Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի մարտի ԻԳ գրեալ թուղթքն՝ հասեալ էին ի Վան առ Պաղտասար վարդապետն և առ այլսն, որոց զպատասխանիսն գրեալ՝ նոյն Յարութիւն փայեկաւն յղեալ էր աստ: Եւ թէ զի՞նչ, ի ներքոյ տե՛ս ի պատասխանիսն մեր: Իսկ զնոյն փայակն շուտով ընդ կրունկն դարձուցանելոյ հարկաւորութիւնն այս էր, զի լուեալ էին անդ զսուտ համբաւս, իբր թէ՝ ի Դարբանդ Ռուսաց զօրք են ե՛լեալ: Ուստի փաշայն գրեալ զգիր առ սրբազան վեհն վասն այսր, Պաղտասար վարդապետին ևս գրեցուցեալ էր, և հարկիւ պատասխանի խնդրեալ: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ Թամուր փաշայն Վանայ, ի պատասխանի թղթոյն, ծանուցանելով զստութիւն համբաւոյն, որ ամենևին ոչ գոյր նշան: Եւ բանք սիրոյ: Թուղթ ևս առ Բաղտասար վարդապետն գրեալ ի պատասխանի թղթոյն, զայս թուղթս յղեաց առ նա՝ տալ փաշային, և ինքն ևս այսպէս ասել: Եւ որպէս յառաջ անգամ մի ևս էր գրեալ՝ որ ասացաւ ի ՌՄԻԵ թուոջն և ի յունիսի ԺԶ, այժմ ևս էր գրեալ ըստ խնդրոյ և հարկադրութեան փաշային, զի գրեսցէ վասն նորա ի Պօլիս առ պատրիարքն և իշխանսն մուղայէթ լինիլ բանից նորին, զի մի՛ թշնամիք իւր անդ դարան գործեսցեն նմա: Առ այս գրեաց թէ՝ անտեղի է այլևս վերակրկնելն, զի ահա գրեն մեզ անտի, թէ այսպէս մուղայէթ եմք, այլ չէ վայել դարձեալ գրելն այժմ, մեզ թէ գիր գրել պատահիցի անդ մեք ընդ այլ գրելիս մեր՝ զայն ևս կու գրեմք: Իսկ վասն քարահատացն զորս խնդրեցաք, ի հասանիլն անդ մեր թղթոցն, սա և ուստայ Սահակն մարդ էին յղեալ ի Փաստ կոչեցեալ գիւղն, և զվարպետս խնդրեալ անտի: Զի Գասպարն ի Խօ՛յ էր լեալ իւր եղբարբն հանդերձ: Իսկ այժմ սա գրէր թէ՝ քարահատքն ամենայն և ուստայ Սահակն իսկ, ոչ միայն զճանապարհի ծախսն խնդրեն, որք չեն հաշուելոց ի մէջ վարձուցն, այլև զխարճիս ևս խնդրեն, զի դիցեն ի տունս իւրեանց, և ինքեանք եկեսցեն, որ և ի վարձս իւրեանց հաշուելոց է. այժմ զի՞նչ ասես, տա՞ց զոր ինչ խնդրեն, և յղեցի՞ց, թէ ո՛չ. շուտով գրեա՛ զի այնպէս արարեալ յղեցից: Առ այս կարի յոյժ մեղադիր եղև նմա թէ՝ այդ ի՞նչ հարցանելի էր, որ զդոսա արգելեր, և հարցեր , զի ես քեզ յառաջ գրեալ եմ խարջի տալ դոցա, դու տու՛ր զինչ և խնդրեն, և յղեա՛, զի՞նչ օգուտ եղև յայդմանէ, որ ահա մինչև ցգալն դոցա ամառն անցանի, մշակն ևս գնայ, և ձմեռն մերձի , և բան ո՛չ յառաջանայ. ընդէ՞ր ո՛չ ետուր ըստ որում խնդրէին, ոչ ապաքէն յետոյ ևս տալոց եմք զվարձն իւրեանց, յետոյ ևս զառաջին տուեալն կու հաշուէաք ի վարձս նոցա՝ բաց ի ճանապարհական ծախուցն՝ զորս ո՛չ վարձ հաշուեմք: Եւ առ այս յոյժ մեղադրութիւն, և հա՛րկ՝ զի զոր ինչ խնդրեն, տացէ, և շուտով յղեսցէ: Վասն բեկերաց ոմանց յանձնարարական գիրս խնդրէր: Զի երթայցէ յերկիր նոցա ի նուիրակել, գրեաց թէ՝ այժմ չեղաք ձեռնհաս, երբ և գնալոյ լիցիս, վերստին խնդրեա՛ զի յղեսցուք: Իսկ վասն Կտուց Անապատի Յովհաննէս պետին գրէր թէ՝ Ախիջան աղայն տիրութիւն առնէ, և թոյլ ոչ տայ թշնամեաց նորին աստ խայտառակել զնա, այլ կամի ի սուրբ Աթոռդ յղել. դու գրեա՛ ասէ Ախիջան աղային, թէ լուեալ եմ թէ՝ յղելոց էք զդա աստ, շուտով յղեա՛: Եւ սրբազան վեհն զթուղթ գրեաց առ Ախիջան աղայն, յղել շուտով զՅովհաննէս վարդապետն, զի մեք ասէ զդա ի վերայ Կտուց անապատի ձեռնադրեցաք , որովհետև անդ ո՛չ է, եկեսցէ աստ, և մի մնասցէ յայդր: Եւ շնորհակալութիւն ևս՝ վասն Բաղդասար պետին արարեալ լաւութեանցն: Եւ Բաղդասար վարդապետին ևս գրեաց պատուէր, ասել նմա հարկիւ, զի շուտով յղեսցէ: Թուղթ ևս առ Ջուղայեցի Տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփաննոսն գրեաց՝ ի պատասխանի թղթոյն: Վասն քարտաշացն զոր ինչ Բաղդասար վարդապետին գրեաց, սմա ևս ծանոյց ասել Սահակին, զի շուտով եկեսցեն: Եւ վասն Յովհաննէս վարդապետին զոր ինչ Ախիջանին գրեաց, սմա ևս ծանոյց, զի ինքն ևս հարկեսցէ զնա յղել. քանզի և սա բանս գրէր զնմանէ: Վասն մահտեսի Գալուստի ումեմն, որ էր ի մեծն Պօլիս, և գնալոց էր դէպի Բասրայու կողմունսն, զի փօլիս արասցէ անդ ձեռամբ նորին, և օրհնութեան և սիրոյ գիր գրեսցէ, գովելով զնա յոյժ: Եւ զի գնալ կամէր դէպի Թավրէզ՝ գրեաց՝ զի երբ գնասցէ անդ, յայնժամ գրեալ յղեսցէ: Եւ վասն մեզ տալիք դրամոյն (ե5հա ) գրէր զխնդիր ներել ժամանակ ինչ: Եւ սրբազան վեհն ևս միամտութիւն գրեաց որպէս և յայնժամ ի մարտի ԻԳ, զի ի գալ իւրեանց տղայոցն ի Պօլսոյ, յայնժամ կամ զճոթ առնուցումք, և կամ զդրամ: Եւ վասն Հնդկաց նուիրակին որ ի մարտի ԻԳ գրեցաք, տարակուսէր թէ՝ ոչ գիտեմ ընդ ո՞ր գնալն: Գրեաց թէ՝ գնալոց էր ի Բուշեռ, և անտի ի Բասրա՝ կամ ի Հնդիկս. դու կարես իմանալ թէ ընդ որ գնաց՝ և մեզ գրել: Ուրո՛յն յղեցաք զայս ընդ Յարութիւն փայեկին, որ ել ի ապրիլ ԻԳ: