Իսկ
ի
միւսումն
աւուր՝
ելին
և
որդի
մէլիք
Յովսէփին
Բէկլար
Աղայն,
և
Մահմատ
Ըռըզայ
բէկն՝
զոր
Իբրահիմ
խանն
էր
յղեալ,
ըստ
արժանեաց
իւրեաց:
Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
Իբրահիմ
խանն
ի
պատասխանի
թղթոյն՝
զոր
գրեալ
էր
վասն
Յովհաննէս
կաթուղիկոսին.
թէ
քո
օգնութեամբն
վարեաց
դա
զկաթուղիկոսական
իշխանութիւնն
մինչև
ցարդ,
որ
և
դու
եղեր
պատճառ
նորոգման
սոցին
բազմաժամանակեայ
աւերեալ
Աթոռոյն,
որ
ոչ
սակաւ
անուան
բարձրութիւն
եղև
քեզ
և
մեծագոյն
վարձք:
Իսկ
արդ՝
մինչ
եկն
յայդր
քով
հրամանաւ,
խնդրեմ
զքո
արարեալն
ո՛չ
քակել,
այլ
ևս
առաւել
հաստատուն
առնել,
զի
մի՛
ի
զուր
լիցին
աշխատանք
քո
և
մեր:
Առ
որ
գրեաց
սրբազան
վեհն
թէ՝
ես
որպէս
մինչև
ցարդ
կամեցեալ
եմ
զօգուտ
և
զշինութիւն
այն
Աթոռոյն,
այժմ
ևս
կամիմ,
և
կամելոց
եմ.
նմանապէս
և
զՅովհաննէս
կաթուղիկոսին:
Բայց
որովհետև
Իսրայէլն
եկեալ
արձակեցաւ,
և
նա
ևս
օծեալ
էր
գտանեցեալ,
կամեցաք
մեք
կերպիւ
ինչ
պայման
դնել
ի
մէջ
երկուցն,
զի
սիրով
վարիցին,
և
խռովութիւն
մի՛
լիօցի
ի
մէջ
իւրեանց
և
երկրականացն:
Այլ
սակայն՝
ի
կամս
մեր
չթողին
զմեզ.
այլ
պայմանեցին
մեզ
դառնալ
յայդկոյս,
և
ի
ձեռն
մէլիքաց
և
իշխանաց
դնել
ի
մէջ
իւրեանց
զպայման
և
մեզ
ծանուցանել :
Որոց
ականատես
և
վերահասու
եղև
ասէ
Մահմատ
Ըռըզա
բէկդ՝
և
պատմելոց
է:
Զայս
թուղթս
տուաք
նոյն
յիշեալ
Ղալաբէգի
Մահմատ
Ըռըզաբէկին:
Թուղթ
ևս
առ
մէլիք
Ադամն
և
մէլիք
յովսէփն
գրեաց՝
ի
պատասխան
իւրեանց
թղթոյն,
որք
ևս
նմանապէս
գրէին
զաղերսանս
վասն
Յովհաննէս
կաթուղիկոսին
և
Գանձասարու՝
որպէս
և
Իբրահիմ
խանն:
Որոց
և
ծանոյց՝
թէ
որպէս
կամեցաւ
պայման
դնել
ի
մէջ
նոցա,
զի
ի
միասին
մնացեալք՝
խաղաղութեամբ
վարիցին
ընդ
միմեանս,
և
ի
միասին
հովուեսցեն
զվիճակն
իբրև
զմի
կաթուղիկոս ,
այլ
չեղև
ասէ
հնար.
մեր
ջանքն
ա՛յն
էր,
զի
ա՛յսպէս
լինէր,
թերևս
բառնիւր
այդ
երկուութիւնդ,
որ
էր
յամենայնի
օգուտ
ձեզ՝
և
ձեր
Աթոռոյն,
այլ
ո՛չ
կամեցան,
և
չեղև
հնար,
որպէս
եկօղքդ
պատմելոց
են:
Եւ
վասն
պայծառութեան
Աթոռոյն
ձերոյ
զոր
գրէր
ասէ,
մեք
ի
բնէ
կամէաք,
և
միշտ
կամիմք.
բայց
և
դուք
յայնժամ
պարտ
էիք
զայդ
մտածել
մինչ
զԻսրայէլն
ի
Գեանջայ
ետուք
օծանել,
մինչև
դուք
անդ
էիք,
և
թէ
զի՞նչ
էք
գրեալ
մեզ
յայնժամ,
ահա
գոն
առ
մեզ
գրեանքն
ձեր:
Ձեզապիսի
գլխաւոր
անձանցն
պէտք
է
ասէ,
զի
զոր
ինչ
և
առնիցեն,
նախ
խոկայցեն
բարւօքապէս,
և
նկատիցեն,
թէ
զի՞նչ
ծնանիցի
ի
վախճանի,
և
ապա
առնիցեն:
Զայս
ասէ
ի
սիրոյ
խրատ
գրեմ
սիրելեացդ,
զոր
թէ
առնիցէք,
յամենայնի
օգուտ
է
ձեզ,
թէ
հոգևոր
և
թէ
մարմնաւոր:
Եւ
զայլ
որպէսն
ասէ
իմանալոց
էք
ի
Բէկլարէն
և
Ստեփանէն,
(որ
էր
նշանաւոր
ոմն,
առաքեցեալ
ընդ
Բէկլարին,
որ
ևս
խիլայեցաւ
):
Աւելի
բան
շատ
ունիմ
ձեզ
ասէ,
բայց
գրելով
ո՛չ
լինի,
եթէ
ո՛չ
բերան
բերան,
քանզի
ըղձային
նոքա
անգամ
մի
զսրբազան
վեհն
հրաւիրել՝
և
տանել
յերկիր
իւրեանց
ի
զբօսանս:
Ելին
ի
հոկտ .
ԺԷ: