Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Սոյն այս Կորդրիք գաւառ յառաջին ժամանակս նախ քան զԽորենացին կոչէր Տմորիք, որպէս վկայէ նա ինքն ՚ի բ. 50. կամ 51. յասելն. *Բնակէ ՚ի Տմորիս` որ այժմ կոչի Կորդրիք: Բայց թուի թէ` կա'մ Տմորիք` եւ կամ Կորդրիք` էր փոքր գաւառ, այսինքն վիճակ պարունակեալ մինն ՚ի միւսն, որ ապա փոխանակ միմեանց ՚ի գործ ածաւ. զի Եղիշէ յայտնի զանազանէ զերկոսին ՚ի թղթ. 93. յասելն. *Սոյնպէս առնէր եւ ընդ ամենայն կողմն աշխարհին ամրականացն, ՚ի Տմորիս, եւ ՚ի Կորդրիսն:

Ըստ այսմ եւ Բուզանդ դ. 50. *Ապստամբեցին յարշակայ արքայէ (այն է Արշակ բ. ) եւ ամուր գաւառն Տմորեաց, եւ ամուր աշխարհն Կորդրեաց. ապա եւ տէր գաւառին Կորդուաց եւ այլն: Յայտնագոյն եւս ՚ի ե. 10. գրէ թէ Մուշեղ սպարապետ դարձեալ ընդ տէրութեամբ Պապայ հնազանդեցոյց զԿորդուս, եւ զԿորդիս, եւ զՏմորիս:

Գաւառն Տմորեաց միշտ դասի ՚ի գիրս ը ամուր գաւառս Հայաստանեայց, ըստ որում եւ Եղիշէ թղթ. 125. կոչէ անմատոյց զամուրս սորա. *Եւ այլք բազումք (ամրացան) ՚ի կողմանս հարաւոյ յանմատոյց ամուրսն Տմորեաց: Իսկ Թովմա Արծրունի յիշատակէ եւ զամրոցն ինչ այսր գաւառի, զորոյ զբանսն տե'ս ստորեւ ՚ի վերլուծ:

՚Ի բերոց` ունի զԿինամոմսն ըստ վկայելոյ մեկնչին Երեմիայի` որ ասէ. *Մի ՚ի խառնուածոցն խնկոց Կինամոմոնն է, պտուղ բանջարոյ` որ եւ գտանի ՚ի Տմորիս հայոց, եւ յայլ աշխարհ: Եւ ը Վարդանայ` որ ՚ի մեկնուե ելից լ. 23. գրէ. *Կինամոմոն… արմատ է բանջարոյ` որ լինի ՚ի Տմորիս Հայոց: