Ի
Կարնոյ
թուղթք
ժամանեցին
առ
սրբազան
վեհն
ի
ի
ձեռն
յատուկ
փայեկին
և
ի
Պօլսոյ
նուիրակ
Մինաս
վարդապետէն,
ևս
ի
Մուրտիկեանց
Առաքելէն,
որոց
այժմ
չգրեցաւ
պատասխանի.
զի
գալստեան
ուխտաւորացն
սպասէաք,
թէրևս
և
ընդ
նոսա
լիցի
թուղթ
ի
Պօլսոյ,
և
ապա
զերկաքանչիւր
եկեալ
թղթոց
զպատասխանիսն
ի
միասին
գրեսցուք:
Այլ
Կարնոյ
թղթոյն
միա՛յն
գրեցան
այժմ
պատասխանիք:
Եւ
հարկաւորութիւն
Կարնոյ
թղթոցն
այս
էր,
որոյ
աղագաւ
և
զփայակն
յղեալ
էին:
Քանզի
ի
վերոյ
Առաջնորդ
Ստեփաննոս
վարդապետին
յղեալ
ոմանց
զբարուրանս
անլուր,
գրեալ
էին
առ
սրբազան
վեհն
չորք
անձինք
զթուղթ.
այսինքն՝
Եփրիկեանց
մահտեսի
Գրիգորն,
Գօգօյեան
մահտեսի
Կարապետն,
Բաղտեանց
Սահակն,
և
Գօրօյենց
Խաչատուրն,
և
բարուրանսն
ծանուցեալ,
և
յոյժ
աղաչանօք
խնդրեալ
զի
ժամ
մի
յառաջ
բերցէ
աստ,
մինչ
ասեն
տաճիկք
չեն
գիտացեալ,
և
վնաս
ի՛նչ
չէ
լեալ:
Վասնորոյ
և
սրբազան
վեհն
զթուղթ
գրեաց
առ
նոսա,
այսինքն՝
առ
նոյն
Եփրիկեան
մահտեսի
Գրիգորն,
Գօգօյեան
մահտեսի
կարապետն,
Բաղտեանց
Սահակն ,
և
Գօրօյեանց
Խաչատուրն
ի
պատասխանի
իւրեանց
թղթոյն՝
յոյժ
մեղադրութեամբ.
թէ
մեր
ցաւն
որ
յամէնուստէ՝
մեզ
ոչ
է
բաւական՝
զայս
ևս
դուք
յաւելիք
փոխանակ
օգնութեան
և
մխիթարութեան:
Եւ
ես
ո՛չ
գիտեմ
թէ
յումմէ
շնորհակալեցայց,
և
որպէս,
որ
զայս
բարեբարութիւնս
մեզ
արար,
և
յումմէ
գիտացից:
Զի
որ
մինչ
ցարդ
չէր
եղեալ
յԱթոռոջս,
և
ո՛չ
էաք
լոևեալ
ի
միաբանից
մերոց,
ոչ
աստ
և
ոչ
յարտաքս,
ահա
այժմ՝
ի
ձեր
քաղաքդ
երևեցուցին,
և
ընդ
ծագս
տիեզերաց
հռչակեցին:
Զա՛յս
միայն
ասեմ՝
ասէ,
զի
դա
նո՛ր
չէր
եկեալ
յԱթոռս,
և
մեք
անծանօթ
չէաք
դմա,
Ի
տարի
աւելի
է՝
որ
աստ
էր,
և
ի
գործս
սրբոյ
Աթոռոյս
ևս
քանիցս
գնաց,
և
այդպիսի
ձայն
ո՛չ
աստ,
և
ո՛չ
յայլ
ուրէք
ի
դմանէ
ո՛չ
հնչեցաւ
ի
վեր,
և
ո՛չ
երևեցաւ
այդպիսի
նշան,
զի
թէ
երևեցեալ
էր
և
գիտացեալ
էաք,
ո՞րպէս
յղէաք
յայդր
յայդ
գործ:
Ապա
այս
ընդէ՞ր
է,
զի
ի
մէջ
միոյ
տարւոյ
փութով
այդպէս
յեղաշրջեցաւ
դա
յայլ՝
և
դուք
ևս
շուտով
հաւատալով
չարախօսից
և
ախտամոլաց
և
զրպարտչաց,
այդպէս
խայտառակ
արարիք:
Թէ
յիրաւի
ևս
լինէին,
չէ՞ր
պարտ
ձեզ
ծածկելն,
և
զասօղսն
ստելն
ըստ
Սեմայ
և
ըստ
Յաբեթի,
գոնէ՝
ի
յանուն
Աթոռոյս
և
յեպիսկոպոսական
կարգն
խնայելով:
Լսօղքն
զի՞նչ
ասեն,
և
կամ
այլ
ո՞ր
սևագլուխ
կարէ
յայդր
նստել
և
Առաջնորդութիւն
առնել,
և
զօրինազանցսն
սաստել:
Զի
ահա
դուռն
և
ճանապարհ
բացաւ
լրբից
և
անկարգից
ի
քաղաքդ,
ի
սուղ
ինչ
յանդիմանելն՝
այդպէս
զրպարտեն
զյանդիմանիչ
Առաջնորդն:
Զայս
գրելով՝
ո՛չ
թէ
զձեզ
յանցաւոր
առնեմ,
և
կամ
ասեմ
թէ՝
դուք
արարիք,
այլ
թէ՝
եթէ
կամիցէիք,
կարէիք
զչարախօսաց
բերանս
կարկել՝
և
սու՛տ
հանել
զասացեալսն,
և
ոչ
թէ
հաւատալ
շուտով՝
և
հաւաստեցուցանել:
Ա՛հա
գրեցի
ասէ
Ստեփաննոս
վարդապետին
գալ,
զի
անօգուտ
է
այլ
ևս
մնալն
յայդր,
դուք
րս
սիրով
ճանապարհեցէք
յայսկոյս.
իսկ
և՝
զմահսար
մի
ևս
էին
գրեալ
կարնեցիք՝
գժհասարակութեամբ
քահանայից
և
իշխանաց՝
և
գրխաւորաց՝
առ
սրբազան
վեհն,
վասն
Մշու
սուրբ
Կարապետի
վանիցն
գանգատելով
զԱռաջնորդէն
և
զՊետրոս
վարդապետէն,
մանաւանդ
զՅարութիւն
վարդապետէ
ումեմնէ
Արապկերցւոյ՝
նոյնոյ
վանից
միաբանի,
որ
գնացեալ
առ
Մախսուտ
փաշայն
Մշու,
կաշառս
էր
խոստացեալ,
և
զՊետրոս
վարդապետն
ի
վէքիլութենէ
հանեալ,
և
ինքն
վէքիլ
լեալ
վանիցն,
և
զբազում
դրամս
ի
վանիցն
տուեալ
փաշային:
Ու՛ստի՝
և
Պետրոսն
ներհակ
նմին
յառնելով՝
նա
և՛ս
էր
անկեալ
առ
տաճիկս,
և
զբազում
դրամս
մսխեալ
և
նա
ի
վանիցն:
Առաջնորդն
ևս
նոյնպէս՝
ներհակ
երկուցն:
Եւ
միաբանքն
ևս
յերիս
բաժանեալ,
ոմանք
զհետ
Առաջնորդ
Յօհաննէս
վարդապետին
լեալ,
ոմանք
զհետ
Պետրոսին
և
ոմանք
զհետ
Յարութիւնին:
Ներհակ
միմեանց
քակէին
զտունն:
Ուստի՝
Կարնեցիքն
աղաչէին
սրբազան
վեհն
հոգ
առնել
սրբոյ
վանիցն,
զի
մի՛
իսպառ
աւերեսցի,
զի
անկեալ
էր
ի
ներքոյ
ծանր
պարտուց:
Կամէաք
ասէին
Պօլսոյ
պատրիարքին
և
իշխանացն
գրել,
այլ
պատշաճ
վարկաք
հրամանոցդ
ծանուցանել,
զի
դու
ես
տէր
վանիցն
և
նոցա,
որ
թէպէտ
ըստ
մարմնոյ
ո՛չ,
ըստ
այլ
հոգւոյ
պատժել
զնոսա
և
նուաճել
կարես,
և
այլ
այսպիսի
բանք:
Վասնորոյ
և
սրբազան
վեհն
գրեաց
թէ՝
ընդ
այսց
գրեցելոցս
ընդէ՞ր
և
զայն
ո՛չ
էիք
գրեալ՝
թէ
զի՞նչ
պարտ
է
առնել:
Զի
նոցա
դատաստանն
ա՛ստ
լինի
լաւ,
այլ
թէ
խնդրեցից
գալ
աստ,
պատճառեն
թէ՝
փաշայն
ո՛չ
թողու,
և
թէ
բանադրեցից,
զո՞վ
բանադրեցից,
զի
ամենեքեան
են
պարտականք:
Եւ
մանաւանդ՝
գրեն
ի
Պօլիս
և
յայլս
տեղիս,
զինքեանս
արդարացուցանեն,
և
զմեզ
զրադա՛տս
գոլ
ցուցանեն,
որպէս
եղև
երբեմն.
(Զայս
վասն
այնց
անցիցն
ասէր,
մինչ
զՅօնան
պետն
բանադրեաց
)
կամ
թէ՝
բանադրելով
միայն
զի՞նչ
շահ
լինի,
մինչև
քանիքն
ո՛չ
պատժեսցին
երևելապէս,
և
ի
վանիցն
ելցեն:
Եթէ
դուք
նո՛ր
իմանայք
ասէ՝
մեք
ի
վաղուց
գիտեմք:
Լաւ
խոկացէ՛ք
ասէ
ուրեմն
և
զդուռն
մի
գտեալ
մեզ
ծանուցէք:
Թուղթ
ևս
առ
վերոյիշեալ
Առաջնորդ
Ստեփաննոս
վարդապետն
գրեաց
ի
պատասխանի
թղթոյն,
որ
գրէր
զանցիցն
իւրոց՝
թէ
զիս
այսպէս
զրպարտեցին:
Հարկ՝
զի
ելեալ
օր
մի
և
ժամ
մի
յառաջ
աստ
եկեսցէ,
զի
մեզ
պիտոյ
ես
ասէ:
Եւ
միամտութիւն,
զի
մի՛
յայլ
և
այլ
կարծիս
անկցի,
այլ
միամտութեամբ
եկեսցէ:
Եւ
իշխանացն
և
Հայրապետին
ևս
զայս
գրելն՝
ծանոյց:
Եւ
զքսուրս՝
որ
ի
պօլսոյ
եկեալ
էր
առ
սա,
ի
ոմանէ
խնդրեալ
էր
Հայրապետն
առ
ի
յղել
աստ,
և
սա
չէր
տուեալ.
ընդէ՞ր
պահես
ասէ
առ
քեզ:
Եւ
հարկ
կամ
ընդ
ինքեան
բերցէ
և
կամ
Հայրապետին
յանձնեսցէ
ամբողջ
կնքովն,
և
ինքն
եկեսցէ
շուտով՝
առանց
այլ
և
այլ
կարծեաց:
յետոյ
Հայրապետն
յղելոց
է
ասէ
զայնս:
Թուղթ
ևս
առ
Մուրտիկեանց
մահտեսի
Փիլիպպոսն
և
խօջայ
Սիմէօնն,
ի
պատասխանի
ի
մայիս
ամսոջ
գրեալ
թղթոյն
իւրեանց՝
զոր
հազիւ
թէ
գրեալ
էին,
զի
ի
վաղուց
հետէ
գիր
ոչ
գրէին,
որք
և
յղեալ
էին
զայն
ղապզն,
զոր
վասն
Արապկերցի
Սահակ
աղայիւն
մեզ
հասեալ
դրամոյն
(բ
)
գրեցաք
ի
յօգոստոսի
ԶԺ,
(որ
և
ի
սեպտեմբերի
ԺԳ
յիշեցաւ
):
Նաև
ի
մարտի
ԻԵ
որ
ձեռամբ
Շխալի
կոչեցեալ
Արապի
միոյ
փօլիցայ
արարաք
ի
վերայ
սոցա,
(6կ
)
տուեալ
էին
և
զղապզն
առեալ
և
յղեալ
յետս
առ
մեզ
այժմ,
որոց
զհասանիլն
գրեաց :
Եւ
Առաքելի
գիրն
որ
ի
վերն
յիշեցաւ,
ինքն
էր
գրեալ
աղճատ,
և
ճանապարհին
ևս
ի
ջուրն
էր
անկեալ,
յորմէ
ոչինչ
հասկացեալ
եղև
այնքան
և
որպիսութիւն
ինչ
ևս
ո՛չ
գոյր
ի
նմա,
զոր
ծանոյց
սոցա:
Ահա
ասէ
Թադէոսն
ի
Հալապու
եկեալ
է
անդ,
(զոր
Առաքելն
գրէր
).
ընդէ՞ր
նմա
ո՛չ
գրեցուցանէ:
Եւ
հարկ՝
զի
գրեսցեն
նմա՝
Թադէոսին
գրել
տալ
զգիրն
որ
առ
ինքն:
Կամ
թէ՝
Մինաս
վարդապետն
ասէ
ի
վաղուց
հետէ
դրամ
չէ
տուեալ
նմա.
(ա
)
ընդէ՞ր
կամ
ինքն
կամ
դուք
ո՛չ
գրէք
մեզ:
Եւ
զի՝
այժմ
բան
սոցա
դէպի
յաջողութիւն
երևէր
դիմել՝
թէ
անդ
և
թէ
ի
Պօլիս՝
սակաւ
մի,
գրեաց
զուրախութիւնս
հանդերձ
օրհնութեամբ:
Իսկ
և՝
սակս
Վանայ
փօլիցային՝
(գ
)
գրէին
թէ՝
Ախիջանն
մինչև
ցայժմ
զմեր
փայակն
անդ
արգելեալ՝
խաբեաց
զմեզ
և
միամիտ
արար,
թէ
աստ
կու
հոգամք,
այժմ
փայակն
եկն
դատարկ
գրով,
զի
զմասն
ինչ
սակաւ
հասուցեալ
են
անդ
Ստեփանին.
(5)
այս
ա՛յն
էր,
զոր
Հայրապետն
գրէր
թէ՝
Ստեփանն
փօլիցայ
արար
ի
վերայ
սորա
և
էառ,
զի
այնպէս
էին
ասացեալ
սոքա
նմա:
Իբր
խաբելով,
զի
ահա
իւրեանց
գրեն
թէ՝
ի
Վա՛ն
են
տուեալ:
(5)
զմնացեալն
ասէ
չեն
տուեալ
յետ
մէկ
քանի
աւուրց՝
մեք
աստ
կուտամք
Հայրապետին,
(բ
5)
որ
տայ
Ստեփանի
մարդոցն:
եւ
վասն
այսչափ
յետանալոյն
այս
փօլիցայիս,
զներումն
էին
խնդրեալ:
Եւ
սրբազանն
գրեաց
թէ՝
մեք
յոյժ
զարմացաք
ընդ
յետանալն
այդ
փայեկիդ
յայսչափ
ժամանակս
ի
Վան,
և
զպատճառն
չիմացաք,
և
զղջացաք,
և
մեծ
նեղութիւն
և
զզուանք
եղևեզ
այդ
փօլիցայիդ
այդ
չափ
յամեցուցանելն,
և
վերջապէս
զփայակն
դատարկ
յետս
յղելն
յայդր:
Ապա
հա՛րկ,
թէ
ըստ
խոստման
ձերոյ՝
զայդ
դրամդ
շուտով
տու՛ք
Հայրապետին,
(բ
5)
զի
տացէ
Ստեփանի
մարդոյն,
և
զիւր
ղապզն
առնուցու՝
և
զինքն
ի
պարտականութենէ
ազատեսցէ,
զի
մեծ
խղճմտանք
եղև
մեզ
ասէ,
և
ամօթ:
Եւ
սակս
առաքելին
զյանձնարարական
թուղթս
էր
խնդրեալ
առ
Պօլսոյ
պատրիարքն
և
իշխանսն,
գրեաց
թէ՝
այժմ
անձեռնհաս
եղև,
յետոյ
տեսցուք:
Եւ
զի
ի
Պօլսոյ
առ
սոսա
եկեալ
ԲԺ
օզմայ
հաստ
թուղթսն
գրէին
թէ՝
յղեցաք
ի
բայազիտ
հասուցանել
յայդր,
այլ
զմէկ
օզմայի
կէսն
մաքսապե՛տն
վեր
էառ,
և
զկէսն
ևս
մե՛ք
վեր
առաք:
Իսկ
զԺԱ
օզմայն
ի
Բայազիտ
էին
յղեալ,
որ
և
հասեալ
էր
անդ,
գրեաց
զմիամտութիւն
վասն
այնր:
Փուլուլայ
և՛ս
գրեաց
առ
սոսա՝
վասն
վերոյգրեալ
բանից
Ստեփաննոս
վարդապետին
զի
սոքա
գրէին
թէ՝
զուր
է
և
զրպարտութիւն,
առ
նախանձու:
Ու՛ստի
գրեաց
թէ՝
որովհետև
իշխանքն
տեղւոյդ՝
զրաբանիցն
հաւատացեալ
և
գրեալ
էին
մեզ,
մեք
ևս
զթօհմաթանաց
գիր
գրեցաք
առ
նոսա,
դուք
տեսջի՛ք
թէ՝
մեր
թօհմաթական
բանիցն
զինչ
ասեն
և
պատասխանեն.
և
կամ
զկնի
Ստեփաննոս
վարդապետի
գալոյն՝
զի՞նչ
ձայն
ելանէ,
և
զինչ
խորհուրդ
առնեն
և
մեզ
ծանուսջիք:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
Հայրապետն,
ի
պատասխանի
ի
մայիսի
ԺԵ
և
ի
ԻԴ
գրեալ
Բ
թղթոցն:
Որ
այժմ
նորապէս
դրամ
էր
հասուցեալ
ի
Բայազիտ՝
առ
Տէր
Վահանն՝
հասուցանել
աստ:
(ագ
)
Եւ
ըստ
գրեցելոյ
մկրտիչ
վարդապետին,
Ժ
հատ
ղազանաց
տակ՝
և
այլ
ևս
հարկաւոր
իրք
հոգացեալ
և
յղեալ
էր,
որք
էին
Ա
բեռն՝
և
Ա
թամբալիթ,
ի
յորս
էր
և
ԺԱ
օղմայ
հաստ
թուղթն,
որ
ի
թղթոջ
Մուրտիկեանցն
յիշեցաւ,
զոր
սմա՛
էին
յանձնեալ
ի
յղել
աստ:
Զորս
և
յղեալ
էր
իսկ
ի
Բայազիտ,
և
հասեալ
էին
անդ՝
և
մեք
մարդ
յղեցաք
այժմ
ի
բերել:
Ուստի՝
զմիամտութիւնս
գրեաց
սմա,
և
խոստացաւ
յետոյ
ևս
գրել
ի
հասանելն
աստ:
Եւ
ի
վերոյ
այս
իրացս
դրամ
էր
խարջեալ:
(2խգ
)
զայնս
ևս
մեզ
հասեալ
գրեաց:
Եւ
գրէր
թէ՝
Խօյայ
ևս
դրամ
է
գալոց
առ
Տէր
Վահանն
(ա
),
զոր
առ
քեզ
է
հասուցանելոց,
ի
հասանելն
միմտութիւն
գրեա:
Գրեաց
թէ՝
երբ
առ
մեզ
հասցի,
գրելոց
եմք:
Եւ
խոստանայր
զհաշիւն
իւր
գրել
սրբազան
վեհին,
ասաց
ա՛յնպէս
առնել:
Եւ
յապրիլի
Բ
յիշեցեալ
Դերջանցի
երիցու
հանգուցելոյ
հոգեբաժինն
դետ
չէր
առեալ,
և
ասէր
առնլոց
եմ,
գրեաց
առնուլ
և
գրել
ինքեան:
(խ
)
Եւ
վասն
Վանայ
փօլիցային
զոր
ի՞նչ
գրեաց
մահտեսի
Փիլիպպոսին
և
Սիմէօնին,
ծանոյց
սմա,
և
հարկեաց՝
խնդրել
և
առնուլ
ի
նոցանէ
զմնացեալն
(բ
5)
զոր
տալ
խոստանային՝
և
ինքն
գրեաց
տալ
սմա:
Եւ
զառնուլդ
ասէ
մեզ
ծանուսցես:
Եւ
զի
զբարուրանսն
զորս
եդեալ
էին
ի
վերայ
Առաջնորդին,
նախ
սմա՛
էր
գրեցուցեալ
Եփրիկեան
մահտեսի
Գրիգորն
առ
սրբազան
վեհն,
և
ապա՝
ինքեան
էին
գրեալ:
վասն
որոյ
գրեաց
թէ՝
թէպէտ
իմացաք՝
թէ
այդ
որպիսի
հնար
է,
սակայն՝
ըստ
գրեցելոյ
իշխանացն,
գրեցաք
Ստեփաննոս
վարդապետին
ի
գալ,
և
իւրեանց
ևս
գրեցաք
յղել
զնա
աստ:
Եւ
վասն
ի
Պօլսոյ
առ
Ստեփաննոս
վարդապետն
եկեալ
քսրոյն՝
զոր
ինչ
նմա
գրեաց,
զայնս
ամենայն
սմա
ծանոյց:
Եթէ
ինքն
բերցէ
ասէ՝
բարի
է,
իսկ
եթէ
քեզ
տացէ՝
դու
ևս
կամ
ի
վերոյ
կարսայ
և
կամ
ի
վերոյ
բայազիտու
յղեա
աստ :
Այլ
ի
վերայ
Կարսայ
յղելդ
այլ
բարւոք
է:
Զվերոգրեալ
թուղթսն
առ
սա
յղեաց
տալ
իւրաքանչիւրոցն:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
սա
վասն
Առաջնորդի
բանին
թէ՝
զայդ
մեք
զուր՝
և
ի
նախանձաւոր
արանց
չարութենէ
յառաջացեալ
իմանամք,
զի
այդպէս
ձայն
ի
միաբանից
սրբոյ
Աթոռոյս
չէ
ելեալ,
ոչ
աստ
և
ոչ
յայլ
ուրեք:
Այլ
դու
հաւատալոյ
պէս
գրես:
Ուրեմն
պարտիս
իբր
խոստովանութիւն,
առանձին
զհաւաստութիւնն
և
զստութիւնն
իմանալ
և
գրել
մեզ,
թէ
զուր
լինիցի
ասէ՝
թէ
յիրաւի
քոյդ
զճշմարիտն
առանձին
առ
մեզ
գրելն
չէին
քեզ
մեղ:
Եւ
թէ
իշխանացն
մեք
նախատանաց
գիր
գրեցաք,
և
զԱռաջնորդն
խնդրեցաք,
տե՛ս
մեր
գրոյն
զի՞նչ
ասեն,
և
մեզ
գրեա՛:
Ի
յունիս
Զ: