Մինչ
զայս
վերոգրեալ
թուղթս
յղեցաք
յԵրևան,
չև
ևս
գնացեալ
անտի
յառաջ,
եկն
համբաւ
գալոյ
Իսրայէլ
կաթուղիկոսին,
որ
եկեալ
ի
Քանաքեռ,
անդ
ընկալեալ
էր
զթուղթ
սրբազան
վեհին:
Եւ
յամսոյս
Թ
յաւուր
Բ
շաբաթի
եկեալ
եմուտ
ի
սուրբ
Աթոռս,
որպէս
և
Յովհաննէս
կաթուղիկոսն:
Եւ
սրբազան
վեհին
բերեալ
յատեան
զերկաքանչիւր
կաթուղիկոսունսն,
հանդերձ
Բ
կողմանց
սևագլխօք
և
իշխանօքն,
խօսեցոյց
յոյժ
երկար,
քանիցս
անգամ
կոչելով:
Բայց
նախ
զերկուց
կողմանցն
սևագլուխսն
կոչեալ,
յոյժ
մեղադրութեամբ
ընդ
նոսա
խօսեցաւ
վասն
խռովասիրութեանցն
իւրեանց,
թէ
յայսչափ
ժամանակ
այդ
խռովութիւնդ
և
երկուութիւնդ
գոյ
ի
մէջ
այդ
երկրիդ.
դիցուք
թէ
աշխարհականացն
ոչինչ
է
փոյթ,
դուք
ընդէ՞ր
ոչ
առնէիք
փոյթ,
որպէս
զի
բարձցի
խռովութիւնն
ի
յայդ
երկրէ ,
և
եդիցի
խաղաղութիւն:
Եւ
ո՞րպէս
ո՛չ
նեղէիք
դուք
ի
խղճէ
մտաց,
որք
յայսչափ
ժամանակ
խռովութեամբ
զՔրիստոս
պատարագէիք:
Եթէ
դուք
որք
կարգաւորք
էք
և
միջնորդք
խաղաղութեան
այդպէս
էք,
ապա
ժողովուրդքն
ձեր
ի
ձէնջ
զի՞նջ
ուսանին.
ը՞չ
ապաքէն
զդոյն
խռովութիւնսդ
զորս
տեսանեն
ի
ձեզ՝
նոքա
ևս
զնոյնս
աւելեօք
առնեն
քեզ
զձեզ:
Եւ
մինչ
նոքա
պատասխանեցին
թէ՝
մեք
զի՞նչ
արասցուք.
զի
մեզ
մեր
կաթուղիկոսացն
հայիմք,
մինչ
նոքա
այնպէս
կան,
մեք
զի՞նչ
կարեմք
առնել
արտաքոյ
նոցին
կամացն:
Առ
այս
պատասխանեաց
սրբազան
վեհն
թէ՝
զհնար
խաղաղութեան
չկարէիք
գտանել,
սկիզբն
և
պատճառ
խռովութեան
ընդէ՞ր
լինէիք,
մի
կողմնացիքդ
թարց
հաւանութեան
բոլոր
երկրականաց
զԻսրայէլն
օծանելով
ի
Գեանջայ,
և
միւս
կողմնացիքդ
ներհակ
նոցին՝
և
նոյնպէս
թարց
բոլոր
երկրականաց
հաւանութեան
զՅովհաննէսն
օծանելով
ի
Գանձասար:
Տեսէ՛ք
ահա,
որ
դուք
էք
այդ
երկճղութեանդ
և
խռովութեանդ
պատճառն.
զի
թէ
դուք
թարց
սրբոյ
Աթոռոյս
Հայրապետաց
հրամանին՝
և
ընդդէմ
նոցին
կամաց՝
և
ներհակ
միմեանց
չօծանէիք
զդոսա,
այսքան
հակառակութիւն
ոչ
անկանէր
ի
մէջ:
Եւ
նոքա
մինչ
յայսմ
ևս
չքմեղ
եղեն
թէ՝
մեք
զի՞նչ
արասցուք,
մէլիքք
և
իշխանք
երկրին
բռնութեամբ
այնպէս
ետուն
առնել,
մեք
ո՞րպէս
կարէաք
ընդդիմանալ
հրամանաց
նոցա:
Պատասխանեաց
թէ՝
օծանօղն
դուք
էիք,
և
ոչ
նոքա,
պարտ
էր
ձեզ
ասել
թէ՝
այս
ո՛չ
է
մարմնաւոր
իշխանութիւն
և
փոփոխելի
գործ
ինչ,
այլ
է
հագևոր
և
ամփոփոխ
իշխանութիւն,
պարտ
է
ուրեմն,
զի
հաւանութեամբ
բոլոր
երկրացւոց
տանս
Աղուանից
լիցի,
և
հրամանաւ
սրբոյ
Էջմիածնի
կաթուղիկոսին,
զի
կա՛յ
առնուցու,
և
անվրդով
լիվի,
և
մի՛
խռովութիւն
ինչ
ծնցի
ի
մէջ
ժողովրդոց
երկրիս:
Պատասխանեցին
թէ՝
թէպէտ
և
եղեն
ոմանք
ի
մէնջ
որք
զայդ
ասացին,
այլ
չեղև
լսօղ,
մանաւանդ
թէ
ոչ
կարէաք
ընդդէմ
կալ
մարմնաւորի
իշխանութեան.
զի
տանջանք
և
գան
և
հարուածք
հասուցանելոց
էին
մեզ
անխտիր,
թէ
ո՛չ
լսէաք
նոցա:
Եւ
սրբազան
վեհն
ասաց
առ
այս
թէ՝
ո՛չ
այնքան
ի
նոցին
յօժարութենէ,
որքան
ի
ձերդ
դրդմանէ
այդ
յառաջացաւ.
զի
նոցա
չէր
ինչ
փոյթ
այնքան,
դուք
դերկոսին
կողմունսն
ևս՝
թէ
զմէլիքսն
և
թէ
զիշխանսն՝
դրդելով
վառեցիք
ի
չար
նախանձ,
և
հակառակ
միմեանց
զայդ
գործ
գործեցիք.
եթէ
դուք
զնոսա
չդրդէիք,
ո՛չ
յառաջանայր
ի
նոցունց
առանց
ձեզ
այսքան
տարաձայնութիւն:
Եւ
նոքա
ի
յայս
բան
ափի
բերան
եղեն.
և
էին
ոմանք
ևս
ի
նոցունց,
որք
վկայէին
ստոյգ
գոլոյն
այս
ասացելոցս:
Եւ
սրբազան
վեհն
ասէ.
ո՞չ
ահա
և
նշանն
իսկ
ասացելոցս
երևի
ի
ձեզ
յայտնի,
զի
դիցուք
թէ՝
երկու
կաթուղիկոսունքն
մաքառին
ընդ
միմեանս,
ձեզ
ի՞նչ
հարկ
է
զհակառակութիւնս
սերմանել
ի
մէջ
ժողովրդոց,
մի
կողմնդ
միոյն
լինիլ
ջատագով՝
և
մինդ
միւսոյն.
և
բերան
առնուլ
ի
մէջ
ժողովրդոց,
և
վատաբանել,
և
պարուրանս
դնել,
և
զժողովուրդսն
ևս
ի
հակառակութիւնս
և
ի
նախանձս
յորդորել
ընդդէմ
միւսոյ
կողմանն:
Եթէ
դուք
սիրօղ
լինիք
խաղաղութեան
և
ճշմարտութեան,
զայսոսիկ
ո՛չ
առնէք.
թէև
կաթողիկոսունքն
ձեր
զձեզ
ի
յայն
յորդորեցին,
կարէք
դուք
ի
բաց
հրաժարել
օրինաւոր
պատասխանատւութեամբ:
Զի
թէ
ներհակիցիք
ևս
նոցա
յայսմ
մասին՝
երթալով
զհետ
խաղաղութեան,
ի
ձեր
կողմն
լինի
իրաւունքն,
և
ոչ
ոք
զձե՛զ
մեղադրէ:
Իսկ
խոչնդակ
թուիցի
նոցա,
և
այրեսցեն
զձեզ
այնու
պատճառաւ,
յայնժամ,
իսպառ
հրաժարիլ
ի
նոցանէ՝
և
ուր
և
կամիցիք՝
երթալ:
Եւ
մինչ
դուք
այսպէս
ճշմարտասէր
լինիցիք
և
համաձայն,
կաթուղիկոսն
ձեր
մի
անձն
գոլով՝
ձեզ
զի՞նչ
կարող
է
առնել:
Եւ
այսքան
ասացեալ,
եդ
ի
վերայ
նոցա
կանոն
և
պատուէր,
զի
մի
ևս
այսպէս
զհետ
հակառակութեան
երթիցեն.
այլ
որքան
և
կարեն,
երթիցեն
զհետ
խաղաղութեան,
և
զժողովուրդս
ևս
միշտ
ի
միութիւն,
ի
սէր
և
խաղաղութիւն
յորդորեսցեն:
Եւ
եթէ
իւրեանց
կաթուղիկոսունքն
զայս
ոչ
կամիցին,
ապա՝
ելանիցեն
ի
նոցանէ
ի
բաց:
Եւ
նոքա
հաւանութեամբ
յանձն
առին:
Վասնորոյ՝
յղեաց
զնոսա
յեկեղեցին
և
զսրբութիւնսն
հրամայեաց
բազմեցուցանել,
զի
երդնուցուն
սրբութեամբքն,
մնալ
հաստատուն
ի
վերայ
պայմանին՝
զոր
յանձն
առին:
Եւ
զկնի
այսորին,
էած
առ
ինքն
զերկոսին
կաթուղիկոսունսն,
և
նոսա
ևս
ընդ
իրեարս
հաշտեցոյց,
և
ևս
յղեաց
յեկեղեցին
երդնուլ
սրբութեամբքն.
ըրպէս
զի՝
սիրով
վարիցեն
այսուհետև
ընդ
միմեանս
որքան
կենդանի
կան
և
զմիմեանս
մի
նենգեսցեն:
Եւ
նոքա
ևս
այնպէս
արարին:
Ապա
սկսաւ
պայման
դնել
ի
մէջ
նոցա,
զի
Յովհաննէսն
ի
Գանձասար
նստցի,
որպէս
մինչև
ցարդ
նստեալ
է,
և
Իսրայէլն
ի
Գեանջայ.
զսուրբ
Մեռոնն
ի
միասին
օրհնեսցեն,
ուր
որ
կարիցեն
երկուքն
ի
միասին
ներկայանալ:
(Քանզի
Իսրայէլն
երկնչէր
ի
Գանձասար
երթալոյ
):
Եւ
Խամսայու
երկիրն
Յովհաննիսին
ասաց
լինիլ.
Իսկ
Գեանջայու
կողմն
Իսրայէլին.
և
զՇրուանու
երկիրն
կիսելն
անպատշաճ
վարկուցեալ՝
ասաց՝
զի
երկուքն
ևս
յղեցեն
անդ
զսևագլուխս,
որք
ի
միասին
ժողովեալ
զբոլոր
արդիւնսն,
յետոյ
կիսեսցեն:
Բաց
յայսմանէ՝
և
այլ
ևս
որիշ
կերպիւ
պայմանս
եդ
առաջի
նոցա,
իսկ
նոցա
և
ոչ
մինն
յայնցանէ,
և
ո՛չ
այս՝
զոր
գրեցի,
եղև
հաւանելի.
ըւստի՝
և
եղև
գլխացաւութիւն
յոյժ
յոլով:
Մինչև
բարկանալ
սրբազան
վեհին,
և
զայս
ևս
ասել՝
թէ
զերկոսեանսդ
ևս
հրաժարեցուցեալ
աստ
պահեմ,
և
զայլ
ոք
ձեռնադրեալ,
յղեմ
անդ:
Եւս
թէ՝
երկուքդ
ևս
մնացէք
աստ,
մինչև
գրեցից
ի
յերկիրն.
զի
ում
ուրեք
ի
ձէնջ
հասարակապէս
հաւանեսցեն,
զնա
յղեցից:
Եւ
զայս
Բ
բանքս
ինքեանք
և
կողմնացիք
իւրեանց
ևս
ասէին,
ինքեանք՝
և
շատքն
ի
կողմնացւոց
իւրեանցբ
առ
երես,
և
ոմանք
ճշմարտութեամբ:
Իսկ
ապա՝
իբրև
զայս
վայր
ժամանեաց
խօսք
և
ասութիւնք
մեր
և
նոցա,
ապա
զայս
գտին
նոքա
հնար,
թէ
երթամք
յերկիրն
մեր.
և
մեր
մէլիքաց
և
իշխանաց
հաւանութեամբն
զհաւանելի
պայման
իմն
դիցուք
ի
մէջ
մեր.
և
բազմակնիք
հաւանական
թղթով
ծանուսցուք
սրբութեանդ,
և
յայնժամ
զի՞նչ
վճիռ
և
տայցես,
այնպէս
լիցի:
Եւ
յատկապէս
վասն
Շրուանու
երկրին
ասացին
թէ՝
ում
ի
մէնջ
հաւանեսցին
ծառայել,
նմա
ծառայեսցեն:
Եւ
սրբազան
վեհն
ևս
ընդ
այս
հաճեցեալ՝
եդ
ի
վերայ
նոցա
զբազում
կանոնս
և
պատուէրս՝
զի
սիրով
և
թարց
կռուոյ
վարիցին,
և
մի՛
արկցեն
յերկիրն
զաղմուկ
և
զշփոթ
և
զտարաձայնութիւն:
Մանաւանդ՝
Շրուանու
երկիրն
ասէ
ահա
տէրունի
է
լեալ
սրբոյ
Աթոռոյս,
և
մեք
եմք
ձեզ
տուեալ,
այժմ
մինչ
դուք
կամիցիք
ձեզ
հաւանեցուցանել,
մինդ
ասիցէ
թէ
ինձ
հնազանդեցէք,
և
միւսդ
թէ՝
ինձ,
և
ի
չհնազանդիլն
նոցա՝
կամ
տաճկաց
բռնութեամբ
կամիցիք
հնազանդեցուցանել
և
կամ
բանադրելով,
յայնժամ
և
ես
վրէժխնդիր
եմ
լինելոց,
և
վերստին
տէրունի
եմ
առնելոց
զայն
վիճակն:
Ուրեմն՝
բանադրանք
և
տաճկական
բռնութիւն
մի՛
լիցի
ի
միջի,
այլ
ջանացարուք
սիրով
շահել
և
նուաճել
զամենեսեան:
Եւ
նոքա
զայս
ամենայն
յանձն
առեալ
այսու
պայմանաւ
դարձան
աստի:
Եւ
զի
Յովհաննէս
կաթուղիկոսին
այլ
թուղթ
չէր
պիտոյ
նորապէս
տալ.
քանզի
յառաջագոյն
ահա
տուեալ
էր
զկոնդակ
կաթուղիկոսութեան:
Վասնորոյ
զթուղթ
յատկապէս
վասն
Իսրայէլ
կաթուղիկոսին
գրեաց
ի
վերայ
Գեանջայու
քաղաքին
միայն,
յիշելով
թէ՝
ահա
յառաջ
եկն
և
արձակեցաւ,
և
առ
ձեզ
վերադարձաւ
օրհնութեան
թղթով
մերով.
իսկ
այժմոյս
մինչ
եկն
աստ
հանդերձ
իշխանօք,
մեք
ևս
քան
զառաջինն
առաւել
ի
սէր
ընկալեալ
շահեցաք
և
յարգեցաք,
և
կրկին
փառաւորեցաք
խիլայիւք:
Եւ
հրամայեցաք
ինքեան
վարել
զիշխանութիւն
կաթուղիկոսութեան:
Ուստի՝
զդա
այսուհետև
սիրելի
եղբայր
մեր
գիտասջիք,
և
մերովս
հրամանաւ
կաթուղիկոս:
Եւ
պատուիրէր՝
լինիլ
նմա
հնազանդ
յամենայնի:
Իսկ
թէ
որպիսի
պայմանաւ
դարձան
աստի
երկու
կաթուղիկոսունքդ,
ինքն
և
ընդ
իւր
եղեալ
իշխանքն
պատմելոց
են:
Օրինակ
սորին
ի
բոլորագրահամար
տետրոջն
է,
յերեսն
ՉԿԲ:
Թուղթ
ևս
առ
Գեանջայու
Մահմատ
խանն,
և
իւր
եղբայր
Ջաւատ
խանն
գրեաց
վասն
Իսրայէլ
կաթուղիկոսին
դարձեալ՝
որպէս
և
քաղաքացւոցն,
թէպէտ
ինքն
գիր
չէր
գրեալ,
այլ
Ջաւադն
էլ
գրեալ:
Իսկ
Բ
կաթուղիկոսացն
ետ
սրբազան
վեհն
խիլայ
Ա
Ա
ազնիւ
խառայ
փիլոն,
և
Ա
Ա
ազնիւ
զմրութ
մատանի:
Իսկ
Իսրայէլ
կաթուղիկոսին
յատուկ
ևս՝
Ա
եբրենոսեայ
գաւազան
վիշապագլուխ
վասն
առաջի
կրելոյ,
խնծորքն
արծաթ.
Ա
խալիչայ,
Ա
հողաթափ,
Ա
մաշի
(՞
)
և
Ա
վեղար:
Իսկ
Յովհաննէս
կաթուղիկոսին
յայսցանէ
ոչ
ետ.
մանզի՝
յառաջագոյն
շատ
էաք
տուեալ:
Ելին
ի
հոկտ .
ԺԶ: