, ինքեանք հոգ տարեալ յղեսցեն շուտով զՍահակն և զայլսն: Սահակի թուղթն ևս առ սոսա յղեաց տալ նմա և շուտով յղել: Զբաղիշեցի Մելքոն փայեկն յատկապէս վասն այսր այսու թղթովք յղեցաք ի ապրիլ ԺԸ: