Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Բաղդատ առ Ջուղայեցի Խալդարենց Մարգար աղայն: Եւ եղբայր Միրզայ Քեարիմին, (որ է՛ր մեր խանի մեծ տղայն ), որոյ անունն էր Միրզայ Նաջաֆալի, երթայր ի Բաղդատ վասն կարդալոյ, յառաջ միանգամ գնացեալ թալանեցեալ էր ի ճանապարհին և դարձեալ յետս: Վասնորոյ այժմ մինչ նոր երթայր եղբայր նորին, Միրզայ Քեարիմն գրեալ էր աղաչանօք առ սրբազան վեհն զի զեղբօրն իւրոյ զխարջլուխն՝ որ էր ԺԸ թուման առնուցու աստ, և գրեսցէ ի Բաղդատ առ մերայինսն տալ նմա: Եւ զի պիտանի ոք էր նա, վասնորոյ՝ սրբազան վեհին լուեալ խնդրանաց նորին, գրեաց սոյն վերոյյիշեալ Մարգար աղային, թէ որովհետև գանձապետն մեր Ալէքսանն ելեալ է այտի, (որպէս ասացաւ ի փետրուարի ԻԱ ), դու կամ ի գանձանակէն սրբոյ Աթոռ ոյս, կամ յայլ արդեանց մերոց ԺԸ թումանդ որ է՛ ԲՃՀ ղռուշ, տուր այդ Միրզայ Նաջաֆալուդ զի մեր խանի մարդն է, և տստ ետ մեզ՝ զի յայդր առնուցու, (որ եկն յայդր վասն կարդալեյ՝ և այլ բանից իւրոց ): Եւ մեք չկարացաք բաց ասել: Իսկ թէ մեզ ի պատրաստի արդիւնք չլինիցի յայդր, դու ի քէն տու՛ր, մեք յետոյ ընդ քեզ հաշուելոց եմք: Որովհետև չունիմք յայդր զգանձապետ՝ քե՛զ գրեցաք ասէ, պարտիս հոգալ: Իսկ և ծանոյց սմա, որ ի փետրուարի ԻԱ զթուղթ գրեաց առ սա, որ ի Թարվիզու առ սա՛ էր հասանելոց, (որպէս ի վերդ յամսոյս ԻԷ ասացաւ ի թղթոջ Թարվիզու գարձապետացն ): Եւ ինքն ի վերայ Յամթայ թուղթ էր գրեալ առ սրբազան վեհն յայսմ ամի, որ աստ էհաս, ծանոյց զհասանելն և զպատասխանին յետոյ գրել խոստացաւ: Ետուք զայս նոյն Միրզայ Նաջաֆալուն որ գնաց աստի ի մայիս Լ:
      
       Եկաւ հասաւք ի յՈւռուսջուղ եւ ի Թօխաթ:
      
       Ուխտաւորք էին ի յՈւռուսջուղու՝ Թօխաթու և ի Մանիսայու, ոգիք ԺԱ: Յորոց ոմանց զտուրսն ինչ բերեալ էին յանձանց բարեպաշտից: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ մահտեսի Կարապետն ի յՈւռուսջուղ, և առ զոքանչն իւր Եղիսաբէթն, որք վասն հոգւոյ Մարիամին, որ է՛ր կին մահտեսի Կարապետին և դուստր Եղիսաբէթին, յղեալ էին զԱ կապուտ զարբաֆլու շուրջառ, ձեռամբ Մարութային, որ էր եղբայր մահտեսի Կարապետին: Թուղթ մի ևս առ մահտեսի Գրիգորն փր . ) ձեռ նոյն, ևս ի յՈւռուսջուղ:
       Թուղթք ևս գրեցան ի Թօխաթ՝ առ Տէր Գէորգն, ) առ մահտեսի Տիրուհին, փր՛՛ ) և առ մահտեսի Բաբայն ) ձեռամբ մահտեսի Կիրակոսին: Որք ելին աստի ի յունիս Գ: