Թուղթ
ևս
առ
Իւչքիլիսայի
առաջնորդ
Զաքարիա
վարդապետն
գրեալ՝
յղեաց
առ
նա
զֆարմանսն՝
որք
յօգոստոսի
ԻԲ
ի
թղթոջ
պատրիարքին
յիշեցան:
Որոց
մինն
ֆարման
էր,
որ
էր
յատուկ
վասն
Թօփրախղալայի
եկեղեցեաց
նորոգութեան,
և
միւսն
էր
օրինակ
ֆարմանի,
զոր
անդ
ի
Պօլիս
հանեալ
էին
սաստկապէս
վասն
նորոգութեան
եկեղեցեաց,
որ
էր
յոյժ
ազդու
և
զօրեղ:
Եւ
վասն
ժողովարարացն
մերոց
որք
յապրիլի
ԻԵ
գնացին,
և
մինչև
ցարդ
ոչ
գիր
իմն
եկն
ի
նոցանէ,
և
ոչ
իր
ինչ
և
ո՛չ
զհամբաւսն
իմանայաք
գոնէ՝
թէ
ո՞ւր
են
այժմ,
և
զինչ
առնեն:
Գրեաց
սմա
եպերանօք
զմեղադրութիւն
թէ՝
մինչև
ցայժմ
որքան
ժողովարարքդ
մեր
եկեալ
են
յայդկոյս,
ճանապարհի
երթևեկն
չէ
խափանեալ,
զի
միշտ
յղեալ
են
զիւղ,
զպանիր
և
զմսացուս,
յոյժ
շնորհակալիլով
զքէն:
Սակայն՝
թէ
մինչև
ցայժմ
ո՞ւր
են
և
զի՞նչ
առնեն,
տակաւին
չգիտեմք,
և
այլ
սոյնպիսիք:
Թուղթ
ևս
ի
Խօյ
առ
Մէհրապն
գրեցաւ:
Այնու
պատճառաւ,
զի
այժմոյն
ի
Հերակլ
արքայէն
թուղթ
ժամանեաց
առ
սրբազան
վեհն
ի
ձեռն
Պատա
բէկին:
Իսկ
ընդ
նոյն
թղթոցն՝
Գ
թուղթ
ևս
էր
յղեալ
առ
սրբազան
վեհն,
զի
հասուսցէ
առ
Մեհրապն:
Եւ
սրբազան
վեհն
ետ
յղել
զայնս
առ
տէր
Վահանն,
զի
առ
նա
հասուսցէ,
զոր
և
ծանոյց
սմա:
Եւ
զի
այժմ
իմացաք
հաւաստեաւ,
որ
Կարնոյ
սարասկեար
Հաճալի
փաշայն
երթալոց
էր
դէպի
Ճանիկներն,
և
ի
Սինօպ,
զի
ասէին
թէ՝
ռուսաց
զօրքն
նաւով
անցեալ
յայսկոյս
ծովուն,
ընդ
բերդորայս
տեղւոյն
տան
զկռիւ:
Ուստի՝
հրամանաւ
Արքային
երթայր
նա
անդ.
թողեալ
զորդին
իւր
ի
Կարին
միւսալլիմ:
Զայս
ծանուցեալ
սմա,
հարկեաց
գրել
զայն
կողմանցն
զորպիսութիւնս:
Եւ
ջուղայեցի
տիրացու
Ստեփանին՝
ասաց
ողջոյն
տալ
թէ
անդ
իցէ:
Այսք
ևս
առ
տէր
Վահանն
յղեցան
ի
Բայազիտ
ընդ
իւր
Աբրահամ
փայեկին
յղել
առ
իւրաքանչիւրն:
Ի
սեպտ .
Գ: