Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն դժնէաբար վարելոյն Եաղուպ փաշայի որդի բէկին ընդ Ղօշավանից առաջնորդին և միաբանիցն, և կարճոյ ասացաւ յամսոյս Բ, և ի Ժ: Այլ Կարապետ վարդապետն մինչ յամսոյս Ժ գնայր աստի, հրաման էառ ի սրբազան վեհէն փակել առ ժամանակ մի զդուռն վանիցն, և զմիաբանսն տանիլ ի Կարս, և ճմլել զքիթ նորին այնու առ սակաւ մի: Որ և գնացեալ արարեալ էր այնպէս: Ուստի՝ և Մահմատ բէկն գրեալ էր զաղերսանաց գիր առ քիւրտ Շամդին Աղայն, զի միջնորդեսցէ սրբազան վեհին, գրել առ Կարապետ վարդապետն զհրաման դառնալ ի վանսն: Եւ սրբազան վեհն ի թախանձանաց նորին հարկեցեալ՝ թուղթ գրեաց առ Կարապետ վարդապետն, զի թէ ձեռնտու է ինքեան, և գիտէ թէ՝ թողու նա զընթացսն, դարձցի ի վանսն, ապա թէ ո՛չ, զոր ինչ օգուտ գիտէ՝ զա՛յն արասցէ, և գրեսցէ ևս ինքեան: Եւ այսր աղագաւ, գրեաց և զթուղթ առ Շամտին աղայն, ծանուցանելով զգրելն ըստ խնդրոյն առ Կարապետ վարդապետն զթուղթ: Զայս տուաք նորին մարդոյն, իսկ զԿարապետ վարդապետինն՝ Ղօշավանցի Ստեփանն տարաւ ի ապրիլ ԻԱ: