ԲԵՐԴԵՐ
Աղուանից
Ժ.
բերդն
գտնւում
է
Զարկեարանի
արեւելեան
կողմում,
Աղ-սու
գետակի
արեւմտեան
օժանդակի
աջ
ափի
վերայ,
մի
գեղեցիկ
հովտի
եզերքում:
Ըստ
տեղական
հնչման
բերդս
կոչւում
է
Կեավուր
ղալա
[1]:
Բերդս
չունի
բուրգեր,
այլ
ունի
հաստահիմն
եւ
ամուր
պարիսպ,
որի
շրջապատն
է
4
վերստ,
բարձրութիւնն`
4-5
սաժէն
եւ
հաստութիւն`
1
սաժէն:
Կրաշաղախ
ցեխն
այնպէս
ամրապնդուած
է
մեծ-մեծ
քարերի
հետ,
մինչեւ
անգամ
ցարդ
անվնաս
դիմադրած
է
այնքան
երկրակործան
երկրաշարժերին:
Պարսպիս
կէս
մասը
քանդած
եւ
տարած
են
մերձաբնակ
մահմետականներն:
Նշաններից
երեւում
է,
որ
բերդաքաղաք
եղած
է
այս,
վասնզի
ներսն
լի
է
խիտ
առ
խիտ
բնակութիւններով,
որոց
վերնամասերը
քանդուած
եւ
տարած
են,
իսկ
դեռ
մնում
է
գետնամասն,
որ
շատ
տեղերում
երեւում
է
կամարակապ:
Յայտնի
նշմարւում
են
մացառուտներում
եկեղեցու
եւ
խանութների
աւերակներն:
Աւերած
եւ
տարած
են
նաեւ
պարսպի
դռների
քարերը.
արձանագրութիւն
չկայ:
Անյայտ
է
եւ
բերդիս
անցեալն:
Բայց
բարեխառն
է
օդն
եւ
կլիման
եւ
ախորժելի`
տեսարանն:
Բերդիս
երկարութեան
դիրքն
ընկած
է
հիւսիսից
հարաւ`
օժանդակի
դիրքով:
ԳԱՐԴՄԱՆ
ԲԵՐԴ
ՇԱՄԱԽՈՒ
ԺԱ.
բերդն
Աղուանից
կոչւում
է
Գարդման,
այժմ`
Նեալ:
Բերդս
բարձրանալու
համար
կայ
միայն
երկու
ճանապարհ-հիւսիսից
եւ
հարաւից:
Մենք
ընտրեցինք
հիւսիսից
ելնել
եւ
հարաւից
իջնել:
Բարձրացանք
Գարդման
գետակի
անդնդախոր
ձորովն
եւ
ելանք
Լահիճ
գիւղաքաղաքն
[2],
որ
հիմնուած
է
Գարդման
գետակի
ձախ
կողմում:
Թողունք
մինչեւ
Լահիճ
5
ժամ
շարունակ
բարձրանալը,
գիւղաքաղաքիցս
2
ժամ
բարձրացանք
սաստիկ
զառիվերով,
բայց
վերնամասն`
ոտքով,
քանզի
դժուարին
է
եւ
միանգամայն
վտանգաւոր
ձիու
վերայ
ելնելն,
զի
անհարթ
ուղու
մեծ
մասն
ապառաժ
սալ
քար
է,
վասնորոյ
յաճախակի
սահում
են
ձիոց
ոտքերն
եւ
գլորւում`
հեծեալներն:
Վերջապէս
հասանք
բերդն,
բայց
սաստիկ
քրտինքով
թացոտուած
հագստով:
Մօտ
9000
ոտք
է
բերդիս
բարձրութիւնն,
որ
անջրպետուած
է
Բաբա-դաղից
Գարդման
գետակի
խորանդունդ
ձորով
եւ
հսկայաձեւ
երկարած
դէպի
արեւելք:
Բերդս,
որ
շինուած
է
բարձրաբերձ
սարիս
գլխին,
ունի
մօտ
15
վերստ
երկարութիւն
եւ
6-7
լայնութիւն:
Վիմահերձ
եւ
ամէնաբարձր
ժայռեր
են
սարիս
ամբողջ
արեւմտեան,
հարաւային
եւ
հիւսիսային
կողմերն:
Բայց
դէպի
Լահիճ
թեքուած
են
ձորակներ,
որովք
վազում
են
բերդիս
ջրերն`
կազմելով
հիանալի
ջրվէժներ:
Այս
պատճառաւ
պարսպուած
են
ջրաձորերի
մուտերն,
կասկածելի
կիրճերն
եւ
տեղերն,
բերդի
արեւելեան
եւ
հարաւային
կողմերում
մի
քանի
տեղեր
եւ
հիւսիսային
դրան
մուտքն`
մօտ
1
վերստ
տեղ:
Այս
պարսպի
բարձրութիւնն
է
3-5
սաժէն
եւ
հաստութիւնն`
սաժէնից
աւելի,
որ
շինուած
է
ամբողջապէս
անտաշ
եւ
լեռնային
քարերով
եւ
կրաշաղախ
ցեխով:
Այժմ
քանդուած
է
հիւսիսային
դուռնս
եւ
իւր
արեւմտակողման
պարիսպն,
բայց
ոչ
հիմունքն:
Հարկ
է
յայտնել,
որ
այստեղ
փայլում
է
ո'չ
եթէ
մարդկային
տկար
հանճարի
հնարագիտութեան
արուեստն,
այլ
Բնութեան
Ճարտարապետի
գերմարդկային
ստեղծագործութիւնն:
Ամէն
կողմերից
անմատչելի
է
բերդս,
որ
իւր
մէջ
ունի
ամէն
կենսական
պիտոյքներ-առատ
վազող
առուներ
եւ
առուակներ,
աննման
եւ
գերազանց
աղբերաջրեր,
ծաղկազարդ
եւ
դալարագեղ
սարահարթեր
եւ
լանջեր,
պատուական
եւ
բերրի
վարելահողեր
եւ
խոտահարքի
տեղեր,
գեղեցկատես
անտառներն
եւ
մացառներ
եւ
միանգամայն
անթերի
զուարճութիւն
մանաւանդ
ամրան
եղանակներում:
Արդէն
գիտենք,
որ
բերդիս
նախկին
բնակիչներն
էին
Առանի
յետագաներն
եւ
իշխողներն
էին
Առանշահիկ
կամ
Եռանշահիկ
հայկազն
իշխաններն:
Գիտենք
նաեւ,
որ
Սասանեան
Միհրանն
բնակութիւն
հաստատած
էր
բերդումս:
Գիտենք
մանաւանդ,
որ
Քաջն-Վարդան
3
տարում
շինեց
Գարդման
բերդս,
նուաճեց
Կովկասեան
«վայրասուն
ազգն»
եւ
ճաշի
պատրուակաւ
գլխատեց
60
մարդ
Առանշահիկ
ցեղից:
Ուրեմն
բերդս
միեւնոյն
ժամանակ
եղած
է
եւ
իշխանանիստ
կամ
մարզպանանիստ
քաղաք,
որի
մէջ
նստած
են
յաջորդաբար
նախ
Առանի
յետագայ
իշխողներն,
ապա
Սասանեան
Միհրանի:
Բայց
կարեւոր
է
յիշել,
որ
Միհրանից
մինչեւ
Վարազ-Գրիգոր
լինում
են
հեթանոս
եւ
իշխում
են
միայն
գաւառիս
վերայ,
իսկ
Վարազ-Գրիգորն
եւ
իւր
բոլոր
ցեղն
(Սասանեան
տոհմն)
ընդունում
են
քրիստոնէութիւնը:
Վարազ-Գրիգորիս
որդի
Ջուանշիր
իշխանն
իւր
ծննդավայրում`
Գարդման
բերդումս,
կառուցանել
է
տալիս
մի
«գեղեցկայարմար
տաճար»,
օծել
տալիս
մեծ
հանդիսով
եւ
տաճարումս
հանգստացնում
Քրիստոսի
խաչափայտի
այն
մասը,
որը
ընծայ
ընդունած
էր
յունաց
Հերակլ
կայսրից
[3]:
Դառնանք
բերդիս
այժմեան
դրութեան:
Այժմ
հիմնայատակ
աւերուած
է
քաղաքն,
որի
տեղը
հերկած
են
լահճեցիք:
Բայց
դեռ
երեւում
են
խեցեղէն
անօթների,
աղիւսների
եւ
տաշուած
քարերի
խառն
՚ի
խուռն
թափուած
բեկորներ
եւ
տան
տեղերի
քարուկիր
շատ
հիմունքներ`
չհերկուած
տեղերում:
Իսկ
Ջուանշիր
իշխանի
կառուցանել
տուած
Ս.
Նշան
տաճարը
քանդած
եւ
սորա
քարերով
շինած
են
լահճեցիք
մի
գմբէթ
մահմետական
ննջեցեալի
վերայ:
Այժմ
կանգուն
է
գմբէթն,
սակայն
քարերն
պահած
են
իւրեանց
հեռաւոր
հնութեան
դրոշմները:
Շատ
հետախուզեցինք
գտնել
հանգստարանը,
բայց
անկարելի
եղաւ:
Լահճեցի
առաջնորդներն,
որ
ցոյց
էին
տալիս
մեզ
ամէն
տեղերը,
վախում
էին,
որ
մենք
գնալու
եւ
մարմնաւոր
կառավարութեան
գանգատելու
ենք
իւրեանց
արած
այս
անտեղի
աւերմանց
մասին
եւ
Լահիճն
ընկնելու
է
մեծ
տուգանքի
տակ:
Այս
պատճառաւ
չհայտնեցին,
այլ
առարկեցին,
թէ
տապանաքարերն
վաղուց
անյայտացած
են,
միայն
թէ
«ժամանակ-ժամանակ
գտնում
են
այս
տեղերքից
շատ
հին
փողեր»:
Բերդիս
մակերեւույթի
ամէնաբարձր
մասն
է
հարաւային
կողմն:
Հիանալի՜
տեսարան:
Հարաւային
կողմերում
հեռուից
երեւում
են
Փայտակարանի
եւ
Ատրպատական
լեռներն,
ալեծածան
Երասխն,
Արցախի,
Գանձակի
եւ
Կայենի
լեռնագօտիները,
Գարգարացւոց
եւ
Աղուանից
դաշտերն
ու
Կուր
գետը:
Արեւմտեան
կողմերում
երեւում
են
Թիֆլիսի,
Ճառի,
Շաքուայ
լեռներն
ու
գաւառներն:
Մօտաւոր
պատկերանում
են
Շամախու
գաւառների
ամէնամեծ
մասն.
բերդի
ստորոտում
Կեավուր-ղալա
(Քրիստոնէի
բերդն)
Բասխալ,
Թրջան,
Զառնավան
մահմետականաբնակ
եւ
Միւժի
հրէաբնակ
գիւղերն,
աւելի
մօտ
Ֆիթ-դաղին:
Հիւսիսային
կողմում,
խիստ
մօտ
դիմացդ
արձանացած
է
Բաբա-դաղն
[4]
իւր
գագաթնագիծ
շղթայով,
իսկ
արեւելեան
կողմում`
Գարդման
գաւառի
սահմանագիծն:
Հարաւային
ելքն
կամ
դուռն
կոչւում
է
տեղական
արտասանութեամբ
Կեարդանա:
Մի
խիստ
զառիվայր,
օձապտո'ւտ,
ամէնանե'ղ
եւ
ամէնավտանգաւոր
թելուղի
է
այս,
որի
տեսքն
միայն
սոսկո'ւմ
է
ազդում
նայողին,
թող
թէ
իջնողին,
նամանաւանդ
անսովոր
անձանց:
Որովհետեւ
թելուղու
երկու
կողմերն
սարսափելի
վիհե՜ր
են,
վասնորոյ
եթէ
ուղեւորն
մազաչափ
աջ
ծռուեց
կամ
ձախ,
այնուհետեւ
կորած
է:
Մօտ
մի
վե'րստ
է
այս
վտանգաւոր
տեղն:
Յետ
դառնալ
անկարելի
էր,
վասն
զի
խիստ
հեռի
կը
լինէր
եւ
յառաջ
գնալն
խի'ստ
վիանգաւոր
էր,
զի
կարելի
էր
գերեզման
կը
դառնար
վիհն:
Վերջապէս,
յանձնելով
զիս
Աստուծոյ
խնամոց,
իջայ,
բայց
մի
վերստ
տեղ
առանց
աչքերս
հեռացնելու
ոտքերիս
առաջից:
Գարդման
գաւառս
հարուստ
է
այգիներով,
հանքային
ջրերով,
նաւթով,
սենեակներ
սպիտակացնելու
բնական
հողերով
[5],
լուացք
անելու
համար
օճարի
մաքրիչ
յատկութիւն
ունեցող
ցեխով
[6]:
Միայն
թէ
ամրան
եղանակներում
պակասում
են
շատ
գիւղերի
խմելու
ջրերն,
մանաւանդ
երաշտ
տարիներում:
[1]
Ըստ
հասկացողութեան
մահմետականաց`
Կեավուր
նշանակում
է
հայհոյիչ,
որպէս
թէ
հայհոյիչ
են
քրիստոնեայք`
Աստուած
դաւանելով
զՅիսուս
Քրիստոս:
Հայհոյիչ
էին
անուանում
հրեայք
զՅիսուս
Քրիստոս,
որ
զինքը
դաւանեց
Որդի
Աստուծոյ.
«Ահա
լուաք
ամէնեքին
զհայհոյութիւն
ի
բերանոյ
դորա»
(Մարկ.
ԺԴ
62_65):
Հայհոյիչ
անուանեցին
զՄակեդոն,
որ
բարբանջում
է
Հոգւոյն
Սրբոյ
աստուածութեան
դէմ:
Ուրեմն
Կեավուր_ղալա
նշանակում
է
Քրիստոնէի
բերդ:
[2]
Լահիճն
բաժանուած
է
երկու
թաղի,
որոց
բնակիչներն
տեղափոխուած
են
այստեղ
Լփնաց
ցեղիցն
եւ
երկրից,
որ
սահմանակից
է
գաւառիս
վերնամասին:
Բնակիչք,
որք
կանխաւ
եղած
են
հայադաւան,
այժմ
կիսով
չափ
սուննու
են
եւ
կիսով
չափ
շիա
եւ
ամէնամեծ
մասամբ
զբաղւում
են
պղնձագործութեամբ:
Այն
լեռնային
սեռն,
որ
բաժանուած
է
երկու
աղանդաւորների
թաղերը
իրարից,
ծածկուած
է
հայ
հանգստարանով,
թէեւ
տարած
են
շիրմաքարերից
ամէնամեծ
մասը.
սակայն
դեռ
մնում
են
շատ
քարեր:
Ծերունիք
վկայում
են,
թէ
կար
եկեղեցի,
բայց
քանդած
եւ
անյայտացրած
են:
Բնակիչք
խօսում
են
առ
հասարակ
որպէս
թէ
լփնաց
բարբառով:
Թէ'
գիւղաքաղաքումս
եւ
թէ'
իւր
շրջակայ
գիւղերում
այժմ
կայ
5808
ծուխ
լահիճ
բնակիչ:
[3]
Մով.
Կաղ.
Բ.
հ.,.
ԻԴ
եւ
ԻԵ
գլ:
[4]
Սարիս
հարաւահայեաց
լանջի
գագաթին
մօտ`
կայ
մի
ուխտատեղի,
որը
լահիճներն
անուանում
են
Փիր_Բաբա:
[5]
Տեղական
բարբառով
կոչւում
է
շիրա
կամ
կիլասար:
[6]
Տեղական
բարբառով
կոչւում
է
Կիլաբի: