Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իսկ վերոյիշեալ Մօլլայ Սալահն չև ևս եկեալ աստ՝ (զի նախ առ խանն էր գնացեալ ), Գէորգն ի Կարսայ եկն աստ փախստական յամսոյս Գ, ընդ մեր Թամազին և այլ թուանկչոցն, զորս յամսոյս Լ ընդ քիւրքչիբաշուն յղեցաք ի Խօշավանք: Որք զթուղթսն զորս գրեալ էաք առ նա՝ չէին կարացեալ առ նա հասուցանել, զի նա ճէպով ելեալ ի Կարսայ, եկեալ էր ի Ղօշավանք, իսկ նոքա զթուղթսն ընդ Պօղոս վարդապետին յղեալ էին ի Կարս, որ ի ճանապարհին լեալ դեռ ևս յելանելն Գէորգին ի Կարսայ, զԳէորգն չէր տեսեալ: Ուստի՝ դրամն մեր (9իե ) զոր բերելոց էին, մնացեալ էր անդ: Նոյնպէս՝ և նալն ևս էր առեալ Գէորգն վասն մեր՝ այն ևս էր մնացեալ: Եւ Գէորգն ի Ղօշավանք եկեալ՝ զԹամազն և զայլ թուանկչիսն որ ընդ նմա՝ առեալ և եկեալ էր աստ: Եւ զփախուստն նորին ի նոյն օրն իսկ իմացեալ փաշային զոմն ի թուանկչաց իւրոց Մահմատ անուամբ հանդերձ այլ ևս Ե թուանկչօք յղեալ էր զկնի նորա : Որք մինչև ցՂօշավանք որոնելով եկեալ՝ լուեալ էին անդզգալն նորին աստ՝ և ազդեալ փաշային, և փաշայն հրամայեալ էր քեահիային իւրոյ գրել առ սրբազան վեհն զթուղթ վասն նորա, որպէս զի՝ միամտեցուցեալ զնա յղեսցէ անդ: Որ և գրեալ էր իսկ, ծանուցանելով զպատճառն թէ, Իբրահիմ Աֆանտին որ մեռաւ, թագաւորական հաշիւ գոյր ընդ նմա, որոյ սակս ֆարմա՛ն է յղեալ աստ թագաւորն, և զի նորին ընչիցն ևս վերահասու լեալ փաշայն՝ գրեսցէ ինքեան: Իսկ ամենայն հաշիւք նորին ընդ այդ Գէորգիդ են, որ թէ չգայցէ, հաշիւ ո՛չ տեսանի, և հրաման թագաւորին ոչ կատարի: Ա՛րդ՝ ես ահա քեզ երաշխաւոր լինիմ, և թէ կամիս ի փաշայէն ևս վասն դորա ազատութեան և միամտութեան գիր առեալ առ քեզ յղեցից: Ուրեմն՝ դու ևս դմա՛ լեր երաշխաւոր, և յամենայն կողմանէ միամիտ արարեալ՝ յղեա՛ աստ, զի զնորին հաշիւսն տացէ, և հրաման թագաւորին կատարեսցի, և սէրն և բարեկամութիւնն մեր որ ընդ քեզ՝ և ևս առաւել լիցի : Եւ այլ ըստ սոցին բանք: Զոր առեալ եկն աստ նոյն յիշեալ թուանկչի Մահմատն ի յամսոյս Ը: Բայց նախ քան զմտանելն աստ թուանկչի Մահմատին, գիր մի էհաս առ Գէորգն մի օր յառաջ՝ յամսոյս Է, ի Մաղզբերդու Ալիբէկն , որ ծանուցեալ էր զգալն սորին, և զայն ևս, զի փաշայն զորդիսն Աֆանտուն եդեալ էր ի դիպահոջ, և զտունսն կնքեալ, և զդրան մարդիկն ևս կալեալ՝ և եդեալ յարգելանս, և զԳէորգի խանութն ևս կնքեալ, և զԲ երէց՝ և զմի աշխարհական ևս կապեալ ի շղթայս, թէ զԳէորգն գտանել պարտիք: Եւ բանիւ որդւոց Աֆանտուն, գրեալ էր նմա գնալ ի Թիֆլիա, և չմնալ աստ: Եւ ի գալ սոյս թղթոյս՝ Գէորգն թաքեաւ, և թուանկչի Մահմատն եկեալ աստ՝ ոչ զոք ետես: Իսկ սրբազան վեհն մինչ ընթեռնուլ ետ զգիրն, պատշաճ ետես խանին ծանուցանել, ոչ թէ եկեալ է Գէորգն, այլ թէ՝ այսպիսի ինչ անցք է անցեալ ի Կարս, և Գէորգն փախուցեալ ի տեղի մի, մեզ գրեալ է թէ՝ եթէ խանն ինձ տիրութիւն կառնէ՝ եկից: Զի՞նչ ասես, բերել տաց թէ ոչ: (Զայս երկիցս ապսպարեաց խանին, յառաջ քան գալն թուանկչուն, և յետոյ ): Եւ խանն միամի՛տ արար զսրբազան վեհն թէ՝ ես տիրութիւն եմ առնելոց, բերել տուր: Փաշայի քեահեային մէկ ջուղապ գրեա՛ զի՞նչ և կամիս և զդա աստ յղեա ի տուն Մէլիքին: Եւ սրբազան վեհն զթուղթ գրեալ առ նոյն Ահմատ քեահեայն փաշային, ի պատասխանի թղթոյն : Թէ եկն նա աստ յիրաւի, այլ զպատճառ գալոյն, և զայդ երկուութիւնս մեզ ոչ ծանոյց: Մեք հարցաք զպատճառ գալոյն, ոչինչ ասաց, այլ զայս միայն թէ՝ ուխտի աղագաւ եմ եկեալ, քանզի և ուխտաւորք ևս եկին աստ ի Կարնոյ և յայլ տեղեաց: Մեք ևս չկարծելով ինչ զնմանէ, Բ և Գ օր աստ մնացեալ՝ առանց մերս գիտութեան եկեալ էրաստի, և չիմացաք թէ ուր իցէ գնացեալ, զի պարզ մտօք կարծեցաք թէ՝ յայդ կողմդ իցէ եկեալ: Իսկ մինչ գիր քո եկն՝ և իմացաք զի զմեզ խաբեալ է, մեզ ևս դճուար թուեցաւ, և մանաւանդ՝ զէյրաթ եղև մեզ, զի զնա գտանել տացուք, քանզի և մեք զհաց թագաւորին ուտեմք և նորին խնամօքն և ֆարմանովն կամք յայս օջաղումս, մեք ևս պարտիմք զնորին զէյրաթն քաշել: Ուստի՝ զթղթաբերդ ի Դ օրս աստ արգելեալ, մարդ ձգեցաք յայսկոյս յայնկոյս՝ զի թերևս գտցուք, և չկարացաք գտանել: Եթէ յայս երկրոջս լինէր՝ երևէր, այլ չերևեցաւ յուրեք, որպէս և գրաբերդ ետես: Ուստի խնդրեմ թողութիւն առնել զմէնջ, զի թէ գիտիցէաք զպատճառ նորին գալոյն, ե՞րբ կու թողուաք ի բաց, այլ չգիտաք, և դուք ևս յառաջ ո՛չ ծանուցիք մեզ: Այլ սակայն՝ որովհետև դու այդպէս երաշխաւոր լինիս՝ չհասանիլ նմա չար, և մանաւանդ՝ մեք ևս զթագաւորական ղէյրաթ քաշելով, ընդ ամենայն շրջակայ տեղիս գրելոց եմ և թաւթիշ առնելոց, եթէ գտցի, բերից առիս, և խաթրիջամ արարեալ՝ յայդր յղեցից: Իսկ թէ գտցի, և մեր գրոյն չհնազանդեալ՝ չեկեսցէ, գրելոց եմ ձեզ զտեղին, զի և դուք որպէս կամիք, այնպէս առնիցէք: Ել թուանչզի Մահմատն ընդ ընկերացն, և մարդ մի ևս ի մէնջ ընդ նմա վՂօշավանք, ի նոյեմբեր ԺԲ: