Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
Թիֆլիզու
առաջնորդ
Յովաննէս
վարդապետն,
յանդիմանութիւն
նմին,
որ
զարամբի
կին
մի
տուեալ
էր
առն,
այրն
աստ
գոլով՝
որոյ
անունն
էր
Գէլօ.
խարճի
ևս
էր
յղեալ
կնոջն
Ա
թուման:
Եւ
ի
հասանիլն
անդ
դրամոյն,
տանօղն
տեսեալ
էր՝
զի
նոր
պսակել
կամին
ընդ
առն
միում:
Ուստի՝
ասացեալ
էր
անդ՝
թէ
դորին
այրն
կենդանի
է,
և
զդրամն
ևս
տուեալ
էր
կնոջն,
որ
և
լսեցուցեալ
էր
զայս
ձայնս
անդ՝
թէ
առաջնորդին ,
թէ
պսակողին,
և
թէ
այլոց:
Այլ
Ստեփան
ոմն,
որ
է
եղբայր
միրշքեար
Աղային,
ԺԵՌ
ԴՆ
դրամ
տարեալ
առ
առաջնորդն՝
ասացեալ
էր
նմա՝
թէ
դու
մի՛
խօսիր,
թող
զինչ
կամին
առնեն:
(որպէս
և
լսէաք
այժմ
յառնէ
կնոջն
):
Ուստի
պսակեալ
էին
համարձակ:
Վասնորոյ
գրեաց՝
սրբազան
վեհն
զի
զայն
կինն
տացէ
դարձեալ
առն
իւրում
Գէլօյին,
և
զայն
ԺԵՌ
ԴՆն
զոր
առեալ
է՝
տացէ
սոյն
առ
նա
և
այլ
բազում
սաստ
առ
այս,
թէ
դու
զայդ
զիա՞րդ
իշխեցեր
առնել:
Տուաք
զայս
նոյն
Գէլօյին,
որ
ել
ի
մայիս
Ժ: