ԱՂՈՒԱՆԻՑ
ԵՐԿՐԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Երկրիս
պատմութեան
ծանօթ
սահմաններն
էին
հայոց
Վաղարշակ
թագաւորի
ժամանակ
արեւելքից
Երասխ
գետը,
հիւսիսից`
Կովկաս
լեռն,
արեւմտից`
Հնարակերտ
ամրոցն
եւ
հարաւից`
Արցախեան
լեռներն
մինչեւ
Երասխ:
Այս
սահմանների
մէջ
կուսակալ
կարգուած
էր
Սիսական
Առանն
Վաղարշակ
թագաւորից
[1]:
Բայց
երբ
ծնւում
է
եւ
Աղուանից
Արշակունի
թագաւորութիւնն,
այն
ժամանակ
Կուր
գետը
[2]
լինում
է
հարաւային
սահման,
Ալազանն`
արեւմտեան,
այն
վաղեմի
պարիսպն,
որ
իբր
սահման
եւ
արգելիչ
պատուար
ձգուած
է
Դարբանդից
մինչեւ
Ալազան
գետակն`
հիւսիսային
եւ
Կասպից
ծովն`
արեւելեան:
Ե.
դարում
Աղուանից
թագաւորութեան
ձեռքն
է
ընկնում
նաեւ
Երասխ
գետի,
Հակարի
գետակի,
Սոթի
սահմանի
[3]
Գարդմանի,
Կայենի
լեռների
եւ
Խրամ
գետակի
աջ
կողմի
միջեւ
եղած
տարածութիւնն
եւս:
Ուրեմն
վերջին
սահմաններն
են
արեւելքից
Կասպից
ծովը,
հիւսիսից
այն
հին
պարիսպն,
որ
երկարցած
է
Դարբանդից
մինչեւ
Ալազան,
արեւմտից`
Ալազան
եւ
Խրամ
գետակներն
եւ
հարաւից`
Կայենի
լեռներն,
ամբողջ
Գարդման,
Գանձակ,
Արցախ
եւ
Երասխի
ձախ
ափերն
[4];
Այս
սահմանների
մէջ
տարածուած
երկիրն
հայերից
կոչուած
է
Աղուանք
(Մխիթար
Գօշն`
«յաշխարհիս
Առանայ»,
եր.
74),
վրացիներից`
Ռանի,
Զենդերից`
Այերիանօ
(Առերի
հայոց),
պարսիկներից`
Առան
կամ
Առանշահ,
արաբներից`
Ռան
եւ
եւրոպացիներից`
Ալբանիա:
[1]
Խոր.
Բ.
գիրք
Ը.
գլ.
եւ
Մով.
Կաղ.
Ա.
հատ.
Դ.
գլ.:
[2]
Փաւս.
Բուզ.
Ե.
դպր.
ԺԳ.
գլ.:
[3]
«Հատանէ
եւ
զսահման
Աղուանից
Ըռմբի
խոռն.
Ծար
գաւառ,
Աղահէճ,
ընդ
որ
Աղունոյ
գետն
հատանէ
մինչ
ի
Քարավազի
կամուրջն»
(Ս.
Օրբել.
ԾԷ.
գլ.
):
[4]
Մատեն.
Խոր.
տպ.
Վենետ.
եր.
606: