Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի յօգոստոսի Ա որ թուղթ գրեցաւ առ Գեանջացի Մնացականի ի յԱմստէրդամ, և ի վերայ Զմիւռնոյ ի ձեռն Եսայի վարդապետի՛ն առ նա յղեցաւ՝ հասեալ էր առ նա: Ուստի՝ նա այժմ զթուղթս գրեալ առ իւր կինն՝ և ծանօթսն: ԴՃ ղռուշ ևս խառճի էր յղեալ կնոջն: Զոր Եսայի վարդապետն առեալ փօլիցայիւ հասուցեալ էր ի Կարին առ մեր վէքիլ Հայրապետն. և ըստ աղերսանաց Մնացականին գրէր առ սրբազան վեհն, հասուցանել առ կինն և զմիամտական ղապզ բերել ի կնոջէն, և յղել առ ինքն: Իսկ ինքն Մնացականն այժմ գիր չէր գրեալ սրբազան վեհին, այլ խոստացեալ էր Եսայի վարդապետին յետոյ գրել: Եւ սրբազան վեհին կամեցեալ էր հաւատարմաւ հասուցանել առ կինն՝ զի մի՛ այլք կերիցեն, կոչեաց աստ յԵրևանու զԳեդրոնցի Աղաբաբն, (զոր յանցեալ ամին ի Գեանջայու բերել ետ աստ խանն, հանդերձ տամբն և եղբայրն իւր մահտեսի Յակոբն անդ էր ): Եւ պատուիրեաց նմա, զի գրեսցէ եղբօրն իմանալ նախ. եթէ դեռ ևս կենդանի՛ իցէ կինն, Է թուման դրամ տալ նմա, և ասել ևս, թէ այսքան խարճի յղեալ վասն քո այր քո, ԴՃ ղռուշ, այս տուռալս յայնմանէ՛ է, և մնացեալն է ի ձեռս սրբազան վեհին, զոր ո՛չ կամի միանգամայն աստ յղել՝ զի մի՛ այլք իմացեալ յափշտակեսցեն. այլ երբ և պիտոյասցի քեզ դու աստ յինէն խնդրեա՛ և ա՛ռ, և ես բերել տաց անտի: Այլ այժմ վասն ԴՃ ղռուշին մէկ հաստատուն ղապզ հոգացեալ տու՛ր ինձ, զի յղեցից առ սրբազան վեհն, և նա յղեսցէ առն քում՝ ի միամտութիւն նմա: Եւ Մնացականի յղեալ թուղթն ևս ետ նմա, յղել առ եղբայրն՝ տալ այն կնոջն: Բայց զի կամէր ծածուկ լինել՝ զի մի՛ իմասցին այլք, և զայն դրամն յափշտակեն , իսկ այն պահարանի երեսն ի ձեռն Գեանջայու աւագ քահանային էր գրեալ, ո՛ւստի՝ ասաց նամակ գրել եղբօրն, զի թէ կենդանի է կինն ինքն բացեալ ըեթեռնուցու առ նմա, և զպատասխանին առեալ աստ յղեսցէ, իսկ թէ մեռեալ է , զնոյն պահարանն ամբողջ յետս յղեսցէ աստ, և մի ումեք յայտնեսցէ ինչ: Եւ վասն այսր զթուղթ գրեաց առ Իսրայէլ կաթողիկոսն, նախ յիշեցուցանելով զպատասխանիս իւր թղթոյն գրելն առ ինքն ի յապրիլի Ը: Իսկ և՝ Թասալուի Յարութիւնին գիր էր գրեալ նա, յորում զքանի մի թօհմաթս գրելով, թէ ես սրբազան վեհին ուխտեցի մինչև ցմահ հնազանդ, և ինքն ուխտեաց ինձ՝ առնել վասն իմ զհոգս և շահել զիս կերպիւ իւիք, այժմ չերևի այն նշան, իսկ ես յուխտին իմում հաստատուն կամ: (Այլ սրբազան վեհն յանցեալ ամին ի յունիսի ԺԴ զկոնդակ յղեաց վասն սորա տիրել Նուխւոյ և Շաքւոյ. այլ չէհաս նմա, որպէս յօգոստոսի Ա ասացաւ ): Վասնորոյ գրեաց սրբազան վեհն թէ՝ զայդ թօհմաթսդ թող ի բաց , զի մեք քեզ ո՛չ եմք չարակամ: Զի որպէս դու գրես թէ՝ ի վերայ իմ ուխտի՛ն կամ, մեք ևս ի նոյն մեր խոստման կամք: Այլ տեսանես զերկիրդ քո ահա, զի օր մի գոնեայ՝ չդադարի ի խռովութենէ , և տիրօղքմ զմիմեանս կլանել ջանան: Ուրեմն՝ դու զայլ և այլ կարծիսդ թողեալ է բաց, միայն զայս խնդրեա՛ ի Տեառնէ, զի խաղաղութիւն լիցի երկրացդ, և տեսցուք թէ ու՞մ մնա՞ն վերջապէս՝ իշխանութիւնք իւրաքանչիւր տեղեաց, կամ թէ որք այժմ կամ, մնան ի կայի՝ թէ ո՛չ, յայնժամ, զոր ինչ և կամիցի Տէր, ա՛յնպէս է՛ լինելոց: Եւ թէ Աղաբաբն մերովս հրամանաւ գիր գրեաց իւր եղբօրն, յորժամ նա ծանուսցէ քեզ, զոր ինչ գրեցուցեալ եմք առ նա, դու ևս հո՛գ տարցիս առանձնօրէն, և լաւ հոգասցես, այն կերպիւն, զոր գրեալ է Աղաբաբն: Զի բան իմն է ասէ հարկաւոր մերովս ձեռօք, ում լաւապէս հոգ տարցիս: Եւ հոգալին այս էր , զի թէ կինն կենդանի լիցի, և զդրամն առեալ զղապզն տացէ, զայն ղապզն սոյն Իսրայէլ կաթողիկոս ևս կնքեսցէ, զի հաւատալի լիցի Մնացականին: Իսկ թէ մեռեալ իցէ կինն, նմա ևս չյայտնեսցէ զայս բանս մահտեսի Յակոբն, այսինքն Իսրայէլ կաթողիկոսին, այլ զայս գիրս և՛ս յետ յղեսցէ առ մեզ: Ետուք Աղաբաբին ի..
      
       Եկաւ հասավք ընդ Թաթարբազարջուղցի ուխտաւորաց:
      
       Երկու ուխտաւորք եկին՝ ի Թաթարբազարջուղու՝ որ է ի յՈւռումէլին, մինն էր Գոշեցի անունն մահտեսի Խաչատուր. իսկ միւսն էր ի Նախիջևանու տանէն՝ անունն Ստեփան: Որք և ի բարեպաշտից ոմանց անձանց բերեալ էին զտուրս, առ որս և գրեցաք թուղթք օրհնութեան և շնորհակալութեան, որք ցուցանին ահա:
       ԺԲ թուղթք գրեցան, ա՛ռ Սարգսի որդի Յարութիւնն, ) առ Պէքմէզ օղլի Գրիգորն, ) առ տէր Յակոբի դուստր Եղիասբեթն, որ Ա արծաթեայ չիւթիշի ձեռաց խա՛չ էր յղեալ: Առ Թագուհին, որ մէկ ծաղկեայ լաւ փէշկիր էր յղեալ: Առ Աննա խաթունն: ) Առ մանուշակն, փր ) առ Վարիկ խաթունն: ) Առ Աբրահամ: ) Առ Մարգրիտն ) առ Աթանան, որ է՛ր այր: ) առ մահտեսի Ստեփանն, ) և առ Ստեփանի կինն, փր . ) այսք ամենեքեանքն ձեռամբ մահտեսի Խաչատուրին վերոյ յիշեցելոյ:
       Թուղթք ևս գրեցան ձեռամբ պարոն Ստեփանին վերոյ յիշելոյ, ի Թաթարբազարջուղ դարձեալ, առ Պօղոսի որդի Յարութիւնն: ) Առ մահտեսի Յովհաննէսն, որ զաջահամբոյր՝ և զմոմի ստա՛կ էր յղեալ: փր՛՛ ) Առ մահտեսի Հայրապետի կին Մարգարիտն: ) Առ Ազարիայի կին Հռիփսիմէն: ) առ Փաշամ խաթունն: ) Աթանայի կին Գիւլլու խաթունն: Որ Ա ծաղկեայ փէշկիր էր յղեալ: Առ Աւետիքի կին Բրաբիոնն, որ մէկ ծաղկեայ փէշկիր և Կ փարայ էր յղեալ: (Այլ Կ փարայն սխալմամբ չգրեցաւ ի թղթին ): Եւ առ տիրացու Յովհաննէսն և տիրացու Յարութիւնն: ) Թուղթ մի ևս ի վերայ չորեցունց անձանց, որք ազգականք էին սոյն Ստեփանիս. այսինքն առ Բ մահտեսի Նազարի որդի Մանուկն, ) Ա Մուրադի որդի մահտեսի Պետրոսն: ) Մահտեսի Նազարի դուստր Գիւլաֆն: ) Եւ իւր քոյր Սողովմէն: ) Այսք ամենեքեանքն ի Թաթարբազարջուղ: Եւ ի Հիւլիւպա թուղթք գրեցան ձեռամբ նոյն Ստեփանին, ա՛ռ մահտեսի Թասալին, որ քառասնից ) և մոմգին էր յղեալ, ) առ Մկրտչի դուստր Եղիսաբէթն, ) և առ Պօղոսի որդի Ղազարն: (խե փր՛՛ ) թուղթ մի ևս ի վերայ չորից անձանց, այսինքն՝ առ Ղազարի որդիսն՝ Յօհանն՝ ) և Առաքելն: ) Ղազարի կին Ոսկին, փր՛՛ ) և Յօհանի կին Նարին խաթունն: (կս ) Եւ ի յԱտրանայ ձեռ. նոյն Ստեփանին թուղթ առ Սառաֆ Աղէքսանդրն:
      
       Ի Յերզնկան եկաւ հասաւ:
      
       Օրհնութեան թուղթ ևս ի յԵրզնկան գրեցաւ առ Յարութիւն ոմն, յառաջ զայս փր՛՛ ) ձեռ. տիրացու Կարապետին: Օրհնութեան թուղթ ևս ի կողմունսն Զմիւռնոյ առ Սըրտի անուամբ կին ոմն, որ ձեռամբ որդւոյն իւրոյ Աղաջանին (որ ընդ Մասեհեան Եսայուն եկեալ էր աստ ) աջահամբոյր էր յղեալ: (գ)